12/04/2026
Այսօր մեր դպրոցի վաստակաշատ ուսուցչուհի, մեր շատ սիրելի տիկին Լարիսայի ծննդյան 85-րդ տարեդարձն է։
Տիկին Լարիսան տասնամյակներ անմնացորդ նվիրումով աշխատել է Պրահայի շաբաթօրյա հայկական դպրոցում՝ լինելով հայրենասիրության վառ օրինակ երիտասարդ ուսուցիչների և դպրոցի սաների համար։
Սիրելի տիկին Լարիսա,շնորհավորում ենք Ձեր ծննդյան տարեդարձը։Մեր դպրոցի բոլոր սերունդների աշակերտները, ծնողները և ուսուցիչները երախտագիտությամբ են հիշում այս շաբաթօրյա ուսումնական հաստատության կայացման և զարգացման գործում Ձեր անուրանալի ավանդը։
Շնորհակալություն այդ աշխատանքի համար։
Ձեզ և Ձեր ընտանիքին մաղթում ենք հաջողություն։Դուք մեր միակ, մեր սիրելի տիկին Լարիսան եք։Ձեզ քաջ առողջություն։
Պրահայի հայ համայնքի շաբաթօրյա դպրոց
Արմեն Քոլոյան և ուսուցչական կոլեկտիվ
11/04/2026
Հարգելի հայրենակիցներ,
տեղեկացնում ենք,որ կիրակի օրը՝ ապրիլի 12- ին, ժ 15-ին Անգելի առևտրի կենտրոնի( Nový Smíchov) Mc-cafe-ում տեղի է ունենալու Կանանց կոմիտեի ժողովը։
Խնդրում ենք,ովքեր կոմիտեի անդամ են, ներկա լինել։
Քննարկելու ենք դպրոցին վերաբերող հարցեր և ընտրելու ենք փոխնախագահ։
Իսկ «Կանանց կոմիտեի» անդամ չհանդիսացողները ցանկության դեպքում կարող են գալ և անդամագրվել։
08/04/2026
Գեղեցիկ պահեր Զատկի տոնին նվիրված բաց դասից։
15/01/2026
https://orer.eu/hy/2026/01/12/amanori-handes-prahayi-arajin-shabatoria-dprotsum-2026/
Ամանորի եւ Սուրբ Ծննդյան հանդես նաեւ Պրահայի առաջին հայկական շաբաթօրյա դպրոցում - Orer
Հունվարի 10-ին Պրահայի առաջին հայկական շաբաթօրյա դպրոցում (Ցելետնա 20) տեղի է ունեցել Սուրբ Ծննդյան եւ Ամանորի տոներին նվիրված հանդես։ Ինչպես ամեն տարի, հայ մանուկնե....
12/01/2026
Գեղեցիկ պահեր մեր Ամանորի հանդեսից
11/11/2025
Աշնան վառ գույները մեր դպրոցում։