Faculty of Agronomy ANAU/ ՀԱԱՀ ագրոնոմիական ֆակուլտետ

Faculty of Agronomy ANAU/ ՀԱԱՀ ագրոնոմիական ֆակուլտետ

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Faculty of Agronomy ANAU/ ՀԱԱՀ ագրոնոմիական ֆակուլտետ, Education Website, Երևան.

Photos from Faculty of Agronomy ANAU/ ՀԱԱՀ ագրոնոմիական ֆակուլտետ's post 22/04/2026

Աշխատանքային կիսամյակի 2025-2026 ուստարվա մեկնարկ տեղական և եվրոպական կազմակերպություններում!!!

Ինչպես յուրաքանչյուր ուսումնական տարի, այնպես էլ հիմա, ՀԱԱՀ Ագրոնոմիական ֆակուլտետը՝ հանձինս դեկան՝ Ա.Տեր-Գրիգորյանի, թողարկող ամբիոնների ներկայացուցիչների և առկա 3-րդ կուրսերի ուսանողների, հեթական աշխատանքային կիսամյակի մեկնարկից առաջ հանդիպել էին ուրախալի և բացառիկ ևս մեկ առիթով:

Բացի տեղական կազմակերպություններում, ֆերմերային տնտեսություններում մասնագիտական և գործնական փորձ ձեռք բերելու, մեր վեց ուսանողները մրցութային հիմունքներով ընտրվել են աշխատանքային կիսամյակի չորս ամիսները անց կացնել Ֆրանսիայի հանրապետությունում՝ որը հնարավոր է դարձել ՀԱԱՀ և Ֆրանսիայի կառավարության՝ ի դեմս ՀՀ-ում Ֆրանսիական դեսպանատան, միջև ձևավորված համագործակցության շնորհիվ:

Շնորհավորում ենք մեր նպատակասլաց և համարձակ ուսանողներին՝ մաղթելով բոլորին հետագա հաջողություններ ու մասնագիտական վերելք՝ թե տեղական, թե միջազգային կառույցներում!!!

Photos from Faculty of Agronomy ANAU/ ՀԱԱՀ ագրոնոմիական ֆակուլտետ's post 15/04/2026

Այսօր՝ ապրիլի 15-ին, տեղի ունեցավ ՀԱԱՀ Ագրոնոմիական ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության զեկույցների 26-րդ գիտաժողովը։ ՀԱԱՀ Ա.Քոչինյանի անվան Քոլեջի, ֆակուլտետի բակալավրիատի և մագիստրատուրայի՝ առկա-հեռակա ուսուցման համակարգերի տարբեր կուրսերի 15 ուսանողներ հանդես եկան հետազոտական և ռեֆերատիվ, բազմաբնույթ ու հետաքրքրաշարժ զեկույցներով։ Ելույթներն առանձնացան իրենց նորարարական գաղափարներով և գործնական առաջարկներով։

ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԵՐ ՀԻՄՆԵԼՈՒ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ICARE 16/03/2026

Հարգելի շրջանավարտներ, ուսանողներ և էջի հետևորդներ!

Տեղեկացնում ենք, որ GIZ կազմակերպության կողմից հայտարարվել են հետևյալ ցուցադրական ծրագրերի մրցույթ:

