Kindergarten Arevus

Website

Kindergarten Arevus 🌞«Արևուս» – այնտեղ, որտեղ սկսվում է լույսով լի ապագան։
⏱️Աշխ. Ժամեր 08:30-18:30
👶Ընդունելությունը 10 ամսական-6 տարեկան
📲+374 94 775633

29/09/2026

«Ես և շրջակա աշխարհը»

Կրտսեր երկրորդ խումբ
Թեմա՝ «Ընտանիքի անդամները» 👨‍👩‍👧‍👦

28/09/2026

Մսուր խմբի լոգոպեդի պարապմունք 🧸

Վաղ տարիքում խոսքի զարգացումը երեխայի ընդհանուր զարգացման կարևոր մասն է։ Լոգոպեդի հետ պարապմունքներն անցկացվում են խաղային և հետաքրքիր ձևաչափով՝ նպաստելով խոսքի, արտասանության, ուշադրության և հաղորդակցման հմտությունների զարգացմանը։

📌 Մսուր խմբում ընդունելությունը բաց է՝ 10 ամսականից մինչև 2 տարեկան երեխաների համար։

📲 +374 94 775633
📍 Մոլդովական 49/40

26/09/2026

🤝 ՄԵԿ ԹԻՄ՝ ՄԵԿ ԱՐԴՅՈՒՆՔ

Մանկապարտեզում երեխաները ոչ միայն խաղում են, այլև ամեն օր սովորում ու ձեռք բերում նոր գիտելիքներ և հմտություններ։

Սակայն կարևոր է, որ մանկապարտեզում սովորածը շարունակվի և ամրապնդվի նաև տանը։ Երբ դաստիարակներն ու ծնողները գործում են նույն ուղղությամբ, երեխան ավելի արագ է յուրացնում նոր գիտելիքները և կիրառում դրանք առօրյայում։

✨ Հմտություններն ավելի արագ են ձևավորվում
✨ Երեխան դառնում է ավելի ինքնուրույն ու վստահ
✨ Առաջընթացն ավելի նկատելի է դառնում

Մենք տալիս ենք գիտելիքներն ու անհրաժեշտ ուղղությունը, իսկ դուք՝ ծնողներդ, սիրով և համբերությամբ շարունակում եք այդ աշխատանքը տանը։

Եկե՛ք գործենք որպես մեկ թիմ՝ հանուն մեր փոքրիկների մեծ հաջողությունների։

24/09/2026

Այսօր մեր հրաշք Միլան դարձավ 3 տարեկան։ 🎂

«Արևուս» մանկապարտեզի ողջ անձնակազմը սրտանց շնորհավորում է քեզ՝ մաղթելով անհոգ մանկություն, առողջություն, անսահման ժպիտներ և երջանիկ օրեր։ Մեծացի՛ր սիրով ու ջերմությամբ շրջապատված, մեր սիրելի՛ Միլա։ 🤍

23/09/2026

Սեպտեմբեր։ Դաստիարակի ծրագիրը՝ գոյատևել 😂

22/09/2026

Կրտսեր առաջին խումբ
«Ես և շրջակա աշխարհը»
Թեմա՝ «Ի՞նչ է բերում աշունը»։

👶 Ընդունելություն՝ 10 ամսականից մինչև 6 տարեկան
📲 +374 94 775633
📍 Մոլդովական 49/40

21/09/2026

🇦🇲 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-Ը՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐԸ։

«Արևուս» մանկապարտեզի անձնակազմի անունից ջերմորեն շնորհավորում ենք բոլորիս այս կարևոր և խորհրդանշական տոնի առթիվ։

Անկախությունը մեր ժողովրդի ուժի, միասնության և հայրենիքի հանդեպ անսահման սիրո խորհրդանիշն է։ Թող մեր երկիրը միշտ լինի խաղաղ, հզոր ու բարեկեցիկ, իսկ մեր փոքրիկները մեծանան ազատ, ապահով և լուսավոր Հայաստանում՝ սրտում պահելով սերն ու հպարտությունը հայրենիքի հանդեպ։

20/09/2026

Թեմատիկ պարային պարապմունք՝ նվիրված սեպտեմբերի 21-ին 🇦🇲

19/09/2026

🇦🇲 Թեմատիկ պարապմունք՝ կրտսեր երկրորդ խմբում՝ նվիրված սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Անկախության տոնին։

Պարապմունքի ընթացքում երեխաները ծանոթացան հայկական եռագույնին, ինտերակտիվ խաղերի միջոցով սովորեցին դրոշի գույներն ու իրենց ձեռքերով պատրաստեցին եռագույնը։ 🇦🇲

Address

Մոլդովական 49/40
Yerevan

Opening Hours

Monday 08:30 - 19:30
Tuesday 08:30 - 19:30
Wednesday 08:30 - 19:30
Thursday 08:30 - 19:30
Friday 08:30 - 19:30

Alerts

Be the first to know and let us send you an email when Kindergarten Arevus posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share