Home
>
Armenia >
Abovyan >
Աբովյանի էստրադային և ջազային արվեստի ստուդիա. Abovyan pop-jazz studio
Աբովյանի էստրադային և ջազային արվեստի ստուդիա. Abovyan pop-jazz studio
Share
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Աբովյանի էստրադային և ջազային արվեստի ստուդիա. Abovyan pop-jazz studio, School, Hanrapetutyan/3, Abovyan.
Art.Director- Gold medalist of Abovyan city, composer Mamikon Badalyan.
Գեղ.ղեկավար՝ Աբովյան քաղաքի ոսկե մեդալակիր, հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր, կոմպոզիտոր Մամիկոն Բադալյան.
Худ. руководитель- Золотой призер, композитор Мамикон Бадалян. Աբովյանի էստրադային և ջազային արվեստի ստուդիան հիմնադրվել է 1998թ. Կոտայքի մարզի մտավորականների միության կազմում, իսկ 2001թ.-ից այն գործում է որ
պես, ֆիլհարմոնիկ գործունեություն իրականացնող, առանձին մշակութային կազմակերպություն: Ստուդիայի երգարվեստի, պարարվեստի, գործիքային արվեստի, գեղարվեստի և խոսակցական ժանրի բաժիններում գեղագիտական դաստիարակություն են ստանում Աբովյան քաղաքի, ինչպես նաև հարակից համայնքների, շնորհալի մանուկներ ու պատանիներ: Հիմնադրման օրվանից ցայսօր մեր սաները մասնակցում են քաղաքային տարբեր միջոցառումներին: Քաղաքապետարանի հետ համատեղ Աբովյան քաղաքում կազմակերպել ենք հանրապետական հինգ մրցույթ – փառատոն, մշակույթի երախտավորների մեծարման և հուշ – երեկոներ, բարեգործական և անվճար բազմաթիվ համերգներ զորամասերում, ծերանոցներում, մանկապարտեզներում,, ազատազրկման վայրերում, դպրոցներում և ազգաբնակչության համար: Ունեցել ենք համերգներ և առանձին կատարումներ հանրապետական նշանակության դահլիճներում (ֆիլհարմոնիկ մեծ ու փոքր համերգասրահներ, մարզահամերգային համալիր, մայր թատրոն): Ձայնագրել ու տեսագրել ենք հինգ ձայնասկավառակ և բազմաթիվ տեսաերիզներ:
Մեր սաների ելույթներից պարբերաբար ցուցադրվել են հանրապետական և տեղական տարբեր հեռուստաալիքներով: Ստուդիան արժանացել է ՀՀ պաշտպանության նախարարության 1-ին կարգի դիպլոմի, մշակույթի նախարարի պատվոգրի, Կոտայքի մարզպետի գովասանագրի, Աբովյան քաղաքի մշակութային կյանքում ունեցած ներդրման համար՝ քաղաքի 40, ապա 55-ամյակի ոսկե մեդալների: 2002թ.-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերության կազմակերպած երաժշտարվեստի փառատոնային նախագծում արժանացել ենք ոսկե շքանշանի և, ՀՀ մշակույթի ու պաշտպանության նախարարությունների հովանավորությամբ, տարբեր տարիներին անընդմեջ կազմակերպվել են ստուդիայի սաների բարեգործական համերգները Արցախում ու Ջավախքում:
Վերջին տասնհինգ տարիների ընթացքում ստուդիայի սաների ուժերով կազմակերպվել են .
• > հոբելյանական հուշ-երեկոն,
• > գրեկան-գեղարվեստական ցերեկույթը,
• > և > տոնական համերգները,
• > միջոցառումը,
• > ցեղասպանության անմեղ զոհերի 100-ամյա հիշատակի երեկոն,
• > Մեծ հայրենականի հաղթանակի 70-ամյակի համերգը,
• > ցուցահանդես - համերգը՝ նվիրված ՀՀ Տեղական ինքնակառավարման համակարգի կազմավորման 20-րդ և ՀՀ անկախության 25-րդ հոբելյաններին,
• > ՝ Հայ և ռուս ժողովուրդների Բարեկամության թանգարանի հիմնադրման 35-ամյա հոբելյանին ընդառաջ:
Վերջին տասը տարիների ընթացքում ստուդիայի երգեցիկ կազմը մեկ անգամ արժանացել է միջազգային մրցույթ-փառատոնի և երկու անգամ էլ անընդմեջ “Любимые песни России” հանրապետական մրցույթ-փառատոնի հաղթողի կոչման, մասնակցել է Թբիլիսիում և Բաթումիում կազմակերպվող հայկական մշակույթի օրերին, իսկ դհոլահարների կազմը՝ Քոբուլեթիում, մրցույթ-փառատոնի 1–ին կարգի դափնեկրի կոչման:
“Песни о России-2020” երաժշտական միջազգային մրցույթ. Աբովյանի էստրադային և ջազային արվեստի ստուդիայի երգեցիկ կազմը անվանակարգում 9 երկրների (Հայաստան, Ռուսաստան, Թունիս, Բելառուս, Պաղեստին, Ղազախստան, Կիպրոս, Եգիպտոս, Ավստրալիա) 56 հայտատու – մասնակիցներից ճանաչվել է հաղթող՝ 1-ին կարգի դիպլոմակիր: Աբովյանի էստրադային և ջազային արվեստի ստուդիան, թիմային պայքարում, ”Red Sea Star-2020, Egypt”, “Golden Century-2021, Dubai” և “Inspiration-2021, Egypt”, "Orange Kobuleti-2022" միջազգային մրցույթ-փառատոնների անվանակարգի գլխավոր մրցանակակիրն է:
Առաջիկայում կատարվելու են նոր ձայնագրություններ և տեսաերիզների նկարահանումներ մենակատարների մասնակցությամբ, կներկայացվի միջոցառումների շարք խորագրով, որտեղ ընդգրկված կլինեն ստուդիայի երգեցիկ, գործիքային, խոսակցական ժանրի և գեղարվեստի բաժնի սաները:
Գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր՝ Մամիկոն Բադալյան
26/12/2025
26/12/2025
27/11/2025
Աբովյանի էստրադային և ջազային արվեստի ստուդիայի, Lina Art Production-ի և Starfall Production-ի գերազանց համագործակցության փայլուն օրինակ: Կեցցե՛նք մենք, կեցցե՛ն բոլորը: Կեցցե՛ մշակույթի համախմբող ուժը: "Eastern Falcon - 2026, UAE" արվեստների միջազգային մրցույթ- ուղևորություն:
Send a message to learn more
25/11/2025
Send a message to learn more
25/11/2025
Samvel Badalyan - conductor !!!
Send a message to learn more
Want your school to be the top-listed School/college in Abovyan?