ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի Ուսանողական խորհուրդ

ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի Ուսանողական խորհուրդ

Share

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողա?

17/05/2026

Սիրելի՛ ուսանողներ, պատրա՞ստ եք բացահայտել բոլոր գաղտնիքներն ու գտնել «կասկածելիին»։

ԵՊՀ ՏԿՖ ՈՒԽ մշակույթի հանձնաժողովը հրավիրում է բոլորիդ մասնակցելու «Կասկածելի ցերեկո» միջոցառմանը։

Սա այն վայրն է, որտեղ պետք է՝
🔍 լինել ուշադիր,
💡 տրամաբանել,
🗣 քննարկել,
🎭 և ամենակարևորը՝ չմատնել ինքդ քեզ։

Եթե սիրում ես հետաքրքիր դետեկտիվ խաղեր, թիմային ակտիվ քննարկումներ և լարված ու միևնույն ժամանակ զվարճալի մթնոլորտ, ապա բաց չթողնես այս հնարավորությունը։

Հանդիպում ենք
📅 մայիսի 18-ին՝
🕒 ժամը 14:30-ին
🏢 203 լսարանում։

🔗 Գրանցման հղումը՝ https://forms.gle/SyfDuu6AW44pAmRu6

Photos from ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի Ուսանողական խորհուրդ's post 11/05/2026

🗣 Հարգելի՛ ուսանողներ,

ԵՊՀ ՏԿՖ Ուսանողական խորհուրդը շարունակում է «Մարքեթինգի դպրոց» ծրագիրը՝ այս անգամ մասնակիցներին ներկայացնելով ժամանակակից բիզնեսում կիրառվող կարևորագույն մարքեթինգային գործիքները և ռազմավարական վերլուծության մեթոդները։

🎤 Հանդիպման բանախոսն էր ԵՊՀ ՏԿՖ ՈւԽ նախագահ Բենիկ Բալայանը, ով ներկայացրեց մարքեթինգային պլանավորման և բիզնեսի գնահատման արդյունավետ մոտեցումները՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով SWOT վերլուծությանը, BCG և McKinsey մատրիցին, ինչպես նաև հանրային խոսքի կարևորությանը՝ որպես ազդեցիկ հաղորդակցության և առաջնորդության կարևոր բաղադրիչ։

✨ Դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացան կազմակերպությունների ուժեղ և թույլ կողմերի բացահայտման մեթոդներին, շուկայում դիրքավորման ռազմավարություններին, ինչպես նաև տարբեր բիզնես ուղղությունների զարգացման և կառավարման սկզբունքներին։ Քննարկվեցին գործնական օրինակներ, իրական բիզնես իրավիճակներ և այն կարևոր գործոնները, որոնք օգնում են կայացնել ճիշտ ռազմավարական որոշումներ մրցակցային միջավայրում։

🤩 Հանդիպումն անցավ ակտիվ քննարկումներով, անմիջական և ոգեշնչող մթնոլորտում։ Մասնակիցները ձեռք բերեցին ոչ միայն նոր գիտելիքներ և գործնական պատկերացումներ, այլ նաև ավելի մեծ վստահություն՝ իրենց ապագա մասնագիտական ճանապարհին մարքեթինգային մտածողությունն արդյունավետ կիրառելու համար։

Photos from ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի Ուսանողական խորհուրդ's post 06/05/2026

🤩 Ապրիլի 30-ին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ՈՒԽ-ն մեզ պարգևեց ևս մեկ անմոռանալի ու գիտելիքներով լի օր։

✨ Կազմակերպված այցը «Bacon» մսամթերքի գործարան պարզապես էքսկուրսիա չէր, այլ իրական բացահայտումների հարթակ։

Գործարանում բացահայտեցինք․
🔹 Ինչպես է ընտրվում բարձրորակ հումքն ու համեմունքները՝ դառնալով սիրված արտադրանք։
🔹 Ժամանակակից տեխնոլոգիաների և սանիտարական խիստ նորմերի կիրառումը՝ իրական արտադրության մեջ։

😊 Առանձնահատուկ շնորհակալություն «Bacon» թիմին՝ մեզ ջերմորեն հյուրընկալելու և իրենց փորձով կիսվելու համար։
Սիրով սպասում ենք հաջորդ նմանատիպ նախաձեռնություններին։

02/05/2026

🗣 Հարգելի՛ ուսանողներ,

ԵՊՀ ՏԿՖ ՈւԽ-ն՝ Պատմության, Աստվածաբանության, Հայ բանասիրության, ՄԿԶԿ-ի, Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետների հետ համատեղ, Շուշիի ազատագրման օրվան նվիրված կազմակերպում է հատուկ բացօթյա կինոդիտում։

