24/06/2026
Սիրելի՛ ուսանողներ,
🌐 Ուրախ ենք կիսվել նոր միջազգային հնարավորությամբ:
🔸SKOMRAHI 2026-ը՝ Թատերական արվեստի ակադեմիաների և ֆակուլտետների 34-րդ միջազգային հանդիպումը, կկայանա 2026 թ. նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում՝ Սկոպյեում (Հյուսիսային Մակեդոնիա)։
🔗Մանրամասները՝ https://www.ystfi.am/announcements/skomrahi-2026
23/06/2026
📣Մեկնարկել է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների հայտագրումը՝ 2026-2027 ուսումնական տարում ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու համար:
❗️Օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների հայտագրման գործընթացն իրականացվում է fs.emis.am էլեկտրոնային համակարգի միջոցով։
Մանրամասները՝ https://www.ystfi.am/announcements/i-gitovtyovn-otarerkrya-qaghaqatsineri-ev-spyovrqahay-dimordneri
🔹2026 թվականի ԵԹԿՊԻ-ի բակալավրի կրթական ծրագրով օտարերկրյա քաղաքացիների ընդունելության գիտելիքների ստուգման կարգն ու առարկայական ծրագիրը՝ https://drive.google.com/file/d/13-M0qkFzXOWiOxA6DHUkFPZQTouPQIHv/view?usp=sharing
❓Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել՝
🔎ԿԳՄՍՆ միջազգային համագործակցության և սփյուռքի հետ կապերի բաժին (հեռ.՝+374 10-599-699, ներքին 647, +374 10-599-699, ներքին 646)
🔎fs.emis.am համակարգի հետ կապված հարցերով՝ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն (հեռ.՝ +374 10-578-455):
🔎Մասնագիտական կրթական ծրագրերի հետ կապված հարցերով՝ ԵԹԿՊԻ-ի Ուսումնական գործընթացի համակարգման բաժին (+374 60 278-974):
15/06/2026
Հարգելի՛ դասախոսներ և ուսանողներ,
Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը, Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների (HERE) ազգային թիմի և Եվրոպական հանձնաժողովի SPHERE նախաձեռնության շրջանակում իրականացվող տեխնիկական աջակցության առաքելության աջակցությամբ կազմակերպում է «Արհեստական բանականության ինտեգրումը բարձրագույն կրթության դասավանդման և ուսումնառության գործընթացներում» առցանց աշխատաժողովը։
Այն կկայանա հունիսի 29-30-ը։
Աշխատաժողովի ընթացքում կներկայացվեն բարձրագույն կրթության թվային փոխակերպման և արհեստական բանականության կիրառման միջազգային փորձը, դրանց արդյունավետ և պատասխանատու օգտագործման հնարավորությունները, ինչպես նաև ոլորտի արդիական մի շարք հարցեր։
Միջազգային փորձագետներ՝
Պրոֆեսոր Լեոնիդ Չեչուրին (LUT University, Ֆինլանդիա)
Աննա Կրուզենշտերն (LUT University, Ֆինլանդիա)
✨ Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել այստեղ՝ https://bit.ly/49SHHXu
🔹 Գրանցման վերջնաժամկետ՝ 26 հունիսի 2026, ժամը 12:00։
ՕՐԱԿԱՐԳԸ՝ https://drive.google.com/file/d/1WLRUWOE_NW8v_CJ6s1GlxchBzg4R5ZoZ/view?usp=sharing
13/06/2026
🙌 Ի գիտություն օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների։
ԿԳՄՍ նախարարությունը մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026-2027 ուսումնական տարում ՀՀ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ ընդունվելու համար:
Տվյալ հաստատություններում հայտագրման գործընթացն իրականացվում է fs.emis.am էլեկտրոնային համակարգի միջոցով։
Դիմելու ժամկետները՝ կայքում➡️ https://escs.am/am/news/36951