15/05/2026
Այսօր ծանր օր է մեր ֆակուլտետի համար։
Մայիսի 13-ին, ողբերգական ավտովթարի հետևանքով, կյանքից հեռացել է Ղարիբյան Նարեկը՝ Հայաստանի Եվրոպական համալսարանի ՏՏ ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողը։
Նարեկը այն մարդն էր, ում հարգում և գնահատում էին բոլորը՝ ընկերներն ու դասախոսները հավասարապես։ Նրա անկեղծությունը, բնավորության ջերմությունը և մարդկային արժեքները նրան հատուկ տեղ էին շնորհել մեր բոլորի սրտերում։
Մեր համալսարանը հայտնում է իր խորին ցավակցությունն ու կարեկցանքը Ղարիբյան Նարեկի ընտանիքին և բոլոր հարազատներին ու մտերիմներին` այս անդառնալի կորստի համար։
Հիշատակը՝ հավերժ։
22/02/2026
🇬🇧 English below
💻 Եվրոպական համալսարանի IT ֆակուլտետի ուսանողները մասնակցում են Generative AI դասընթացին։
📚 Մինչ օրս մեր ուսանողները արդեն մասնակցել են 4 դասի և շարունակելու են իրենց ուսումնառությունը՝ խորացնելով գիտելիքները արհեստական բանականության, ծրագրավորման և դիզայնի գործիքների ոլորտում։
🤝Դասընթացը, որը կազմակերպվել է Ta**us AI Studio ընկերության կողմից հնարավորություն է տալիս ձևավորել մրցունակ և բանիմաց մասնագիտական համայնք, ինչպես նաև ընդլայնել հետաքրքրությունների շրջանակը։
🇬🇧
💻 IT students of European University are participating in the Generative AI training program.
📚 Our students have already completed 4 classes and will continue expanding their knowledge in artificial intelligence, programming, and design tools.
🤝The training, which is organized by Ta**us AI Studio, aims to foster a competitive and skilled academic community, as well as broaden their areas of interest