Արևելագիտության ինստիտուտ/Institute of Oriental Studies

Արևելագիտության ինստիտուտ/Institute of Oriental Studies

Share

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի էջ

«Հակամարտություն, կապակցվածություն և նոր աշխարհակարգ». Վանաձորում ամփոփվել է երկօրյա աշխատաժողովը 18/06/2026

Արևելագիտության ինստիտուտը խորացնում է համագործակցությունը մարզային բուհերի հետ
Արևելագիտության ինստիտուտը վերջին տարիներին հետևողականորեն իրականացնում է գիտության համաչափ զարգացմանն ու գիտակրթական համագործակցության ընդլայնմանն ուղղված ռազմավարություն՝ կարևորելով մարզային բուհերի ներուժի ներգրավումը հանրապետության գիտական կյանքում։ Այս նպատակով ինստիտուտը նախաձեռնել և զարգացնում է գործընկերային հարաբերություններ Հայաստանի մի շարք բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ՝ ձևավորելով գիտահետազոտական և կրթական միասնական հարթակ։ Այդ համատեքստում 2025 թվականին Արևելագիտության ինստիտուտը համագործակցության հուշագիր էր կնքել Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի հետ։ Հուշագրերի նպատակն է ամրապնդել կողմերի միջև գործընկերային հարաբերությունները, խթանել համատեղ գիտահետազոտական և կրթական ծրագրերի իրականացումը, կազմակերպել ուսանողական և հետազոտական պրակտիկաներ, ինչպես նաև ընդլայնել գիտական աշխատանքների ղեկավարման և համաղեկավարման հնարավորությունները։
Հավատարիմ մնալով այս նախաձեռնությանը 2025 թվականի Արևելագիտության ինստիտուտը հունիսի 12–13-ին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանում անցկացրեց «Հակամարտություն, կապակցվածություն և նոր աշխարհակարգ․ Մերձավոր Արևելքը և Հարավային Կովկասը գլոբալ վերադասավորումների պայմաններում» խորագրով աշխատաժողով, որը կազմակերպվել էր Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակի համագործակցությամբ։
Այս նախաձեռնությունները վկայում են Արևելագիտության ինստիտուտի հանձնառության մասին՝ նպաստելու գիտության ապակենտրոնացմանը, մարզային բուհերի հետ գործընկերության ամրապնդմանը և Հայաստանի գիտակրթական ներուժի համակողմանի զարգացմանը։

«Հակամարտություն, կապակցվածություն և նոր աշխարհակարգ». Վանաձորում ամփոփվել է երկօրյա աշխատաժողովը 2026 թվականի հունիսի 12–13-ին Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական ...

Photos from Արևելագիտության ինստիտուտ/Institute of Oriental Studies's post 17/06/2026

Ս․թ․ հունիսի 12-ին Արևելագիտության ինստիտուտի և Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի (FES) հայաստանյան գրասենյակի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր, որը վավերացրեցին Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Գոհար Իսկանդարյանը և Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նաիրա Գևորգյանը։

Հուշագրի ստորագրման արարողությունը կայացավ Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանում (ՎՊՀ)՝ «Հակամարտություն, կապակցվածություն և նոր աշխարհակարգ․ Մերձավոր Արևելքը և Հարավային Կովկասը գլոբալ վերադասավորումների պայմաններում» խորագրով երկօրյա աշխատաժողովի բացման նիստի շրջանակներում, որն իրականացվում է մարզային բուհերի հետ գիտակրթական գործընկերության ընդլայնման ծրագրի ներքո։

Այս փաստաթուղթը որակական նոր փուլ է բացում երկու կառույցների միջև երկարաժամկետ ու համակարգված փոխգործակցության համար։ Հուշագրի հիմնական նպատակներն են՝ խթանել տարածաշրջանային և միջազգային արդի զարգացումների շուրջ համատեղ հետազոտական ու վերլուծական ծրագրերի իրականացումը, ստեղծել մասնագիտական երկխոսության միջավայր, որը կնպաստի հանրային-փորձագիտական խոսույթի զարգացմանը, ամրապնդել գիտակրթական համագործակցությունը մարզային բուհերի հետ՝ ապահովելով ակադեմիական գիտելիքի հասանելիությունն ու տարածումը։

