31/01/2025
⁉️«Լյումեն» կրթական հարթակը նախատեսված է 16-24 տարեկան երիտասարդների համար, ովքեր ձգտում են ոչ միայն գիտելիք ձեռք բերել, այլև հասկանալի ուղղություն տալ իրենց անձնական և մասնագիտական կյանքին։
«Լյումեն»-ի նպատակները.
✔️Ոչ ֆորմալ կրթության զարգացում – Ստեղծել ազատ կրթական միջավայր, որը կտարբերվի դասական ակադեմիական մոդելներից և կենտրոնացած կլինի ինտերակտիվ, փորձառական ուսուցման վրա։
✔️Քննադատական մտածողության զարգացում – Խրախուսել ինքնուրույն վերլուծություն, հիմնավորված որոշումներ ընդունելու ունակություն և նորարարական մոտեցումներ կյանքի տարբեր ոլորտներում։
✔️Մասնագիտական կողմնորոշում – Առաջարկել կրթական ծրագրեր, որոնք կօգնեն երիտասարդներին ճիշտ ընտրություն կատարել մասնագիտական ոլորտում։
✔️Փոխանակման ծրագրեր և միջազգային համագործակցություն – Ստեղծել միջավայր, որը թույլ կտա ուսանողներին ներգրավվել ներպետական ու միջազգային կրթական ծրագրերում, շփվել հեղինակավոր դասախոսների և ոլորտի մասնագետների հետ։
✔️Համայնքային ուսուցում և սոցիալական զարգացում – Աջակցել երիտասարդներին ոչ միայն անհատական աճի, այլև հասարակական ակտիվության միջոցով, համայնքի զարգացմանը նպաստելու հարցում։
❣️«Լյումենը» ոչ միայն կրթական հաստատություն է, այլ համայնք, որտեղ յուրաքանչյուր ուսանող կարող է գտնել իր լույսը, բացահայտել իր ներուժը և ստեղծել ավելի լուսավոր ապագա։