26/02/2026
🔔🔔🔔 Մոտիվացիոն նամակ!
📍Համալսարանական ընդունելության գործընթացում գնահատականներից եւ ընդունելության ստանդարտացված թեստերից ոչ պակաս կարեւոր է ճիշտ եւ թիրախային մոտիվացիոն նամակի կազմումը։
📍Ես մի անգամ նշեմ, որ մոտիվացիոն նամակը խիստ անհատական է։
✅ Մոտիվացիոն նամակում դիմորդը պետք է ամբողջական կերպով հիմնավորի, թե ինչու է ինքն ընտրել տվյալ համալսարանի տվյալ բաժինը եւ ինչու համալսարանը պետք է հենց իրեն ընտրի բազմաթիվ այլ դիմորդներից։
✅ Դիմորդը մոտիվացիոն նամակում պետք է նշի այն տեղեկատվությունը, որը այլ բաժիններում հնարավոր չէ լրացնել։ Դա կարող է ներառել հաջողության պատմություն, ուժեղ կողմեր եւ առավելագույնս հնարավորություն ընձեռնի ընդունող հանձնաժողովին իրեն ճանաչելու։
Դիմորդի անհատական մարտավարությունն ու անհատական պատմությունը իր հաջողության գրավականն են։
22/02/2026
🔔🔔🔔Անվճար կրթություն Գերմանիայում!
📍Գերմանիայում պետական բարձրագույն ուսումնական հաստատությունները հիմնականում առաջարկում են անվճար կրթություն։ Սահմանված է սիմվոլիկ վարչական վճար՝ 150-300 եվրո մեկ կիսամյակի համար։
📍Գերմանական համալսարանները հատկապես տարբերվում են իրենց տեխնիկական ուղղվածության գերազանց ծրագրերով։
📍Ներկայումս գերմանական բուհերի մեծամասնությունն առաջարկում է գերմաներեն լեզվով կրթություն։
❗️Եթե 10-րդ դասարանից սկսած սկսեք պարապել գերմաներեն, ապա 2.5 տարում կունենաք բավարար մակարդակ անվճար ուսանելու գերմանական համալսարաններում։
❗️Ես կարող եմ օգնել Ձեզ։ Կարող եք գրել, եթե հետաքրքրված եք։
Շարունակեք հետեւել…
10/02/2026
🔔 3 ՈՍԿՅԱ ԿԱՆՈՆ համալսարանական ընդունելության մարտավարության մեջ.
✅1. Reach կամ այլ կերպ ասած՝ երազանքի համալսարան: Այս համալսարանների պարագայում շատ բարդ ընդունելության չափանիշները հիմնականում գերազանցում են դիմորդի ընդհանուր պրոֆիլին։ Բայց փորձել, իհարկե, խրախուսվում է։
✅2. Match կամ այլ կերպ ասած՝ իրական համապատասխանության վրա կատարվող ընտրություն։ Այստեղ դիմորդի պրոֆիլը հիմնականում համապատասխանում է համալսարանի կողմից ներկայացվող չափանիշներին։ Տվյալ խմբի համալսարաններ ընդունվելու հավանականությունը բարձր է։
✅3. Safety կամ այլ կերպ ասած՝ ապահով տարբերակ։ Այս տարբերակը հաճախ դիմորդի համար ցանկալի տարբերակ չի լինում, բայց նա ունենում է պահեստային/запасной տարբերակ վերեւում նշված դեպքերում չընդունվելու կամ որեւէ այլ չնախատեսված խոչընդոտների դեպքում։
📍Այս կանոններով ցանկը ամեն դիմորդի համար տարբեր է։
📍Ես միշտ խորհուրդ են տալիս վերոնշյալ տարբերակներից գոնե մեկականը ընտրել, բայց շարունակում եմ ասել, որ արտասահմանյան համալսարանական ընդունելությունը խիստ անհատական մոտեցում ունի եւ յուրաքանչյուր դիմորդի համար պետք է ընտրել անհատական փաթեթ։
📣Շարունակեք հետեւել, իմ բոլոր գրառումները կարեւոր եւ օգտակար կարող են լինել Ձեր համար։
09/02/2026
🔔 Խնդրանք մեծարգո ուսուցիչներին!!!
