Zinq / Զինք

Zinq / Զինք

Share

Հայը-որպես արժեք
Անցյալը-որպես Ուժ🇦🇲

21/04/2026

Ապրիլի 21-ին ծնվեց Հայաստանի ազգային հերոս,
Թաթուլ Կրպեյանը✌🏻

17/04/2026

Այսօր ծնվել է Կարեն Դեմիրճյանը:

Պետությունը չի կառուցվում խոսքերով։
Այն կերտվում է կամքով, կարգապահությամբ ու ազգային արժանապատվությամբ։
Եվ կան մարդիկ, որոնց կյանքը դառնում է այդ սկզբունքների ապացույցը։

#ԶԻՆՔ

13/04/2026

Ապրիլի 14-ին ծնվել է հայ գրականության ամենանուրբ ու ամենախոր ձայներից մեկը` Համո Սահյանը։
Նրա խոսքը հող է, լեռ է, հայրենիք է։
Նրա տողերում ապրում է այն Հայաստանը, որը մենք երբեք չպետք է կորցնենք🧡

02/04/2026

Այսօր հիշատակում ենք 2016 թվականի հերոսամարտը, երբ մեր տղաները անսահման նվիրումով պաշտպանեցին հայրենիքը։
Ձեր Հիշատակն ու խորհուրդը մշտապես մեր սրտերում է

Արժանի լինենք ձեզ տղե՛րք 🇦🇲

01/04/2026

Խորեն Աբրահամյանը ծնվել է 1930թ.-ի ապրիլի 1-ին Երևանում:Հետաքրքիր է, որ երբ Խորենի հորը հայտնել են որդի ունենալու մասին լուրը, նա չի հավատացել և կարծել է, թե դա ապրիլմեկյան կատակ է:

Խորեն Աբրահամյանը իրապես ժողովրդական արտիստ էր՝ իր ժողովրդի կողմից անսահման սիրո և հարգանքի արժանացած… Նա խորհրդային թատրոնի և կինոյի ամենաճանաչված դերասաններից էր:

28/03/2026

Արցախյան պատերազմի հերոս, Շուշիի առանձնակի գումարտակի փոխհրամանատար, «Մարտական խաչ առաջին աստիճանի» և «Ոսկե արծիվ» շքանշանակիր, ԼՂՀ ՊԲ մայոր (1996, հետմահու),(1990) Պետրոս Ղևոնդյան🧡

22/03/2026

Հովհաննես Թումանյանի նամակը` Զորավարին

Սիրելի Անդրանիկ,

Ահավոր մոմենտի առջև ամեն մարդ պետք է ընդհանուր սեղանին բերի ինչ որ ունի և կարող է՝ թե՛ վերահաս վտանգը կանխելու, և թե՛ բաղձալի հաղթությանը հասնելու համար։ Ես չորս տղա ունեմ, չորսն էլ՝ երկրի կառավարության, Ազգային խորհրդի և քո տրամադրության տակ են, իսկչորսաղջիկսէլպատրաստակամգնումենթիկունքիաշխատանքերին՝ինչիորընդունակկլինեն։

Ես էլ, անշուշտ, սրանցից թանկ ոչինչ չունեմ, հետևաբար ոչինչ չեմ խնայի, միայն թե կարողանանք բոլոր ազնիվ ժողովուրդների և ազատասեր հոգիների հետ միասին ետ մղել վերահաս վտանգը և պաշտպանել ամենքիս սրբազան իրավունքներն ու ազատությունները։

Ես անսասան հավատում եմ Քո՝ շատ փոթորիկների մեջ ձեռք բերած փորձությանը, վառ հայրենասիրությանն ու ազատասիրությանը, այլև բնական մարդասիրությանն ու զինվորական բարձր տաղանդին, և պատրաստ եմ գալու, երբ և ուր կկոչի Քո եղբայրական ձայնը։

Համբուրում եմ հերոսական ճակատդ, միշտ Քո

Հովհաննես Թումանյան
23 դեկտեմբերի 1917թ., Թիֆլիս

#ԶԻՆՔ

15/03/2026

105 տարի առաջ այս օրը Բեռլինում Սողոմոն Թեհլիրյանը սատկացնում է Թալեաթ փաշային։
Կան դատեր, որոնց դատավճիռը չպետք է վստահել դատարաններին:

14/03/2026

Ու հնամյա քաղաքների հազարամյա
քա՛րն եմ սիրում❤️

08/03/2026

«Ես կոմունիստ չեմ, ոչ էլ հնչակ կամ դաշնակ։ Ես զինվորն եմ իմ երկրի… Կոչնչանան բոլոր այն մարդիկ ու կուսակցությունները, որոնք վնասում են ազգի շահերին»:

«Դուշման» մականունը նրան տվել էին թուրքերը, որոնց դեմ կռվում էր եւ որոնց սարսափ էր ներշնչում:

1966 թ. մարտի 8-ին Երևանում ծնվեց Արցախյան պատերազմի հերոս, լեգենդար Վարդան Ստեփանյանը (Դուշման Վարդան):

Շնորհավոր ծնունդդ Վարդան ' արժանի լինենք ձեզ

Photos from Zinq / Զինք's post 08/03/2026

Հայ կանայք մեկ անգամ չէ, որ ցույց են տվել իրենց ուժը, խիզախությունը և համառությունը🇦🇲❤️

Շնորհակալ ենք ամենի համար և շնորհակալ ենք Ձեր գործունեությամբ այս օրը ավելի արժևորելու համար

Շնորհավոր Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օր❤️

06/03/2026

❓Խաղաղությո՞ւն, թե՞ նոր սպառնալիք

Ո՞վ է շահում խաղաղության պայմանագրի կնքումից

👉Ամբողջական հաղորդումը՝ ԶԻՆՔ-ի YouTube-ում

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Website

Address

Yerevan