Աբովյանի թիվ 7 հիմնական դպրոց/ Abovyan Basic School No.7

Աբովյանի թիվ 7 հիմնական դպրոց/ Abovyan Basic School No.7

Share

Աբովյանի թիվ 7 հիմնական դպրոց

Photos from Նորավանի  միջնակարգ   դպրոց's post 31/05/2026
28/05/2026
27/05/2026

Հարգելի գործընկեր,

Մեկնարկում է 2026–2027 ուսումնական տարում առաջին դասարան հաճախող երեխաների էլեկտրոնային հայտագրումը՝ երեք փուլով։

Փուլ առաջին

Հունիսի 8–ին՝ ժամը 09:00-ից մինչև հունիսի 21-ը՝ ժամը 24։00–ը ներառյալ, հայտագրումը բաց կլինի արտոնություններ ունեցող երեխանների համար (արտոնությունները տեսանելի կլինեն համակարգում)։

Արտոնություններից կարող են օգտվել․

տվյալ դպրոցում սովորող քույր, եղբայր ունեցող երեխաները

տվյալ դպրոցի աշխատակիցների երեխաները

ՀՀ օրենսդրությամբ սահմանված՝ տվյալ դպրոցից մինչև տուն սպասարկման հետիոտնային հասանելիության շառավղով բնակվող համապատասխան խմբերի երեխաները:

տվյալ ոլորտային օրենսդրությանը համապատասխան` ՀՀ տարածքում ներքին գործուղման հետևանքով առնվազն 6 ամիս ժամկետով այլ բնակավայր տեղափոխված պետական համակարգի աշխատողների երեխաները

Փուլ երկրորդ

Հունիսի 23–ին՝ ժամը 09:00-ից, առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կիրականացվի ընդհանուր հիմունքներով՝ հայերենով ուսուցմամբ դասարանների ընդունելության համար, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (նրանց օրինական ներկայացուցիչների) համար։

Փուլ երրորդ

Հունիսի 30-ին՝ ժամը 09:00-ից, հայտագրում կիրականացվի ռուսերենով ուսուցմամբ դասարանների ընդունելության համար, որը նախատեսված է օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (նրանց օրինական ներկայացուցիչների) երեխաների համար։

Հայտագրումն իրականացվելու է առցանց՝ երկու քայլով:

Քայլ 1 – Մուտք գործեք https://my.emis.am/ հարթակ և բացեք օգտատիրոջ էջը: Մանրամասն քայլերը ներկայացված են «Գրանցում my.emis.am» տեսաուղեցույցում

Քայլ 2 – Եթե արդեն անցել եք նույնականացում և https://my.emis.am/ հարթակում ունեք էջ, ապա սպասեք հայտագրման մեկնարկին, որպեսզի ընտրեք դպրոցը: Հայտագրման քայլերը ներկայացված են «Առաջին դասարանի հայտագրում» տեսաուղեցույցում

my.emis.am

Photos from Աբովյանի թիվ 7 հիմնական դպրոց/ Abovyan Basic School No.7's post 19/05/2026

Նախագծային աշխատանք 7բ և7ե դասարաններում առարկայից։ Ուսուցչուհի' Սոսե Անտինյան։
Կեցցե'ք, որ սովորում, պահպանում, սիրում ու տարածում եք հայկական ժողովրդական երգերն ու պարերը, մեր ավանդույթները։
Շնորհակալություն' ստացված աշխատանքի համար։

18/05/2026

🌐 Ֆլեշմոբ
«Հոբելյարներն Աշխարհացույցում․ անվանիները մեր կողքին» ֆլեշմոբին մեր սովորողները ներկայանում են մեծ լուսավորիչ ու մտավորական՝ Մխիթար Սեբաստացի-ի ոգեշնչող կերպարով։ ✨📚

Այս տարի նշվում է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակը․ մի անուն, որը դարեր շարունակ խորհրդանշում է հայ կրթությունը, գիտությունը, լեզվի ու մշակույթի պահպանությունը։ 🕊️🌿

Մեր աշակերտները սիրով ու պատասխանատվությամբ պատրաստել են փոքրիկ վիդեոուղերձ՝ ներկայացնելով Սեբաստացու մեծ ժառանգությունը, նրա գաղափարների արդիականությունն ու սերունդներին փոխանցվող արժեքները։ 🎬❤️

Այստեղ մեր սաների անկեղծ խոսքն է, պատմության հետ նրանց կենդանի կապը, հայ մտքի ու կրթության նկատմամբ հպարտ վերաբերմունքը․․․
քանի որ մեծ անունները ապրում են այնքան ժամանակ, քանի դեռ ապրում են սերունդների հիշողության ու սրտերի մեջ։ ✨

Հրավիրում ենք դիտման։ 👇🎥
📌 ❤️ և #տարածում 📲

#Աշխարհացույց
#ՄխիթարՍեբաստացի
#350Ամյակ
#Հոբելյարներ
#Ֆլեշմոբ
#ԱնվանիներըՄերԿողքին
#ՄերՍովորողները
#ՍերունդներիԿապ
#Դպրոց

#ՎիզուալՀայաստանՀիմնադրամ
#ԱշխարհացույցիԴեսպաններ
#ՏարեդարձերըԱշխարհացույցում

Photos from Աբովյանի թիվ 7 հիմնական դպրոց/ Abovyan Basic School No.7's post 11/05/2026

Նախագծային աշխատանք 7ա դասարանում> , թեմայով։ Ուսուցիչ Հայկ Ասատրյան։
Կեցցե'ք կատարված մեծ աշխատանքի համար։

Photos from Աբովյանի թիվ 7 հիմնական դպրոց/ Abovyan Basic School No.7's post 07/05/2026

Կիոկուշին կառատեյի "Աշխարհի գավաթ" 2026
25.04.2026 Երևան
Առաջնությանը մասնակցել են 30 երկրից շուրջ 500 մարզիկ։Մեր դպրոցի 5 Ե դասարանի աշակերտ Դավիթ Կիրակոսյանը մասնակցել է 10-11 տարեկան տղաների մինչև 30 կգ քաշային կարգի մրցաշարին և դարձել արծաթե մեդալակիր։ Շնորհավորում ենք, ցանկանում ավելի բարձր և շարունակական հաղթանակներ։

Want your school to be the top-listed School/college in Abovyan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Address


2-րդ միկրոշրջան
Abovyan
2204

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00