Հայաստանի դիվանագիտական դպրոց / Diplomatic School of Armenia

Հայաստանի դիվանագիտական դպրոց /  Diplomatic School of Armenia

Share

Բարի գալուստ Հայաստանի դիվանագիտական դպրոցի պաշտոնական էջ

(English Below)
ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցը, կամ Հայաստանի դիվանագիտական դպրոցը հիմնվել է ՀՀ կառավարության որոշմամբ, 2009թ. սեպտեմբերին: Դպրոցի առաջնային նպատակներն են արտաքին գործերի նախարարության համակարգի համար դիվանագիտական կադրերի պատրաստումը, ինչն իրականացվում է բարձրագույն կրթություն ունեցող ՀՀ քաղաքացիներին հատուկ մասնագիտական գիտելիք տրամադրելու միջոցով, դիվանագետների, ինչպես նաև պետական

06/05/2026

📢 Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցը (Հայաստանի դիվանագիտական դպրոց) հայտարարում է «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» 2026-27թթ. դասընթացի մասնակցության մրցույթ:
Ընդունելության մրցույթին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող, դիմումի հայտը հանձնելու պահին 35 տարին չլրացած ՀՀ քաղաքացիները, ովքեր ունեն ՀՀ կառավարության 2014թ. հոկտեմբերի 23-ի N 1191-Ն որոշմամբ հաստատված՝ «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկով» սահմանված որակավորում և չեն տառապում ՀՀ կառավարության 2019թ. փետրվարի 15-ի N 98-Ն որոշմամբ հաստատված՝ «Հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքում լիազորությունների իրականացմանը, ինչպես նաև ուսումնական հաստատություններում մանկավարժական կամ վարչական գործունեության կատարմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկում» նշված որևէ հիվանդությունով:
Դասերը վարում են ՀՀ ԱԳՆ բարձրաստիճան դիվանագետներ և արտերկրի առաջատար բուհերից հրավիրված բարձրակարգ դասախոսներ:
🗓️Դասընթացը կմեկնարկի 2026թ. սեպտեմբերին և կավարտվի 2027թ. հուլիսին: Դասավանդման լեզուներն են հայերենը և անգլերենը: Նշված լեզուների, ինչպես նաև դիմորդի ընտրությամբ ևս մեկ օտար լեզվի գերազանց իմացությունը պարտադիր է: Ուսումն անվճար է:
📄Պահանջվող փաստաթղթերի ցանկին կարելի է ծանոթանալ և դիմումի ձևը բեռնել Դիվանագիտական դպրոցի կայքի «ընդունելություն» բաժնից՝ http://www.diplomaticacademy.am/hy/admission/ հասցեով:
⏳ Ընդունելության մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ս.թ. մայիսի 6-ից մինչև հունիսի 11-ը.
1. լրացնել էլեկտրոնային դիմում-հայտը http://admission.diplomaticacademy.am/ հղումով, ապա
2. մայիսի 25-ից մինչև հունիսի 11-ը ներառյալ անձամբ հանձնել ստորագրված դիմումը և պահանջվող մյուս փաստաթղթերը ՀՀ դիվանագիտական դպրոցում՝ Վազգեն Սարգսյան 3, Կառավարության 2-րդ շենք, Երևան 0010 հասցեով, ամեն աշխատանքային օր՝ ժ. 10.00-17.30 (ընդմիջում՝ ժ. 13.00-14.00):
📞 Լրացուցիչ տեղեկությունների անհրաժեշտության դեպքում դիմորդները կարող են դիմել ԱԳՆ դիվանագիտական դպրոց, 060620221, 060620253, 060620254 հեռախոսահամարներով կամ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով։
❗«Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» դասընթացի ընդունելության կարգին մանրամասն ծանոթանալու համար խնդրում եք անցնել http://www.diplomaticacademy.am հղումով:

Հայաստանի դիվանագիտական դպրոց «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի աշխատակիցների վերապատրաստման դասընթաց

30/04/2026

Eng⬇️

2026թ. փետրվարի 9-ից ապրիլի 17-ը Դիվանագիտական դպրոցում անցկացվեց «Դիվանագետների և ՀՀ պետական մարմինների արտաքին կապերի համար պատասխանատու ստորաբաժանումների աշխատակիցների վերապատրաստման» հերթական ծրագիրը: Ծրագիրը նպատակ ուներ բարձրացնել կրտսեր դիվանագետների մասնագիտական գիտելիքները և խորացնել ՀՀ արտաքին քաղաքականության նրանց ընկալումը: Ապրիլի 30-ին դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները ստացան ավարտական վկայականներ։

Eng⬇️

From February 9 to April 17, a regular training programme for diplomats and employees of units responsible for external relations of Armenia’s state bodies was held at the Diplomatic School of Armenia. The programme aimed to enhance the professional knowledge of junior diplomats and deepen their understanding of the foreign policy of the Republic of Armenia. On April 30, participants who successfully completed the course received their graduation certificates.

