03/09/2022
Վերածնունդ Возрождение Rebirth
Հայոց պատմություն Էջը նվիրված է հայոց իրական պատմության վերականգնմանն ու տարածմանը հայության մեջ։
03/09/2022
25/04/2021
ARQUEOASTRONOMÍA EN EGIPTO - LA OTRA ESFINGE - THE OTHER SPHINX (Trailer) Trailer de lo que va a ser un inédito documental narrado en español e inglés sobre una extensa y rigurosa investigación arqueoastronómica del complejo de pir...
13/02/2021
ԲԱԲԵԼՈՆ *
Որպեսզի միտքս երկար ընդմիջումից հետո կտրտված չստացվի, միայն հիշեցման կարգով տեղադրում եմ Բաբելոն բառի ստուգաբանության` արդեն կատարված հատվածը` հետագա վերլուծությունը կապակցված կերպով առաջ տանելու համար։
* * *
Մինչև հիմա Բաբելոնի ստուգաբանությանը միայն մակերեսորեն էի անդրադարձել, այն էլ` Օլիմպոսի հետ կապված։ Եվ, ինչպես պարզվեց, և’ իմաստային, և ’ բառակազմական կապ բացահայտվեց Օլիմպոսի հետ։ Սակայն, եթե մի կողմից Բաբելոնը կապվում է Օլիմպոսի հետ, ապա մյուս կողմից սերտորեն առնչվում է Շումերի հետ։ Եվ ահա թե ինչ հաջողվեց գտնել համացանցային աղբյուրներից։
Այսպես, աքադերեն Բաբելոնը գրվում է`
Babili (m),
որը նշանակում է Աստծո դուռ։ Իսկ ինչ-որ անհայտ, ՆԱԽԱԵՓՐԱՏԵՐԵՆ լեզվում գրվում էր`
Babil (a)։
Նմանապես և, թանախի լեզվով գրվում է.
Babel (տիվերիադյան արտասանությամբ` B. vel)։ Հին Կտակարանում Բաբելոնը մեկնաբանվում է որպես խառնաշփոթություն, ակնհայտորեն հին եբրայերենի bilbil - խառնել բայով բառախաղի շնորհիվ։ Սակայն սա բառի բուն ստուգաբանության հետ կապ ունենալ չի կարող, քանի որ babil (a) տեղանունը սեմայան ծագում չունի և առնչվում է ավելի շուտ տարածաշրջանի հնագույն լեզուների, այդ թվում շումերերենի և այն առեղծվածային նախաեփրատերենի հետ։
Տարբեր գրելաձևերով Բաբելոնը կոչվում էր նաև`
ka. DINGIRKI
ka. DINGIR.RA
ka. DINGI.RAKI, որտեղ`
ka - դուռ,
DINGIR - (ռուսական շումերագիտության մեջ նշվում է որպես DIG.IR) - Աստված
RA - կներեք, բայց չհասկացա, թե ինչ մասնիկ էր, իսկ
KI - բնակավայրի իմաստ կրող մասնիկ։
Հին բաբելոնական շրջանում հանդիպում էր նաև խառը գրելաձևը`
Ba - ab - DINGIRKI`
միաժամանակ բաբ բառը բաժանելով բա և աբ արմատների և մտքումս զուգորդություն (ասոցիացիա) առաջացնելով Կանդագարի հետ (որ կարծեմ գտնվում էր Ղազախստանի հյուսիս-արևելքում)...
