EUA Marketing

  • Home
  • EUA Marketing
Call Contact the school

EUA Marketing Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from EUA Marketing, College & University, 10 Davit Anhaght Str., .

Մենք պատրաստում ենք առաջատար մասնագետներ՝

🔵 Թվային մարքեթինգի
🔵 Հանրային կապերի (PR)
🔵 Գովազդի և առաջխաղացման
🔵 Բրենդի կառավարման
🔵 Մարքեթինգային վերլուծության
🔵 Սոցիալական մեդիա մարքեթինգի

Բաց մի՛ թողեք հնարավորությունը՝ զարգանալու և աճելու 💙💛

24/06/2026
23/06/2026

Մարքեթինգի ամբիոնի վարիչ՝ Ս. Արզումանյան,
Մարքեթինգ մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի՝ Գայանե Կարապետյան,
Մարքեթինգ մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող՝ Դավիթ Պողոսյան

09/06/2026

🌍ՀԵՀ-Ը՝ ԱՇԽԱՐՀԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ 500 ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ ԸՍՏ RUR 2026-Ի🏆

Հայաստանի եվրոպական համալսարանը ընդգրկվել է Round University Ranking (RUR) համաշխարհային վարկանիշավորման համակարգում՝ զբաղեցնելով 495-րդ հորիզոնականը և ապահովելով իր առաջատար դիրքը ՀՀ բուհերի շարքում։

RUR 2026 World University Ranking-ի պաշտոնական հրապարակման համաձայն՝ Հայաստանի եվրոպական համալսարանը դասվել է աշխարհի առաջատար համալսարանների շարքում՝ զբաղեցնելով 495-րդ տեղը և հավաքելով 60515 միավոր։ Տվյալները ներկայացված են Round University Ranking կազմակերպության պաշտոնական կայքում՝
https://roundranking.com/ranking/index.html?year=2026&dimns=O&srt=rf&loc=&shw=25&1780986970921

Վարկանիշավորման գնահատումը իրականացվել է հետևյալ ցուցանիշների հիման վրա՝

Դասավանդման որակ՝ 40%
Հետազոտական գործունեություն՝ 40%
Միջազգայնացում և թափանցիկություն՝ 10%
Ֆինանսական կայունություն՝ 10%

Այս արդյունքը վկայում է բուհի կայուն զարգացման, ակադեմիական որակի հետևողական աշխատանքի իրականացման և միջազգային մրցունակության շարունակական աճի մասին:

- - - -

🌍EUA AMONG THE WORLD’S TOP 500 UNIVERSITIES ACCORDING TO RUR 2026 🏆

European University of Armenia has been included in the Round University Ranking (RUR) global ranking system, securing 495th place and strengthening its leading position among Armenian universities.

According to the official publication of the RUR 2026 World University Ranking, the European University of Armenia has been ranked among the world’s leading universities, taking 495th place with a score of 60,515. The data is presented on the official website of the Round University Ranking organization:
https://roundranking.com/ranking/index.html?year=2026&dimns=O&srt=rf&loc=&shw=25&1780986970921

The ranking assessment was carried out based on the following indicators:

Teaching quality — 40%
Research activity — 40%
Internationalization and transparency — 10%
Financial sustainability — 10%

This result reflects the university’s steady development, consistent work toward academic quality, and continued growth in international competitiveness.

«Մարքեթինգի հիմունքներ» դասընթացի շրջանակներում ՀԵՀ առաջին, երկրորդ և երրորդ կուրսի ուսանողների համար «Շուկայագիտության»...
23/05/2026

«Մարքեթինգի հիմունքներ» դասընթացի շրջանակներում ՀԵՀ առաջին, երկրորդ և երրորդ կուրսի ուսանողների համար «Շուկայագիտության» ամբիոնի դասախոս Նվարդ Սարգսյանի հրավերով վարպետաց դաս անցկացրեց Yandex ընկերության գովազդի ռեգիոնալ ղեկավար Տիգրան Վարդանյանը։

«Բիզնեսի զարգացում 360°» խորագրով քննարկման ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան ծանոթանալու ժամանակակից բիզնեսի զարգացման, վաճառքների կառավարման և առաջնորդության կարևորագույն գործիքներին։ Բանախոսը կիսվեց իր միջազգային փորձով, գործնական օրինակներով և ժամանակակից բիզնեսի զարգացման ռազմավարություններով, որոնք մեծ հետաքրքրություն առաջացրին ուսանողների շրջանում։

Իր խոսքում նա ընդգծեց, որ բիզնեսում հաջողելու համար անհրաժեշտ է ունենալ արծվի նման 360° տեսադաշտ՝ միաժամանակ տեսնելու շուկան, մրցակիցներին, ռիսկերը և հնարավորությունները։ Ինչպես արծիվը բարձրությունից նկատում է ճիշտ պահը և արագ գործում, այնպես էլ ուժեղ առաջնորդը պետք է ռազմավարական մտածի և ժամանակին կայացնի արդյունավետ որոշումներ։

- - - -

As part of the “Fundamentals of Marketing” course, at the invitation of Nvard Sargsyan, lecturer at the Department of Marketing, Tigran Vardanyan, Regional Head of Advertising at Yandex, conducted a masterclass for first-, second-, and third-year students of the European University in Armenia.

During the discussion titled “Business Development 360°,” students had the opportunity to learn about key tools for modern business development, sales management, and leadership.

The speaker shared his international experience, practical examples, and modern business development strategies, which sparked great interest among the students.

In his speech, he emphasized that to succeed in business, one must have a 360° vision like an eagle — seeing the market, competitors, risks, and opportunities at the same time. Just as an eagle notices the right moment from above and acts quickly, a strong leader must think strategically and make effective decisions at the right time.

