03/08/2026
🎓 Ամփոփվեց «Վեճերի այլընտրանքային լուծման և ֆինանսական իրավունքի ամառային դպրոց» ծրագիրը։
📅 Ս/թ հուլիսի 20-31-ը Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի կողմից կազմակերպվեց «Վեճերի այլընտրանքային լուծման և ֆինանսական իրավունքի ամառային դպրոցը», որին մասնակցեցին ՀՀ բուհերի իրավաբանական ֆակուլտետների բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները, այդ թվում նաև Մ․ Մաշտոցի անվան համալսարանի։
Ծրագրի ընթացքում մասնակիցները ծանոթացան՝
📌 Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի կառուցվածքին և գործունեությանը,
📌 բողոքների ընդունման և պահանջների քննության գործընթացին,
📌 ֆինանսական իրավունքի հիմնական խնդիրներին,
📌 վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմներին:
🤝 Ծրագրի շրջանակում մասնակիցները նաև այցելեցին ապահովագրական ընկերություն։
💡 Երկու շաբաթվա ընթացքում ուսանողները ոչ միայն ձեռք բերեցին նոր գիտելիքներ, այլև մասնակցեցին հետաքրքիր քննարկումների, գործնական առաջադրանքների և փորձի փոխանակման։
💚 Շնորհակալություն ենք հայտնում Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակին հրավերի և արդյունավետ համագործակցության համար։
29/07/2026
📷 Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանին կից բազային քոլեջի 2025-2026 ուսումնական տարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողության կադրերը։
22/07/2026
❗️Ուշադրություն❗️
Ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների՝ քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը երկարաձգվում է մեկ շաբաթով։
Ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների՝ քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը երկարաձգվում է մեկ շաբաթով։
Ոլորտային մասնագիտություններով (մշակույթի/արվեստի, սպորտի, բժշկության ոլորտների որակավորումներով, որոնց համար սահմանված է քննություն) ընդունելության հայտերի ներկայացումը hayt-college.emis.am համակարգում կշարունակվի մինչև հուլիսի 31-ը, իսկ ոչ ոլորտային մասնագիտություններով՝ մինչև օգոստոսի 17-ը։
Ոլորտային մասնագիտությունների համար քննությունները կանցկացվեն մինչև օգոստոսի 15-ը։ Ոչ ոլորտային մասնագիտությունների մրցույթն անցկացվում է՝ ըստ ավարտական փաստաթղթի միավորների։
Առաջին փուլի մրցույթի արդյունքներն ամփոփելուց հետո թափուր տեղերի առկայության դեպքում ոչ ուշ, քան օգոստոսի 21-24-ը՝ ժամը 18:00-ն ներառյալ, կկազմակերպվի ընդունելության երկրորդ փուլը:
Ավելին՝ https://escs.gov.am/articles/announcements/100
20/07/2026
‼️ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ‼️
📌Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների
🔺Գնահատման և թեստավորման կենտրոնը հուլիսի 20-ից կազմակերպում է լրացուցիչ մրցույթի (բուհերում թափուր մնացած տեղերի) հայտագրման գործընթացը:
❗️Dimord.am կայքէջում դիմում-հայտ կարող են ներկայացնել ինչպես հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդները, այնպես էլ հիմնական մրցույթին չմասնակցած, սակայն միասնական քննություններից դրական միավորներ ունեցողները:
🛑Թափուր տեղերի մրցույթին մասնակցող դիմորդը կարող է հայտագրել մեկ կամ ավելի բուհի մինչև վեց մասնագիտություն, եթե այդ մասնագիտություններում առկա են թափուր տեղեր, և այդ մասնագիտությունների համար սահմանված միասնական քննություններից ունի դրական միավորներ:
🗓️Հայտագրման գործընթացը կավարտվի հուլիսի 26-ին, ժամը 18:00-ին:
20/07/2026
🇺🇳Հունիսի 24-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում Մ. Մաշտոցի անվան համալսարանի Կարիերայի և պրակտիկայի կենտրոնի պատասխանատու Անահիտ Պետրոսյանը՝ ՄԱԶԾ-ի «Հայաստանի մարզերում երիտասարդության համար զբաղվածության և եկամուտ ստեղծող հնարավորությունների բացահայտում» ծրագրի շրջանակներում, մասնակցեց «Կարիերայի ուղղորդման ժամանակակից մոտեցումներ» խորագրով աշխատաժողովին։
📌Աշխատաժողովը համախմբել էր շուրջ 90 մասնակիցների՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՄԿՈՒԶԱԿ-ի, ԿՏԱԿ-ի ինչպես նաև Հայաստանի տարբեր ՄԿՈՒ հաստատությունների կարիերայի ուղղորդման կենտրոնների խորհրդատուների և ոլորտի մասնագետների։
🤝Մասնակիցները քննարկեցին, թե ինչպես կարող են կարիերայի ուղղորդման ժամանակակից մոդելները և ծրագրի շրջանակում արդեն իսկ փորձարկված ՄԿՈՒ շրջանավարտների կարիերայի հետագծման թվային գործիքները նպաստել կարիերայի ուղղորդման ծառայությունների որակի բարելավմանը և առավել արդյունավետ արձագանքել երիտասարդների կարիքներին ու աշխատաշուկայի փոփոխվող պահանջներին։
✅Շնորհակալություն ենք հայտնում աշխատաժողովի կազմակերպիչներին՝ բովանդակալից և արդյունավետ հանդիպման, մասնագիտական փորձի փոխանակման, ինչպես նաև կարիերայի ուղղորդման ոլորտի զարգացմանն ուղղված նման նախաձեռնության համար։
15/07/2026
📢 Ուշադրություն, սիրելի´դիմորդներ և ծնողներ,‼️
🛑Ձեզ ենք ներկայացնում Մ․ Մաշտոցի անվան համալսարանին կից բազային քոլեջի Ներքին կարգապահական կանոնները👇
https://docs.google.com/document/d/1DIjdlg2x7dCcUrEeWFY_cRWOitwMQeRHlw_4KcOsSaM/edit?tab=t.0
🛑 Ուսանողների հետ կնքվող պայմանագիրը👇
https://docs.google.com/document/d/1D78mWOI543HGZxWlF9qES3qHMkN2oq_-/edit
🛑Ինչպես նաև 2026-2027 ուսումնական տարվա ընդունելության քննության օրերը, անվճար և վճարովի տեղերը👇
Ընդունելության համար զանգահարել
+374 10 57 50 99 հեռախոսահամարով։
15/07/2026
‼️‼️Հարգելի՛ ծնողներ և սիրելի՛ դիմորդներ,
Խնդրում ենք ՈՒՇԱԴԻՐ հետևել ուղեցույցում ներկայացված էլեկտրոնային հայտագրման քայլերին, քանի որ 2026-2027 ուսումնական տարվա քոլեջների ընդունելության հայտագրումը նույնպես իրականացվելու է այս սկզբունքով։
‼️ ԿԱՐԵՎՈՐ ՊԱՅՄԱՆ.
Դիմորդի ծնողը (կամ օրինական ներկայացուցիչը) նախապես պետք է պարտադիր գրանցվի համակարգում՝ իր էլեկտրոնային ստորագրության միջոցով, կամ ստեղծի հաշիվ՝ առանց էլեկտրոնային ստորագրության, որից հետո միայն հնարավոր կլինի իրականացնել դիմորդի հայտագրումը։ 👇
13/07/2026
🎓 Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանում ամփոփվեց 2025-2026 ուսումնական տարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը։
📖Հատկանշական էր, որ դիպլոմների հանձնման պատվավոր առաքելությունը վստահվել էր համալսարանի նախկին շրջանավարտներին՝ Գայանե Պապոյանին, Ռուզաննա Ադոյանին, Քնարիկ Եգանյանին, Հասմիկ Եգորյանին, Անուշ Բունիաթյանին և Կարինե Գևորգյանին, ովքեր այսօր ՀՀ-ում ճանաչված մասնագետներ են և իրենց ոլորտում լավագույնն են։
📕Համալսարանի առկա և հեռակա ուսուցման 8 կրթական ծրագրերի տոնական արարողությունները մեկտեղել էին շրջանավարտներին, նրանց ծնողներին և դասախոսներին։
✨Շրջանավարտներին շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսքեր հղեցին համալսարանի ղեկավարությունը, դեկանները և ամբիոնների վարիչները՝ մաղթելով մասնագիտական հաջողություններ, նոր ձեռքբերումներ և վստահ քայլեր դեպի ապագա։
📸Օրվա գեղեցիկ ակնթարթները՝ լուսանկարներում։