* * *
Ճիշտ ժամանակն է վերհիշել հայկական ազգային գլխանոցները, որոնք մեր բարբառով կոչվում են ԴԻՆԳեր։ Ինչպես տեսնում եք, սիրելիներս, բոլոր թեմաները, որ արծարծում եմ այս էջում, իրար հետ սերտորեն փոխկապակցված են։ Ես միայն ժամանակից առաջ եմ ընկնում` այդ նյութերն առանց մեկնաբանության տեղադրելով։ )
Բայց նախքան այդ եկեք մի պահ կանգ առնենք Բաբելոնի Բաբ արմատի վրա։
Ինչպես արդեն ժամանակին նշել եմ, ԲԱԲԱ բառն արաբերեն նշանակում է դուռ, դարպաս։ Դրան շատ մոտ հնչողությամբ ԲՈԲ բառն էլ տաջիկերեն է նշանակում դարպաս։
Սակայն այդ նույն ԲՈԲ-ը այլ լեզուներով նշանակում է նաև լոբի, բակլա, ոսպ, ինչը, կարծեմ, արդեն մեկ անգամ հիշատակել եմ, բայց մի փոքր լրացում ունեմ անելու։
babo - հին պրուս. բակլա
fabo - էսպերանտո
fava - իտալերեն
fava bean - անգլերեն
faba - լատիներեն
böna - շվեդերեն
bob - խորվաթերեն
Բայց`
bib - հին սլավոներեն կամ ուկրաիներեն...
Ահա այստեղից սկսվում են հետաքրքիր դատողությունները։ Ինչպես գիտենք, ԲԻԲ-ը հայերեն աչքի ոսպնյակն է։ Դժվար չէ ոսպնյակ բառի մեջ նկատել ՈՍՊ արմատը։ Բայց դա դեռ ամենը չէ։ Որոշ հայոց բարբառներում աչքի ոսպնյակին ասում են ԳԻԼԱ` աչքի գիլա։ Միևնույն ժամանակ ԳԻԼԱ են անվանում նաև ԼՈԲՈՒ հատիկներին. հատիկ լոբին պարզապես ասում են ԳԻԼԱ ԼՈԲԻ։
Բոլորիս հայտնի է նաև ֆուտբոլային ԳՈԼ բառը։ Ոմանց կարող է տարօրինակ թվալ, բայց ես այն կապում եմ հայերեն գլոր, կլոր, կլուլ, գլուլ բառերի հետ։ Եվ ահա կրկին գլուլ բառը կապվում է ընդեղենի հետ։ Կլոր հատիկներին ասում են գլուլ։ Օրինակ, ոլոռի, սիսեռի հատիկներին են ասում գլյուլներ։ Հատիկ պղպեղին էլ են ասում գլյուլ պղպեղ, բայց հիմա հետաքրքրություն են ներկայացնում հատկապես բակլազգիները։
Եվ այսպես, ԲԱԲԱ, ԲՈԲ - դուռ, դարպաս բառերն աննկատելիորեն զուգորդությունների շղթայով կապ են հաստատում ԲԱԿԼԱ, ԸՆԴԵՂԵՆ, ՀԱՏԻԿ, ԳԻԼԱ - ԲԻԲ, ՈՍՊՆՅԱԿ, ԱՉՔ բառերի հետ...
Իսկ մյուս կողմից` ԳԼՈՐ, ԿԼՈՐ, ԳՈԻՆԴ, ԳՆԴԱԿ, BOLL (անգլերեն), ԲԱԼ (կլոր միրգ), ԲՈԼՈՐ բառերի հետ։ Իրանական Փերիա գավառում ունենք Բոլորան անունով հայկական գյուղ (սա` իմիջիայլոց)։ Բայց այս մի շղթայով կապ է հաստատվում Օլիմպոսի ԲԼՈՒՐ մեկնաբանության հետ։
ԲԱԼ բառի համար ունենք նաև միավոր և պարահանդես իմաստները, սակայն կլորի ասոցիացիաով այն մոտենում է ԶԱՆԳ բառին, որ լրիվ պատահաբար, անգլերեն անվանվում է BEL։ Բացի նրանից, որ ԲԵԼ-ԶԱՆԳՆ իր ամենատարածված արտաքին տեսքով ԲԼՐԱՁԵՒ կառուցվածք ունի, նաև զանգի զնգոցն է անգլերեն (կամ չգիտեմ որ լեզվով) արտասանվում ԴԻՆԳ` ԴԻՆԳ-ԴՈՆԳ (հիշենք հայերեն մանկական երգը, որ քննադատության է արժանանում օտար ձայնարկությանն գործածության համար. ԴԻՆԳ-ԴՈՆԳ, զանգերն են զնգում...)։
