06/02/2026
🎙️🧠 ՔՈԱՖ-ի Գյուղական ծրագրերի դեպարտամենտի ղեկավար Գայանե Վարդանյանը Բուն TV-ի «Առողջ փոդքասթի» եթերում պատմում է՝ վերջերս ՍՄԱՐԹ կենտրոնում գործարկված «Հուզական ինտելեկտ» ծրագրի, դրա կարևորության և արդեն իսկ տեսանելի արդյունքների մասին։
———
In a new episode of TV’s “Healthy Podcast,” Gayane Vardanyan, Head of COAF’s Village Programs Department, talks about the Emotional Intelligence program recently launched at our SMART Center, its importance, and its early impact 💡
«Հուզական ինտելեկտ» ծրագիրը դեռահասների խնդիրների լուծման ճանապարհին | Առողջ փոդքաստ
«Առողջ փոդքաստ»-ը մարդու հոգեկան, մտավոր և ֆիզիկական առողջության մա...
06/02/2026
📢🎓 Սիրելի՜ ՔՈԱՖ շրջանավարտներ,
Մեծ ուրախությամբ հայտարարում ենք 2026-2027թթ․ ուս. տարվա համար «Ջեք և Զարիկ Յուրեջյանների» անվան կրթաթոշակի հայտերի ընդունման մեկնարկը։
Ուշադրությամբ ծանոթացե՛ք դիմելու ընթացակարգին և ընտրության չափանիշներին։
ԿԱՐԵՎՈՐ ⚠️ Մրցույթում նախապատվությունը տրվելու է պետության համար առաջնահերթ նշանակություն ունեցող ոլորտների, ինչպիսիք են՝ գյուղատնտեսությունը, շինարարությունը, արդյունաբերությունը, բարձր տեխնոլոգիաները, ԳՏՃՄ/STEM-ը։
🌐 Ծանոթացի՛ր մանրամասներին՝ https://bit.ly/4u0NO31
🔗 Դիմի՛ր հիմա. https://bit.ly/4fJzwAb
⏳ Հայտերի ընդունման վերջնաժամկետը հուլիսի 10-ն է։
ՔՈԱՖ կրթաթոշակների տրամադրման հարցում իրենց աջակցությունն են ցուցաբերում նաև Դալմա Գարդեն Մոլը և «Եղոյան կրթաթոշակը»: 💛
06/01/2026
Սիրելի՛ ՔՈԱՖ համայնք,
Մեր գործունեության մեկնարկից՝ 2004 թվականից ի վեր, ես պատիվ եմ ունեցել տեսնելու, թե ինչպես են բազմաթիվ երիտասարդներ դառնում առաջնորդներ՝ իրենց օրինակով ու աջակցությամբ ոգեշնչելով գալիք սերունդներին։
Ինձ համար միշտ մեծ ներշնչանք է յուրաքանչյուր նոր սերնդի հետ հանդիպումը, նրանց հաջողության պատմություններին ծանոթանալն ու նրանց տաղանդներով հիանալը: Յուրաքանչյուր երեխա արժանի է իր ամբողջ ներուժը բացահայտելու հնարավորությանը։ ՔՈԱՖ-ում մենք ամեն օր համոզվում ենք, թե ինչպիսի հսկայական փոփոխություններ են տեղի ունենում, երբ երեխաները սովորելու, ստեղծագործելու և զարգանալու հնարավորություն են ստանում։
Սրտանց շնորհավորում եմ բոլոր մանուկներին ու պատանիներին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։
Դոկտոր Գարո Հ. Արմեն
ՔՈԱՖ-ի հիմնադիր և խորհրդի նախագահ
———
Dear Friends of COAF,
Since we began our work in 2004, I have had the privilege of watching countless young people grow into leaders who uplift those who follow in their footsteps. It is always inspiring to meet each new generation, discover the paths they forge for themselves, and witness the remarkable gifts they bring to the world.
Every child deserves the opportunity to realize their full potential. At COAF, it is a daily joy to see what is possible when children are given the chance to learn, explore, and thrive.
Happy Children's Day to all.
