29/04/2026
Մեր դպրոցում հերթական հետաքրքիր ու ուսուցողական ծնող_սովորող հանդիպումն էր 2_րդ Ա դասարանում (դասվար` Գ. Հակոբյան)։
Այս անգամ հյուրընկալել էինք Դավթյան Դավիթի մայրիկ Տիգրանյան Անուշին, որը զբաղվում է բնական թթխմորով հացի արտադրությամբ և երեխաների համար կազմակերպել էր յուրօրինակ վարպետաց դաս։
Անուշը իր հետ բերել էր թթխմոր և ալյուր, ներկայացրեց՝ ինչ է թթխմորը, ինչ նշանակություն ունի և ինչով է այն տարբերվում խմորիչից։ Նա երեխաներին ցույց տվեց խմորի հունցելու ընթացքը, պատմեց թթխմորով հացերի պատրաստման առանձնահատկությունների մասին՝ նշելով, որ այն բավականին երկար և աշխատատար գործընթաց է։
Հանդիպման ընթացքում երեխաները տեղեկացան նաև թթխմորով հացերի օգտակարության մասին, լսեցին հետաքրքիր փաստեր առողջ սննդի վերաբերյալ։
Վարպետաց դասը վերածվեց իսկական տոնի. Անուշը բոլորին հյուրասիրեց իր պատրաստած համեղ բարիքներով։
Շնորհակալություն Տիգրանյան Անուշին՝ հետաքրքիր, բովանդակալից և համեղ հանդիպման համար։
22/04/2026
Կրկին հաղթանակներ 🥇🥇🥇
Մեր դպրոցի սաներ` Հայրապետյան Նվարդը ( մինչև 18 տարեկան աղջիկներ) և Բաղրամյան Սոֆիան ( մինչև 10 տարեկան աղջիկներ)` մասնակցելով 2026 թվականի Հայաստանի պատանիների և աղջիկների շախմատի առաջնության եզրափակիչ փուլին, նվաճել են ոսկե մեդալներ, դարձել քառակի չեմպիոններ և ևս մեկ անգամ նվաճել Եվրոպայի և Աշխարհի շախմատի առաջնություններին մասնակցելու իրավունք։
Սա նրանց քրտնաջան աշխատանքի, նպատակասլացության և անսահման սիրո արդյունքն է դեպի շախմատը։
Սրտանց շնորհավորում ենք մեր սիրելի սովորողներին և մաղթում նորանոր հաղթանակներ։
09/04/2026
Դասասենյակից դեպի ժամանակակից լաբորատորիաներ, ատոմ...
Ինչպե՞ս են աշխատում արագացուցիչները և ի՞նչ գաղտնիքներ է թաքցնում գիտությունը: Մեր 8-րդ դասարանցիները և ֆիզիկայի ուսուցիչ տիկին Ասատրյանը այս հարցերի պատասխանները փնտրեցին «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտում:
Սովորողները հնարավորություն ունեցան` տեսնել նորագույն սարքավորումներով հագեցած լաբորատորիաները և լսել մասնագետների փորձի մասին: Նման այցերը ոչ միայն հարստացնում են գիտելիքները, այլև ոգեշնչում են մեր սովորողներին` դառնալ վաղվա գիտնականներ:
#Էվրիստա #Գիտություն #ՔԵՆԴԼ #Ֆիզիկա #Կրթություն
07/04/2026
,🎉🎉🎉 🇦🇲🇦🇲🇦🇲
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ մեր դպրոցի 2_րդ դասարանի սան Հրանտ Լոհմանյանը մասնակցել է Տյումենում անցկացված կարատեի միջազգային մրցաշարին և գրանցել փայլուն հաջողություն` նվաճելով 1 ոսկե և 2 արծաթե մեդալ։
Այս հաղթանակը վկայում է նրա աշխատասիրության, նպատակասլացության և ուժեղ կամքի մասին։
Շնորհավորում ենք մեր փոքրիկ չեմպիոնին` մաղթելով նորանոր հաղթանակներ և բարձունքներ։
23/03/2026
📚 Առաջին դասարանի ընդունելություն 2026–2027 ⬇️
🎒 Ռուբեն Սարգսյանի անվան «Էվրիստա» ոչ պետական միջնակարգ դպրոց
✔ Անգլերենի խորացված ուսուցում՝ առաջին դասարանից
✔ Փորձառու և հոգատար ուսուցիչներ
✔ Ջերմ և ապահով ուսումնական միջավայր
✔ Անհատական մոտեցում յուրաքանչյուր սովորողին
📌Շտապե՛ք գրանցվել, տեղերը սահմանափակ են
📞 Մանրամասների համար զանգահարեք 099501013
📍Նելսոն Ստեփանյան 1
19/03/2026
📚 Առաջին դասարանի ընդունելություն 2026–2027 ⬇️
🎒 Ռուբեն Սարգսյանի անվան «Էվրիստա» ոչ պետական միջնակարգ դպրոց
✔ Անգլերենի խորացված ուսուցում՝ առաջին դասարանից
✔ Փորձառու և հոգատար ուսուցիչներ
✔ Ջերմ և ապահով ուսումնական միջավայր
✔ Անհատական մոտեցում յուրաքանչյուր սովորողին
👧👦 Կրթություն՝ ամուր հիմքով և հստակ կազմակերպմամբ
📌Շտապե՛ք գրանցվել, տեղերը սահմանափակ են
📞 Մանրամասների համար զանգահարեք 099501013
📍Նելսոն Ստեփանյան 1
19/03/2026
«Էվրիստա» դպրոցի շախմատի թիմը մասնակցեց օրերս տեղի ունեցած ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադային։
Օլիմպիադայի ընթացքում երեխաները ցուցաբերեցին բարձր ակտիվություն և գրավեցին պատվավոր վեցերորդ տեղը, ինչը վկայում է մեծ պատասխանատվության, ջանքերի և մեծ նվիրումի մասին։
Սրտանց շնորհավորում ենք մեր թիմին` մաղթելով նոր հաղթանակներ և մեծ հաջողություններ առաջիկայում։ Նաև շնորհակալություն ենք հայտնում շախմատի ուսուցիչ ընկեր Գևորգյանին միշտ լավ ցուցանիշներ ապահովելու համար։♟️♟️♟️