ՏՀՏԷ ինստիտուտ / Institute of ICTE

ՏՀՏԷ ինստիտուտ / Institute of ICTE

Share

Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների և էլեկտրոնիկայի ինստիտուտ

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Website

Address

Տերյան 105
Yerevan
0009

General information

ՏՀՏԷԻ-ն ձևավորվել է 2017 թ.-ին ՀԱՊՀ Քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի, Կիբեռնետիկայի ու Ռադիոտեխնիկայի և կապի համակարգերի ֆակուլտետների միավորման արդյունքում:
Ինստիտուտի առաքելությունն է՝ պատրաստել միջազգային չափանիշներին բավարարող, ինովացիոն գաղափարների ու առաջադեմ տեխնոլոգիաների վրա հիմնված, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների, էլեկտրոնիկայի, միկրո և նանոէլեկտրոնիկայի, կառավարման և ավտոմատացման համակարգերի ոլորտների բարձրորակ ինժեներական կադրեր:
Ինստիտուտն իր առաքելությունն իրականացնում է Ոլորտի առաջատար ընկերությունների հետ սերտ համագործակցությամբ, երկրի տնտեսության և հասարակության կրթական ու տեխնոլոգիական պահանջմունքներին համահունչ, կրթական, գիտահետազոտական, նախագծա-կոնստրուկտորական ու փորձարարական ծրագրերի իրականացման և դրանց առնչվող ծառայությունների մատուցման միջոցով։
Ինստիտուտի կառավարման մարմիններն են՝
– Ինստիտուտի Հովանավորների խորհուրդը (ընդգրկում է ոլորտին առնչվող առաջատար ար¬տադ¬րական, գիտա¬հետազոտական, բիզնես և հասարակական ընկերությունների ու կազմակերպությունների 9 ներկայացուցիչներ),
– Ինստիտուտի Գիտական խորհուրդը,
– Ինստիտուտի տնօրինությունը:
Ինստիտուտի կազմի մեջ մտնում են հետևյալ կառուցվածքային ստորաբաժանումները.
Ամբիոններ՝
• Քոմփյութերային համակարգեր և ցանցեր
• Տեղեկատվական անվտանգություն և ծրագրային ապահովում
• Տեղեկատվական տեխնոլոգիաներ և ավտոմատացում
• Ալգորիթմական լեզուներ և ծրագրավորում
• Կառավարման համակարգեր
• Էլեկտրոնային տեխնիկա
• Միկրոէլեկտրոնիկա և կենսաբժշկական սարքեր
• Էլեկտրոնային չափիչ համակարգեր և չափագիտություն
• Ռադիոսարքավորումներ
• Կապի համակարգեր
• Տնտեսագիտություն և կառավարում
• Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր (միջֆակուլտետային ամբիոն)
Գիտաարտադրական/ուսումնական լաբորատորիաներ՝
• Ավտոմատ նույնականացման միջոցների միջֆակուլտետային լաբորատորիա
• Բժշկական սարքավորումների ՄԱՄ գիտաարտադրական լաբորատորիա
Բազային գիտահետազոտական լաբորատորիաներ՝
• Կիսահաղորդչային ֆոտոէլեկտրական սարքեր,
• Միկրո-նանոէլեկտրոնիկա,
• Համակարգային վերլուծություն
• Ֆոտոէլեկտրոնային սարքեր կապի օպտիկական համակարգերում
• Մեքենայական թարգմանություն

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00