02/10/2025
⚖️ Գործարար ատյանի առաջին նիստում մասնակիցներին իր փորձով ու գիտելիքով կներկայանա նաև «Իմփաքթ Հաբ Արմենիա» հիմնադրամի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանը (Gevork Poghosyan):
Ըստ Գևորգի` ժողովները կարող են լինել և՛ կազմակերպության զարգացման գործիք, և՛ անարդյունավետ ռեսուրսների սպառում։
Գործարար ատյանի ընթացքում կարևորվելու են հետևյալ հարցերը․
🔹 երբ են ժողովները իրական արժեք ստեղծում բիզնեսի համար,
🔹 երբ են դրանք վերածվում ժամանակի կորուստի,
🔹 որ մեթոդներն ու գործիքները կարող են օգնել դրանք դարձնել առավել արդյունավետ։
📌 Գործարար ատյանը դասական դասընթաց չէ. երկար ու միօրինակ ելույթների փոխարեն լինելու է ինտերակտիվ ձևաչափ, որտեղ կողմերը ներկայացնելու են իրենց փաստարկները, իսկ մասնակիցները, միանալով քննարկմանը, ստանալու են գործնական գիտելիքներ ու կիրառելի լուծումներ։
🤝 Մասնակցությունը հատկապես արժեքավոր կլինի փոքր բիզնեսի ներկայացուցիչների, գործարար ոլորտի մասնագետների
և նրանց համար, ովքեր նոր են սկսել իրենց ճանապարհը բիզնեսում:
📅 Առաջին նիստը կկայանա հոկտեմբերի 5-ին` ժամը 19:00-ին։
🎟 Հատուկ առաջարկ առաջին ատյանի մասնակիցների համար. տոմսերը հասանելի են ընդամենը 5,000 դրամով (50% զեղչ):
https://www.tkt.am/hy/business-courtroom-developing-business-skills-in-a-trial-format-03-oct-2025/eid/2393
⚠️ Տեղերի քանակը սահմանափակ է։
01/10/2025
⚡ Ներկայացնում ենք Գործարար ատյանի փորձագետներից Նարեկ Ալեքսանյանին (միջազգային բիզնես փորձագետ, կրեատիվ պրոդյուսեր)։
Նարեկը վստահ է, որ բիզնեսում գիտելիքը պետք է փոխանցվի ոչ թե ձանձրալի դասախոսությունների ու սեմինարների միջոցով, այլ հետաքրքիր, ինտերակտիվ ու բազմակողմանի քննարկումների ձևաչափով։
📌 Ըստ Նարեկի՝ Գործարար ատյանը կրթաժամանցային նոր ձևաչափ է, որտեղ դատական մոդելը օգնում է երևույթներին մոտենալ տարբեր կողմերից։ Այստեղ ճիշտ ու սխալ կողմեր չկան․ ամեն բան կառուցվելու է կառուցողական փաստերի ու բանավեճի հիման վրա։
🤝 Մասնակիցներին սպասվում է բաց քննարկումներ, ակտիվ նեթվորքինգ, հարց-պատասխան ձևաչափ և իհարկե որակյալ բովանդակություն՝ կիրառելի խորհուրդներով։
🚀 Գործարար ատյանի կարևորագույն նպատակներից է բիզնես միջավայր բերել նոր ձևաչափ, որի շուրջ մասնակիցները կկարողանան ձևավորել ինտերակտիվ բիզնես համայնք և անդրադառնալ այնպիսի հարցերի, որոնց մասին գուցեև երբեք չէին էլ մտածել։
📅 Օր՝ հոկտեմբերի 3
⏰ Ժամ՝ 17:00
📍 Վայր՝ Իմփաքթ Հաբ Երևան (Տիգրան Մեծ 80)
⚠️ Տեղերի քանակը սահմանափակ է։
Ձեռք բերեք ձեր «դահլիճ մուտքի իրավունքը» ստորև հղումով․
https://www.tkt.am/hy/business-courtroom-developing-business-skills-in-a-trial-format-03-oct-2025/eid/2393
