12/07/2024
Լայվ Տիկտոկում 23:00-ին։
Թեման կորոշենք միասին, իսկ մինչև առաջարկները կխոսամ կոմունիզմի ու խմբապաշտության վատ կողմերի մասին։
Միացեք.
New Intellectuals Center on TikTok
1413 Followers, 353 Following, 10.5k Likes - Watch awesome short videos created by New Intellectuals Center
08/05/2024
«Նոր Մտավորականներ» Կրթական և դրական ազդեցության կենտրոնի առաքելությունն ա. «Կենտրոնի ուսանողների մոտ զարգացնել տրամաբանական մտածողությունը և դրա շնորհիվ բարեկեցիկ կյանք կերտելու կարողությունը»։
Մեր Կենտրոնն առաջարկում ա ինչպես սեփական ուսումնական պլանն անհատի բազմակողմանի աճի համար, էնպես էլ առանձին դասընթացներ, որոնք անհատներին անհրաժեշտ են 21-րդ դարում բարեկեցիկ կյանք ու ինքնաբավ կենսակերպ ստեղծելու, ինչպես նաև հիմնարար ինքնաճանաչման համար։ Մեր առաջարկած կուրսերից են.
• անգլերեն (ընդհանուր, բիզնես, TOEFL, IELTS և ընդունելության քննությունների պատրաստվելու համար)
• ֆրանսերեն (A1-B2 մակարդակ)
• եբրայերեն (միայն սկսնակների համար)
• ինքնաճանաչում (հեղինակային կուրս)
• փիլիսոփայության հիմունքներ և օբյեկտիվիզմի փիլիսոփայություն
• սեռականություն
• շախմատ
• թվային գրագիտություն և մարկետինգի հիմունքներ (վեբկայքերի պատրաստում, [ինքնա]գովազդ, թվային պորտֆոլիոյի ձևավորում, տարբեր մեդիաների պատրաստում. տեքստ, լուսանկար, տեսանյութ)
• կիրառական տնտեսվարության հիմունքներ (ինչպես հաշվարկել սեփական շահույթն ու ծախսերը և պլանավորել կայուն ֆինանսական աճ)
Մասնավոր դասերի գները.
30 ր - 3000 ֏,
40 ր - 4000 ֏,
50 ր - 5000 ֏,
1 ժամ - 6000 ֏
1.5 ժամ - 9000 ֏
..
Խմբակային դասերի գները.
2 մասնակցի դեպքում` ժամը 4000 ֏ յուրաքանչյուրի համար։
3-6 մասնակցի դեպքում` ժամը 3500 ֏ յուրաքանչյուրի համար։
Պարապմունքները լինում են և առցանց, և առերես` Զեյթունում, Կամարակի 46 հասցեով։
WhatsApp / Telegram / Viber Հեռ. +374 44 838 858 և 098816088 (Սևակ)
#կրթություն #ինքնաճանաչում #անգլերեն #ֆրանսերեն #եբրայերեն #փիլիսոփայություն #սեռականություն #շախմատ #տրամաբանություն #օբյեկտիվիզմ
16/02/2024
Հայ նացիոնալիստ. Սահմանադրությունը չպետք ա փոխվի, որտև ալիևն ա ուզում, որ փոխենք։
Նույն հայ նացիոնալիստը. ալիևը պատրաստվում ա պատերազմի, ուստի մենք էլ պետք ա պատերազմի պատրաստվենք, կորցրածն էլ հետ բերենք։
Հայաստանում Ալիևի պատերազմի օրակարգի սպասարկողները հայ նացիոնալիստները, ծայրահեղականներն ու բոլոր նրանք են, ովքեր ևս պատերազմ անելու կոչեր են անում։ Իրանք Ալիևի դաշնակիցներն են պատերազմի գործում։ Որովհետև իրանց չափ պատերազմ մեկ էլ Ալիևն ա ուզում...
Ավելի մանրամասն` էրեկվա տիկտոկյան լայվումս, որը Յութուբ էլ եմ դրել։
#Հայաստան #Ադրբեջան #խաղաղություն #պատերազմ #քաղաքականություն #նացիոնալիզմ #հայուգեն #Փաշինյան #Ալիև #ապագա
Պատերա՞զմ, թե՞ Խաղաղություն, որի՞ն Ես Դու Նպաստում
Մենք կամ նպաստում ենք խաղաղությանը, կամ էլ պատերազմին։ Դու ո՞ր մեկին ես ընտրում նպաստել։«Նոր Մտավորականներ» Կրթական և Դրական Ազդեցության Կենտրոնի հիմնադրի` Ս...
06/11/2023
#ինքնաճանաչում #մտածողություն #ներհայում
Կուրս «Ով եմ Ես», Թեմա 1 (մաս 3)