07/04/2026

📢 ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցն ունի գրադարանավարի թափուր հաստիք:

🔷 Գրադարանավարի պարտականություններն են.

• Դիվանագիտական դպրոցի գրադարանի համալրումը, նյութերի գրանցումը, դասակարգումը և համարակալումը,
• ԴԴ էլեկտրոնային կայքի քարտադարանում և այլ էլեկտրոնային շտեմարաններում գրադարանի նյութերի գրանցումը և կանոնավոր թարմացումը,
• ԴԴ գրադարանի նյութերի սկանավորումը և դրանք ԴԴ վեբկայքի ուսանողների պլատֆորմի և այլ էլեկտրոնային շտեմարաններում տեղադրումը,
• շտեմարան-կայքերի թարմացումը,
• ընթերցողներին գրականության տրամադրումը և
• Դպրոցում գործածվող կամ Դպրոցի կողմից թողարկվող նյութերի պատրաստման աշխատանքներին մասնակցությունը:

❗Թեկնածուներից պահանջվում է.

• Բարձրագույն կրթություն,
• Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն,
• Համակարգչային ժամանակակից ծրագրերի գիտելիքներ:

Միջազգային հարաբերությունների ոլորտում գիտելիքները կդիտարկվեն որպես առավելություն:

Խնդրում ենք կենսագրություններն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:

🗓️Դիմումների վերջնաժամկետն է ս.թ. ապրիլի 30-ը:

29/12/2025

Eng⬇️

#ամփոփելով2025-ը

⤵️ ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցն իրականացրել է մի շարք ծրագրեր՝ թե՛ դիվանագիտական կադրերի պատրաստման, թե՛ տարբեր պետական կառույցների աշխատակիցների վերապատրաստման մասով։ Ներկայացնենք նաև թվերով.

1️⃣ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել օտարերկրյա դիվանագետների մասնակցությամբ ծրագրին, որի շրջանակներում այս տարի վերապատրաստվել է 25 դիվանագետ,

2️⃣ COP17 համաժողովին ընդառաջ՝ հատուկ վերապատրաստում է կազմակերպվել 45 դիվանագետների և պետական աշխատակիցների համար,

3️⃣ ևս 90 դիվանագետ և պետական աշխատակից վերապատրաստվել է, այդ թվում՝ միջազգային հարաբերությունների, տնտեսական դիվանագիտության և օտար լեզուների դասընթացների շրջանակներում:

❕Ուրախ ենք արձանագրել, որ դիվանագիտական դպրոցի շրջանավարտներից 7-ը համալրել են դիվանագիտական ծառայության շարքերը։

Eng⬇️



⤵️ The Diplomatic School of the MFA of Armenia has implemented a number of programs aimed both at training diplomatic personnel and at enhancing the professional capacities of employees from various state institutions. The results can also be presented in figures:

1️⃣ special attention has been paid to the program for foreign diplomats, which involved 25 diplomats this year,

2️⃣ in the run-up to the COP17, a special training program was organized for 45 diplomats and civil servants,

3️⃣ an additional 90 diplomats and civil servants have participated in training, including courses in international relations, economic diplomacy, and foreign languages.

❕We are pleased to note that 7 graduates of the Diplomatic School have joined the diplomatic service.

26/12/2025

(English text below)

2025թ. դեկտեմբերի 26-ին տեղի ունեցավ «Դիվանագետների վերապատրաստում» եռամսյա դասընթացի ավարտական վկայականների հանձնման արարողությունը։

Դասընթացին մասնակցել են արտաքին մրցույթով ԱԳՆ աշխատանքի ընդունված դիվանագետները և ՀՀ պետական մարմինների արտաքին կապերի համար պատասխանատու ստորաբաժանումների աշխատակիցները:

Դիվանագիտական դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տաթևիկ Պետրոսյանը վկայականներ հանձնեց մասնակիցներին և շնորհավորեց դասընթացը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ:

ENG

On December 26, the graduation ceremony of the “Mid-career training” programme was held at the Diplomatic School of Armenia.

