21/05/2026
Ս.թ. մայիսի 6-8–ը ՀԵՀ Կիրառական լեզվաբանության ամբիոնի բ.գ.թ. դոցենտ Լուիզա Մարաբյանը մասնակցեց Գենդերային հետազոտությունների 9-րդ միջազգային գիտաժողովին (ICGR 2026), որն անցկացվեց Լեհաստանի Գդանսկի պոլիտեխնիկական համալսարանում։
Նա ներկայացրեց իր «Քաղաքականությունից մասնակցություն. ԲԳԾՏ (STEM) բարձրագույն կրթության գենդերային դինամիկան լսարանում» խորագրով հետազոտությունը։
Նրա ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ գենդերային հավասարությունը խթանող պաշտոնական քաղաքականությունը միշտ չէ, որ ապահովում է հավասար մասնակցություն՝ բացահայտելով այն կարևոր գործոնները, որոնք ազդում են ուսանողների ներգրավվածության և ներառականության վրա STEM ոլորտներում։
On May 6–8, Luiza Marabyan, PhD, Associate Professor of the EUA Chair of Applied Linguistics, participated in the 9th International Conference on Gender Research (ICGR 2026), held at Gdańsk University of Technology in Poland.
She presented her research titled "From Policy to Participation: Gendered Classroom Dynamics in STEM Higher Education."
Her study explores how formal gender equality policies do not always translate into equal participation in classroom settings, highlighting subtle yet impactful dynamics that shape student engagement and inclusion in STEM fields.
05/05/2026
Ս․թ․ ապրիլի 20-ին ՀԵՀ «Լեզվաբանություն» մասնագիտության ուսանողները մասնակցեցին Մանկավարժական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետում կազմակերպված ուսանողական գիտաժողովին՝ «Լեզու, մշակույթ և կրթություն․ արդի հիմնախնդիրներ» խորագրով։ Մասնակիցների շարքում էին ուսանողներ Մանկավարժական համալսարանից, Երևանի պետական համալսարանից, Մ․ Մաշտոցի անվան համալսարանից։
Գիտաժողովի ընթացքում քննության առնվեցին միջմշակութային հաղորդակցության, հասարակական-քաղաքական և կրթական ոլորտների հիմնահարցեր։ Հետաքրքիր ելույթներով հանդես եկան բակալավրի կրթական ծրագրի հետևյալ հետազոտող-ուսանողները.
1. Էլեն Մանուկյան- 2-րդ կուրս (Թեմա՝ The Language of Fake News: How to Spot Lies in Journalism)
2. Մերի Մանուկյան-3-րդ կուրս (Թեմա՝ From Screen to Speech: Using Films to Develop Language Skills)
3. Ստելլա Սարգսյան-3-րդ կուրս (Թեմա՝ Challenges in Teaching Different Age Groups: Methods, Differences, and Practical Solutions)
4. Էլեն Ալավերդյան- 3-րդ կուրս (Թեմա՝ Proverbs in Language Learning: Challenges and Solutions in Teaching and Translation)
Նաև`
5. Մարիամ Ասատրյան- 2025թ․ շրջանավարտ (Թեմա՝ Social Media and Language Evolution: The Impact of Digital Communication on Language Change)
Գիտաժողովի ավարտին ամփոփվեցին ներկայացված աշխատանքները և ընդգծվեց նման նախաձեռնությունների շարունակականության կարևորությունը։ Մասնակիցներին հանձնվեցին հավաստագրեր։
Գիտաժողովը դարձավ կարևոր հարթակ՝ հետազոտող-ուսանողների համար իրենց գաղափարները ներկայացնելու, նոր գիտելիքներ ձեռք բերելու և միջբուհական համագործակցությունը խորացնելու համար։
- - - -
On April 20, EUA students of the "Linguistics" specialty participated in the student scientific conference titled “Language, Culture and Education: Contemporary Issues,” organized at the Faculty of Foreign Languages of the Pedagogical University. Among the participants were students from the Pedagogical University, Yerevan State University, and Mesrop Mashtots University.
During the conference, issues related to intercultural communication, socio-political affairs, and education were examined and discussed. The following undergraduate young researchers delivered engaging presentations:
1. Elen Manukyan — 2nd year (Topic: The Language of Fake News: How to Spot Lies in Journalism)
2. Meri Manukyan — 3rd year (Topic: From Screen to Speech: Using Films to Develop Language Skills)
3. Stella Sargsyan — 3rd year (Topic: Challenges in Teaching Different Age Groups: Methods, Differences, and Practical Solutions)
4. Elen Alaverdyan — 3rd year (Topic: Proverbs in Language Learning: Challenges and Solutions in Teaching and Translation)
Also:
5. Mariam Asatryan — 2025 Graduate (Topic: Social Media and Language Evolution: The Impact of Digital Communication on Language Change)
At the end of the conference, the presented works were summarized, and the importance of ensuring the continuity of such initiatives was emphasized. Certificates of participation were awarded to the presenters.
The conference served as an important platform for young researchers to present their ideas, acquire new knowledge, and deepen inter-university collaboration.
