14/06/2026
Դե ինչ, «Ֆիզիկան ու Մենք» ճամբարի գրանցումներն արդեն ավարտված են ⌛️
Հիշեցնում ենք, որ գրանցված մասնակիցները հուլիսի 1-ին իրենց էլեկտրոնային հասցեներին կստանան հարցաշար, որը բարեհաջող լրացնելուց հետո կմասնակցեն վերջնական հարցազրույցին 📩
Մինչ այդ կարող եք պատրաստվել մեր հարցերին։
Հարցաշարը կպարունակի առաջադրանքներ ֆիզիկայի և մաթեմատիկայի տարբեր բաժիններից, շեշտադրումը դնելով երկրաչափության, եռանկյունաչափության, ֆունկցիաների, պրոգրեսիաների, օպտիկայի, տատանումների, էլեկտրամագնիսականության և ինֆորմատիկայի վրա 📐
Կսպասենք ձեր պատասխաններին և շատ շուտով ձեզ հետ հանդիպմանը
YSO Student Chapter
IPR Armenia Optica Student Chapter
Optica
SPIE, the international society for optics and photonics
Thorlabs
ԵՊՀ - Yerevan State University
Photonics AI Lab
01/06/2026
«Ֆիզիկան ու Մենք» -ը 10 տարեկան է 🎊
Շտապեք գրանցվել և միանալ մեր մեծ ընտանիքին:
Գրանցումներին մնացել է 5 օր (վերջնաժամկետը՝ հունիսի 5):
YSO Student Chapter
IPR Armenia Optica Student Chapter
18/05/2026
🌟Շտապեք գրանցվել և դառնալ ճամբարի մի մասնիկը այս տարի 🌟
🔗 https://forms.gle/xMwG91hr12DsBhB86
YSO Student Chapter
IPR Armenia Optica Student Chapter
SPIE, the international society for optics and photonics
Optica
Thorlabs
ԵՊՀ - Yerevan State University
05/05/2026
Դե ի՞նչ։ Սպասում էի՞ք մեզ☺️
Սիրելի՛ ուսանողներ և դպրոցականներ,
Սիրով հրավիրում ենք ձեզ մասնակցելու 7-րդ «Ֆիզիկան ու մենք» ամառային քառօրյա ճամբարին, որը նախատեսված է հանրակրթական ավագ դպրոցների/քոլեջների 2026-2027 ուս. տարվա 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտների, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրիատի 2026-2027 ուս. տարվա 1-ին կուրսի ուսանողների համար, ովքեր հետաքրքրված են «Ֆիզիկա», «Ռադիոֆիզիկա», «Մաթեմատիկա», «Մեխանիկա», «Էլեկտրատեխնիկա» մասնագիտություններով։
Այս տարի ճամբարը կկրի «Փորձարարական ֆիզիկա՝ լաբորատորիայից դեպի առօրյա կիրառություններ» խորագիրը և տեղի կունենա օգոստոսի 11-14-ը ԵՊՀ Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայում։
Ճամբարի ընթացքում միասին կպատրաստենք լազերներ և հեղուկ բյուրեղային էկրաններ՝ ուսումնասիրելով դրանց կիրառությունները, ինչպես նաև կանդրադառնանք լույսի կիրառություններին առողջապահության ոլորտում։
Ճամբարին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս․թ․ հունիսի 5-ը ներառյալ լրացնել հայտը հետևյալ հղումով https://forms.gle/xMwG91hr12DsBhB86, որից հետո յուրաքանչյուր դիմորդ իր էլ. փոստին կստանա հարցաշար՝ այն սահմանված ժամանակահատվածում լրացնելու համար։
Հարցաշարը կպարունակի հարցեր մաթեմատիկայից և ֆիզիկայից, մասնավորապես՝ օպտիկայից, էլեկտրականությունից, մագնիսականությունից, տատանումներից, անալոգային և թվային էլեկտրոնիկայից։ Լրացված հարցաշարերի արդյունքների հիման վրա հաջորդ փուլ անցած դիմորդները կմասնակցեն առցանց հարցազրույցի։ Ընտրված մասնակիցները ճամբարի ընթացքում մարզիչների օգնությամբ կաշխատեն օպտոէլեկտրոնիկայի տարբեր փորձերի վրա։
Ճամբարի շրջանակներում կրթական և արտադրական տարբեր հաստատություններից հրավիրված մասնագետները կներկայացնեն ոլորտի ձեռքբերումներն ու հիմնական ուղղությունները, իսկ ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի և ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ ՊՈԱԿ-ի (ՖՀԻ) ներկայացուցիչները կանդրադառնան ԵՊՀ-ում և ՖՀԻ-ում գործող և ճամբարի հովանավոր հանդիսացող ուսանողական կազմակերպությունների գործունեությանը։
Հ․Գ․ Այս բացառիկ ճամբարի մասնակցության, ինչպես նաև Երևան-Ծաղկաձոր-Երևան երթուղով տրանսպորտի ծախսերն ամբողջությամբ կհոգա ճամբարը՝ իր հովանավորների շնորհիվ։
13/08/2025
From August 5–9, the 6th “Physics & We” summer camp organized by the YSO Student Chapter and IPR Armenia Optica student chapter, took place in Tsaghkadzor. This year’s camp was dedicated to the IQY celebration and special lectures and QKD demos were presented on this occasion. High school and bachelor students from different regions of Armenia were selected after interviews to join the program, supported by Optica’s YSO Student Chapter Special Program Grant. We thank our co-sponsors and collaborators YSU, ATG, Thorlabs, B-PHOT Brussels, PhotonicsAI Labs and IPR for their support.
We worked in two main groups — optics and electronics — and completed two experiments: building and testing an interferometer, and generating sonoluminescence. Each participant worked on both experiments, was introduced to optical and electronic devices, and gained hands-on experience through teamwork.
These 5 days were full of discussins and exchange of ideas, fun and friendship.
13/08/2025
From August 5–9, the 6th “Physics & We” summer camp organized by the YSO Student Chapter and IPR Armenia Optica student chapter, took place in Tsaghkadzor. This year’s camp was dedicated to the celebration and special lectures and QKD demos were presented on this occasion. High school and bachelor students from different regions of Armenia were selected after interviews to join the program, supported by .worldwide’s YSO Student Chapter Special Program Grant. We thank our co-sponsors and collaborators , ATG, , , and IPR for their support.
We worked in two main groups — optics and electronics — and completed two experiments: building and testing an interferometer, and generating sonoluminescence. Each participant worked on both experiments, was introduced to optical and electronic devices, and gained hands-on experience through teamwork.
These 5 days were full of discussins and exchange of ideas, fun and friendship.
12/08/2025
Եվ իհարկե, ջերմ հուշեր ու մնայուն ընկերություն Ֆիզիկան ու մենք-ից ներս և դուրս։
12/08/2025
5 days of experimental work and hands-on optics & electronics!
Quantum Year 2025
YSO Student Chapter 🤝 IPR Armenia Optica Student Chapter💪
Optica
SPIE, the international society for optics and photonics
ԵՊՀ - Yerevan State University
Thorlabs B-Phot Brussels Photonics Photonics AI Lab The Institute for Physical Research of NAS RA