24/07/2026
📌 Մեկնարկել են ընդունելության քննությունները՝ մինչև ս. թ. հուլիսի 24-ը ներառյալ հայտ ներկայացրած դիմորդների համար։
Նշված դիմորդներն իրենց էլեկտրոնային փոստի հասցեներին ստացել են ծանուցումներ՝ քննությունների անցկացման օրերի և ժամերի վերաբերյալ։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հայտերի ընդունման գործընթացը շարունակվում է մինչև ս. թ. հուլիսի 31-ը ներառյալ։
Այդ ժամանակահատվածում հայտ ներկայացրած դիմորդների համար քննությունների անցկացման նպատակով կկազմվի առանձին ժամանակացույց, որի վերաբերյալ դիմորդները կտեղեկացվեն լրացուցիչ։
23/07/2026
‼️
Ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների՝ քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը երկարաձգվում է մեկ շաբաթով։
Ոլորտային մասնագիտություններով (մշակույթի/արվեստի, սպորտի, բժշկության ոլորտների որակավորումներով, որոնց համար սահմանված է քննություն) ընդունելության հայտերի ներկայացումը hayt-college.emis.am համակարգում կշարունակվի մինչև հուլիսի 31-ը, իսկ ոչ ոլորտային մասնագիտություններով՝ մինչև օգոստոսի 17-ը։
Ոլորտային մասնագիտությունների համար քննությունները կանցկացվեն մինչև օգոստոսի 15-ը։ Ոչ ոլորտային մասնագիտությունների մրցույթն անցկացվում է՝ ըստ ավարտական փաստաթղթի միավորների։
Առաջին փուլի մրցույթի արդյունքներն ամփոփելուց հետո թափուր տեղերի առկայության դեպքում ոչ ուշ, քան օգոստոսի 21-24-ը՝ ժամը 18:00-ն ներառյալ, կկազմակերպվի ընդունելության երկրորդ փուլը:
Ավելին՝ https://escs.gov.am/articles/announcements/100
13/07/2026
❗️Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի միջին մասնագիտական կրթական ծրագրով 2026 - 2027 ուսումնական տարվա ընդունելության տեղերը ներկայացնում ենք ստորև` ըստ մասնագիտությունների։
13/07/2026
‼️ Սիրելի դիմորդներ, ստորև կարող եք ծանոթանալ ընդունելության հայտերի ներկայացման կարգին ⬇️
07/07/2026
ℹ️Նոր ուսումնական տարվան ընդառաջ` քոլեջում անցկացվեց Բաց դռների օր դիմորդների համար։
🔸Հանդիպմանը քոլեջի տնօրեն Արտյոմ Հարությունյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց ներկաներին այցի և քոլեջի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության համար։
🔹Այնուհետև դիմորդներին ներկայացվեց ընդունելության կարգը, քոլեջի ուսումնական ծրագրերը և առաջադրվող պայմանները։
🔺Ներկանները հանդես եկան ընդհանուր հարցադրումներով և քոլեջի տնօրենության կողմից հանգամանալից ստացան բոլոր հարցերի պատասխանները։
06/07/2026
🔷️ Սիրելի դիմորդներ,
🔶️ Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջը հուլիսի 7-ին, ժամը 14։00-ին հայտարարում է Բաց դռների օր։
ℹ️ Այցի ընթացքում կծանոթանաք ընդունելության գործընթացին, ուսումնական ծրագրերին, առաջարկվող մասնագիտություններին և կստանաք հետաքրքող բոլոր հարցերի պատասխանները։
👐 Սիրով սպասում ենք բոլորիդ։
02/07/2026
🎓Առնո Բաբաջանյանի անվան պետական քոլեջի մեծ դահլիճում հանդիսավորությամբ տեղի ունեցավ շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը։
✨Շնորհավորական խոսքում քոլեջի տնօրեն Արտյոմ Հարությունյանը շրջանավարտներին մաղթեց ուսումնական և ստեղծագործական ձեռքբերումներ` ընդգծելով, որ քոլեջում ուսումնառության ավարտը ոչ թե քոլեջի հետ կապի ավարտի, այլ ապագայում նոր տեսակի շփումների և փոխգործակցությունների միջոցով կապը շարունակելու հնարավորությունների մասին է։
27/06/2026
Ռաիսա Հրանտի Մկրտչյանի հոգեհանգստի կարգը տեղի կունենա հունիսի 29-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, ժամը՝ 18։00-ին։
Հուղարկավորությունը՝ նույն վայրից, հունիսի 30-ին, ժամը՝ 12:00-ին։
27/06/2026
Խոր ցավով տեղեկացնում ենք, որ կյանքի 84-րդ տարում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, քոլեջի երկարամյա դասախոս, մեր շատ սիրելի Ռաիսա Մկրտչյանը։
Քոլեջի ողջ անձնակազմը սգալով հրաշալի երգչուհու կորուստը, իր ցավակցությունն է հայտնում սիրելի արտիստի ընտանիքին եւ մտերիմներին։
Անգնահատելի է այն ներդրումը, ձեռագիրը եւ հետքը, որը թողել է հայկական երգարվեստում Ռաիսա Մկրտչյան մարդ-անհատականությունը։
Ռաիսա Մկրտչյանի անունը լուսավոր աստղ է մեր իրականության մեջ, որը դուրս է ժամանակից եւ տարածությունից։ Աստղ, որը երբեք չի մարի եւ կշարունակի լուսավորել բոլորիս…
Լույս, եւ հավիտենական խաղաղություն Ձեր հոգուն, մեր սիրելի Ռաիսա Հրանտովնա…
26/06/2026
🙌 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ այս տարի մեկնարկել է «ArtԱրվեստ» մշակութային կրթության զարգացման ծրագիրը, որն իրականացնում է «Արտպրոգրես» մշակութային հասարակական կազմակերպությունը։
🎶Մեթոդական աջակցության ծրագրի հիմնական մեթոդիստները Երեւանի Ռ. Մելիքյանի անվան եւ Երեւանի Ա. Բաբաջանյանի անվան պետ. քոլեջների դասախոսներն են։
✅Ծրագրի պաշտոնական մեկնարկը տրվել է մամլո ասուլիսով, բանախոսներ՝
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյան, Ծրագրի ղեկավար, Ա. Բաբաջանյանի անվան պետ. քոլեջի տնօրեն Արտյոմ Հարությունյան,
Ծրագրի համակարգող, Ռ. Մելիքյանի անվան պետ. քոլեջի տնօրեն Վարազդատ Խաչումյան,
Ծրագրի հրավիրյալ մասնագետ, ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյան։