08/01/2026
Young Chef Olympiad — the epic point in my career.
An adventure that started reshaping my thoughts toward something far beyond personal success.
Sometimes in life, especially in our professional journey, we need to see the bigger picture.
Mentoring the younger generation has become almost a full-time job for me, with zero income — but full of purpose.
I love it, and I can’t imagine my life without it anymore.
It has become my legacy.
I am truly grateful for the support of my wife , friends and so many people who stand by me in this journey — support I never imagined I would have.
A big thank you to all of you.
What you see in this post is the preparation for YCO 2025 — the 11th edition of the competition, held in India, the largest culinary competition in the world for junior and student chefs.
More than 60 countries come together to showcase their skills, learn from each other, and build lifelong connections. A truly life-changing experience.
Arsen, the champion of the Armenian Young Student Chef Competition 2024, organized by the Armenian Chefs Association, was selected to represent Armenia and raise our flag on the world stage. 🇦🇲
We worked non-stop — no holidays, no birthdays, no Christmas or New Year breaks.
With limited resources but maximum dedication, using the strategies I’ve built over 10 years of mentoring, and with the great support of my colleague Gor, we prepared Arsen to compete among 58 countries at the world’s biggest junior culinary competition.
And the results?
Don’t hurry… I’ll share them in my next post.
Stay tuned.
If you’d like to follow this journey or be part of it — follow, like, and leave a comment. 👨🍳🔥
31/03/2024
Հարգելի խոհարարներ
Սկսում ենք նախապատրաստական աշխատանքները Հայաստանում արդեն ավանդութ դարձած, առաջին խոհարարական պրոֆեսիոնալ մրցույթին ընդառաջ ։
" Հայաստանի Երիտասարդ ուսանող- խոհարարի մրցույթ"- ը առաջին անգամ անց է կացվել 2023 թվականին։ Հարթակ ընտրվել է Հայաստանում ամենահաջողված և կազմակերպված Գինու Օրեր փառատոնը, որը միավորում է իր մեջ ոչ միայն Հայաստանցիներին, այլ նաև ամբողջ աշխարհից հյուրերին, ովքեր հատուկ գալիս են Հայաստան այս փառատոնի համար։
Այդ իսկ պատճառով Հայաստանի Խոհարարների Ասոցիացիան որոշեց ընդլայնել իր անձնակազմը և հրավիրում ենք բոլոր խոհարարներին ովքեր կցանկանան
* Ստեղծել նոր ծանոթություններ միջազգային հարթակում
* Ծանոթանալ միջազգային մրցույթի ձևաչափերին և ընթացքին
* Ծանոթանալ գնահատման միջազգային չափանիշներին
* Իրականացնել փորձի փոխանակում
* Ստեղծել հնարավորություն մեկ այլ երկրում մասնակցելու դասընթացների`լավագույն ուսումնական հաստատություններում:
Ցանկության դեպքում դիմել մեզ:
Միասին մենք կկարողանանք ստեղծել նոր որակի խոհարարական աշխարհ Հայաստանում։
Ցանկացողները առաջին փուլում շրջելու են մեզ հետ Հայաստանի բոլոր մասնակից ուսումնարաններում և տեսնելու են ինչպես են ընտրվում մրցույթի մասնակիցները։
30/05/2023
Այսօր եկել եմ ձեզ պատմեմ Հայաստանի Խոհարարների Ասոցիացիայի մասին։
Ասոցիացիան ստեղծելու գաղափարը ինձ թվում է վաղուց ենթագիտակցորեն ձևավորվել էր ինձ մոտ, քանի որ այս տարիների ողջ գործունեությունս նպատակաուղղված է եղել վերածվելու հենասյան, որի շնորհիվ այժմ ասոցիացիան ավելի վստահ քայլերով է սկսել իր գործունեությունը։ Դրան իհարկե նպաստել են ինձ հետ նույն գաղափարի շուրջ հավաքված մարդիկ։
