11/06/2026
🛣️ 2.1. «Գլխավոր ճանապարհ» նշանը միայն նշան չէ, այլ առավելություն։
Այս նշանը ցույց է տալիս, որ տվյալ ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցներն ունեն առավելություն խաչմերուկներում՝ երկրորդական ճանապարհներից եկող տրանսպորտի նկատմամբ։
Պարզ ասած՝ եթե Դու գլխավոր ճանապարհի վրա ես, ապա երկրորդական ճանապարհներից եկող տրանսպորտային միջոցները պետք է ճանապարհ տան Քեզ։
📌 Շատ վարորդներ հիշում են նշանը, բայց իրական իրավիճակներում երբեմն շփոթվում են։
Հիշիր. 👇
✅ Գլխավոր ճանապարհով երթևեկողը սովորաբար ունի առավելություն, ❗ բայց դա չի ազատում ուշադրություն ցուցաբերելու պարտականությունից:
💡 Քննության ժամանակ ուշադրություն դարձրու ոչ միայն նշանին, այլ նաև ճանապարհի սխեմային և մյուս նշաններին։
21/05/2026
Ինչպե՞ս ճիշտ օգտագործել 30 րոպեն քննության ժամանակ ⏱️
Շատերը մտածում են, որ քննության ժամանակ պետք է հնարավորինս արագ պատասխանել։ Բայց իրականում շտապելը ամենատարածված սխալներից մեկն է։
Մի քանի պարզ խորհուրդ.
06/05/2026
Ֆորումն արդեն ՀԱՍԱՆԵԼԻ Է: 🎉
Գրի’ր Քո հարցերը, մտքերն ու թեմաները՝ քննարկենք միասին: 💬
30/04/2026
☝️ Մի կարևոր խնդրի եմ ուզում անդրադառնալ:
Հաճախ նկատում եմ, որ քննությանը լիարժեք պատրաստ անձը «կտրվում է» զուտ այն պատճառով, որ սխալ է հասկացել հարցը: 😕
Նույն հարցը երբեմն կարող է տարբեր թվալ։
Նույն նկարն է, նույն իրավիճակը… բայց ձևակերպումը մի փոքր փոխված է։
📌 Տարբերությունը հաճախ թաքնված է մեկ-երկու բառի մեջ։
Հորդոր. 🙃👇
ՄԻ’ ՇՏԱՊԻՐ․ կարդա հարցը մինչև վերջ և ուշադրություն դարձրու մանրամասներին։
Համոզվիր, որ ՃԻՇՏ ես հասկացել, նոր նշիր և անցիր առաջ:
📱 Սովորիր հասկանալով:
🚗 Անցիր վստահ՝ Varir-ի հետ:
17/04/2026
Մի բառ, որ փոխում է ամբողջ պատասխանը 🤯
Տեսական քննության ժամանակ շատ հարցեր առաջին հայացքից նույնն են թվում։
Նույն նկարը, նույն իրավիճակը… բայց 1️⃣ փոքր տարբերություն։
📌 Մեկ բառը կարող է ամբողջությամբ փոխել ճիշտ պատասխանը․
«պետք է» vs «կարող է»
«պարտավոր է» vs «թույլատրվում է»
Եթե չնկատես՝ մեծ հավանականությամբ կսխալվես։
👉 Այդ պատճառով ՄԻՇՏ կարդա հարցը ԲԱՌ ԱՌ ԲԱՌ, ոչ թե «աչքի տակով»։
☝️ Varir-ում յուրաքանչյուր հարց ունի բացատրություն, որ հասկանաս, թե ինչու է ճիշտ ՀԵՆՑ ԱՅԴ պատասխանը։
📱 Սովորիր հասկանալով։
🚗 Անցիր վստահ՝ Varir-ի հետ։
05/04/2026
Շնորհավոր Սուրբ Զատիկ: ✨💛