26/08/2026
«Երևանի բազմամասնագիտական պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում առկա մանկավարժական աշխատողների թափուր տեղի համար մրցույթ հայտարարելու վերաբերյալ👩🏫
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Երևանի Բազմամասնագիտական պետական քոլեջ, School, Նոր Նորքի 4-րդ զանգված, փ. Գյուլիքևխյան 20, Yerevan.
26/08/2026
«Երևանի բազմամասնագիտական պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում առկա մանկավարժական աշխատողների թափուր տեղի համար մրցույթ հայտարարելու վերաբերյալ👩🏫
25/08/2026
Սիրելի' ուսանողներ✨️
Բարի գալուստ Երևանի բազմամասնագիտական պետական քոլեջ📚
25/08/2026
ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի բազմամասնագիտական պետական քոլեջ» ՊՈԱԿ-ը ջերմորեն շնորհավորում է ուսումնական հաստատության ապագա ուսանողներին։👏📚
Հարգելի՛ դիմորդներ տեղեկացնում ենք, որ 2026-2027 ուսումնական տարվա նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրերի ընդունելության մրցույթի երկրորդ փուլը ևս ավարտված է։ Ստորև ներկայացնում ենք մրցույթի արդյունքները ըստ մասնագիտությունների և կրթության հիմքի։📌
23/08/2026
Ի գիտություն դիմորդների 📢
📌 Մանրամասներին կարող եք ծանոթանալ կից հայտարարությունում կամ պաշտոնական հարթակում՝ hayt-college.emis.am։
Հաջողություն բոլոր դիմորդներին։
21/08/2026
❗️Ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատությունների դիմորդների
Մեկնարկել է մասնագիտական ուսումնական հաստատությունների թափուր տեղերի համար դիմում-հայտերի ներկայացման փուլը։
Ոլորտային մասնագիտություններով՝ մշակույթի և արվեստի, սպորտի, ինչպես նաև բժշկության ոլորտների այն որակավորումներով, որոնց ընդունելության համար սահմանված է քննություն, կարող են հայտագրվել այն դիմորդները, որոնք ընդունելության առաջին փուլում մասնակցել են քննությանը, ստացել դրական միավոր, սակայն մրցույթի արդյունքում չեն ընդունվել։
✅Դիմում-հայտերի ներկայացումը մեկնարկել է օգոստոսի 21-ին և կտևի մինչև օգոստոսի 24-ը՝ ժամը 18:00-ն։
Հայտագրման ամբողջ գործընթացը թվայնացված է և իրականացվում է Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի միջոցով՝ ծնողի կողմից ստեղծված օգտատիրոջ էջից:
Դիմորդը կարող է դիմել մեկ մասնագիտական ուսումնական հաստատություն՝ մեկ մասնագիտության համար՝ անվճար կամ վճարովի ուսուցման հիմունքով։
Քայլերի հաջորդականությունը ⤵
https://escs.gov.am/articles/announcements/214
18/08/2026
ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի բազմամասնագիտական պետական քոլեջ» ՊՈԱԿ-ը ջերմորեն շնորհավորում է ուսումնական հաստատության ապագա ուսանողներին։👏📚
Հարգելի՛ դիմորդներ տեղեկացնում ենք, որ 2026-2027 ուսումնական տարվա նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրերի ընդունելության մրցույթի առաջին փուլն ավարտված է։ Ստորև ներկայացնում ենք մրցույթի արդյունքները ըստ մասնագիտությունների և կրթության հիմքի։📌
14/08/2026
💎 ԸՆՏՐԻ՛Ր «ՈՍԿԵՐՉՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ
✨ Հարգելի՛ դիմորդ, շտապի՛ր․ դեռևս առկա են թափուր տեղեր։
🎓 Ունեցիր հնարավորություն անվճար սովորելու Երևանի բազմամասնագիտական պետական քոլեջում և ձեռք բերելու ստեղծագործական ու պահանջված մասնագիտություն։
💍 Սովորի՛ր ստեղծել գեղեցիկ ու յուրօրինակ զարդեր և դառնա՛ պահանջված ոսկերիչ մասնագետ։
🚀 Մի՛ բաց թող քո հնարավորությունը։ Դիմի՛ր հիմա։
14/08/2026
🎓 ԸՆՏՐԻ՛Ր ԱՅՍ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ
⚡ Էլեկտրական սարքերի, մեքենաների և ապարատների փորձարկում
🏫 Ուսուցումը՝ Երևանի բազմամասնագիտական պետական քոլեջում
💰 1-ին կուրսի բոլոր ուսանողները ստանում են 50,000 ՀՀ դրամ կրթաթոշակ
🎓 Հնարավորություն՝ սովորել անվճար
🚀 Ձեռք բերիր պահանջված մասնագիտություն և կառուցիր քո ապագան։
Մի՛ բաց թող քո հնարավորությունը։ Դիմի՛ր հիմա։
📢 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ դիմորդներ,
Ընդունելության դիմումները կարող եք էլեկտրոնային եղանակով ներկայացնել մինչև 17.08.2026 թ․, ժամը 18:00-ը։
⏰ Մի՛ ուշացեք․ ներկայացրե՛ք Ձեր դիմումը սահմանված ժամկետում։
| Monday | 09:00 - 18:00 |
| Tuesday | 09:00 - 17:00 |
| Wednesday | 09:00 - 17:00 |
| Thursday | 09:00 - 17:00 |
| Friday | 09:00 - 17:00 |