21/07/2026
Այսօրվանից մեկնարկել է ՀՀ պետական ավագ դպրոցներում 10-րդ դասարանի ընդունելության առցանց հայտագրման առաջին փուլը՝ նախատեսված առաջնահերթություն ունեցող սովորողների համար։
Այս փուլում կարող են հայտագրվել՝
🔸տվյալ դպրոցում սովորող քույր, եղբայր ունեցող երեխաները,
🔸 տվյալ դպրոցի աշխատակիցների երեխաները,
🔸տվյալ դպրոցից մինչև տուն սպասարկման հետիոտնային հասանելիության շառավղով բնակվող ներքոնշյալ խմբերի երեխաները.
☑ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված ընտանիքների երեխաները կամ «Պետական նպաստների մասին» օրենքով և ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի՝ անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 160 տոկոսի արժեքից ցածր ամսական եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքների երեխաները,
☑խնամակալության տակ գտնվող երեխաները,
☑հաշմանդամություն ունեցող կամ հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաները։
Համակարգը արտոնություն ունեցողների համար բաց կլինի մինչև օգոստոսի 2-ը՝ ժամը 24։00–ն ներառյալ։
Նշված ժամկետի ավարտից հետո՝ օգոստոսի 4–ին՝ ժամը 09:00-ից ավագ դպրոցի ընդունելության հայտագրումը կիրականացվի ընդհանուր հիմունքներով՝ 2-րդ փուլով:
my.emis.am հարթակում գրանցվելու տեսաուղեցույց՝ https://tinyurl.com/32szmaja
Ավագ դպրոցի հայտագրման տեսաուղեցույց՝ https://tinyurl.com/yfapdm4t
Հայտագրման գործընթացի մանրամասները⤵
https://escs.gov.am/articles/announcements/93