40 հիմնական դպրոց

40 հիմնական դպրոց

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from 40 հիմնական դպրոց, Elementary School, Վարդանանց 30, Երևան.

19/10/2024

Մեր լույս...
4 կարոտախեղդ տարի...
#40իոտնահետքերով

Photos from 40 հիմնական դպրոց's post 05/10/2024

Ուսուցիչ լինելը կոչում է...
Հ.40 հիմնական դպրոցի իրական,անկեղծ և իրենց գործին տարիներով նվիրված, դպրոցով ապրող ուսուցիչներ շնորհավոր մեր տոնը։Այսօր մենք առանց մեր դպրոցի, առանց մեր սաների ներկայության նշելու ենք ուսուցչի տոնը։Մենք սերունդներ ենք կյանք ճանապարհել և իրենց հուշերում, սրտում մնացել ենք անփոխարինելի։Մենք մեզանից մի կտոր ենք դրել իրենց հետ և մայրական օրհնանքի նման ուղարկել մեծերի աշխարհ։Մենք ապացույցն ենք այն ամենի, որ շենքի պատերի ներսում չենք միայն ուսուցիչ եղել, մենք դրանից դուրս, առանց դրա էլի սիրված ենք, գնահատված և մեզ կարոտում են։Քանի որ երեխաները ամենամաքուր են և երբեք չեն ձևացնում, իսկ մեր աշակերտներին սովորեցրել ենք միշտ և ամեն տեղ լինել արդարամիտ, անկեղծ, հայրենասեր և գաղափարներ կրող։Շնորհավոր միշտ պայքարող, երբեք չհանձնվող սիրելի գործընկերներ։Մենք դեռ անելիք ունենք։Մեր դպրոցի ոտնահետքերը պիտի տարածենք, մենք արևի շողերի նման պիտի դեռ շատ սերունդների սրտեր ջերմացնենք։Տոնդ շնորհավոր շավարշյանական ուսուցիչ։
#40իոտնահետքերով։

Photos from 40 հիմնական դպրոց's post 29/09/2024

Վրեժ ունենք, երբեք չենք խաղաղվելու, քանի դեռ չենք հաղթել....
#40իոտնահետքերով

25/09/2024

Մեր դպրոցը տարիների վաստակ, պատմություն և անցած ճանապարհ ունի։Բազմաթիվ սերունդների սրտի և հոգու դպրոցն է եղել ու կմնա։Դպրոցի շենքը լուծարեցին, բայց լինել Շավարշյանական դա այլ էություն է։Էջը տարիներով վարում էի ես, դպրոցի լինելու և գոյության համար իմ ուժերի չափից ավելին եմ արել։Էջը շարունակելու եմ վարել և հաճախ կհանդիպեք հետևյալ հեշտեգով գրառումների #40իոտնահետքերով, որտեղ ներկայացնելու եմ մեր սաների, ովքեր չավարտեցին կամ արդեն ավարտել են մեր դպրոցը ու գրանցելու են նոր բարձունքներ, հաջողություններ։Ես շարունակելու եմ հիանալ և հպարտանալ իմ սաներով։Սիրով դպրոցի նվիրյալ և դպրոցով ապրող Մ.Մանուկյան։

Photos from 40 հիմնական դպրոց's post 03/07/2024

Մեր դպրոցի աշակերտուհի Անժելա Բաղդասարյանի աշխատանքը տվեց իր ցանկալի արդյունքը` տպագրվելով Անի Մանուկյանի 《 Արմատ և ծիլ 》գրքում` որպես լավագույն հետազոտական աշխատանք։ Շնորհավորում ենք ,սիրելի՛ Անժելա,թող քո բոլոր աշխատանքները ըստ արժանվույն գնահատվեն։
Ուսուցիչ՝ Ն. Քիրաջյան

Photos from 40 հիմնական դպրոց's post 26/06/2024

Վերանորոգվում է Արշավիր Շավարշյանի անվան հ 40 դպրոցի բացօթյա մարզահրապարակը։ Աշակերտները հնարավորություն կունենան լիարժեք կազմակերպել ֆուտբոլի, բասկետբոլի ,վոլեյբոլի մրցաշարեր։
Շնորհակալություն ...
Կենտրոն վարչական շրջան
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչություն
Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality

25/06/2024

📕Սիրելի ԱՌԱՋԻՆ( և ոչ միայն) դասարանցիներ
Սիրով հրավիրում ենք ձեզ` սովորելու Արշավիր Շավարշյանի անվան հ. 40 հիմնական դպրոցում 📕📘📙
Հայտագրումն արդեն բացված է։

Photos from Լիբերալ քաղաքականության ինստիտուտ-Institute of Liberal Politics's post 22/06/2024

Մաղթում ենք մեր սաներին հաջողություն...

Photos from 40 հիմնական դպրոց's post 17/06/2024

Տարեվերջյան ճանաչողական էքսկուրսիա...
Երեկ այնքան դրական և հիշարժան օր ունեցանք, որ մոռանալ հնարավոր չէ. հաճելին և օգտակարը մեկ տեղում էին...
Մեր գեղեցիկ, տպավորիչ օրվա համար շնորհակալ ենք մեր դպրոցի շրջանավարտ, անկրկնելի Դավիթ Հովհաննիսյան ֊ ին և ընկեր Միլենային։Դավիթի ամեն բառը սեր է, ամեն գործողությունը՝ կյանք։
Հատուկ շնորհակալություն ԿԱՆՉ / Kanch Travel֊ին մեր էքսկուրսիան կազմակերպելու համար։

Photos from 40 հիմնական դպրոց's post 11/06/2024

Գիտելիքների ստուգում մաթեմատիկայից։
4֊րդ դասարան

Want your school to be the top-listed School/college in Երևան?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Address


Վարդանանց 30
Երևան
ԿԵՆՏՐՈՆ