Հայաստանի Խոհարարների Ասոցիացիայի նպատակն է համախմբել Հայաստանի խոհարարներին խոհարարների ազգային թիմի ձևավորման գաղափարների շուրջ։
Գործունեության ուղղություններն են՝
1. Աջակցություն գործող խոհարարների կարողությունների զարգացմանը
2. Աջակցություն ապագա խոհարարների կրթությանը և ուսուցմանը
3. Սոցիալական գործընկերություն և միջազգային համագործակցություն
4. Հանրային իրազեկում և հասարակայնության հետ կապեր
Վստահ եմ, որ հիմա էլ ավելի մեծ ուժերով ենք զարգացնելու հայ խոհարարական արվեստն ու կրթելու մասնագետների, ովքեր միջազգային հարթակներում պատվով կներկայացնեն Հայաստանը։
Armenian Chefs Association
13/05/2023
Ինչպես սթոիներիցս մեկում նշել էի՝ խմորի հետ աշխատանքն իմ ամենասիրելիներից է։
Պատճառներից մեկն այն է, որ բավականին մարտահրավերային ու բարդ է նրա հետ աշխատելը։ Իսկ բարդ է նրանով, որ երբեք չգիտես վերջում կստանա՞ս քո ուզած արդյունքը, թե՞ ոչ։
Ցանկալի արդյունքն էլ կախված է ոչ միայն մարդկային գործոնից, այլ նաև օգտագործվող բաղադրիչների որակից, թարմությունից, ջերմաստիճանից 🥚🥛
Դե իսկ մարդկային գործոնի գլխավոր գործառույթը խմորի հետ «լեզու գտնելն է»։
Համաձա՞յն եք, ձեզ մոտ դա ստացվու՞մ է 😊
#խոհանոց #խմոր #բաղադրատոմսեր
09/03/2023
Քանի որ Պահքի շրջանում հացահատիկների օգտագործումը առավել ակտուալ է դառնում, որոշեցի մի փոքր խոսել նրանց մասին 😊
Հացահատիկները տարբեր են, բայց նրանց միավորում է մեկ կարևոր հատկություն՝ դրանք բոլորն էլ շատ օգտակար են մարդու առողջության համար։ Սրանք հենց այն ածխաջրերն են, որոնցից չպետք է խուսափել, եթե հետևում եք ձեր կազմվածքին և ձգտում եք լավ մարզավիճակում լինել:
Բարդ ածխաջրերը, որոնք հացահատիկային են, երկար ժամանակ պահպանում են հագեցվածության զգացումը և լիցքավորում են օրգանիզմը էներգիայով։ Բացի այդ, դրանք ցածր կալորիականությամբ են և դատարկ կալորիաներ չեն պարունակում՝ ի տարբերություն պարզ ածխաջրերի։
Հացահատիկները վիտամինների և այլ օգտակար նյութերի արժեքավոր աղբյուր են։ Նրանց կանոնավոր օգտագործումը բարելավում է մարսողական համակարգի աշխատանքը և դրականորեն ազդում մաշկի, մազերի և եղունգների վիճակի վրա: Բացի այդ, հացահատիկները ամրացնում են իմունային համակարգը, նվազեցնում քրոնիկ հիվանդությունների առաջացման վտանգը։
Դե իսկ հացահատիկների օգտագարծմամաբ բաղադրատոմսերի քանակի մասին կլռեմ, քանի որ նրանք անհաշվելի են, իսկ խոհանոցն էլ սիրում է իմպրովիզներ 😊
Իսկ ո՞րն է ձեր ամենասիրելի հացահատիկը 💬
#բաղադրատոմսեր #հացահատիկներ
12/02/2023
Young Chef Olympiad 2023
Երևանից մեկնեցինք Դելի, որտեղ տեղի էր ունենալու բացման արարողությունը, այնուհետև մեկնեցինք Բանգալոր, որտեղ տեղի ունեցավ գլխավոր մրցույթի առաջին փուլը։
Առիթ ունեցանք նաև ներկայացնել մեր հայկական խոհանոցը 🇦🇲
Արդեն Կալկաթայում տեղի ունեցան հաջորդ 3 մրցույթները։
Մենք մասնակցում էինք Dr. Bose Challenge-ին, որին մասնակցում էին 30 երկիր։
Մի փոքր մանրամասնեմ , թե ինչ էր իրենից ներկայացանում տվյալ մրցույթը⬇️
Մեզ տրամադրվել էր մոտավորապես 20 բաղադրիչ, որոնցիցի 2ը պարտադիր պետք է օգտագործեինք և 45ր ժամանակ, որպեսզի որոշեինք, թե ինչ ենք պատրաստելու։ Այնուհետև ևս 45րոպեում պետք է Գոռը պատրաստեր 4 բաժին արդեն որոշված ուտեստից, որոնք պետք է միմյանցից չտարբերվեին ո՛չ համով, ո՛չ տեսքով։
