01/06/2026
🚩 «Ազգային կրթության խորհուրդը» 2026-ի հունիսին 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ բաց նամակով դիմել էր մասնակից քաղաքական ուժերին՝ հստակեցնելու նրանց տեսակետը գիտա-կրթական ոլորտի ճակատագրի վերաբերյալ՝ ակնկալելով երեք պարզ հարցի հրապարակային պատասխան:
1️⃣ Իշխանություն ունենալու պարագայում արդյո՞ք պատրաստ ենք՝ հանրակրթության բովանդակությունը կառուցել ազգային-քաղաքակրթական արժեհամակարգի հենքով` ի տարբերություն ապազգայնացման ներկա միտումների։
2️⃣Իշխանություն ունենալու պարագայում արդյո՞ք պատրաստ ենք՝ երաշխավորել, որ ներկայում շրջանառության մեջ դրված 229 դպրոցների փակման ծրագիրը կչեղարկվի և դպրոցները չեն փակվի։
3️⃣ Իշխանություն ունենալու պարագայում արդյո՞ք պատրաստ ենք՝ մշակել և իրականացնել բարձրագույն կրթության և գիտության առաջընթաց զարգացման ազգային ռազմավարություն։
🔰Բաց նամակին պատասխանել է Ուժեղ Հայաստան դաշինքը։
Քաղաքական ուժի պատասխանները կարող եք կարդալ մեր կայքում՝ https://nationaleducation.am/
31/05/2026
🚩 «Ազգային կրթության խորհուրդը» 2026-ի հունիսին 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ բաց նամակով դիմել էր մասնակից քաղաքական ուժերին՝ հստակեցնելու նրանց տեսակետը գիտա-կրթական ոլորտի ճակատագրի վերաբերյալ՝ ակնկալելով երեք պարզ հարցի հրապարակային պատասխան:
1️⃣ Իշխանություն ունենալու պարագայում արդյո՞ք պատրաստ ենք՝ հանրակրթության բովանդակությունը կառուցել ազգային-քաղաքակրթական արժեհամակարգի հենքով` ի տարբերություն ապազգայնացման ներկա միտումների։
2️⃣Իշխանություն ունենալու պարագայում արդյո՞ք պատրաստ ենք՝ երաշխավորել, որ ներկայում շրջանառության մեջ դրված 229 դպրոցների փակման ծրագիրը կչեղարկվի և դպրոցները չեն փակվի։
3️⃣ Իշխանություն ունենալու պարագայում արդյո՞ք պատրաստ ենք՝ մշակել և իրականացնել բարձրագույն կրթության և գիտության առաջընթաց զարգացման ազգային ռազմավարություն։
🔰Բաց նամակին պատասխանել են Հայ Ազգային Կոնգրեսը, Ազգային Ժողովրդավարական Բևեռը։
Քաղաքական ուժերի պատասխանները կարող եք կարդալ մեր կայքում՝ https://nationaleducation.am/
30/05/2026
‼️Նիկոլ Փաշինյանը 229 փակվող դպրոցները անվանել է ավերակներ։
📍Նկարում Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի միջնակարդ դպրոցն է։ Չինարիի Վ.Սաղոյանի անվ. միջն.դպրոցը ունի 91 աշակերտ։
Արդյո՞ք այն նման է ավերակի։
#փակվողդպրոցներ
29/05/2026
Նիկոլ Փաշինյանը 229 փակվող դպրոցները անվանել է ավերակներ։
📍Նկարում Արմավիրի մարզի Բերքաշատի միջնակարգ դպրոցն է, որտեղ սովորում են 90 աշակերտ։ Արդյո՞ք այն նման է ավերակի։
#փակվողդպրոցներ
28/05/2026
«Ժողովուրդ». Ինչ է կատարվում մի շարք դպրոցների շուրջ. ինչ կլինի դպրոցների եւ դրանց աշխատակիցների ճակատագիրը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային կրթության խորհուրդը վերջին ամիսներին պարբերաբար ահազանգում է, որ Հայաստանի մի շարք փոքր դպրոցներ կարող են փակվել կամ միավոր...
27/05/2026
‼️«Ազգային կրթության խորհրդի» բաց նամակը՝
2026-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին‼️
🚩«Ազգային կրթության խորհուրդը» 2026-ի հունիսին 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները դուրս է համարում քաղաքական մրցապայքարի պարզ տարմաբանությունից, այն դիտարկելով հայ ազգի համար արժեհամակարգային և քաղաքակրթական ընտրության ճամփաբաժան։ Հետևաբար, խորհուրդը բաց նամակով դիմում է մասնակից քաղաքական ուժերին՝ հստակեցնելու նրանց տեսակետը գիտա-կրթական ոլորտի ճակատագրի վերաբերյալ` ակնկալելով երեք պարզ հարցի հրապարակային պատասխան․
Իշխանություն ունենալու պարագայում արդյո՞ք պատրաստ են՝
Ա․ Հանրակրթության բովանդակությունը կառուցել ազգային-քաղաքակրթական արժեհամակարգի հենքով` ի տարբերություն ապազգայնացման ներկա միտումների,
Բ․ Երաշխավորել, որ ներկայում շրջանառության մեջ դրված 229 դպրոցների փակման ծրագիրը կչեղարկվի և դպրոցները չեն փակվի։
Գ․ Մշակել և իրականացնել բարձրագույն կրթության և գիտության առաջընթաց զարգացման ազգային ռազմավարություն։
Հավելենք, որ բոլոր պատասխանները (ներառյալ պատասխանի բացակայությունը) հրապարակվելու են։
Հարգանքներով՝ «Ազգային կրության խորհուրդ»
27.05․26