Կողմերն ընդգծեցին, որ համագործակցության այս նոր ձևաչափը հնարավորություն կտա մեկտեղել Արևելագիտության ինստիտուտի ակադեմիական ու վերլուծական ներուժն ու հիմնադրամի կազմակերպչական հնարավորությունները։ Սա, իր հերթին, կնպաստի Հայաստանում արևելագիտական զարգացման, ինչպես նաև երիտասարդ մասնագետների ու ուսանողության ակտիվ ներգրավմանը գիտական կյանքում։

Photos from Արևելագիտության ինստիտուտ/Institute of Oriental Studies's post 17/06/2026

«Հակամարտություն, կապակցվածություն և նոր աշխարհակարգ». Վանաձորում ամփոփվել է երկօրյա աշխատաժողովը
Ս․թ․ հունիսի 12–13-ին Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանում կայացավ «Հակամարտություն, կապակցվածություն և նոր աշխարհակարգ․ Մերձավոր Արևելքը և Հարավային Կովկասը գլոբալ վերադասավորումների պայմաններում» խորագրով աշխատաժողովը։ Այն կազմակերպվել էր Արևելագիտության ինստիտուտի և Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակի համագործակցությամբ՝ մարզային բուհերի հետ իրականացվող գործընկերային ծրագրի շրջանակներում։
Ավելին տես Արևելագիտության ինստիտուտի կայքէջում https://orient.sci.am/311/%C2%AB%D5%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-%D5%AF%D5%A1%D5%BA%D5%A1%D5%AF%D6%81%D5%BE%D5%A1%D5%AE%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-%D6%87-%D5%B6%D5%B8%D6%80-%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D6%80%D5%B0%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3%C2%BB.-%D5%8E%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B1%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A1%D5%B4%D6%83%D5%B8%D6%83%D5%BE%D5%A5%D5%AC-%D5%A7-%D5%A5%D6%80%D5%AF%D6%85%D6%80%D5%B5%D5%A1-%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D5%BF%D5%A1%D5%AA%D5%B8%D5%B2%D5%B8%D5%BE%D5%A8/

Ասպիրանտուրայի ընդունելության քննություն 15/06/2026

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ «Արևելագիտության ինստիտուտ» ՊՈԱԿ-ը հայտարարում է 2026/2027 ուսումնական տարվա առկա ասպիրանտուրայի ընդունելություն։ Մանրամասների համար այցելեք Արևելագիտության ինստիտուտի պաշտոնական կայքէջ։

Ասպիրանտուրայի ընդունելության քննություն Արևելագիտություն

10/06/2026

2025 թ. դեկտեմբեր և 2026 թ. փետրվար ամիսներին Արևելագիտության ինստիտուտում գործող ՀՀ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի 006 «Համաշխարհային պատմություն» մասնագիտական խորհրդում պաշտպանած հինգ ատենախոսները՝ Հարություն Մաթևոսյան (թեման՝ «Տալիբանի գործոնն ամերիկյան արտաքին քաղաքականության մեջ», պաշտպանել է Է00.02 «Համաշխարհային պատմություն» մասնագիտությամբ, գիտական ղեկավար՝ Արաքս Փաշայան), Աշխեն Հովսեփյանը (թեման՝ «Հնդկաստանի արտաքին քաղաքականության առանձնահատկությունները Հարավային Կովկասում 1991-2018 թթ․», պաշտպանել է Է.00․02 «Համաշխարհային պատմություն» մասնագիտությամբ, գիտական ղեկավար՝ Ռուբեն Մելքոնյան), Հայկ Սողոմոնյանը (թեման՝ «Իրան-Մեծ Բրիտանիա հարաբերությունները 1940-1950-ական թթ․», պաշտպանել է է.00․02 «Համաշխարհային պատմություն» մասնագիտությամբ, գիտական ղեկավար՝ Գոհար Իսկանդարյան), Տաթևիկ Մկրտչյանը (թեման՝ «Nahj al-balāgha-ն որպես վաղ շրջանի շիա իսլամի ուսումնասիրությունների աղբյուր», պաշտպանել է է.00․05 «Պատմագրություն, աղբյուրագիտություն» մասնագիտությամբ, գիտական ղեկավար՝ Դավիթ Հովհաննիսյան), Տիգրան Միքայելյանը (թեման՝ «Հայաստանի Հանրապետության տարածքի նորահայտ արաբատառ արձանագրությունները սոցիալ-մշակութային եվ պատմական համատեքստում (XII-XIX դդ․)», պաշտպանել է է.00․05 «Պատմագրություն, աղբյուրագիտություն» մասնագիտությամբ, գիտական ղեկավար՝ Քրիստինե Կոստիկյան), ԲԿԳԿ-ի կողմից ստացել են պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի իրենց դիպլոմները:

Սիրելի գործընկերնե՛ր, Արևելագիտության ինստիտուտի համայնքի անդամնե՛ր, շնորհավորում ենք ձեզ և մաղթում նորանոր գիտական հաջողություններ։

https://orient.sci.am/307/%D4%B1%D6%80%D6%87%D5%A5%D5%AC%D5%A1%D5%A3%D5%AB%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%AB%D5%B6%D5%BD%D5%BF%D5%AB%D5%BF%D5%B8%D6%82%D5%BF%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A9%D5%A5%D5%AF%D5%B6%D5%A1%D5%AE%D5%B8%D6%82%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%BA%D5%A1%D5%B7%D5%BF%D5%BA%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AE-%D5%A1%D5%BF%D5%A5%D5%B6%D5%A1%D5%AD%D5%B8%D5%BD%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8/?fbclid=IwY2xjawSfQ_9leHRuA2FlbQIxMQBzcnRjBmFwcF9pZBAyMjIwMzkxNzg4MjAwODkyAAEee-SW10e4nfGgR4GajMcfmIPS568V1ueGrBcYrfIrWYRJZ5SxPF8BaXUObtw_aem_o902nxYGv8uDGryT5c5cEg

05/06/2026

Արևելագիտության ինստիտուտի գիտխորհրդի որոշմամբ և Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի դրամաշնորհով հրատարակվել է սիրիահայ մտավորական և հետազոտող Ավօ (Ավետիս) Գաթրճեանի «Սուրիահայ պարբերական մամուլի մատենագիտութիւն (1912-2026թթ․)» մենագրությունը, որը հեղինակի տարիների տքնաջան աշխատանքի արդյունքն է: Մենագրության խմբագիրը ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պ.գ.դ. պրոֆ. Ալբերտ Խառատյանն է, պատասխանատու խմբագիրը՝ պ.գ.թ. դոցենտ Արաքս Փաշայանը: Գիրքն ունի կարևոր գիտական, քաղաքական և մատենագիտական արժեք: Դրանում ներառված են 228 թերթ և պարբերական, որոնից 111-ը մոռացությունից փրկվել և գիտական շրջանառության մեջ է դրվել հեղինակի կողմից: Գիրքը մեծ ներդրում է ոչ միայն սիրիահայ համայնքի, հայկական սփյուռքի մտավոր կյանքի, այլև՝ հայ մամուլի պատմության ուսումնասիրության տեսանկյունից:

05/06/2026

2026թ․ հունիսի 5-ին Արևելագիտության ինստիտուտը՝ ի դեմս տնօրեն Գոհար Իսկանդարյանի, հյուրընկալեց Չինաստանի Հասարակագիտական գիտությունների ակադեմիայի՝ Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Միջին Ասիայի երկրների ինստիտուտի պատվիրակությանը՝ տնօրեն Սուն Ճուանճըի գլխավորությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին համատեղ հետազոտական ծրագրերի իրականացման, գիտաշխատողների փոխանակման, գիտաժողովների կազմակերպման և գիտական տեղեկատվության փոխանակման վերաբերյալ հարցեր։ Չին-հայկական գիտահետազոտական հանդիպումները նպաստում են գիտական կապերի խորացմանը, երիտասարդ հետազոտողների ներգրավմանը, համատեղ գիտական նախագծերի մշակմանը և երկու երկրների միջև ակադեմիական դիվանագիտության ամրապնդմանը։

Չին-հայկական գիտահետազոտական հանդիպումները կարևոր հարթակ են գիտական փորձի փոխանակման, համատեղ հետազոտությունների իրականացման և երկկողմ հարաբերությունների զարգացման համար՝ նպաստելով Հայաստանի և Չինաստանի միջև գիտակրթական և ռազմավարական համագործակցության ընդլայնմանը։

