Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց

Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց

Share

Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցը հիմնադրվել է 1934թ.:
Տնօրեն` Գարիկ Նազարյան:
Հասցե՝ Մաշտոց 46ա Հեռ. (010) 561400 Էլ. փոստ [email protected]

School of music
One of the oldest music schools in Armenia, Sayat Nova School of Music started as a small music studio in Yerevan, in 1934 through the efforts of Varduhi Zakaryan who became the schools first Director. Six years later, in 1940, the studio grew into the third largest music school in Yerevan, with over 200 students. Ten years after it foundating in 1944 the school took the name of th

Photos from Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչություն/EVNculture's post 07/06/2026

Մեր դպրոցի սան Հրաչյա Ղազարյանը մասնակցեց Արամ Խաչատրյանի անվան պատանի ստեղծագործողների 47-րդ ստուգատես-փառատոնին:
Տաղանդավոր դաշնակահար Հրաչյան նաև հրաշալի ստեղծագործում է և այդ ասպարեզում իր առաջին քայլերն անում է Արփինե Կալինինայի հմուտ ղեկավարությամբ:
Ի դեպ, օրեր անց, հունիսի 10-ին, Հրաչյան ելույթ կունենա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, Յո. Ս. Բախի ռե մինոր դաշնամուրային կոնցերտի կատարմամբ` Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի «Դեպի մեծ բեմ» նախագծի շրջանակներում:

06/06/2026

Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների հավաքական երգչախումբը, որի կազմում ընդգրկված են նաև Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի սաները, մասնակցեց Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ իրականացվող Երևանի բալետային 4-րդ միջազգային փառատոնի փակման ծրագրին` կոթողային «Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիայի կատարմանը:
Շնորհավորում ենք փառատոնի բոլոր մասնակիցներին:

06/06/2026

Բազմաթիվ ձեռքբերումներով, հաջողություններով և հաղթանակներով լի 2025-2026 ուսումնական տարին ամփոփում ենք նոր նախաձեռնության մեկնարկով:
Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցը մեկնարկում է "Երաժշտական ճամփորդություն դեպի..." համերգաշարը, որի շրջանակներում դպրոցի սաները համերգային ելույթներով հանդես կգան մարզերում:
Ծրագրի առաջին այցելության քաղաքը Գյումրին է:
Դպրոցի ժողնվագարանների բաժնի աշակերտները հունիսի 20-ին, ժամը 16:00-ին ելույթ կունենան Գյումրու կամերային դահլիճում:
Սիրով կսպասենք:

Photos from Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչություն/EVNculture's post 05/06/2026

⚡️⚡️⚡️Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցը Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների 17-րդ մրցույթ-փառատոնում զբաղեցրել է առաջին հորիզոնականը:✨🥇🏆
Շնորհավորում ենք մեր դպրոցի բոլոր մանկավարժներին, աշակերտներին, ծնողներին, ինչպես նաև Երևանի ենթակայության բոլոր երաժշտական և արվեստի դպրոցներին՝ մրցույթ-փառատոնի ընթացքում ունեցած ելույթների և գեղեցիկ մրցակցության համար:

Photos from Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց's post 03/06/2026

Այսօր, հունիսի 3-ին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Երևանի Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ իրականացվող "Քույր դպրոցներ" մշակութային կրթության նպատակային ծրագրի շրջանակներում Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցի պատվիրակությունը հյուրընկալվեց Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում:
Երևանի Սայաթ-Նովայի անվան և Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցների սաների համատեղ համերգին ներկա էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:
Տպավորիչ համերգային ծրագրից հետո հյուրերը մասնակցեցին Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դասատուների վարպետության դասերին:
Այս երեկո մեր հյուրերը ներկա կգտնվեն Երևանի բալետային 4-րդ միջազգային փառատոնին՝ "Թամար" բալետային ստեղծագործության ցուցադրությանը, իսկ վաղը կայցելեն Երևանի տեսարժան վայրեր, թանգարաններ, որից հետո կվերադառնան Գորիս:

01/06/2026

Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցը ներկայացնում է նոր ծրագիր`«Դեպի մեծ բեմ» խորագրով:
Ծրագրի առաջին համերգը կկայանա հունիսի 10-ին, ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

01/06/2026

Երևանի բալետային 4-րդ միջազգային փառատոնը՝ արդեն վաղը:
Փառատոնի շրջանակներում հունիսի 2-ին և 3-ին կկայանա "Թամար" բալետի համաշխարհային պրեմիերան, իսկ հունիսի 5-ին և 6-ին Թումանյանի անվան զբոսայգում կցուցադրվի վերջին տասնամյակների ամենանշանակալի ստեղծագործություններից մեկը՝ "Սասունցի Դավիթ" բալետ-օրատորիան: Բալետ-օրատորիայի կատարմանը մասնակցում են նաև Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի սաները:

28/05/2026

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցը հայտարարում է 2026-2027 ուստարվա ընդունելություն

Հայտերն ընդունվում են ս/թ մայիսի 29-ից հունիսի 25-ը:
Երկուշաբթի – ուրբաթ՝ ժամը 09:00-ից 18:00
Շաբաթ՝ ժամը 10:00-ից 16:00

Հասցե՝ ք. Երևան, Մաշտոցի 46ա
Հեռախոս՝ 010561400

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

ա) Դիմում ծնողի կողմից
բ) երեխայի ծննդյան վկայականի պատճեն
գ) ծնողի անձնագրի պատճենը` գրանցման էջը ներառյալ
դ) 3×4 չափի 2 լուսանկար

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Մասնագետները ծանոթանում են երեխայի երաժշտական տվյալներին (լսողություն, ռիթմ, հիշողություն, բեմական կեցվածք):
Ցանկալի է, որ երեխան կատարի երկու երգ՝ տարբեր լեզուներով:

✅ ՅՈԹՆԱՄՅԱ ՈՒՍՈՒՑՈՒՄ.
Կարող են ընդունվել`
7-9տ երեխաներ
▶️ դաշնամուր և ջութակ
7-10 տ երեխաներ
▶️ ալտ, թավջութակ, կոնտրաբաս, տավիղ, կիթառ, փողային (ֆլեյտա, հոբոյ, կլարնետ, ֆագոտ, շեփոր, գալարափող, տրոմբոն, տուբա, սաքսոֆոն), հարվածային (քսիլաֆոն, մարիմբա, վիբրաֆոն), ազգային նվագարաններ (քանոն, թառ, քամանչա, ուդ, դուդուկ, շվի, սրինգ, դհոլ), դասական և ժողովրդական երգեցողության բաժիններ:

✅ ՀՆԳԱՄՅԱ ՈՒՍՈՒՑՈՒՄ.
Կարող են ընդունվել`
11-13 տարեկան երեխաներ.

▶️ տավիղ, կիթառ, կոնտրաբաս, փողային, հարվածային, ազգային նվագարաններ, դասական և ժողովրդական երգեցողության բաժիններ:

Want your school to be the top-listed School/college?

Telephone

Website

Opening Hours

Monday 10:00 - 20:00
Tuesday 10:00 - 20:00
Wednesday 10:00 - 20:00
Thursday 10:00 - 20:00
Friday 10:00 - 20:00
Saturday 10:00 - 20:00