Հմտություններ Արցախի համար

Հմտություններ Արցախի համար «Հմտություններ Արցախի համար» ծրագիրն ուղղված է Արցախի կրթական ու մասնագիտական կարողությունների զարգացմանը:

Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարությունը «Հմտություններ Արցախի համար» ռազմավարական ծրագրի միջոցով նպատակ է դնում նպաստել Արցախի կրթական ու տնտեսական համակարգերի համար կարևոր հմտությունների և կարողությունների զարգացմանը:

«Հմտություններ Արցախի համար» ծրագրով նախատեսվում է իրականացնել վերապատրաստումներ, վերաորակավորումներ, դասախոսություններ և փորձուսուցումներ հետևյալ հինգ ուղղություններով՝

1. Կրթական հաստատությունների աշխատողների վերապատրաստումներ
2. Գյուղատնտեսական ոլորտի մասնագետների և սովորողների վերապատրաստումներ
3. Բնագիտության և հասարակագիտության բնագավառների համար դասախոսություններ և փորձուսուցումներ
4. Պետական կառավարման համակարգի աշխատողների կարողությունների ուժեղացում
5. Մեծահասակների համար վերաորակավորումներ

ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ծրագրերի հայտերի ընդունման վերջնաժամկետն օգոստոսի 10-ն է...
23/07/2021

ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ծրագրերի հայտերի ընդունման վերջնաժամկետն օգոստոսի 10-ն է:

ՇՏԱՊԵ՛Ք իրականություն դարձնել Ձեր երազած գործը:

🟣ՀԱՐԳԵԼԻՆԵՐ, ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ծրագրերի հայտերի ընդունման վերջնաժամկետն օգոստոսի 10-ն է:

😍ՇՏԱՊԵ՛Ք ներկայացնել Ձեր յուրատեսակ ու հետաքրքիր բիզնես նախագծերը և շահել պետական դրամաշնորհ:

🟣Դրամաշնորհային ծրագրերի ուղղություններն են՝

🔴«Գյուղատնտեսության զարգացման խթանում ինովացիոն տեխնոլոգիաների միջոցով»,

🔴«Մշակող արդյունաբերության զարգացում»,

🔴«Գյուղական տուրիզմի զարգացում»:

😍ՇՏԱՊԵ՛Ք իրականություն դարձնել Ձեր երազած գործը:

Մանրամասները👇

http://minagro.nkr.am/%d5%b6%d5%b8%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80/%d5%b4%d5%a5%d5%af%d5%b6%d5%a1%d6%80%d5%af%d5%a5%d5%ac-%d5%a5%d5%b6-%d5%a1%d5%b0-%d5%a7%d5%af%d5%b8%d5%b6%d5%b8%d5%b4%d5%ab%d5%af%d5%a1%d5%b5%d5%ab-%d6%87-%d5%a3%d5%b5%d5%b8%d6%82%d5%b2%d5%a1%d5%bf

Հուլիսի 16-ին Ստեփանակերտի թիվ 1 դպրոցում Արցախի մի խումբ հոգեբանների համար դասախոսություններով հանդես եկան ՀՊՄՀ-ի Կիրառ...
16/07/2021

Հուլիսի 16-ին Ստեփանակերտի թիվ 1 դպրոցում Արցախի մի խումբ հոգեբանների համար դասախոսություններով հանդես եկան ՀՊՄՀ-ի Կիրառական հոգեբանության ամբիոնի դասախոսներ՝ Սիրինա Առաքելյանը, հ.գ.թ. դոցենտ Աննա Առաքելյանը, «Իմ ուղի» ուսումնավերականգնողական ցերեկային կենտրոնի վարքային թերապիստ՝ Մանուկ Համբարձումյանը:
Դասախոսություններին կից ընթանում էին նաև դեպքերի քննարկումներ և վերլուծություններ:

Եթե ունեք հետաքրքիր գաղափարներ, կիրառական գիտելիք, հմտություններ կամ նորարարություններ Արցախի տնտեսության համար, ապա կար...
13/07/2021

Եթե ունեք հետաքրքիր գաղափարներ, կիրառական գիտելիք, հմտություններ կամ նորարարություններ Արցախի տնտեսության համար, ապա կարող եք դիմել ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության դրամաշնորհային ծրագրին։

| Դրամաշնորհային ծրագրերի մեկնարկը՝ գյուղատնտեսության ոլորտումԱրցախի էկոնոմիկայի եւ գյուղատնտեսության նախարարությունն այսօր տվել է դրամա...

ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը պատերազմից հետո առաջնահերթություն է համարում հոգեբանական աջակցության և հոգեբանական վերապատրաստու...
11/07/2021

ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը պատերազմից հետո առաջնահերթություն է համարում հոգեբանական աջակցության և հոգեբանական վերապատրաստումների անհրաժեշտությունը: Հուլիսի 10-ին ԵՊՄՀ-ի հոգեբան-դասախոսները 8 ժամյա դասընթաց անցկացրին Արցախի 30 հոգեբանների և սոցմանկավարժների հետ:
Շնորհակալություն՝ Լևոն Սարգսյանին, Աննա Առաքելյանին, Սիրինա Առաքելյանին, Մանուկ Համբարձումյանին՝ հայրենանվեր գործի համար:

Հմտությունների ձևավորումը շարունակվում է ․․․ Ապրելով Արցախում հնարավոր է կառուցել միջազգային ընկերություններ եւ օգտվել հ...
07/07/2021

Հմտությունների ձևավորումը շարունակվում է ․․․

Ապրելով Արցախում հնարավոր է կառուցել միջազգային ընկերություններ եւ օգտվել համաշխարհային հնարավորություններից։ Այս ուղերձը կարմիր թելի պես անցնում էր Artsakh Tech Week տեխնոլոգիական միջոցառման խոսնակների ելույթներում։ Itel.am-ը միջոցառման օրերին եղել է Ստեփանակերտում եւ ներկայացնում է հատկանշական դրվագները։

«Եթե, օրինակ, Մարտակերտում ունենանք 300 անձից բաղկացած IT համայնք, հավանական է, որ ինչ-որ պահից նրանք կտեսնեն համաշխարհային լուծում ենթադրող գաղափարներ, եւ կառանձնանան՝ ստեղծելով իրենց ընկերությունները»։

Artsakh Tech Week-ի ուղերձն ու զարգացման քայլերը

11/06/2021

Արցախի Հանրային Հեռուստատեսությունը լուսաբանում է «Հմտություններ Արցախի համար» ռազմավարական ծրագրի վերապատրաստումները:

Ծրագրի մասին մանրամասներ են հայտնում Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարի խորհրդական Ալենուշ Գրիգորյանը, վերապատրաստողների Մանկական զարգացման հիմնադրամի թիմի ղեկավար Լուսինե Սիմոնյանը հոգեբան Անի Ազիզյանը և մասնակից ուսուցիչները:

https://www.facebook.com/ArtsakhTV/posts/4638606649502607

Անցած վեց օրերի ընթացքում 100-ից ավելի արցախցի ուսուցիչներ վերապատրաստվեցին Մանկական զարգացման հիմնադրամի փորձառու մասնա...
06/06/2021

Անցած վեց օրերի ընթացքում 100-ից ավելի արցախցի ուսուցիչներ վերապատրաստվեցին Մանկական զարգացման հիմնադրամի փորձառու մասնագետների կողմից: Նման միջոցառումն այս պայմաններում պահանջում է պետական մոտեցում և կազմակերպչական ջանքեր:

Շնորհակալություն ենք հայտնում թիմին և Արցախի պետական մարմիններին՝ համակարգված աշխատանքի համար: Միջգերատեսչական համագործակցությունը լինելու է մեր ապագա գործունեության գրավականը:

Առաջիկայում փորձելու ենք ներգրավել գյուղատնտեսական և այլ ոլորտների մասնագետներին՝ Արցախում հմտությունների ձևավորման և ուժեղացման կարևորագույն գործում:
https://www.facebook.com/cdfarmenia/posts/2973044506309578

Այսօր ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը ընդունեց ՀՀ-ից ժամանած վերապատրաստող թիմի անդամներին՝ Մանկական զարգացման հիմնա...
04/06/2021

Այսօր ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը ընդունեց ՀՀ-ից ժամանած վերապատրաստող թիմի անդամներին՝ Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն՝ Լուսինե Սիմոնյանի գլխավորությամբ: Հանդիպումը ջերմ էր և անմիջական, համագործակցությունը շարունակական կլինի:

Խմբային ակտիվ քննարկումներ «Սթրեսի հաղթահարման ձևերը» թեմայի վերաբերյալ:Անի Ազիզյան Հոգեբան, Ani Azizyan
02/06/2021

Խմբային ակտիվ քննարկումներ «Սթրեսի հաղթահարման ձևերը» թեմայի վերաբերյալ:

Անի Ազիզյան Հոգեբան, Ani Azizyan

Address

Ստեփանակերտ
Stepanakert

Telephone

+37497190018

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Հմտություններ Արցախի համար posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category