Dr. Garo H. Armen
Founder & Chairman, COAF
05/30/2026
«Վստահության, սիրո ու հարգանքի միջավայրում հրաշքներ են տեղի ունենում։ ՔՈԱՖ-ի համայնքներում երեխաներն ու պատանիները ոչ միայն կերտում են իրենց ապագան, այլև ակտիվ դեր են ունենում իրենց համայնքների զարգացման գործում»։ ✨🌍
ՔՈԱՖ հիմնադիր, խորհրդի նախագահ, Agenus Inc., հիմնադիր, տնօրեն դոկտոր Գարո Արմենը «Կամրջելով մտքերը» FSU x ASUE փոդքաստի շրջանակում պատմում է իր անցած ճանապարհի, հաղթահարած մարտահրավերների և ՔՈԱՖ-ի տեսլականի մասին։
———
“Through trust, love, and respect, wonderful things happen. Across COAF villages, children and young people are engaged not only in building better futures for themselves, but also in helping their communities grow stronger.” 💡🎙️
In a recent episode of the Bridging Minds FSU x ASUE Podcast Series on Armenian Entrepreneurship, Dr. Garo Armen, Chairman and CEO of Agenus and Chairman & Founder of COAF, reflects on his entrepreneurial journey, the challenges he has overcome, and the vision behind COAF’s work.
EPISODE 3: Garo Armen, CEO of Agenus and chairman of the Children of Armenia Fund
Welcome to the Bridging Minds FSU x ASUE Podcast Series on Armenian...
05/29/2026
✨ Tickets are available ✨
COAF's 16th Annual Summer Soiree returns on June 25 at The Crown in NYC.
Join us for an evening of community, celebration, and impact as we raise support for stronger healthcare across 67 villages in rural Armenia.
Share the dance floor with friends of COAF, and enjoy a rooftop sunset with unforgettable views of the New York City skyline.
🎟️ $200 per seat | 7 PM
https://bit.ly/coaf-soiree-2026
💛 Reserve your tickets, or make a non-attending donation
05/28/2026
Առանց մեր մոլորակի «առողջական վիճակը» հասկանալու՝ մենք չենք կարող կանխել սպասվող վտանգները։ 🌍
ՍՄԱՐԹ-ի Աշխարհագրական տեղեկատվական համակարգերի (GIS) ծրագրի մեր ուսանողները տեխնոլոգիաների միջոցով ստեղծում են թվային քարտեզներ, որոնք օգնում են ճշգրիտ պատկերացում կազմել Լոռու մարզի ջրի որակի մասին։ Սա պարզապես վիճակագրություն չէ, այլ շրջակա միջավայրի պաշտպանության գործուն մեխանիզմ։ 💧📍
Չափել, արձանագրել, քարտեզագրել։ Սա է գիտակից փոփոխության բանաձևը։ ✨
———
If we don't know how healthy our planet is, we can't address potential risks.
SMART students use GIS to create digital maps that help us understand the quality of water across Lori. 💧📍
Measure, Record, Map.
05/26/2026
ՔՈԱՖ-ը միացել էր «ԿԱԶԱ»-ի տոնավաճառին։ Մեր տաղավարում ներկայացնում էինք հիմնադրամի Քաղաքացիական կրթության ծրագիրն ու այն թվային գործիքները, որոնք օգնում են երեխաներին քաղաքացիական կրթությունը բացահայտել ավելի ինտերակտիվ ու հետաքրքիր ձևով։ 💡
Տոնավաճառի ընթացքում ներկայացրինք նաև արհեստական բանականությամբ ստեղծված մեր նոր խաղը, որտեղ երեխաները գլխավոր հերոս Եվայի հետ միասին տարբեր իրավիճակներում որոշումներ են կայացնում և խաղի միջոցով ստուգում իրենց քաղաքացիական կրթության գիտելիքները։ 📱✨
———
COAF joined KAZA’s fair, where we showcased our Civic Education Program and the digital tools helping children explore civic education in a more interactive and engaging way 💡
During the fair, we also introduced our new AI-powered game, where children join the main character, Eva, in making decisions through different real-life situations while testing their civic education knowledge along the way 📱✨