❗️Ուսուցիչների կողմից դիմորդներին տրվող բնութագրերն ու երաշխավորական նամակները շատ կարեւոր նշանակություն ունեն համալսարանական ընդունելության փուլում։ Ավելին՝ ոչ պակաս կարեւոր են, քան գնահատականները։
❌Երբեմն որոշ ուսուցիչների կողմից բավարար ջանք չի գործադրվում գրելու այնպիսի երաշխավորական նամակ, որն առավելագույնս կբնութագրի դիմորդին։
❌ Հայ իրականության մեջ հաճախ լսում եմ, թե ուսուցիչս ասեց՝ գրի, բեր, ստորագրեմ։ Այս երեւույթը արմատական վերանայման կարիք ունի։
❌Անհրաժեշտ է նաեւ ի նկատի ունենալ, որ երաշխավորական նամակը դա ստանդարտ գովասանքի նամակ չէ:
✅ Բնութագրի կամ երաշխավորական նամակի նպատակն է լավագույնս բնութագրել դիմորդին որպես սովորող, անդրադառնալ մարդկային որակներին, պատմել կոնկրետ օրինակներ, տարբերվող պատմություններ, որոնց միջոցով ընդունող հանձնաժողովի անդամները կճանաչեն դիմորդին։
✅ Երաշխավորական նամակները պետք է գրվեն բացառապես ուսուցիչների կողմից եւ լինեն խիստ անհատական բնույթի։
✅ Խնդրանք ուսուցիչներին՝ հանգամանալից եւ ոչ ստանդարտ, անհատական եւ անձամբ գրված երաշխավորական նամակները Ձեր աշակերտների հաջողության բանալիներն են։
Հ. Գ. Ամենայն հարգանքով եմ վերաբերվում եւ խոնարհվում եմ բոլոր ուսուցիչների առջեւ։ Առաջարկությունս խնդիրները վերհանելով դրանց լուծումները ցույց տալն է։
Համալսարանական ընդունելության բոլոր մանրամասներին տեղեկանալու համար շարունակեք հետեւել իմ էջին!
05/02/2026
🔔 Հարցազրույց- ի՞նչ անել եւ ի՞նչ չանել
📍Արհեստական բանականությանը խնդրեցի ուսանողի՝ համալսարանական ընդունելության նկար պատրաստել, արեց ու դեռ մի բան էլ իր կողմից խորհուրդներ տվեց։
❗️❗️❗️Իմ կողմից ներկայացնում եմ հետեւյալ ամենակարեւոր խորհուրդները հայ դիմորդներին/ հաջողության բանալիները՝
1. Միացեք օնլայն հարցազրույցին ոչ թե ժամանակին, այլ առնվազն 5 ր շուտ։
2. Անհարկի ամաչկոտություն մի դրսեւորեք։
3. Նայեք զրուցակցի աչքերի մեջ։
4. Միշտ հիշեք, որ ձեր ժամանակը սահմափակ է եւ առաջնահերթությունը տվեք այն տեղեկատվությանը, ինչը գրավոր փուլում ներկայացնելու հնարավորություն չեք ունեցել։ Ամենակարեւորը, սկզբում ասեք ամենակարեւոր ասելիքը՝ հետո մանրամասնեք։
5. Խոսեք գլոբալ հիմնահարցերից, ոչ թե տեխնիկական մակարդակի հարցերից։
6. Եթե հարցեր ունեք՝ մի վարանեք եւ հարցեք։
7. Շատերն են ինձ հարցնում, իսկ ինչպես պատրաստվել հարցազրույցի։ Պատասխանում եմ՝ ոչ մի կերպ. եղեք բնական եւ ազնիվ. դա է հաջողության բանալին։
Շարուակեք հետեւել …
05/02/2026
🔔Անվճար կրթություն Չինաստանում!
