18/06/2026
Ուսումնական տարվա ավարտին I դասարանների սովորողները մասնակցեցին հետաքրքիր և ճանաչողական էքսկուրսիայի։ Նրանք այցելեցին Օշական և ծաղիկներ խոնարհելով հայերենի առաջին ուսուցիչ Մեսրոպ Մաշտոցի շիրիմին` հարգանքի տուրք մատուցեցին մեծ լուսավորչի հիշատակին։ Էքսկուրսիան երեխաների համար դարձավ ոչ միայն ուսուցողական, այլև հայրենասիրական կարևոր միջոցառում՝ նպաստելով ազգային արժեքների ճանաչմանն ու պահպանմանը։ Օրը լի էր նոր տպավորություններով, ուրախ պահերով և անմոռանալի հիշողություններով:
17/06/2026
Ուսումնական տարեվերջին I դասարանցիները մասնակցեցին մարզական միջոցառմանը` ցուցաբերելով արագություն, ճարպկություն, թիմային ոգի։ Փոքրիկ մարզիկները մեծ ոգևորությամբ հաղթահարեցին բոլոր առաջադրանքները ներկաներին պարգևելով գեղեցիկ պահեր ու բարձր տրամադրություն։
16/06/2026
Շախմատի մրցաշար. II - IV դասարանցիներ
16/06/2026
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ 10-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՈՒՄ
ավագ դպրոցը տևական ընդմիջումից հետո բացել է իր դռները և հայտարարում է 2026-2027 ուստարվա 10-րդ դասարանում սովորողների ընդունելություն։ Դիմորդները պետք է հանձնեն ընդունելության քննություններ հետևյալ առարկաներից.
1. Հայոց լեզու (գրավոր),
2. Անգլերեն (գրավոր),
3. Մաթեմատիկա (Հանրահաշիվ և Երկրաչափություն գրավոր),
4. Ֆիզիկա (գրավոր),
5. Քիմիա (գրավոր)։
Քննությունների անցկացման ժամանակահատվածը՝ հունիսի 22-23-ը։
Դպրոցի հասցեն է՝ ք. Երևան, Սեբաստիա 3/7։
Գրանցվելու համար խնդրում ենք զանգել 099-74-80-40 հեռախոսահամարով։
Սիրով սպասում ենք մեր ապագա տասներորդցիներին:
16/06/2026
դպրոցն ընդլայնում է իր մեծ ընտանիքը և հրավիրում տարբեր առարկաների փորձառու և սկսնակ ուսուցիչների։ Եթե պատրաստ եք դառնալու մեր աշակերտների սիրելի ուսուցիչը, ապա մենք սպասում ենք Ձեզ։ 🔍 Մենք փնտրում ենք.
1. Մաթեմատիկայի,
2. Ռուսաց լեզվի,
3. Ֆիզկուլտուրայի ուսուցիչների,
4. պարուսույցի,
5. դասվարի օգնականի։
Բոլոր մասնագետների առումով համապատասխան բարձրագույն կրթությունը և համակարգչային գրագիտությունն անհրաժեշտ նախապայման են։ Դպրոցի հասցեն է ք. Երևան, Սեբաստիա 3/7։ Դիմելու համար խնդրում ենք զանգել 099-74-80-40 հեռախոսահամարով։ Մեզ պետք են մարդիկ, ովքեր ոչ թե պարզապես դաս են տալիս, այլ ոգեշնչում են։
15/06/2026
«Նախնական զինվորական պատրաստություն»․ դաշտային պարապմունքներ
«Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի II կիսամյակի դաշտային պարապմունքները VIII «Սևան» և VIII «Վան» դասարանների աշակերտների համար կազմակերպվեցին մայիսի 10-ին՝ Արզնիում։ Դրանք հնարավորություն ընձեռեցին աշակերտներին կատարելագործել կրակային պատրաստության, վիրավորի տարհանման հմտությունները: Դաշտային պայմաններում աշակերտները հնարավորություն ունեցան ոչ միայն դիտարկելու, այլև փորձարկելու ԱԹՍ-երի միջոցով նռնակների նետումը թիրախի ուղղությամբ:
15/06/2026
«Նախնական զինվորական պատրաստություն»․ դաշտային պարապմունքներ
IX «Եփրատ» և IX «Տիգրիս» դասարանների աշակերտների համար դաշտային պարապմունքների ձևաչափով մայիսի 10-ին Արզնիում կազմակերպվեց «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դասատվություն՝ համագործակցելով «Միհր» մշակութային, կրթամարզական ՀԿ-ի հետ։
Իրականացված պարապմունքներն աշակերտներին հնարավորություն ընձեռեցին կատարելագործել կրակային պատրաստությանը, վիրավորի տարհանմանը վերաբերող հմտությունները։ Դաշտային պայմաններում աշակերտները հնարավորություն ունեցան ոչ միայն դիտարկելու, այլև փորձարկելու ԱԹՍ-երի միջոցով նռնակների նետումը թիրախի ուղղությամբ:
05/06/2026
Մայիսի 9-ին դպրոցի սովորողներից, ծնողներից և ուսուցիչներից կազմված խումբը մասնակցեց -ի կազմակերպած քայլարշավին դեպի Սմբատաբերդ պաշտպանական համալիր և Զորաց եկեղեցի (Վայոց ձոր)։ Շնորհակալություն ենք հայտնում Ալբերտ Գասպարյանին՝ ազգային ոգու, հագեցած օրվա, համակարգված աշխատանքի ու անջնջելի տպավորությունների համար։
05/06/2026
В этом учебном году школа "Татев" начала сотрудничество с организацией "Русский дом". Сотрудничество прошло в рамках нескольких проектов: "Живая классика", "Национальный конкурс-фестиваль школьных спектаклей", "Тотальный диктант". Ученики провели обсуждение книги в библиотеке "Русского дома", которое оставило большое впечатление. Мы искренне благодарны за возможность стать частью этих масштабных проектов. Такие проекты вдохновляют школьников на новые достижения, помогают осознать ценность знаний. Спасибо за плодотворное сотрудничество!
#РусскийдомвАрмении
04/06/2026
28.04.2026թ. դպրոցում անցկացվեց վոլեյբոլի մրցում՝ VIII «Սևան» և «Վան» դասարանների միջև։ Մրցման նպատակն էր զարգացնել աշակերտների մարզական հմտությունները, թիմային համագործակցությունը։ Խաղն անցավ լարված և հետաքրքիր պայքարում։ Երկու թիմն էլ ցուցաբերեց ակտիվություն և լավ մարզական պատրաստվածություն։ Մրցման հաղթող ճանաչվեց VIII «Սևան» դասարանը, որն աչքի ընկավ իր առավել կազմակերպված և վստահ խաղով։