1. Օրգանական ծագման պարարտանյութերի արտադրություն - ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԵՐ ՀԻՄՆԵԼՈՒ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ICARE- https://icare.am/%D5%BA%D5%A1%D6%80%D5%A1%D6%80%D5%BF%D5%A1%D5%B6%D5%B5%D5%B8%D6%82%D5%A9%D5%A5%D6%80-%D6%85%D6%80%D5%A3%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D6%80%D5%B8%D6%82/
2. Պտղատու և խաղողի այգիների ցրտահարությունից պաշտպանության տեխնոլոգիաների համար - ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ – ICARE - https://icare.am/%D5%B6%D5%B8%D6%80%D5%A1%D6%80%D5%A1%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A3%D5%A1%D5%B2%D5%A1%D6%83%D5%A1%D6%80%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B6%D5%A5%D6%80%D5%AF%D5%A1%D5%B5%D5%A1%D6%81%D5%B4%D5%A1%D5%B6/
3. Հավելյալ արժեքի ստեղծում մրգերի և հատապտուղների արժեշղթաների զարգացման համար - https://icare.am/%D5%B0%D5%A1%D5%BE%D5%A5%D5%AC%D5%B5%D5%A1%D5%AC-%D5%A1%D6%80%D5%AA%D5%A5%D6%84%D5%AB-%D5%BD%D5%BF%D5%A5%D5%B2%D5%AE%D5%B8%D6%82%D5%B4/
4. «Ֆերմայից սեղան» էկոտուրիզմի, գյուղատնտեսական զբոսաշրջության գործողություններ - https://rec-caucasus.am/farm-to-fork-am/?lang=hy

ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԵՐ ՀԻՄՆԵԼՈՒ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ICARE ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԵՐ ՀԻՄՆԵԼՈՒ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

26/02/2026

Դասավանդման հնարավորություն Ռուսեի Անգել Կնչևի անվան համալսարանում (Բուլղարիա)

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է 1 տեղի մրցույթ Ռուսեի Անգել Կնչևի անվան համալսարանում (Բուլղարիա) 2025-26 ուս․ տարվա 2-րդ կիսամյակում դասախոսելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի իմացությամբ այն աշխատակիցները, ովքեր աշխատում են Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետում։

Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձևաչափով ուղարկել ՄԿԴ առաջատար մասնագետ Օ․ Տերտերյանին ([email protected]), իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․
• անձնագրի պատճեն,
• ինքնակենսագրություն` Europass ձևաչափով (անգլերենով)
• ապացույց ՀԱԱՀ-ի աշխատակից լինելու վերաբերյալ (տեղեկանք Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնից),
• մոտիվացիոն նամակ (անգլերենով)։

Փաստաթղթերի էլեկտրոնային անվանումները պետք է պարունակեն դիմորդի անուն-ազգանունն ու փաստաթղթի բնույթը (օրինակ՝ CV_Name Surname), իսկ յուրաքանչյուր փաստաթղթի ծավալը չպետք է գերազանցի 2 ՄԲ-ն։ Պայմաններին չբավարարող փաստաթղթերը չեն ընդունվի։ Դիմորդը հարցազրույցի կհրավիրվի մոտիվացիոն նամակի նախնական դրական գնահատումից հետո։
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2026 թվականի փետրվարի 27-ը:

Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի և ապահովագրության հետ կապված ծախսերը։

Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ առաջատար մասնագետ Օ․ Տերտերյանին կամ գրել [email protected] էլ․ հասցեին:

26/02/2026

Կրթաթոշակային ծրագիր՝ Ճապոնիայում գիտական հետազոտություններ իրականացնելու համար (MIF, 2027)

Տեղեկացնում ենք, որ «Մացումաե միջազգային հիմնադրամը» («MIF») 2027թ. իրականացնելու է Ճապոնիայում բնական գիտությունների, ճարտարագիտության, բժշկության և գյուղատնտեսության ոլորտներում գիտական հետազոտություն անցկացնելու համար նախատեսված կրթաթոշակային ծրագիր:
Կրթաթոշակի համար դիմումներ կարող են ներկայացնել գիտությունների թեկնածուի (PhD) աստիճան ունեցող մինչև 45 տարեկան անձինք, որոնք ունեն մշտական աշխատանք Հայաստանում։ Մինչ «MIF»-ին դիմում ներկայացնելը, հետաքրքրվողները պետք է նախապես ստանան Ճապոնիայի համապատասխան գիտական հաստատության համաձայնությունը նշված հաստատությունում գիտական ուսումնասիրություն անցկացնելու վերաբերյալ:
«Մացումաե միջազգային հիմնադրամը» կրթաթոշակին դիմելու համար փաստաթղթերն ընդունում է ս.թ․հունիսի 1-ից 30-ը:
Մանրամասներ՝ https://drive.google.com/file/d/1XxzcVnWfliimBQoNrThnRL_8y7n0QEVG/view?usp=drive_link

Agricultural Project Coordinator 10/12/2025

Agricultural Project Coordinator “Shen” NGO (charitable public organisation) announces a competition for the position of Agricultural Project Coordinator.

