27/12/2024
Սիրելի արսլանականներ, երկրային կյանքին հրաժեշտ է տվել Անտոնիա Արսլան հայ-իտալական կրթահամալիրի համահիմնադիր պրոֆեսոր Շվոն Նաշ-Մարշալը։ Քանի որ նրա հուղարկավորությունը տեղի կունենա ԱՄՆ Նյու-Յորք քաղաքում`📌📌📌 դեկտեմբերի 29-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցում ժամը 12:30-ին հոգեհանգստյան կարգ կմատուցվի Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ, որին կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր գնահատել և գնահատում են Մեծ նվիրյալ, արցախասեր հայագետի նվիրումը:
Siobhan Nash-Marshall-ը Նյու Յորքի Մանհեթթենվիլի քոլեջի պրոֆեսոր էր
/փիլիսոփայության ամբիոնի վարիչը/, ցեղասպանագետ, շարժիչ ուժը դեռևս 2013թ.ԱՄՆ-ում հիմնադրված CINF հիմնադրամի և նրա բոլոր կյանքի կոչված ծրագրերի, մասնավորապես 2019թ. Արցախում բարեգործական հիմնադրամի հիմնադրումը CINF Artsakh (հոգաբարձուների խորհրդի անդամ էր), բազմաթիվ կրթական և սոցիալական ծրագրերի կյանքի կոչելը Արցախում, 2020թ. արհարվիրքից հետո՝ Արցախում "Անտոնիա Արսլան հայ-իտալական կրթահամալիր" հիմնադրամի հիմնադրումը (համահիմնադիր էր, Արցախի Կրթության Գիտության, Մշակույթի և Սպորտի նախարարի խորհրդականը), իտալացի մասնագետների Արցախ գործուղելը, աշխարհի տարբեր անկյուններից բարերարների ներգրավումը...Նա չդադարեց պայքարել և ոչ մի վայրկյան...