27/05/2026

Ս․թ․ մայիսի 27-ին Արևելագիտության ինստիտուտ ՊՈԱԿ-ում հյուրընկալվել է «Elsevier» ընկերության Արևելյան Եվրոպայի հետազոտական վերլուծական լուծումների հաշվետու ղեկավար Ջորջիա Նիկոլինին, որը ներկայացնում է ընկերության հետազոտական վերլուծական լուծումները Հայաստանում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արևելագիտության ինստիտուտի՝ «Scopus» գիտաչափական շտեմարանում ինստիտուցիոնալ պատկանելիության (affiliation) տեսանելիության և ներկայացվածության հարցերը, ինչպես նաև «Elsevier»-ի կողմից առաջարկվող հետազոտական վերլուծական ծառայություններն ու գործիքները։ Անդրադարձ է կատարվել նաև գիտական գործունեության միջազգային ներկայացվածությանն ու Ինստիտուտի գիտական արդյունքների տեսանելիության բարձրացմանն առնչվող մի շարք ընթացիկ հարցերի։

Հանդիպումը միտված էր Արևելագիտության ինստիտուտի գիտական արդյունքների միջազգային տեսանելիության ընդլայնմանը, «Scopus» հարթակում ինստիտուցիոնալ ներկայացվածության բարելավմանը և միջազգային գիտական միջավայրում գիտահետազոտական գործունեության առավել արդյունավետ ներկայացմանը։

26/05/2026

ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան
մեծարգո պարոն Գեորգի Շարվաշիձե,

Արևելագիտության ինստիտուտի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Վրաստանի բարեկամ ժողովրդին Վրաստանի Անկախության օրվա՝ մայիսի 26-ի առթիվ։
Վստահ ենք, որ այս կարևոր օրը ևս մեկ անգամ ընդգծում է Վրաստանի ժողովրդի ազատության, ինքնորոշման և կայուն զարգացման ձգտումը։
Հայաստանի և Վրաստանի ժողովուրդների դարավոր բարեկամությունը, պատմական ու մշակութային ամուր կապերը կարևոր հիմք են հանդիսանում երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացման և ընդլայնման համար։ Այս համատեքստում բարձր ենք գնահատում Ձեր անձնական ներդրումը հայ-վրացական հարաբերությունների խորացման գործում։
Արևելագիտության ինստիտուտը շարունակելու է իր նպաստը բերել գիտակրթական և մշակութային համագործակցության ամրապնդմանը՝ ի շահ մեր երկու ժողովուրդների և պետությունների։
Մաղթում ենք Ձեզ, պարոն դեսպան, քաջառողջություն և նորանոր հաջողություններ Ձեր պատասխանատու առաքելության մեջ, իսկ Վրաստանի ժողովրդին՝ խաղաղություն, բարօրություն և անշեղ առաջընթաց։

Հարգանքով՝
Գոհար Իսկանդարյան
Արևելագիտության ինստիտուտի տնօրեն

Արևելագիտության ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնի վարիչ Արաքս Փաշայանը մասնակցել է «Առաջընթաց արդյունավետ գիտությամբ 202 26/05/2026

Արևելագիտության ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնի վարիչ, պ.գ.թ., դոցենտ Արաքս Փաշայանը ս․թ մայիսի 11-14-ը Դիլիջանում մասնակցել է «Առաջընթաց արդյունավետ գիտությամբ 2026» գիտաժողովին։ Որպես «Իսլամի և ազգայնականության համադրությունը ՀՀ հարակից երկրներում. ինքնության և քաղաքականության կերպափոխումներ» «21AG-6A081» ծածկագրով դրամաշնորհային ծրագրի անդամ, ներկայացրել է դրա շրջանակում ձեռքբերված արդյունքները, ընթացիկ և հեռանկարային աշխատանքները։ Զեկույցի շրջանակում անդրադարձ է կատարվել ՀՀ հարակից երկրներում (Իրան, Թուրքիա, Վրաստան, Ադրբեջան) քաղաքական ինքնության, պետականաշինության, ազգային տեսլականի, հասարակական-քաղաքական գործընթացների կերպափոխումներին առնչվող այն հիմնախնդիրները, որոնց վրա նշանակալի ազդեցություն ունեն մի կողմից՝ իսլամը, մյուս կողմից՝ ազգայնականությունը։ Նշենք, որ դրամաշնորհն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող «Առաջատար հետազոտությունների աջակցություն» ծրագրի շրջանակներում։

Արևելագիտության ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնի վարիչ Արաքս Փաշայանը մասնակցել է «Առաջընթաց արդյունավետ գիտությամբ 202 ՀՀ ԳԱԱ Արևելագիտություն

Want your school to be the top-listed School/college in Երևան?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Address


Մարշալ Բաղրամյան 24/4
Երևան
0019