30/04/2026
Ապրիլի 17-ին ՀԵՀ Կիրառական լեզվաբանության և Մանկավարժության ամբիոնների նախաձեռնությամբ և հրավերով, Անգլերեն դասավանդողների հայկական ասոցիացիայի (AELTA) նախագահ Աննա Առաքելյանն անցկացրեց աշխատարան-քննարկում՝ “From Classroom Practice to Action Research” թեմայով։
Աշխատարանի նպատակն էր քննարկումների և գործնական օրինակների միջոցով վերաիմաստավորել լսարանային խնդիրները և դրանք վերածել հետազոտահեն հարցադրումների՝ նպաստելով դասավանդման արդյունավետության բարձրացմանը և մասնագիտական հմտությունների զարգացմանը։
Քննարկման ընթացքում մասնակից դասախոսները ներկայացրին իրենց փորձը, կիսվեցին լսարանային խնդիրներով և առաջարկեցին դրանց լուծման տարբեր մոտեցումներ։ Ինտերակտիվ աշխատանքային ձևաչափը հնարավորություն տվեց ոչ միայն տեսական գիտելիքներ ստանալ, այլև գործնական հմտություններ զարգացնել։
Աշխատարանը կարևոր հարթակ դարձավ մասնագիտական փորձի փոխանակման, համագործակցության և նոր գաղափարների ձևավորման համար։ Այն ընդգծեց, որ կրթության ոլորտում նորարարական մոտեցումները սկսվում են հենց լսարանից և շարունակվում են գիտական հիմնավորմամբ։
- - - -
On April 17, on the initiative and invitation of the EUA Chairs of Applied Linguistics and Pedagogy, Anna Arakelyan, President of the Armenian English Language Teachers’ Association (AELTA), conducted a workshop discussion titled “From Classroom Practice to Action Research.”
The aim of the workshop was to explore classroom challenges through discussions and practical examples, transforming them into research-based questions that contribute to the improvement of teaching effectiveness and professional development.
During the discussion, participating lecturers presented their experiences, shared classroom challenges, and proposed various approaches to solving them. The highly interactive format of the workshop provided an opportunity not only to gain theoretical knowledge but also to develop practical skills.
The workshop became an important platform for exchanging professional experience, fostering hands-on collaboration, and generating new ideas. It emphasized that innovative approaches in education begin in the classroom and continue through scientific grounding.
30/04/2026
🌟 Ապրիլի 16-ին Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում կազմակերպվել էր միջոցառում՝ «Ֆրանկոֆոն երկրները և նրանց մշակույթը» խորագրով` ՀԵՀ Կիրառական լեզվաբանության և Մանկավարժության ամբիոնների նախաձեռնությամբ ։
«Լեզվաբանություն» մասնագիտության ուսանողներն անդրադարձան ֆրանսախոս աշխարհի բազմազան մշակույթին, լեզվական հարստությանը և ավանդույթներին։ Մասնակիցները ներկայացրեցին մի քանի ֆրանկոֆոն երկրների պատմության դրվագներ, ազգային խոհանոցը, ֆրանսիալեզու գրական ժառանգությունը և երգարվեստը։ Միջոցառման ընթացքում ներկայացվեցին երաժշտական կատարումներ, մի շարք բանաստեղծություններ՝ հայերեն թարգմանությամբ։ Միջոցառումն անցավ ջերմ մթնոլորտում՝ խթանելով հետաքրքրությունը ֆրանսերեն լեզվի և ֆրանկոֆոն մշակույթի նկատմամբ։
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Կիրառական լեզվաբանության ամբիոնի դասախոս Աստղիկ Մարգարյանին՝ միջոցառումը բազմաբովանդակ կազմակերպելու համար։
#Ֆրանկոֆոնիա #Ֆրանսերեն #Մշակույթ #Կրթություն #Լեզվաբանություն #Ուսանողներ #ՀԵՀ #Միջոցառում
- - - -
🌟 On April 16, within the framework of the bimonthly Francophonie celebration, an event titled "Francophone Countries and Their Cultures" was organized at the initiative of the EUA Chairs of Applied Linguistics and Pedagogy.
Students of the "Linguistics" specialty explored the diverse culture, linguistic richness, and traditions of the Francophone world. The participants presented historical episodes from several Francophone countries, their national cuisines, French-language literary heritage, and music. During the event, musical performances were held, and a number of poems were recited with Armenian translations. The event took place in a warm atmosphere, fostering interest in the French language and Francophone culture.
We extend special thanks to Astghik Margaryan, lecturer at the Chair of Applied Linguistics, for organizing such a multifaceted event.
19/04/2026
Ապրիլի 16-ին «Դանթե Ալիգիերի» ասոցիացիայի երևանյան կոմիտեի հրավերքով՝ ՀԵՀ «Լեզվաբանություն» և «Մասնագիտական մանկավարժություն» մասնագիտությունների իտալերեն սովորող ուսանողները, ինչպես նաև՝ այլ մասնագիտությունների կամընտրական դասընթացի շրջանակում իտալերեն ուսումնասիրող ուսանողները ներկա գտնվեցին Իտալիայից ժամանած՝ «Գարո. մի հայկական պատմություն» թատերական ներկայացմանը, որը տեղի ունեցավ Սոս Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոնում: Ներկա էին նաև Լեզվաբանության, հաղորդակցության և մանկավարժության ֆակուլտետի դեկան Մ․ Ավետիսյանը և Կիրառական լեզվաբանության ամբիոնի դասախոս բ․գ․թ․ դոցենտ Ֆ․ Հովհաննիսյանը, վերջինս էլ իտալերենից հայերեն թարգմանեց ներկայացման բացման խոսքը։
On April 16, at the invitation of the Yerevan committee of the "Dante Alighieri" Association, EUA students of the specialties of "Linguistics" and "Professional Pedagogy" who are studying Italian, as well as students from other specialties studying Italian within the framework of an elective course, attended the theatrical performance "Garo: an Armenian Story," brought from Italy, which took place at the Nationwide Theatre after Sos Sargsyan. Among the attendees were M. Avetisyan, the Dean of the Faculty of Linguistics, Communication and Pedagogy, and F. Hovhannisyan, PhD Associate Professor of the Applied Linguistics Chair, the latter of whom interpreted the opening remarks from Italian into Armenian.European University of Armenia / Հայաստանի Եվրոպական համալսարան