ԵՊՀ ՈւԽ մարտական պատրաստության ակումբ

ԵՊՀ ՈւԽ մարտական պատրաստության ակումբ

Share

Երևանի պետական համալսարանի մարտական պատրաստության ակումբ

02/03/2026

Մարտի 5-ին ԵՊՀ Լ.Ազգալդյանի անվան մարտական ակումբը կայցելի Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան նվիրված Վազգեն Սարգսյանի ծննդյան հիշատակին։

Այցի ընթացքում կծանոթանանք նրա անցած ճանապարհին, գաղափարներին և թողած ժառանգությանը։

Այս օրը կլինի ոչ միայն հիշատակի, այլև արժեհամակարգային վերարժևորման հնարավորություն՝ հիշելու, գնահատելու և շարունակելու։ 🇦🇲

28/01/2026

Հունվարի 28-ը Հայոց բանակի կազմավորման օրն է։

Այս տոնը խորհրդանշում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծումն ու կայացումը։ Բանակը մեր անկախության, անվտանգության և խաղաղության ամենահուսալի հենարանն է։ Հայ զինվորն իր տոկունությամբ ու անձնազոհությամբ անառիկ է պահում հայրենի սահմանները՝ հաճախ սեփական կյանքի գնով դառնալով մեր գոյության երաշխավորը։

Այս օրը ևս մեկ առիթ է արժևորելու բանակի դերը, որը ոչ միայն ռազմական ուժ է, այլև միասնության, պատասխանատվության և ապագայի հանդեպ հավատի մարմնացում։

22/11/2025

Նոյեմբերի 22-ին ԵՊՀ ՈՒԽ Լեոնիդ Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբը նշում է իր 10-ամյակը՝ հաղթանակներով, նվաճումներով և միասնությամբ լի ճանապարհը։

Տասը տարիները դարձան ոչ միայն ֆիզիկական պատրաստվածության և զարգացման փուլ, այլ նաև ուժեղ կամքի, ընկերության և կարգապահության տեղ։

Ակումբի հիմքում միշտ եղել են երեք արժեքներ՝ պարտաճանաչություն, հարգանք և ազգային ոգի, որոնք այսօր էլ առկա են նոր սերունդի մեջ։

Տասը տարիները սկիզբն են ավելի մեծ ճանապարհի․
թող առաջիկա տարիները բերեն նոր հաղթանակներ, նոր հաջողություններ ու միասնական աճ։

Շնորհավոր ԵՊՀ ՈՒԽ Լեոնիդ Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբի 10-ամյակը։

14/03/2024

Սիրելի´ ուսանողներ,
ԵՊՀ Լեոնիդ Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբը հայտարարում է ընդունելության նոր փուլի մեկնարկը: Եթե ցանկանում ես հաղթահարել ռազմական և ինտելեկտուալ փորձություններ, ունենալ բացառիկ հանդիպումներ ազատամարտիկների, Ապրիլյան և Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցների հետ, մասնակցել կարևոր դասընթացների և մի շարք այլ հնարավորություններ, լրացրու՛ հայտը և դարձի՛ր ակումբի անդամ:
Հայտի վերջնաժամկետը՝ մարտի 20՝ ժամը 23:00:

https://forms.gle/jjW4SFBtv1tYTzm36

23/11/2023

Այսօր Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան օրն է. նա կդառնար 81 տարեկան:

Լեոնիդ Ազգալդյանը ծնվել է 1942 թ.-ին, Թիֆլիսում: 1947-1959 թթ. սովորել է Երևանի Ա. Մռավյանի անվան դպրոցում։ 1960 թ.-ին ընդունվել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ, որտեղից հետագայում տեղափոխվել է Երևանի պետական համալսարանի համապատասխան ֆակուլտետը, և այն փայլուն ավարտել է ռադիոֆիզիկա մասնագիտությամբ։

