ԵՊՀ Կառավարման և կազմակերպչական հոգեբանություն

ԵՊՀ Կառավարման և կազմակերպչական հոգեբանություն

Share

ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի հոգեբանության բաժնի մագիստրոսական ծրագիր

06/05/2025

Այսօր կայացավ «Կառավարման հոգեբանություն» մագիստրոսական կրթական ծրագրի՝ 2023-2025թթ․ սովորող ուսանողների մագիստրոսական թեզերի պաշտպանությունը։
Շնորհավորում ենք «Կառավարման հոգեբանություն» կրթական ծրագրի ղեկավար Հրանտ Միքայելի Ավանեսյանին և ուսանողներին՝ մագիստրոսական թեզի բարեհաջող պաշտպանության առթիվ։🎉
Մաղթում ենք նորանոր բարձունքներ կյանքի բոլոր փուլերում։ Ցանկանում ենք, որ ձեռքբերված գիտելիքներն ու հմտությունները ամուր հիմք լինեն մասնագիտական կյանքում📚

10/09/2024

Սպասվում է հատաքրքիր հանդիպում‼️

Հոգեբանության գիտահետազոտական կենտրոնը սիրով հրավիրում է 😚

28/06/2023

«Կառավարման հոգեբանություն» կրթական ծրագրի լավագույն շրջանավարտները մասնագիտական կարիերան սկսել են ուսումնառության ընթացքում։
Շնորհավորում ենք ևս մեկ անգամ մաղթելով հաջողություն և նորանոր ձեռքբերումներ։

Photos from ԵՊՀ Կառավարման և կազմակերպչական հոգեբանություն's post 20/06/2023

Շնորհավորում ենք հոգեբանության հեռակա բաժնի 5-րդ կուրսի շրջանավարտներին ավարտական աշխատանքների բարեհաջող պաշտպանության առիթով և հրավիրում ենք շարունակել կրթությունը Ընդհանուր հոգեբանության ամբիոնի մագիստրոսական ծրագրերում՝ «Կառավարման հոգեբություն» և «Ընտանիքի հոգեբանություն»։

11/03/2023

Մարտի 13-ին ժամը՝ 16:00-ին (307 լսարանում) տեղի կունենա հանդիպում Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի հոգեբանական գիտությունների թեկնածու Մ. Վ. Ալլախվերդովի հետ, որի ընթացքում կիրականացվի բաց դաս «Կազմակերպությունում կոնֆլիկտների առաջացման պատճառները և հաղթահարման մեթոդները» թեմայով:
Հանդիպմանը կարող են մասնակցել փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ուսանողները:

Photos from ԵՊՀ Կառավարման և կազմակերպչական հոգեբանություն's post 17/02/2023

Ամստերդամի VRIJE համալսարանի մագիստրանտ Հովվհաննես Ջիջյանը իրականցրեց «Թիմային գործընթացները կազմակերպություններում» թեմայով սեմինար-քննարկում «Կառավարման հոգեբանություն» մագիստրոսական ծրագրի 1-ին և 2-րդ կուրսերի ուսանողների համար։

15/02/2023

Շնորհավորում ենք «Կառավարման հոգեբանություն» մագիստրոսական ծրագրի 2-րդ կուրսի ուսանողուհի Գայանե Լալայանին՝ «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթում հաղթող ճանաչվելու կապակցությամբ։
Մաղթում ենք մասնագիտական նորանոր ձեռքբերումներ։
http://www.ysu.am/news/hy/interwiew-with-Gayane-Lalayan

03/06/2022

Մեկնարկել է 2022-2023 ուստարվա մագիստրատուրայի առկա ուսուցմամբ ընդունելությունը: Ընդունելությունը կատարվելու է երկու փուլով: Քննությունների և մասնագիտության հայտագրման դիմում-հայտը պետք է ուղարկել admission.ysu.am կայքի միջոցով:

Առաջին փուլի ընդունելության դիմում-հայտը անհրաժեշտ է լրացնել հունիսի 1-ից մինչև հունիսի 25-ը՝ ժամը 18:00-ն, իսկ քննություններն անցկացվելու են ս.թ. հունիսի 28-ին:

Մագիստրատուրայի ընդունելության 2-րդ փուլի (1-ին ենթափուլ) ընդունելության դիմում-հայտը անհրաժեշտ է լրացնել հուլիսի 1-ից մինչև հուլիսի 15-ը՝ ժամը 18:00-ն: Քննություններն անցկացվելու են ս.թ. հուլիսի 19-ին և 20-ին:

Մագիստրատուրայի ընդունելության 2-րդ փուլի (2-րդ ենթափուլ) ընդունելության դիմում-հայտը պետք է լրացնել օգոստոսի 15-ից մինչև օգոստոսի 22-ը՝ ժամը 18:00-ն, իսկ քննություններն անցկացվելու են ս.թ. օգոստոսի 25-ին և 26-ին:

Մանրամասները՝ https://bit.ly/391Bk7S

Հետևեք մեզ նաև Տելեգրամում ➡ https://t.me/YSU_Official
#ԵՊՀ

04/05/2022

Շնորհավորում ենք «Կառավարման հոգեբանություն» մագիստրոսական ծրագրի շրջանավարտներին: Մաղթում ենք հաջողություն և մասնագիտական նորանոր ձեռքբերումներ:

Photos from ԵՊՀ Կառավարման և կազմակերպչական հոգեբանություն's post 07/04/2022

Ապրիլի 5-ին R&D-bureau HR-tech startup-ի համահիմնադիրներ Արամ Ֆոմիչևը և Արսենիյ Բելոռուսեցը ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ Հ․Ավանեսյանի հրավերով հյուրընկալվել էին փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում։ Նրանք հանդիպել են կառավարման հոգեբանության մագիստրոսական ծրագրի ուսանողների և ՄՌԿ-ով հետաքրքրվող ու ոլորտում մասնագիտացած այլ մասնագետների հետ։ Քննարկումը նվիրված էր հոգեչափման կիրառմանը ՄՌԿ-ում և թիմում փոխըմբռնման խնդիրներին։ Հանդիպման շրջանակներում հաջողվեց ոչ միայն կիսվել հոգեչափական գործիքների մշակման և կիրառման ոլորտում ունեցած փորձով, այլ նաև ծանոթանալ միմյանց հետ և կիսվել փորձով։ Բանախոսները պատմեցին R&D-bureau-ի կողմից մշակված GRASP framework-ի մասին, որը թույլ է տալիս համադրել թիմի տարբեր անդամների իրավիճակները և դուրս բերել ընդհանուր տեսլական։ Քննարկվեցին նաև պրակտիկ հարցեր՝ կոնկրետ քեյսերի օրինակներով։ Արսենիյ Բելոռուսեցը նաև ներկայացրեց իր համահեղինակած գիրքը։

Want your school to be the top-listed School/college in Երևան?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address

Աբովյան 52ա, 8-րդ մասնաշենք
Երևան
ԵՐԵՒԱՆ 0025