Փակման արարողության ժամանակ Հայաստանը ճանաչվեց հաղթող Dr. Bose Challenge-ում , իսկ ես ստացա մրցանակ, որպես լավագույն մենթոր🏅
Եվս մեկ անգամ պատվով ներկայացրինք Հայաստանը միջազգային մրցույթում, իսկ հաղթանակը խոսում է այն մասին, որ Գոռը ճիշտ ճանապարհին է։
Խոստանում եմ շարունակել աշխատանքս մեր երիտասարդ սերնդին աջակցելու և ճիշտ ուղղորդելու գործում 🇦🇲
31/12/2022
Ամանորին ընդառաջ ուզում եմ կիսվել ձեզ հետ այս տարվա ձեռքբերումներովս, որոնք ոչ միայն իմն են, այլև ամբողջ հայությանը։ Սա նաև ինքս ինձ համար է ամփոփում, որովհետև մեկ տարվա ընթացքում այնքան բան է տեղի ունենում,որ երբեմն չեմ հասցնում լիարժեք ամբողջը գիտակցել։
2022-ի հունվար ամսին իմ ղեկավարությամբ(հանդիսանում էի որպես մենթոր) և Ֆրանս-Հայկական Մասնագիտական Ուսումնական Կենտրոն Հիմնադրամ-ի աջակցությամբ Գայանե Սիմոնյանը մասնակցեց առցանց Հնդկաստանում մեկնարկած Երիտասարդ խոհարարների 8-րդ միջազգային օլիմպիադան (YCO 2022) , որտեղ միմյանց հետ էին մրցում աշխարհի ավելի քան 55 երկրների ուսանող-խոհարարներ և արժանացավ Plate Trophy մրցանակին։
Մարտ ամսին Արաբական Միացյալ Էմիրություններում մասնակցեցի «Շարժայի ժառանգության օրեր» ամենամյա փառատոնին, որտեղ Հայաստանը պատվավոր հյուրի կարգավիճակով ներկայացրեց իր մշակույթն ու հարուստ խոհանոցը։
Ապրիլին Հնդկաստանի Կալկաթա քաղաքում մասնակցեցի Հյուրանոցային Մենեջմենթի Միջազգային Ինստիտուտի (IIHM) և Արևմտյան Բանգալի Արդյունաբերական Զարգացման Կորպորացիայի (WBIDC) համագործակցությամբ Բանգալի Համաշխարհային Բիզնես Համաժողովի (BGBS) շրջանակներում կազմակերպվող Համաշխարհային Խոհանոցային Փառատոնին, որտեղ ևս նեկայացնում էի Հայաստանն ու մեր խոհանոցը։
Մայիսին Աբու Դաբիում մասնակցեցի Worldchefs Competition Seminar – Guideline-ին և Worldchef Association Congress-ին, որտեղ կայացավ նաև տարիներով սպասված հանդիպումը Համաշխարհային խոհարարների ասոցիացիայի նախագահի հետ։
Հուլիսին Աթենքում մասնակցեցի Ambassadors of Taste for the Global Gastronomy համաժողովին և մրցանակաբաշխությանը, որտեղ ճանաչվեցի, որպես Համի դեսպան, ով ներկայացնում է Հայաստանը 🇦🇲 և արժանացա Ambassadors of Taste for the Global Gastronomy կազմակերպության կողմից "Title of Honor" ոսկե մեդալին:
Այնուհետև մեկնեցի Իտալիա, որտեղ որպես Հայաստանում UNOX ընկերության բրենդ շեֆ IFEP ընկերության կողմից մասնակցեցի UNOX corporate chef campus-ին .
Հոկտեմբերին Շվեյցարիայում Գայանե Սիմոնյանի հետ՝ համապատասխանաբար էքսպերտի և մասնակցի կարգավիճակով ներկայացրինք Հայաստանը Worldskills 2022 Special Edition մրցույթում .
Տարին եզրափակվեց Արամ Փիրուզյանի անվան «Ազգային խոհանոցի երախտավոր» մեդալի պարգևատրմամբ🏅
24/12/2022
Ինչպես գիտեք օրեր առաջ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ն նշում էր իր 15-ամյակը, որը ուղեկցվում էր «Ղափամայի շուրջ» տարեվերջյան ամփոփիչ միջոցառմամբ 😊
Ուզում եմ ևս մեկ անգամ նշել, որ ուրախ եմ այս ամենի մի մասը կազմելու, մեր երիտասարդ խոհարարներին աջակցելու ու հայ խոհարարական արվեստը ողջ աշխարհին ճանաչելի դարձնելու համար 😊
🏅Իսկ մեդալները, որոնցով պարգևատրվեցի (Արամ Փիրուզյանի անվան «Ազգային խոհանոցի երախտավոր», «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի կողմից)՝ վկայում են այն մասին, որ աշխատանքս գնահատված է ու էլ ավելի պարտավորեցնում անել ավելին 😊