🎬 Մայիսի 8-ին՝ ժամը 18:30-ին, Սև շենքի բակում միասին կդիտենք «Կյանք ու կռիվ» ֆիլմը՝ վերապրելով մեր պատմության կարևոր էջերից մեկը, զգալով հաղթանակի, պայքարի ու հայրենասիրության ուժը։

✨ Կինոդիտման ընթացքում մասնակիցներին սպասվում է ոչ միայն ֆիլմի դիտում, այլև յուրահատուկ մթնոլորտ, որտեղ կինոն, պատմական հիշողությունն ու ուսանողական համախմբվածությունը միավորվում են մեկ վայրում։ Սա հնարավորություն է՝ մեկտեղվելու, արժևորելու մեր հաղթանակներն ու միասին անցկացնելու բովանդակալից երեկո։

🤩 Երեկոն կանցնի ջերմ, հիշարժան և միասնականության ոգով լի միջավայրում՝ դառնալով ոչ միայն կինոդիտում, այլև հարգանքի տուրք մեր պատմական հաղթանակին։

Սիրով սպասում ենք քեզ

📅 մայիսի 8-ին՝
🕐 ժամը 18:30-ին,
📍 Սև շենքի բակում։

Գրանցման հղումը՝ https://forms.gle/p3bm3MjW1hQMqmAq9

27/04/2026

🗣 Հարգելի՛ ուսանողներ,

ԵՊՀ ՏԿՖ ՈւԽ-ը շարունակում է «Մարկեթինգի դպրոց» ծրագիրը՝ ապահովելով հերթական հետաքրքիր ու հագեցած հանդիպումը։

🎤 Այս անգամ մեր հյուրերն էին «Coffee House»-ի հիմնադիրներ Հարություն Մկրտչյանը և Նարեկ Քեյանը, ովքեր կիսվեցին իրենց բրենդի ստեղծման պատմությամբ, զարգացման փուլերով ու բիզնեսում ճիշտ դիրքավորման կարևորությամբ։

✨ Հանդիպման ընթացքում մասնակիցները ծանոթացան բիզնեսի կառուցման իրական փորձին, բրենդի ձևավորման նրբություններին, հաճախորդի հետ արդյունավետ հաղորդակցության սկզբունքներին և մրցակցային շուկայում առանձնանալու ռազմավարություններին։ Քննարկվեցին գործնական օրինակներ ու այն մարտահրավերները, որոնց բախվել են հիմնադիրներն իրենց գործունեության ընթացքում։

🤩 Հանդիպումն անցավ անմիջական ու ջերմ մթնոլորտում։ Մասնակիցները հեռացան ոչ միայն նոր գիտելիքներով, այլև մեծ ոգևորությամբ՝ սեփական գաղափարները վստահորեն կյանքի կոչելու համար։

21/04/2026

📢 Հարգելի՛ ուսանողներ,
ԵՊՀ ՏԿՖ ՈւԽ-ն շարունակում է «Մարկեթինգի դպրոց» ծրագիրը՝ ապահովելով հերթական հետաքրքիր և բովանդակալից հանդիպումը։

🎤 Այս անգամ բանախոսն էր Արմինե Ղազարյանը՝ «Coca-Cola HBC»-ի Ուկրաինայի, Հայաստանի և Մոլդովայի ապրանքատեսականու ինտեգրման ղեկավարը, ով ներկայացրեց մարքեթինգը որպես արդյունավետ գործիք՝ բիզնեսում ճիշտ դիրքավորում և հաղորդակցություն ապահովելու համար։

📚 Հանդիպման ընթացքում մասնակիցները ծանոթացան բրենդի կառավարման հիմնական մոտեցումներին, շուկայի ընկալման առանձնահատկություններին և ռազմավարական մտածողության կարևորությանը։ Քննարկվեցին նաև գործնական օրինակներ, որոնք օգնեցին ավելի հստակ պատկերացնել մարքեթինգի կիրառական նշանակությունը։

✨ Մասնակիցները հանդիպումից հեռացան նոր գիտելիքներով, թարմ գաղափարներով և մարքեթինգի հանդեպ առավել խորացված հետաքրքրությամբ։

Photos from ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի Ուսանողական խորհուրդ's post 09/04/2026

✨Ձեզ ենք ներկայացնում «Մարքեթինգի դպրոց»-ի խոսնակներին։

Ծովինար Սարգսյան
«Առաջին Բիզնես» դպրոցի հիմնադիր

Լյուսի Սարուխանյան
«Evocabank»-ի մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար

Արմինե Ղազարյան
«Կոկա-Կոլա ՀԲՔ» Ուկրաինա, Հայաստան, Մոլդովա Բիզնես միավորման ապրանքատեսականու ինտեգրման ղեկավար

Կարեն Մաթոսյան
«Մեդիա սթրիմ» մարքեթինգային գործակալության հիմնադիր-տնօրեն

Վարդգես Հովեյան
«Կարաս» գինիների մարքեթինգի և վաճառքի տնօրեն

Հարություն Մկրտչյան և Նարեկ Քեյան
«Coffe House»-ի հիմնադիրներ

‼️Շտապեք գրանցվել, քանի որ տեղերը սահմանափակ են:

Գրանցման վերջնաժամկետը՝
📆Ապրիլի 11
🕐 Ժամը՝ 23:59

08/04/2026

🚀 Սիրելի՛ ուսանող, պատրա՞ստ ես բացահայտել մարքեթինգի իրական գաղտնիքները։

🤝 Եթե ցանկանում ես հասկանալ սպառողի հոգեբանությունը, ստեղծել վիրուսային արշավներ և դառնալ շուկայում պահանջված մասնագետ, ապա «Մարքեթինգի դպրոց»-ը հենց քեզ համար է։

ԵՊՀ ուսանողական խորհրդի երեսուներկուերորդ տարեդարձի կապակցությամբ ՏԿՖ ՈՒԽն կազմակերպում է պրակտիկ կրթական ծրագիր, որը կարող է փոխել քո պատկերացումները գովազդի և վաճառքների մասին։

👉 Ծրագրի ընթացքում քեզ սպասում են հանդիպումներ ոլորտի թոփ մասնագետների և հաջողակ բիզնեսների հիմնադիրների հետ, ովքեր կօգնեն քեզ՝
✔️ յուրացնել թվային մարքեթինգի հիմունքները,
✔️ զրոյից մշակել կրեատիվ ռազմավարություններ,
✔️ ճիշտ թիրախավորել լսարանը և բարձրացնել վաճառքի ցուցանիշները։

📍 Ի՞նչ է քեզ սպասվում.
🔹 SMM և կոնտենտ մարքեթինգ – ինչպես ստեղծել թրենդային ու հետաքրքիր բովանդակություն,
🔹 Բրենդինգ և ռազմավարություն – ինչպես ձևավորել հիշվող և վստահելի բրենդ,
🔹 Պրակտիկ դեպքեր – տեսությունը անմիջապես կկիրառենք իրական բիզնես նախագծերի վրա։

✨ Բաց մի՛ թող այս հնարավորությունը՝ լինելու հաջողակ մասնակիցներից մեկը՝ ձեռք բերելու արժեքավոր գիտելիքներ և կապեր։

📅 Դասընթացները կանցկացվեն ապրիլ ամսվա ընթացքում։

🔗 Գրանցման հղումը՝ forms.gle/iBewwVFJgF6rw6sj6

⏳ Շտապի՛ր, տեղերը սահմանափակ են։

20/03/2026

Մարտի 19-ին տեղի ունեցավ ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի հարգարժան դասախոս տիկին Աննա Մկրտչյանի որդու՝ Հայկի գրքի շնորհանդեսը։ Հայկը իր կյանքը անձնվիրաբար զոհել է հանուն հայրենիքի՝ 44-օրյա պատերազմի ընթացքում։

Միջոցառումը դարձավ հարգանքի և հիշողության կարևոր օր՝ արժևորելու նրա անցած ճանապարհը, սխրանքը և թողած ժառանգությունը։

Հավերժ փառք և խոնարհում Հայկին և մեր բոլոր հերոս տղաներին։

Photos from ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի Ուսանողական խորհուրդ's post 19/03/2026

✨Ահա և ավարտվեց ուսանողների կողմից շատ սպասված «Զարգացում 8» ծրագիրը…

☑️ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի մասնակից ուսանողներն էին՝

Ասյա Պողոսյանը,
Աննա Աճեմյանը,
Արեն Ղազարյանը,
Անուշ Վասիլյանը,
Էդուարդ Ներսիսյանը,
Գոռ Ղազարյանը:

Ծրագրի շրջանակներում ուսանողները ծանոթացան ՈւԽ նախագահության մոդելին, քննարկեցին մի շարք ուսանողական հիմնախնդիրներ, այլն։

🌟 Իսկ ամենակարևոր և մնայուն ձեռքբերումը, որ տարան իրենց հետ ծրագրի ավարտից հետո դա ընկերությունն ու հիշողություններն էին։

Want your school to be the top-listed School/college in Երևան?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Address


312 լսարան, Սև շենք
Երևան