The three-month programme brought together newly appointed diplomats from the Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia, as well as officials from various public agencies responsible for external relations.

Certificates were awarded to the participants by the Acting Director of the Diplomatic School, Ms Tatevik Petrossian, who congratulated them on the successful completion of the programme.

Photos from Հայաստանի դիվանագիտական դպրոց /  Diplomatic School of Armenia's post 11/12/2025

(English text below)

2025թ. նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 5-ը Դիվանագիտական դպրոցում անցկացվեց Իրաքյան Քուրդիստանի դիվանագետների վերապատրաստման 5-րդ ծրագիրը:

Ծրագրի երկու շաբաթների ընթացքում Իրաքյան Քուրդիստանի 12 դիվանագետներ խորացրեցին իրենց գիտելիքները Միջազգային հարաբերությունների և դրա հարակից ոլորտների վերաբերյալ, ծանոթացան տարածաշրջանային իրողություններին, այցելեցին մշակութային կենտրոններ Երևանում և մարզերում:

Ծրագրի ավարտին Դիվանագիտական դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տաթևիկ Պետրոսյանը վկայականներ շնորհեց մասնակիցներին և հույս հայտնեց, որ ձեռք բերված գիտելիքները կնպաստեն մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացմանը:

Վկայականների հանձնման արարողությանը ներկա էին նաև Արտաքին գործերի նախարարության Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի վարչության պետ Լևոն Պետրոսյանը և Հայաստանի Հանրապետությունում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Մուհամդ Օմար Ալ Շեխլին: Վերջինս բարձր գնահատեց նմանատիպ նախաձեռնությունների դերը՝ հարաբերությունների ամրապնդման և փոխգործակցության խթանման գործում:

ENG

From November 24 to December 5, the Diplomatic School of Armenia held its fifth training programme for diplomats from various agencies of the Kurdistan Regional Government.

The programme aimed to deepen the participants’ knowledge in international relations, diplomacy and regional issues, as well as to provide a broader understanding of Armenia and its foreign policy. The agenda also included visits to cultural sites in Yerevan and the regions.

At the conclusion of the programme, Acting Director of the Diplomatic School Tatevik Petrossian awarded certificates to the participants and expressed hope that the knowledge and experience they acquired would contribute to enhancing their professional effectiveness.

The certificate presentation ceremony was also attended by Levon Petrosyan, Head of the Middle East and Africa Department of the Ministry of Foreign Affairs, and Mohammad Omer Alshaikhly, Chargé d'Affaires of the Embassy of the Republic of Iraq to the Republic of Armenia. In his remarks, Mr. Alshaikhly highly valued the role of such initiatives in strengthening relations and advancing cooperation.

Photos from Հայաստանի դիվանագիտական դպրոց /  Diplomatic School of Armenia's post 12/09/2025

Սեպտեմբերի 10-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» 2024-25թթ. դիվանագիտական կադրերի պատրաստման դասընթացի շրջանավարտներին ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Շնորհավորելով Դիվանագիտական դպրոցի շրջանավարտներին դասընթացն ավարտելու կապակցությամբ՝ ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը կարևորեց դիվանագիտական կրթության և մասնագիտական պատրաստվածության դերն արտաքին քաղաքականության ոլորտում և մաղթեց նրանց հաջողություններ հետագա մասնագիտական գործունեության մեջ:

Միջոցառման ավարտին ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը շրջանավարտներին հանձնեց վերջիններիս ավարտական վկայականները:

ENG

On September 10th, the graduation ceremony of the “International Relations and Diplomacy” 2024-25 programme of the Diplomatic School of the Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia was held.

During the event, the Secretary General of the Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia, Davit Karapetyan, congratulated the graduates on successfully completing the programme, emphasized the importance of diplomatic education and professional training in foreign policy and wished them success in their future professional careers.

At the conclusion of the ceremony, the Secretary General awarded the graduates their graduation certificates.

