13/08/2026
❣️ #Տավուշում ամփոփեցինք հյուրընկալության և զբոսաշրջության ոլորտի եռօրյա վերապատրաստման դասընթացները
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ TATIOSA Academy-ն Տավուշի մարզում իրականացրեց հյուրընկալության և զբոսաշրջության ոլորտի մասնագիտական եռօրյա վերապատրաստման դասընթացներ։
Եռօրյա ինտենսիվ ծրագրի ընթացքում մասնակիցները ձեռք բերեցին նոր գիտելիքներ, զարգացրին գործնական հմտություններ, փոխանակեցին փորձ և ձևավորեցին նոր մասնագիտական կապեր։
🤝 Դասընթացի կարևոր արդյունքներից էր նաև միջմարզային համագործակցության ձևավորումը․ Հայաստանի տարբեր մարզերից և Երևանից ներգրավված մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու միմյանց փորձին, գտնելու համագործակցության նոր հնարավորություններ և ստեղծելու կապեր, որոնք կարող են շարունակվել նաև դասընթացից հետո։
Առանձնահատուկ ուրախությամբ նշում ենք, որ ծրագրին մասնակցեց նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի դասախոսական կազմը՝ վերապատրաստվելով և նոր գիտելիքներով ու գործիքներով համալրելով իրենց մասնագիտական փորձը։
Այս նախաձեռնությունը ևս մեկ քայլ է դեպի մարզերում մասնագիտական ներուժի զարգացում, հյուրընկալության ծառայությունների որակի բարձրացում, միջմարզային համագործակցության ամրապնդում և Հայաստանի զբոսաշրջության ոլորտի շարունակական զարգացում։
🙏 Շնորհակալություն բոլոր մասնակիցներին՝ ակտիվ ներգրավվածության, հետաքրքրվածության և համագործակցության պատրաստակամության համար։
🎓 Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին՝ վերապատրաստումը հաջողությամբ ավարտելու և որակավորման վկայականներ ստանալու կապակցությամբ։
Սիրով կհետևենք ձեր հետագա հաջողություններին և այն համագործակցություններին, որոնք ծնվեցին այս օրերի ընթացքում։ 💙