* * *
Դինգ բառը հայերենում, կանացի գլխի հարդարանք նշանակելուց բացի, նաև գլուխ է նշանակում։ Օրինակ, «գլուխս տարար» արտահայտությունը բարբառով կարող է լինել նաև այսպես` «դյանգասար արիր»։ Գլուխ է նշանակում նաև միջինասիական լեզուներով։ Բայց դյանգ կամ դանգ արմատով գտնում ենք նաև երաժշտական հարվածային գործիք` դհոլների ընտանիքից (դհոլ, դհոլակ, դավուլ, ապա դանգիր)։ Դանգիրը մի քիչ տափակոտ դհոլն է։ Կանացի գլխազարդի հետ այն ընդհանրությունն ունի, որ երկուսն էլ ոչ շատ բարձր գլանաձև կառուցվածք ունեն։ Միևնույն ժամանակ, երբ գլխի մեջ աղմուկ է լինում, հաճախակի ասում ենք` գլուխս դնգում է։ Եթե ուշադրություն դարձնենք հարվածային երաժշտական գործիքների այս ցանկին, նկատեք, որ զանգն էլ է դրանց մեջ ընդգրկված։ Եվ հիմա արդեն ավելի ակնառու է դառնում զանգ-զնգ և դանգ-դնգ ձայնարկությունների զուգորդությունը, որ ես փորձեցի ներկայացնել վերջին երկու գրառումներում։
* * *
Սակայն մյուս կողմից մտաբերում եմ նաև հայերեն լեզվում հաճախակի հանդիպող ԴԻՆՋ բառը, որ նշանակում է ՀԱՆԳԻՍՏ, դինջանալ կամ դնջանալ` հանգստանալ։ Այս պարագայում միևնույն կամ իրար խիստ նման բառ(եր)ի մեջ ստանում ենք ձայն, աղմուկ և հանգիստ, լռություն իմաստները։ Այդպիսի արդյունք արդեն ստացել էինք Սախա և Անապատ բառերի ստուգաբանական վերլուծության ժամանակ։ Նման հակադիր բևեռների միասնությունը (տվյալ պահին միևնույն բառերի մեջ) փիլիսոփայության մեջ կոչվում է հակադրությունների միասնություն կամ հակադրամիասնություն։ Եվ ես ձեր ուշադրությունն եմ հրավիրում բառերի իմաստային հակադրամիասնությունների վրա։
* * *
Այս վերլուծական բաժնի մեջ մնում է ավելացնել, որ ԴԱՆԳԻՐ-ը ԹՈՆԴԻՐ-ԹՆԴԻՐ-ԹՈՒՆԴԻՐ բառի նման կարող է ստուգաբանվել որպես ԴԱՆԳ - ԻՐ` ձայնով իր, առարկա` ճիշտ այնպես, ինչպես ԹՈՒՆԴԻՐԸ նշանակում է թունդ, տաք իր...
Եթե ԴԻՆԳ բառը վերծանում ենք որպես գլխադիր, ապա ԴԻՆԳԻՐԸ դանգիրի ու թունդիրի նման լիովին կարող ենք վերծանել որպես ԳԼԽԻ ԻՐ` գլխի վրա դրվող, գլուխը ծածկող առարկա։ Վրադիր, ծածկ իմաստներով, լրիվ պատահաբար, հայերենում ունենք ԴԱԳԱ - ՎՐԱՆ բառը, որ մի բարբառով նշանակում է անասնապահների ժամանակավոր վրան - կացարանը (գորգերով), մի ուրիշ բարբառով` փայտե տնակ։ Վրան բառի այլաբանական իմաստի մասին ժամանակին արդեն խոսել եմ` Նոյի որդիների օրհնությունների վերլուծության ժամանակ։ Եվ այնտեղ փակագծերը բացելուց հետո պարզվել է, որ այն հովանի, հովանավոր (որ է ԱՍՏՎԱԾ) իմաստն ունի։
Այսինքն, գլուխ և հովանի մեկնաբանություններով մենք ընդհուպ մոտենում ենք այն հարցի պատասխանին, թե ինչու և ինչպես ԿԱ. ԴԻՆԳԻՐ. ԿԻ - ն պետք է ԱՍՏԾՈ դուռ նշանակի։
Click here to claim your Sponsored Listing.