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ - Հայաստանի դիվանագիտական դպրոց 09/06/2025

⏳ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցը շարունակում է «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» 2025-26թթ. դասընթացի մասնակցության մրցույթի դիմումների ընդունումը: Դիմումների ընդունման վերջնաժամկետը սույն թվականի հունիսի 13-ն է։
🔗 Պահանջվող փաստաթղթերի ցանկին կարելի է ծանոթանալ և դիմումի ձևը բեռնել Դիվանագիտական դպրոցի կայքի «ընդունելություն» բաժնից՝ https://www.diplomaticacademy.am/hy/admission2025/ հասցեով:
📍 Դիմումները ներկայացնել Վազգեն Սարգսյան 3, Կառավարության 2-րդ շենք հասցեով:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ - Հայաստանի դիվանագիտական դպրոց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցը (Հայաստանի դիվանագիտական դպրոց) հայտարարում է «Միջազգային հարաբերություններ և դիվա....

Յուրաքանչյուր տարի ԱԳՆ դիվանագիտական դպրոցի շրջանավարտների մոտ 90 տոկոսը համալրում է ՀՀ դիվանագիտական կորպուսի կազմը 06/06/2025

Armenpress-ի անդրադարձը Դիվանագիտական դպրոցին

Յուրաքանչյուր տարի ԱԳՆ դիվանագիտական դպրոցի շրջանավարտների մոտ 90 տոկոսը համալրում է ՀՀ դիվանագիտական կորպուսի կազմը Հայաստանի արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցը բարձրակարգ կադրերի պատրաստման լավագույն դարբնոցն է և մասնագետների պնդմամբ՝ դիվանագիտական...

Photos from Հայաստանի դիվանագիտական դպրոց /  Diplomatic School of Armenia's post 02/06/2025

(English text below)

Մայիսի 7-ից 22-ը տեղի ունեցավ Դիվանագիտական դպրոցի «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» 2024-25թթ. դասընթացի ունկնդիրների ուսումնական այցը Վիեննայում, Ստրասբուրգում, Ժնևում և Բրյուսելում տեղակայված միջազգային և եվրոպական կառույցների կենտրոնակայաններ:

Վիեննայում ունկնդիրներն այցելեցին Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն (ԵԱՀԿ) և ՄԱԿ-ի գրասենյակ: Նրանք հնարավորություն ունեցան ներկա գտնվել ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստի աշխատանքներին:

Վիեննայում այցի ընթացքում ունկնդիրները ծանոթացան նաև Մխիթարյան միաբանության մշակութային ժառանգությանն ու գործունեությանը, ինչպես նաև այցելեցին Վիեննայի դիվանագիտական ակադեմիա և հանդիպեցին ակադեմիայի տնօրենի հետ:

Ստրասբուրգում այցելություններ տեղի ունեցան Եվրոպայի խորհուրդ, Մարդու իրավունքների եվրոպական դատարան և Եվրոպական խորհրդարան:

Ժնևում ունկնդիրները հանդիպեցին ՄԱԿ-ում Խաղաղության համալսարանի մշտական դիտորդի, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների և Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարների գրասենյակների, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ), ինչպես նաև ՄԱԿ-ի վերապատրաստման և հետազոտությունների ինստիտուտի ներկայացուցիչների հետ: Նրանք նաև շրջայց կատարեցին Ժնևում ՄԱԿ-ի կենտրոնակայանում և այցելեցին ԿԽՄԿ թանգարան:

Բրյուսելում հանդիպումներ տեղի ունեցան Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունում, Եվրոպական խորհրդարանում, Եվրոպական հանձնաժողովում և Բելգիայի դաշնային խորհրդարանում: Այցի ընթացքում կազմակերպվեցին քննարկումներ Հայաստանի և տարածաշրջանի հետ աշխատող ներկայացուցիչների հետ:

Բրյուսելում ունկնդիրներն այցելեցին նաև ՆԱՏՕ-ի կենտրոնակայան, որտեղ լսեցին դասախոսություններ ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունների և կազմակերպության առջև ծառացած մարտահրավերների մասին:

Ուսումնական այցի մասնակիցների տպավորություններն ամբողջացան նշված քաղաքներում ՀՀ մշտական ներկայացուցչություններ, դեսպանություններ այցելությունների և ՀՀ դեսպանների ու դիվանագետների հետ հանդիպումների շնորհիվ:

ENG

From May 7 to 22, students enrolled in the “International Relations and Diplomacy” programme participated in a study tour to the headquarters of international organizations and EU institutions in Vienna, Strasbourg, Geneva and Brussels.

In Vienna, the students visited the Organization for Security and Cooperation in Europe (OSCE) and the United Nations Office at Vienna. They also attended a session of the OSCE Permanent Council. In addition, they got acquainted with the cultural heritage and activities of the Mekhitarist Congregation, visited the Diplomatic Academy of Vienna and met with its director.

In Strasbourg, the group visited the Council of Europe, the European Court of Human Rights and the European Parliament, gaining insights into the functioning of these institutions.

The Geneva segment included meetings with the Permanent Observer of the United Nations University for Peace and with representatives from the UN Office of the High Commissioner for Human Rights, the UN Refugee Agency (UNHCR), the International Committee of the Red Cross (ICRC) and from the UN Institute for Training and Research (UNITAR). The students also toured the UN Office at Geneva and visited the ICRC Museum.

In Brussels, the programme included visits to the European External Action Service, the European Parliament, the European Commission and the Belgian Federal Parliament. The students engaged in discussions with officials working on Armenia and regional affairs, building on knowledge acquired at the Diplomatic School. They also visited NATO headquarters, where they met with NATO officials and discussed NATO-Armenia relations and current global challenges facing the alliance.

Throughout the trip, the students visited the Permanent Representations and Embassies of Armenia in each city. They met with Armenian ambassadors and diplomats, participated in discussions and asked questions about the work and priorities of these diplomatic missions.

28/04/2025

📢 Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցը (Հայաստանի դիվանագիտական դպրոց) հայտարարում է «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» 2025-26թթ. դասընթացի մասնակցության մրցույթ:

Ընդունելության մրցույթին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող, դիմումի հայտը հանձնելու պահին 35 տարին չլրացած ՀՀ քաղաքացիները, ովքեր ունեն ՀՀ կառավարության 2014թ. հոկտեմբերի 23-ի N 1191-Ն որոշմամբ հաստատված՝ «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկով» սահմանված որակավորում և չեն տառապում ՀՀ կառավարության 2019թ. փետրվարի 15-ի N 98-Ն որոշմամբ հաստատված՝ «Հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքում լիազորությունների իրականացմանը, ինչպես նաև ուսումնական հաստատություններում մանկավարժական կամ վարչական գործունեության կատարմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկում» նշված որևէ հիվանդությունով:

Դասերը վարում են ՀՀ ԱԳՆ բարձրաստիճան դիվանագետներ և արտերկրի առաջատար բուհերից հրավիրված բարձրակարգ դասախոսներ:

🗓️Դասընթացը կմեկնարկի 2025թ. սեպտեմբերին և կավարտվի 2026թ. հուլիսին: Դասավանդման լեզուներն են հայերենը և անգլերենը: Նշված լեզուների, ինչպես նաև դիմորդի ընտրությամբ ևս մեկ օտար լեզվի գերազանց իմացությունը պարտադիր է: Ուսումն անվճար է:

📄Պահանջվող փաստաթղթերի ցանկին կարելի է ծանոթանալ և դիմումի ձևը բեռնել Դիվանագիտական դպրոցի կայքի «ընդունելություն» բաժնից՝ http://www.diplomaticacademy.am/hy/admission/ հասցեով:

⏳ Ընդունելության մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ս.թ. ապրիլի 28-ից մինչև հունիսի 10-ը ներառյալ.
1. լրացնել էլեկտրոնային դիմում-հայտը http://admission.diplomaticacademy.am/ հղումով, ապա
2. մայիսի 26-ից մինչև հունիսի 11-ը ներառյալ անձամբ հանձնել ստորագրված դիմումը և պահանջվող մյուս փաստաթղթերը ՀՀ դիվանագիտական դպրոցում՝ Վազգեն Սարգսյան 3, Կառավարության 2-րդ շենք, Երևան 0010 հասցեով, ամեն աշխատանքային օր՝ ժ. 10.00-17.30 (ընդմիջում՝ ժ. 13.00-14.00):

📞 Լրացուցիչ տեղեկությունների անհրաժեշտության դեպքում դիմորդները կարող են դիմել ԱԳՆ դիվանագիտական դպրոց, 060620221, 060620251, 060620254 հեռախոսահամարներով կամ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով։

❗«Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» դասընթացի ընդունելության կարգին մանրամասն ծանոթանալու համար խնդրում եք անցնել http://www.diplomaticacademy.am հղումով:

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Address

Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն #2/3 Vazgen Sargsyan Street
Yerevan
0010