30/09/2025
Շուտով կբացվի բիզնես միջավայրի համար ստեղծված բացառիկ հարթակ, որտեղ ամեն թեմա կդառնա քննարկման «գործ», իսկ ամեն մասնակից՝ ատյանի մասնակից։
📌 Առաջին նիստի օրակարգը՝ «Ժողովների արդյունավետությունը բիզնես միջավայրում»։
BAL LAB-ի համար, որպես իրականացնող, այս նախագիծը հատկապես կարևոր է, քանի որ այն մեր փորձի ու արժեքների յուրօրինակ համադրությունն է․ մենք ստեղծում ենք նոր ձևաչափ, որը ոչ միայն կրթում է, այլ նաև փոխում է բիզնեսի մտածողության մշակույթը։
Մնացեք հետևելու 👀
🎟 Մեկնարկային հատուկ առաջարկ․
Առաջին «նիստին» մասնակցելու տոմսերը հասանելի են բացառիկ 50% զեղչով․ 10,000 դրամի փոխարեն ընդամենը 5,000 դրամ։
⚠️ Տեղերի քանակը սահմանափակ է։
Ձեռք բերեք ձեր «դահլիճ մուտքի իրավունքը» ստորև հղումով․
👉 https://shorturl.at/Xskmx
30/09/2025
⚖️ Հայաստանում մեկնարկում է բացառիկ ձևաչափով նոր նախագիծ՝ բիզնես հմտությունների զարգացում դատական ձևաչափով։
📌 Առաջին «դատական գործի» թեման է․ «Ժողովների արդյունավետությունը բիզնես միջավայրում»։
🖇️ Դատավարության ընթացքում կգործեն երեք կողմեր․
• Մեղադրող կողմը՝ կներկայացնի այն փաստարկները, թե ինչու են ժողովները հաճախ անարդյունավետ և վնասակար բիզնեսի համար,
• Պաշտպան կողմը՝ կպաշտպանի ժողովների անհրաժեշտությունը և կներկայացնի դրանց արդյունավետ կազմակերպման օրինակներ,
• Դատավորը՝ կկառավարի ամբողջ գործընթացը, կլսի կողմերի փաստարկները և կուղղորդի մասնակիցներին դեպի հավասարակշռված ու հիմնավոր «վճիռ»։
👨⚖️ Գործարար ատյանը վարելու են ոլորտի առաջատար փորձագետներ՝ Գևորգ Պողոսյանը (Gevork Poghosyan), Սամվել Գևորգյանը (Samvel Gevorgyan) և Նարեկ Ալեքսանյանը։
🤝 Բացի դրանից, դատական նիստի «դահլիճում» հրավիրված կլինեն նաև բիզնես ոլորտի հատուկ հյուրեր։ Նեթվորքինգի հատվածում դուք հնարավորություն կունենաք անմիջապես շփվել նրանց հետ, ծանոթանալ փորձի ու գաղափարների փոխանակման միջոցով։
📈 Գործին կարող են «մասնակից» դառնալ բիզնես ոլորտի ներկայացուցիչները, ստարտափերներն ու բոլոր հետաքրքրված անձինք։ Դատավարության «մեթոդաբանությունը» հնարավորություն կտա ձեռք բերել արժեքավոր և կիրառելի գիտելիքներ, որոնք կօգնեն բիզնես գործունեությունը դարձնել առավել արդյունավետ։
🎟 Մեկնարկային հատուկ առաջարկ․
Առաջին «նիստին» մասնակցելու տոմսերը հասանելի են բացառիկ 50% զեղչով․ 10,000 դրամի փոխարեն ընդամենը 5,000 դրամ։
⚠️ Տեղերի քանակը սահմանափակ է։
Ձեռք բերեք ձեր «դահլիճ մուտքի իրավունքը» ստորև հղումով․
«Գործարար ատյան». բիզնես հմտությունների զարգացում դատական ձևաչափով
«Գործարար ատյան». բիզնես հմտությունների զարգացում դատական ձևաչափով