Արցախյան շարժման սկզբնավորման օրից Լեոնիդ Ազգալդյանը, որպես ռազմական առաջատար գործիչ, մասնակցել է ազգային-ազատագրական պայքարին, գործուն դեր ունեցել ազգի սրբազան իղձերն ու արժանապատվությունը ամեն տեսակի ոտնձգություններից զենքը ձեռքին պաշտպանելու ոգորումներում։ 1990 թ. փետրվարից վարել է «Անկախության բանակ»ի հրամանատարությունը, կազմակերպել մի շարք շրջանների և հատկապես Վարդենիսի ինքնապաշտպանությունը, մասնակցել ազատագրական մարտերի, այդ թվում հատկապես Նյուվադիի առաջին գրոհին, իսկ մայիսի 27-ի կայարանի և Սովետաշենի արյունալի սադրանքից հետո ծրագրավորել և իրականացրել խորհրդային պատժիչ զորքերի Երևան ներթափանցման խոչընդոտումը։
Լեոնիդ Ազգալդյանը հետագայում իր ճակատագիրն ամբողջությամբ կապել է Արցախի ազատամարտի հետ, սկզբում գործելով Գետաշենի և Շահումյանի, այնուհետև՝ Մարտակերտի շրջաններում։ Արցախի ազատամարտին նոր թափ հաղորդելու նպատակով էլ 1991 թ. հունիսին, Հովսեփ Հովսեփյանի հետ միասին, նա ստեղծել է «Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպությունը, որը, թեկուզ միայն Հայաստան-Արցախ-Սփյուոք ճիգերի համադրման իմաստով, նոր որակ էր հայ ժողովրդի գոյամարտին ծառայագրված շարժումների շղթայում և որի գլխավոր հրամանատարը մնաց մինչև իր կյանքի վերջը։
Զոհվել է 1992 թ. հունիսի 21-ին, Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղի մոտ՝ հակառակորդի դավադիր կրակոցներից։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով: Ընթացիկ տարվա օգոստոսի 31-ին, ԱՀ Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով, պաշտպանության կազմակերպման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար Լեոնիդ Ազգալդյանը հետմահու պարգևատրվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմամբ:

Photos from ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն/YSU Student Affairs Centre's post 20/10/2023
Մարտական ակումբ 05/09/2023

Սիրելի´ ուսանողներ,
ԵՊՀ Լեոնիդ Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբը հայտարարում է ընդունելության նոր փուլի մեկնարկը: Եթե ցանկանում ես ստանալ նոր գիտելիքներ ռազմական,տեղեկատվական անվտանգության, քաղացիական պաշտպանության և առաջին բուժօգնության ոլորտներում,կիրառել դրանք գործնականում, ստանալ մի շարք այլ հնարավորություններ տվյալ ոլորտում, լրացրու՛ հայտը և դարձի՛ր ակումբի անդամ: Հայտի վերջնաժամկետն է՝ Սեպտեմբերի 10, ժամը 23:59:

Մարտական ակումբ Սիրելի´ ուսանողներ, ԵՊՀ Լեոնիդ Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբը հայտարարում է ընդունելության նոր փուլի մեկնարկը: Եթե ցանկանում ես ստանալ նոր գիտել...

Photos from ԵՊՀ ՈւԽ մարտական պատրաստության ակումբ's post 12/04/2023

ԵՊՀ Լեոնիդ Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբի ուսանողները այցելեցին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան:
Այցի ընթացքում ուսանողները ծանոթացան ռազմական համալսարանի կարգուկանոնին, ընձեռած հնարավորություններին, անցան լսարաններով՝ ծանոթանալով վարժասարքերին, շրջեցին թանգարանով, լսեցին հետաքրքիր պատմություններ Արցախյան ազատամարտի վերաբերյալ ու ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։
Նմանատիպ այցերը ակումբականների համար կրում են շարունակական բնույթ:💚

Photos from ԵՊՀ ՈւԽ մարտական պատրաստության ակումբ's post 11/04/2023

✔️ԵՊՀ Լեոնիդ Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբը մեկնարկել է ադրբեջաներեն լեզվի ուսուցումը։😊

ՄԱՐՏԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ 05/04/2023

😍Սիրելի´ ուսանողներ,
ԵՊՀ Լեոնիդ Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբը հայտարարում է ընդունելության նոր փուլի մեկնարկը: Եթե ցանկանում ես ստանալ նոր գիտելիքներ ռազմական ոլորտում,կիրառել դրանք գործնականում, ունենալ բացառիկ հանդիպումներ ազատամարտիկների, Ապրիլյան և Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցների հետ, սովորել ադրբեջաներեն և ստանալ մի շարք այլ հնարավորություններ տվյալ ոլորտում, լրացրու՛ հայտը և դարձի՛ր ակումբի անդամ: Հայտի վերջնաժամկետն է՝ ապրիլի 10, ժամը 23:59:

ՄԱՐՏԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ Սիրելի´ ուսանողներ, ԵՊՀ Լեոնիդ Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբը հայտարարում է ընդունելության նոր փուլի մեկնարկը: Եթե ցանկանում ես ստանալ նոր գիտել...

Photos from ԵՊՀ ՈւԽ մարտական պատրաստության ակումբ's post 28/03/2023

✔️Օրեր առաջ ԵՊՀ Լեոնիդ Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբի ուսանողները այցելեցին ՊՆ N զորամաս, որտեղ ծանոթացան զինվորական օրակարգին և կեցավայրին, մասնակցեցին սպորտմասսայական միջոցառմանը, ինչպես նաև ազգային պարով ողողեցին զինվորական առօրյան՝ անմասն չթողնելով նաև զինվորներին:😊

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Website

Address

1 Alek Manukyan Street
Yerevan
0025

Opening Hours

Monday 09:30 - 18:30
Tuesday 09:30 - 18:30
Wednesday 09:30 - 18:30
Thursday 09:30 - 18:30
Friday 09:30 - 18:30