02/08/2026
📢 2026 թվականի վերջին PMP® Exam Preparation դասընթացը կմեկնարկի հոկտեմբերին։
Եթե վաղուց մտածում եք PMP® միջազգային հավաստագրի մասին, ապա գուցե հենց այս տարին է այն ստանալու ճիշտ ժամանակը։
Եվս մեկ կարևոր նորություն․ PMI-ը թարմացնում է PMP® քննության բովանդակությունն ու գրականությունը, ուստի այս խումբը կանցկացվի արդեն PMBOK 8-ի հիման վրա։
🎓 Դասընթացը վարում է Լիգիա Ղազարյանը՝ PMP® նախապատրաստման ոլորտում մեծ փորձ ունեցող դասընթացավար, ում շրջանավարտներից շատերն արդեն հաջողությամբ ստացել են PMP® հավաստագիրը։
PMP®-ն ուղղակի հերթական սերտիֆիկատը չէ։ Այն միջազգային ճանաչում ունեցող որակավորում է, որը բարձրացնում է նախագծերի կառավարման ոլորտում մասնագիտական վստահելիությունն ու մրցունակությունը։
Եթե ցանկանում եք՝
✔ պատրաստվել PMP® քննությանը համակարգված ձևով,
✔ սովորել փորձառու դասընթացավարի աջակցությամբ,
✔ հասկանալ ոչ միայն տեսությունը, այլև քննության տրամաբանությունը,
✔ և այս տարին ավարտել PMP® հավաստագրով,
ապա խորհուրդ ենք տալիս չհետաձգել գրանցումը։
📅 Մեկնարկ՝ հոկտեմբեր
📌 2026 թվականի վերջին խումբը
ՏԵՂԵՐԸ ԽԻՍՏ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ՝ անհատական մոտեցման համար։ Ֆորմատը՝ օֆֆլայն։
Վայրը՝ Երևան Փլեյս հյուրանոց (Վազգեն Սարգսյան 26/1)
Սկիզբը՝ հոկտեմբերի 12
Ավարտը՝ նոյեմբերի 11
Օրերը՝ երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ
Ժամերը՝ 18:30-21:00
Արժեքը՝ 120,000 ՀՀ դրամ, ներառյալ հարկերը
Եթե PMP®-ն ձեր 2026 թվականի նպատակների ցանկում է, սկսեք պատրաստվել արդեն այսօր։
📩 Գրանցման և մանրամասների համար գրեք մեզ անձնական նամակ կամ զանգահարեք։
---
2026 թվականը թող ավարտվի ձեր հաջորդ մեծ մասնագիտական ձեռքբերումով՝ PMP® Certification-ով։ 🚀
Գրանցման հղումը՝ https://rb.gy/59p0gb
29/06/2026
Ուրախ ենք ամփոփել «ESG ներդրումներ և հաշվետվողականություն» դասընթացը, որն իրականացվեց «Բնակարան Երիտասարդներին» ՎՎԿ-ի համար։
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին ակտիվ ներգրավվածության, հետաքրքիր քննարկումների և վստահության համար։ Հուսով ենք, որ ձեռք բերված գիտելիքները կդառնան կայուն զարգացման նախաձեռնությունների և պատասխանատու որոշումների ամուր հիմք։
🤝 Շնորհակալություն «Բնակարան Երիտասարդներին» ՎՎԿ-ին համագործակցության և վստահության համար։
Հաջողությամբ ավարտված յուրաքանչյուր դասընթաց մեզ համար նոր մոտիվացիա է շարունակելու ստեղծել կիրառելի, արդիական և արժեք ստեղծող վերապատրաստումներ
24/06/2026
📸 Երբ դասընթացը կառուցված է ոչ թե միայն սլայդների, այլ նաև քննարկումների, հարցերի և փորձի փոխանակման վրա, արդյունքը սովորաբար երևում է հենց կադրերում 😊
«ESG ներդրումներ և հաշվետվողականություն» դասընթացի ընթացքում մասնակիցները ոչ միայն ծանոթացան ESG-ի սկզբունքներին և հաշվետվողականության մոտեցումներին, այլ նաև ակտիվորեն քննարկեցին գործնական օրինակներ, փորձառություններ և ոլորտային մարտահրավերներ։
Շնորհակալություն մեր բոլոր մասնակիցներին բաց քննարկումների, ակտիվ մասնակցության և դրական մթնոլորտի համար 🤝🌱
22/06/2026
Ուրախ ենք համագործակցել «Բնակարան Երիտասարդներին» ՎՎԿ-ի հետ և իրականացնել «ESG ներդրումներ և հաշվետվողականություն» դասընթացը։
Դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացան՝
📊 ESG-ի հիմնական սկզբունքներին
🌱 բնապահպանական և սոցիալական ազդեցությունների գնահատմանը
🏛️ կորպորատիվ կառավարման լավագույն փորձին
📈 ESG հաշվետվողականության և ներդրումային մոտեցումների առանձնահատկություններին
Շնորհակալություն ենք հայտնում «Բնակարան Երիտասարդներին» ՎՎԿ-ին վստահության և համագործակցության համար։
Համոզված ենք, որ գիտելիքի և փորձի փոխանակումը լավագույն ներդրումներից մեկն է կայուն ապագա կառուցելու ճանապարհին 🤝
15/06/2026
📊 Գրանցվեք ESG ներդրումներ և հաշվետվողականություն գործնական 4-օրյա ԴԱՍԸՆԹԱՑին, որտեղ կստանաք կիրառելի գիտելիք և գործիքներ՝ ոլորտը ճիշտ հասկանալու և աշխատելու համար։