✅Չինաստանը մեծ քայլերով գնում է դեպի միջազգայնացում։
✅Ամեն տարի ավելանում են անգլերեն լեզվով առաջարկվող մասնագիտությումների քանակը։
✅ Չինաստանը արդեն իսկ միջազգային ուսանողների մասով թիրախավորել է 700.000-ի շեմը:
Համեմատության համար նշեմ, որ ԱՄՆ-ում սովորողներ միջազգային ուսանողների թիվը մոտ 1.2 մլն է, իսկ Միացյալ Թագավորությունում՝ 700.000:
✅ Չինաստանի կառավարությունը ներկայումս առաջարկում է Չինաստանի կառավարության կրթաթոշակային ծրագիրը, որի շրջանակներում չինական 280 համալսարաններում ուսանելու համար հնարավոր է ստանալ մինչեւ 100% կրթաթոշակ ուսման վարձի եւ կեցության ծախսերի համար։
✅ Չինաստանի կառավարության կրթաթոշակային ծրագրին հավակնելու համար անհրաժեշտ է հանձնել Chinese Scholastic Competency Assessment test (CSCA)՝ Չինական Դպրոցական Հմտությունների Գնահատման թեստ։
Այս թեստի մասին տեղեկատվություն կներկայացնեմ իմ հաջորդ գրառումներում։
Շարունակեք հետեւել …
03/02/2026
📣Ինչպե՞ս մոտիվացնել երեխային
Մի քանի պարզ խորհուրդներ
❌ Երբեք մի համեմատեք ձեր երեխային այլ երեխայի հետ, օրինակ մի բերեք, այ այս ինչը այսպես է անում, այսքան միավոր ստացավ եւ այլն,
❌ Երբեք մի համեմատեք անգամ ձեր երկու երեխաներին,
❌ Երբեք մի ասեք չգիտեմ, բացեք, կարդացեք. ուշ, բայց պատասխանեք իր հարցին,
❌ Երբեք մի վախեցրեք չսովորելու հետեւանքներով, օրինակ՝ ինչպես ես գումար աշխատելու եւ այլն,
❌ Երբեք երեխային մենակ մի թողեք այն հարցերի հետ, որոնց պատասխանները դուք էլ չունեք, ամենահեշտ տարբերակն է ասել՝ ինչ ուզում ես արա, ես դրանից գլուխ չեմ հանում։
✅ Մի վարանեք ասել, որ հավատում եք իր ուժերին,
✅ Մի վարանեք շեշտել, որ լավ գիտելիքնեը անպայմանորեն փոխհատուցվելու են ապագայում,
✅ Երբեք ուշ չէ երեխայի հետ միասին եւ զուգահեռ սովորել՝ անգամ իր դասը. դա իրենց շատ դուր է գալիս։
✅ Ամեն օր պարտադիր կերպով ամենայն մանրամասնորեն հարցրեք դասերից ու արդյունքներից, ոչ թե հարցաքննելու ու պատժելու տոնով, այլ հետաքրքրվելու։
✅ Որեւէ հարցում դժվարանալու դեպքում փորձեք օգնել երեխային։ Եթե նյութը անգլերեն է եւ այդ լեզվին չեք տիրապետում, համակարգչով թարգմանեք, չարչարվեք ու անպայմանորեն օգնեք։ Այստեղ է հաջողության եւ մոտիվացիայի բանալիներից մեկը։
🧷🧷🧷Շարունակելի …
02/02/2026
❤️ Ճամփորդությունների կարեւորությունը երեխաների կյանքում!
Ճամփորդությունները խիստ կարեւոր են երեխաների կյանքում մի շարք առումներով՝ իհարկե ի հավելումն աշխարհաճանաչողության՝
1. Օդանավակայան գնալուց սկսած սովորում են ժամանակի կառավարում եւ նախօրոք պլանավորում,
2. Սկսում են հարգել օդանավակայանի եւ թռիչքի կանոնները՝ կապել ամրագոտին, անջատել հեռախոսը եւ այլն,
3. Սովորում են աշխարհագրություն, ժամային գոտիներ եւ այլն,
4. Վարժվում են անսովոր կամ ոչ ստանդարտ իրավիճակներում ռացիոնալ որոշումներ կայացնելուն։
5. Սովորում են ֆինանսական գրագիտության տարրեր։
📍📍📍Անկախ այն հանգամանքից, թե ճամփորդությունը ծովային է, ժամանցային, թե ճանաչողական, իմ կարծիքով հնարավորության դեպքում անհրաժեշտ է ճամփորդությունների մեջ ներառել որոշ կարեւոր մասնիկներ.
