22/07/2026
📢 Սիրելի՛ ուսանողներ,
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անվանական կազմում փոփոխություններ կատարելու նպատակով հայտարարվում է սովորող անդամի ընտրության մրցույթ:
❗️ Հայտերը լրացնելու համար 2026 թվականի հուլիսի 22-ից 24-ը՝ ժամը 9:00-16:00-ն, կարող եք դիմել ֆիզիկայի ինստիտուտի ուսանողական խորհուրդ:
💙 Սիրով՝
18/07/2026
🙌🏻 Սիրելի՛ առաջին կուրսեցիներ,
բարի գալուստ ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտ։
🥹 ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի Ուսանողական խորհուրդը սրտանց շնորհավորում է ձեզ համալսարան ընդունվելու կապակցությամբ։ Մաղթում ենք հետաքրքիր բացահայտումներով և նոր ձեռքբերումներով լի ուսումնական տարիներ։
📲 Հրավիրում ենք միանալ մեր տելեգրամյան խմբին՝ հրապարակման մեջ տեղադրված QR կոդի կամ հետևյալ հղման միջոցով՝ https://telegram.me/+Og4hg-hwmj8xZThi ։ Այնտեղ դուք կկարողանաք ծանոթանալ ձեր նոր ընկերների հետ և ստանալ ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները:
🪪 Խմբում նույնականացումն ապահովելու նպատակով խնդրում ենք միանալ ձեր անուն-ազգանունով։
💙 Սիրով՝
05/07/2026
Սիրելի՛ ուսանող,
✨ ԵՊՀ ուսանողական խորհուրդը մեկնարկում է ամռան ամենասպասված ու ամենատպավորիչ ծրագրի՝ «Զարկ» ուսանողական ճամբար - 2026-ի հայտագրման փուլը։
Ձեզ սպասվում են`
✅ 7 անմոռանալի, արկածային և փորձություններով լի օրեր,
✅ սպորտային, մշակութային և ինտելեկտուալ փորձություններ ու առաջադրանքներ,
✅ ծանոթացում զինվորական առօրյային և կրակային պատրաստություն,
✅ թեժ մրցակցություն ջոկատների միջև,
✅ ընկերների, գիտելիքների ու հմտությունների «տեղատարափ»,
✅ ուսանողական ակտիվ և հետաքրքիր առօրյայի հերթական հնարավորություն:
Ճամբարի նպատակն է զարգացնել ուսանողների հմտությունները ուսանողական ինքնակառավարման, ռազմական պատրաստության, տարածաշրջանային զարգացումների և մի շարք այլ արդիական թեմաների շուրջ՝ միաժամանակ ապահովելով ֆիզիկական, մշակութային ու ինտելեկտուալ ակտիվություն։
⛺ Ծրագրի շրջանակում նախատեսվում է 7-օրյա հագեցած օրակարգ «Արագած» ճամբարի տարածքում, որտեղ սպասվում են հետաքրքիր դասընթացներ, բաց քննարկումներ, ճանաչողական հանդիպումներ՝ համեմված անկրկնելի մրցույթներով ու փորձություններով։
📆 Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2026 թ․ օգոստոսի 12-18-ը` «Արագած» ճամբարում։
‼️ Ծրագրին կարող են դիմել միայն Երևանի պետական համալսարանի ուսանողները։
⌛️ Վերջնաժամկետի ավարտից հետո հայտադիմումների ուսումնասիրման արդյունքում հայտագրման փուլը հաղթահարած ուսանողները կհրավիրվեն հարցազրույցի:
✨ Բաց մի՛ թող ամենահետաքրքիր, ամենաարկածային և ամենահիշարժան ուսանողական ծրագրերից մեկին մասնակցելու քո հնարավորությունը:
🔗 Շտապի՛ր լրացնել հետևյալ հայտը մինչև 2026 թ. հուլիսի 24-ը`
https://forms.gle/FY5ZWbWvToECFQD67
#եպհ
19/05/2026
🤩 Սիրելի՛ ուսանողներ,
🏸 ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի ՈՒԽ սպորտի հանձնաժողովը կազմակերպում է «Սպորտ IQ» խաղը:
🎯 Խաղը բաղկացած է 4 փուլերից, որոնք թույլ կտան քեզ ստուգել սպորտային գիտելիքներդ և ավելի խորացնել դրանք: Խաղի ընթացքում սպասվում են անակնկալ փուլեր:
Հանդիպում ենք
🗓️ մայիսի 22-ին՝
🕐 ժամը 14:30ին,
📍 ֆիզիկայի ինստիտուտի կոնֆերենց դահլիճում:
❕ Գրանցման վերջնաժամկետը՝ մայիսի 21, ժամը՝ 18:00:
📩 Գրանցման հղումը՝ https://forms.gle/DhV2bXDh4f78VS1p8
💙 Սիրով՝
12/05/2026
📢 Սիրելի՛ ուսանողներ,
🎶 ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի ՈՒԽ մշակույթի հանձնաժողովը հրավիրում է մասնակցել «Sound Waves» ինտելեկտուալ երաժշտական խաղին:
🎯 Խաղը թույլ կտա ստուգել գիտելիքները նոտաների աշխարհում և ավելի խորությամբ ծանոթանալ հայտնի երաժշտական ստեղծագործություններին:
Հանդիպում ենք
🗓️ մայիսի 13-ին՝
🕐 ժամը 14:30-ին,
📍 ֆիզիկայի ինստիտուտի կոնֆերենց դահլիճում:
📨 Գրանցման հղումը՝ https://forms.gle/dRoVp4S3b7AoYTJP8
💙 Սիրով՝
19/04/2026
🎬 Սիրելի՛ ուսանողներ,
🍿 ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի ՈՒԽ մշակույթի հանձնաժողովը հրավիրում է ձեզ «CinemaLab» թիմային խաղին։
🎞️ «CinemaLab»-ը ֆիլմասերների համար նախատեսված խաղ է, որը թույլ կտա ստուգել գիտելիքներդ կինոաշխարհում:
🎯 Խաղը համադրում է ճանաչողական և ժամանցային ձևաչափը՝ ստեղծելով միջավայր, որտեղ սիրելի կադրերը դառնում են գլուխկոտրուկ, իսկ հիշողությունդ՝ հաղթանակի գլխավոր գործիք:
👥 Թիմը կարող է կազմված լինել 3-5 անդամից։
Հանդիպում ենք
📅 ապրիլի 22-ին՝
🕝 ժամը 14:30-ին,
📍 Ֆիզիկայի ինստիտուտի կոնֆերենց դահլիճում։
⏳ Գրանցման վերջնաժամկետը՝ ապրիլի 21-ին՝ ժամը 18:00-ին:
📨 Գրանցման հղումը՝ https://forms.gle/BBwsT6FdStDcSokQ6
💙 Սիրով՝
15/04/2026
🔥 Սիրելի՛ ուսանողներ,
🎓 ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի ՈՒԽ գիտակրթական հանձնաժողովը հրավիրում է ձեզ «Quiz Battle» թիմային ինտելեկտուալ խաղին։
💡 Սա հիանալի հնարավորություն է փորձելու ձեր գիտելիքները, զարգացնելու արագ կողմնորոշվելու ունակությունը և վայելելու թիմային պայքարը։ Խաղը ներառում է բազմազան հարցեր տարբեր ոլորտներից՝ ապահովելով լիարժեք մրցակցային և ուրախ մթնոլորտ։
👥 Յուրաքանչյուր թիմ պետք է կազմված լինի 3-4 անդամից:
Սպասում ենք ձեզ
🗓️ ապրիլի 17-ին՝
⏰ ժամը 14:30-ին,
📍 Ֆիզիկայի ինստիտուտի կոնֆերենց դահլիճում։
❕ Գրանցման վերջնաժամկետը՝ ապրիլի 16՝ ժամը 18:00։
📩 Գրանցման հղումը՝ https://forms.gle/1JVtvP9KYFotRwZX6
💙Սիրով՝