ESG-ն այսօր դարձել է բիզնեսի, ներդրումների և ֆինանսական հաշվետվողականության ամենաարդիական ուղղություններից մեկն ամբողջ աշխարհում 🌍
Միջազգային շուկաներում ESG չափանիշներն արդեն ազդում են հետևյալ գործոնների վրա՝
✅ ինչպես են ընկերությունները գնահատվում,
✅ որտեղ են ուղղվում ներդրումները,
✅ և ինչ պահանջներ են դրվում հաշվետվողականության նկատմամբ։
Եթե աշխատում եք ֆինանսների, ներդրումների կամ կառավարման ոլորտում՝ այս գիտելիքն արդեն առավելություն չէ, այլ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ։
📍 Որտե՞ղ - Yerevan Place Hotel (Հանրապետության հրապարակին կից)
🗓 Ե՞րբ - Հունիսի 29 - Հուլիսի 8 (Երկուշաբթի և Չորեքշաբթի)
⏰ Ժամը - 18:30 - 21:30
🎙 Դասընթացավար - Լիգիա Ղազարյան
🕒 12 ժամ
💰 120,000 դրամ
(110,000 դրամ՝ մեկ կազմակերպությունից 2+ մասնակիցների դեպքում)
📌 Տեղերը սահմանափակ են
Գրանցվե՛ք հիմա👇
https://form.jotform.com/250821631374453
📞 +374 98 401580
#ԿայունՆերդրումներ #ԿանաչՏնտեսություն
12/06/2026
🎓 «Ֆինանսական շուկաներ․ համապարփակ դասընթաց»
ՇՄԶ այս դասընթացը վարում է Շուշան Կարապետյանը՝ Հայաստանի ֆոնդային բորսայի Շուկայական գործառնությունների և սպասարկման դեպարտամենտի ղեկավարը։
Դասընթացի ընթացքում կխոսենք՝
✔ Հայաստանի և միջազգային ֆինանսական շուկաների կառուցվածքի մասին
✔ բաժնետոմսերի, պարտատոմսերի և այլ ֆինանսական գործիքների մասին
✔ Հայաստանի ֆոնդային բորսայի գործունեության մասին
✔ ռիսկերի կառավարման և կորպորատիվ կառավարման համակարգերի մասին
✔ իրական case study-ների և շուկաներում տեղի ունեցած կարևոր դեպքերի մասին
✔ ֆինանսական շուկաների ապագայի և արհեստական բանականության ազդեցության մասին
💡 Այսօր ֆինանսական շուկաները հասկանալը մրցակցային առավելություն է՝ անկախ նրանից աշխատում եք բանկում, ֆինանսական կազմակերպությունում, աուդիտում, հաշվապահությունում, ներդրումային ոլորտում կամ պարզապես ցանկանում եք ավելի լավ կողմնորոշվել տնտեսության մեջ։
📍 Yerevan Place Hotel
📅 Մեկնարկ՝ հունիսի 23
🕒 Երեքշաբթի, հինգշաբթի | 19:00–21:00
💰 75,000 դրամ
🔗 Գրանցման հղում՝ https://form.jotform.com/231304541159449
📞 +374 98 401580
09/06/2026
📊 Ամփոփեցինք «Ապահովագրության հիմունքներ» դասընթացի մասնակիցների հետադարձ կապի արդյունքները և ուզում ենք կիսվել դրանցով։
Մեզ համար յուրաքանչյուր դասընթացից հետո կարևոր է հասկանալ՝ որքանով են ստացված գիտելիքները կիրառելի, արդիական և օգտակար մասնակիցների համար։
Ուրախ ենք, որ հարցման արդյունքները ցույց տվեցին բարձր գնահատականներ դասընթացի տարբեր բաղադրիչների վերաբերյալ՝
⭐ թեմաների արդիականություն
⭐ դասընթացի օգտակարություն մասնագիտական գործունեության համար
⭐ դասընթացավարի գիտելիքներ և ներկայացման հմտություններ
⭐ գործնական օրինակներ և քննարկումներ
⭐ դասընթացի կազմակերպում
Հատկապես ուրախացնող էր տեսնել մասնակիցների մեկնաբանությունները, որտեղ նրանք նշում էին դասընթացի գործնական արժեքն ու կիրառելիությունը։
Շնորհակալ ենք մեր բոլոր մասնակիցներին վստահության, ակտիվության և անկեղծ հետադարձ կապի համար 🤝
Ձեր կարծիքներն օգնում են մեզ շարունակաբար զարգացնել և կատարելագործել մեր դասընթացները։
Առջևում՝ նոր խմբեր և նոր հնարավորություններ ապահովագրական ոլորտով հետաքրքրվողների համար 📈
21/05/2026
Կայացավ «Ապահովագրության հիմունքներ» դասընթացը 📊
Այս շաբաթների ընթացքում քննարկեցինք ապահովագրական համակարգի կարևոր բաղադրիչները՝ սկսած հիմնական հասկացություններից մինչև ոլորտի գործնական նրբությունները։
Դասընթացի ընթացքում անդրադարձանք ոչ միայն տեսական հիմքերին, այլ նաև իրականում հանդիպող իրավիճակներին, շուկայի տրամաբանությանը և պրակտիկ կիրառություններին։
Շնորհակալ ենք մեր մասնակիցներին ակտիվության, հետաքրքիր քննարկումների և վստահության համար 🙌
Մեզ համար կարևոր է ստեղծել այնպիսի միջավայր,
որտեղ գիտելիքը դառնում է կիրառելի, հասկանալի և գործնականում օգտակար։
Շուտով՝ նոր խմբեր և նոր դասընթացներ։