1. Փոքր, բայց հիշվող ուսուցողական այց,
2. Հայկական հետքեր արտասահմանում՝ եկեղեցի, արձան, ռեստորան եւ այլն,
3. Այցելել կրթական հաստատություններ,
4. Հարգել եւ անպայմանորեն ենթարկվել տեղի կանոններին եւ օրենքներին,
5. Երեխաներին տալ որոշակիորեն ազատություն եւ լուռ վերահսկել։
📍Այսուհետ իմ էջում կկիսվեմ ճամփորդական սեփական փորձով եւ քաղած դասերով։
❤️ Նկարում մեր ընտանիքն է՝ ամուսինս, տղաներս եւ ես։
📍 2024թ. մեր ամառային արձակուրդը անցկացրեցին Իտալիայում, որտեղ կրկին անգամ պարտադիր կերպով ներառեցինք այց Սուրբ Ղազար կղզի, Իսահակյանական Ռիալտոյի կամուրջ եւ այլն։
❤️❤️❤️ Սուրբ Ղազար կղզին մեր ազգային ինքնության եւ պարծանքի կղզին է։ Հպարտության չափաբաժինը այստեղ աննկարագրելի շատ է։ Երեխաների եւ առհասարակ բոլորիս համար այն կրթական, մշակութային եւ ազգային գերազանցության կենտրոն է։
02/02/2026
🔔Անգլիա/ ՄԹ համալսարաններ դիմելու վերջնաժամկետները
📍Միացյալ թագավորությունը իր մեջ ներառում է Անգլիան, Շոտլանդիան, Ուելսը եւ Հյուսիսային Իռլանդիան։
✅ՄԹ համալսարանական ընդունելությանը անհրաժեշտ է պատրաստվել 10-րդ դասարանից սկսած՝ կարեւորելով հիմնականում ակադեմիական գիտելիքները եւ գնահատականները։
✅ Արտադասարանական կրթությունն ու կամավորությունը եւս խրախուսվում են։
❌Հայաստանի միջնակարգ կրթության ատեստատը ՄԹ համալսարանների կողմից չի ընդունվում եւ 1-ին կուրս հնարավոր չէ ընդունվել։ Կարելի է դիտարկել 0կուրս/ նախապատրաստական ծրագիր տարբերակը։
✅ IBDP եւ A-levels կրթական ծրագրերի դիպլոմներով հնարավոր է դիմել 1-ին կուրսի համար։
✅ ՄԹ համալսարաններ դիմելու ցիկլը սկսվում է սեպտեմբերին եւ ավարտվում հունվարի կեսին։ Հնարավոր է դիմել առավելագույնը 5 համալսարան։
✅ ՄԹ համալսարաններում ուսումնառությունը 3 տարի է բակալավրիատում եւ 1 տարի մագիստրատուրայում։
Շարունակեք հետեւել կարեւոր տեղեկատվություն բաց չթողնելու համար։
01/02/2026
🔔ԱՄՆ համալսարաններ դիմելու ժամանակացույց!
✅Անհրաժեշտ է հաշվի առնել, որ ԱՄՆ համալսարանական ընդունելության գործընթացը թերեւս ամենաերկարատեւ ու բարդն է։ Այն էականորեն տարբերվում է հայկական համալսարանական ընդունելության ցիկլից։
✅ԱՄՆ համալսարանական ընդունելությանն անհրաժեշտ է նախապատրաստվել 9-րդ դասարանից սկսած.
❗️9-րդ եւ 10-րդ դասարանում անհրաժեշտ է մշակել եւ իրականացնել հստակ ռազմավարություն՝ հիմնականում կենտրոնանալով կամավորական աշխատանքի վրա՝ իհարկե զուգահեռ ապահովելով բարձր առաջադիմություն։
❗️11-րդ դասարանում անհրաժեշտ է շարունակական բարձր առաջադիմության ու իմաստալից ու նպատակային կամավորական աշխատանքին զուգահեռ պարապել եւ հանձնել անգլերեն լեզվի թեստ՝ IELTS academic/TOEFL եւ SAT՝ դպրոցական գնահատման թեստ։
❗️12-րդ դասարանում արդեն իսկ սկսվում է համալսարաններ դիմելու գործընթացը։ Այն սովորաբար սկսվում է օգոստոսին եւ ավարտվում հունվարի սկզբին։ Այսինքն՝ հունվարի 5-ից հետո համալսարանների մեծամասնությունների վերջնաժամկետը ավարտվում է (ոչ բոլորի): Ընդունելության պատասխանները հայտի են լինում մինչեւ տվայլ տարվա մարտի վերջը։ Միաժամանակ հնարավոր է դիմել մինչեւ 20+9 համալսարան։ Եթե 29-ից էլ ստացվել է ընդունելության հավաստում, որն անվանվում է առաջարկ, ապա մինչեւ մայիսի 1-ը անհրաժեշտ է մտածել եւ ընդունել համալսարաններից ընդամենը մեկի՝ ամենանախընտրելիի առաջարկը եւ մերժել մնացածը։ Այնուհետ արդեն սկսվում է վիզա ստանալու գործընթացը։
📍📍📍ԱՄՆ համալսարանները փնտրում են տաղանդավոր եւ տարբերվող աշակերտների։ ԱՄՆ համալսարանական ընդունելության բոլոր քայլերը պետք է լինեն կշռադատված ու հիմնավոր։ Ես կարող եմ օգնել իմ խորհուրդներով։
❗️❗️❗️Շարունակեք հետեւել իմ էջին։
29/01/2026
🔔Ժամանակակից մասնագիտություններ!
❌ Շատերի պատկերացումներում մասնագիտությունների եւ մասնագիտացումների ցանկը շատ կարճ է՝ ուսուցիչ, բժիշկ, ոստիկան, տնտեսագետ եւ իրավաբան։ Ու այդ մասնագիտությունների մեջ լայն/տարբեր մասնագիտացումները խրախուսվում են։
❌ Սովետական ժառանգության շրջանակներում մեզ հասած խոսույթների համաձայն > համարվում էր գովասանքի առարկա, իսկ արտահայտությունը՝ ծաղրանքի առարկա։
❌Հիմա եւս հաճախ գործատուները նախընտրում են ունենալ աշխատողներ եւ գումար խնայել։ Հավատացեք, դա լավագույն լուծումը չէ երկարաժամկետ եւ կայուն բիզնես ունենալու համար։ Նեղ մասնագետների/փորձագետների ներգրավման արդյունավետությունը արդեն իսկ ապացուցված է։
✅ Դինամիկ զարգացող աշխարհում անհրաժեշտ է դրսեւորել անհրաժեշտ ճկունություն՝ հարմարվելու նոր մոտեցումներին։ Հիմա աշխարհում ավելի բարձր գնահատվում ու վարձատրվում են հենց նեղ մասնագետները. օրինակ՝ ջերմոցային տնտեսության ագրոնոմ, արեւային պանելների ինժեներ, դրոնների օդաչու, օդափոխության համակարգերի մասնագետ եւ այլն։
❗️❗️❗️ Մի վարանեք ընտրելու նեղ մասնագիտացում՝ դա շատ հեռանկարներ կարող է բացել ձեր առաջ։ Կարեւորը գործը սիրով անելն է ու այն անել կարողանալը։ Սա է հաջողության բանալին։
✅ Ես կօգնեմ Ձեզ բացահայտելու այն եզակի մասնագիտությունը, որտեղ համընկնում են նախասիրությունները, ընդունակություններն ու կարիերայի հնարավորությունները։
🔔Շարունակեք հետեւել իմ էջին՝ բաց չթողնելու կարեւոր տեղեկատվություն։
27/01/2026
🔔Մաթեմատիկայի կարեւորությունը!
🔔🔔🔔Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ։
❇️Մասնագիտական կողմնորոշման հիմքում պետք է դիտարկել ո’չ միայն դիմորդի նախասիրությունները, այլ նաեւ կարողությունները՝ հատկապես մաթեմատիկայի մասով։
❗️❗️❗️Բնագիտական մասնագիտությունների, Ինժեներիայի, Համակարգչային գիտությունների եւ Տնտեսագիտական մասնագիտությունների համար պարտադիր է հաշվի առնել հետեւյալը.
1. Տրամաբանությունը եւ հիշողությունը,
2. Մաթեմատիկական մտածելակերպը,
3. Մաթեմատիկական կոնցեպտների ամբողջական յուրացումը եւ համապատասխան բազայի առկայությունը,
4. Մաթեմատիկայի նկատմամբ սերը եւ թվերի աշխարհում հարմարավետության զգացումը։
🔔🔔🔔 Ի՞նչ է անհրաժեշտ անել
✅ Ե’վ համալսարանական խորհրդատուն, ե’վ ծնողը վերոնշյալ բոլոր հարցերը պետք է մանրամասն քննարկեն դիմորդի մաթեմատիկայի ուսուցչի հետ։ Այստեղ կարեւոր է հասկանալ, որ խոսքը չի գնում մաթեմատիկայի գնահատականի մասին, այլ անհրաժեշտ է վերհանել եւ գնահատել դիմորդի իրական մաթեմատիկական ներուժը։
✅ Պետք է հասկանալ, որ այս հարցերի պարզաբանումը պետք է ոչ միայն համալսարանական ընդունելության, այլ, որ ավելի կարեւոր է, հետագայում համալսարանում սովորելու համար։
❗️❗️❗️ Ես կարող եմ օգնել Ձեզ՝ հասկանալու եւ ստանալու այս հարցի պատասխանը։
📍📍📍Իսկ ի՞նչ անել, եթե դիմորդը չունի մաթեմատիկական հակումներ, բայց ցանկանում է ընտրել նշված մասնագիտությունների ցանկից որեւէ մասնագիտություն: Այստեղ անհրաժեշտ է խիստ զգուշավոր եւ անհատական մոտեցում՝ լավագույնս բացահայտելու դիմորդի իրական ներուժը եւ օգնելու ճիշտ եւ տեղեկացված ընտրություն կատարել։
📣📣📣Մտածեք եւ ճիշտ գործեք!
Համալսարանական ընդունելության փուլում յուրաքանչյուր սխալ կարող է ճակատագրական լինել։