10/12/2025

Հարգելի ուսանողներ և շրջանավարտներ, եթե հետաքրքրված եք մասնագիտական աշխատանքով, «Արնդանե» ՍՊԸ-ն առաջարկում է վճարովի ինտերնշիփ (փորձուսուցման) ծրագիր, որը նախատեսված է այն անձանց համար, ովքեր ավարտել են ուսումը կամ սովորում են վերջին կուրսում։ Ծրագրի նպատակն է հնարավորություն տալ ձեռք բերել առաջին մասնագիտական փորձը կայացած և զարգացող ընկերությունում։

«Արնդանե» ՍՊԸ-ն արդեն ավելի քան 20 տարի զբաղեցնում է առաջատար դիրք հայկական շուկայում՝ համակցված կերերի արտադրության ոլորտում՝ ներկայացնելով «Total Pig», ինչպես նաև սիրողական և ունիվերսալ ապրանքանիշերը։

Առաջարկվում է․

Փորձ և մասնագիտական զարգացում

Բարձրակարգ թիմային միջավայր

Աշխատավարձ՝ սկսած 200,000 դրամից

Ծառայողական աճի հնարավորություններ

Պահանջներ՝

Բարձրագույն կրթություն (ցանկալի է տնտեսագիտական, անասնաբուժական կամ գյուղատնտեսական ոլորտներում)

Համակարգչային գիտելիքներ

Անգլերենի և ռուսերենի պարտադիր իմացություն

Աշխատանքային ժամեր՝ Երկուշաբթի–Ուրբաթ, 09:00–18:30։

Հարցերի կամ ինքնակենսագրականների համար՝ [email protected]

05/12/2025

Ուսման հնարավորություն Ավստրիայում 🇦🇹🇦🇹

Ավստրիայի կանանց, գիտության և հետազոտությունների դաշնային նախարարությունն առաջարկում է կրթաթոշակներ՝ նախատեսված բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների, գիտնականների և հետազոտողների համար, 2026/2027 ուսումնական տարում Ավստրիայի ակադեմիական հաստատություններում համալսարանական կրթություն կամ գիտական հետազոտություններ իրականացնելու նպատակով՝ բացելով միջազգային փորձի և նոր գիտելիքների ճանապարհները:

✅Ավելին տեղեկանալու և հայտագրման մանրամասների համար այցելեք՝ www.grants.at:

05/12/2025

Հարգելի ուսանողներ,

Ագրոնոմ /Գյուղատնտես - Գյուղատնտեսություն և անասնաբուծություն - List.am 28/11/2025

📢📢📢Մասնագիտական աշխատանքի հնարավորություն!!!

Հարգելի շրջանավարտներ և արդեն ոլորտում կայացած գործընկերներ, ստորև հղումով կարող եք ծանոթանալ առաջարկի մանրամասներին, կազմակերպությունը պատրաստ է նաև որոշ պահանջներ վերանայել՝ կախված հարցազրույցից:

Ագրոնոմ /Գյուղատնտես - Գյուղատնտեսություն և անասնաբուծություն - List.am Փնտրում ենք Ագրոնոմ, ով ունի ագրոնոմիայի, ագրոնոմիական փորձարկումների, գրանցումների, խորհրդատվությունների փորձառություն՝ սերմերի, պեստիցիդների և

Want your school to be the top-listed School/college in Երևան?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Երևան

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00