23/05/2026

Արտալսարանային դաս՝ «Նորաձեւության մարքեթինգ» դասընթացի շրջանակներում։👗✨

Արտալսարանային դասի ընթացքում ուսանողները բացառիկ հնարավորություն ունեցան՝ ծանոթանալու հայկական նորաձևության առաջատար ներկայացուցիչներից մեկի՝ Վահան Խաչատրյան ստեղծագործական աշխարհին։ Նա հայկական նորաձեւության առաջատար կուտյուրիեր է, Նորաձեւության և դիզայնի պալատի նախագահ, ինչպես նաև, առաջին հայ դիզայները, ում անունը նշվել է Vogue նշանավոր ամսագրում։📔

Դասը վարող մասնագետը ներկայացրեց իր մասնագիտական ճանապարհը, ստեղծագործական սկզբունքներն ու նորաձևության հանդեպ իր յուրահատուկ մոտեցումը՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով հիշողությունների և մշակութային ժառանգության ազդեցությանը՝ դիզայնի վրա։ 🎨🧵

Հանդիպման ընթացքում մասնագետը պատմեց, որ նոր հավաքածուն ստեղծվել է։ Սովետական միության տարիների մանկության հիշողություններից ներշնչված։ Այդ հիշողություններում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում մանկության գույները, ընտանեկան ավանդույթները, հին բակերի մթնոլորտը և ժամանակաշրջանին բնորոշ գեղագիտությունը, որոնք վերածվել են ժամանակակից, բայց միաժամանակ, նոստալգիկ շեշտադրումներ ունեցող կերպարների։ 🌈📸

Դասի ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան ոչ միայն ծանոթանալու հավաքածուի ստեղծման պատմությանը, այլև քննարկելու նորաձևության մեջ ինքնության, հիշողության և մշակութային կոդերի դերը։ 🧠

Մասնագետը նաև անդրադարձավ իր առաջին մեծ նախագծին, որը ստեղծել էր ընդամենը 15 տարեկանում՝ «Маленькие армяне» ստեղծագործական խմբի համար 👦🎭՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր ստեղծագործական փորձ կարևոր քայլ է՝ մասնագիտական կայացման ճանապարհին։ 🚀💡

24/04/2026

📌 European University of Armenia / Հայաստանի Եվրոպական համալսարան-ի ներկայացուցիչները մասնագիտական կողմնորոշման շրջանակում այցելեցին Երևանի Յակոբ և Լուտովիկա Այնթապլեանների անվան ութսունյոթ միջնակարգ դպրոց։

Հանդիպման ընթացքում աշակերտներին ներկայացվեց՝
🔹 ՀԵՀ-ի կրթական առավելությունները,
🔹 ուսումնական միջավայրը,
🔹 միջազգային համագործակցության հնարավորությունները,
🔹 ուսանողական ակտիվ կյանքը։

Անդրադարձ կատարվեց նաև՝
🔸 ՀԵՀ մասնագիտությունների արդիականությանն ու պահանջվածությանը աշխատաշուկայում,
🔸 մասնագիտական զարգացման հնարավորություններին։

Հանդիպումն անցավ ակտիվ և բովանդակալից քննարկումների մթնոլորտում, որի ընթացքում աշակերտներն ուղղեցին հարցեր և ստացան ուղղորդումներ իրենց ապագա մասնագիտության ընտրության վերաբերյալ 🤝

#ՀԵՀ #հեհֆինանսներ

23/04/2026

Բլոկչեյնի դերը՝ նորաձեւության մեջ

«Նորաձեւության մարքեթինգ» դասընթացի շրջանակներում երրորդ կուրսի ուսանողների համար վարպետաց դաս անցկացրեց Arm.wool նախաձեռնության ղեկավար, Petoor բրենդի և «5 Concept Store»-ի հիմնադիր Անի Մկրտչյանը՝ Շուկայագիտության ամբիոնի դասախոս, Պեռնո Ռիկար ընկերության բրենդ մենեջեր Ալվինա Հովակիմյանի հրավերով։

Քննարկման առանցքում էր հարցը՝ ինչպես է վստահությունը վերադառնում նորաձեւություն և տեքստիլ։ Ներկայացվեց բլոկչեյնի դերը՝ որպես գործիք, որը ապահովում է արտադրանքի ամբողջական թափանցիկություն՝ հումքից մինչև վերջնական արտադրանք։

Ուսանողները ծանոթացան բրդի ճանապարհին և շրջանաձև տնտեսության սկզբունքներին, ինչպես նաև գործնականում ուսումնասիրեցին պատրաստի թելերը։ Հանդիպումը վերածվեց ակտիվ քննարկման, որտեղ կիսվեցին նաև անձնական փորձով։

Within the “Fashion Marketing” course, a masterclass was delivered for third-year students by Ani Mkrtchyan, Head of Arm.wool, founder of Petoor and “5 Concept Store,” invited by Alvina Hovakimyan.

The discussion focused on how trust is being restored in fashion and textiles. Blockchain was presented as a tool ensuring full product transparency—from raw materials to final output.

Students explored the lifecycle of wool and circular economy principles, and examined finished yarns in practice. The session became an interactive discussion where participants also shared personal experiences.

17/04/2026

Արտալսարանային դաս՝ «Teampay» ընկերությունում🎓
Հայաստանի եվրոպական համալսարանի
«Շուկայագիտություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները Teampay ընկերության Մարքեթինգի ղեկավար, դասախոս Ջեմմա Թորգոմյանի նախաձեռնությամբ եւ ուղեկցությամբ այցելեցին Team Telecom Armenia ընկերություն։ Բրենդի զարգացման մասնագետ Էլինա Գրբաշյանը խոսեց բրենդինգից և դրա հիմունքներից, ինչպես նաև մանրամասն ներկայացրեց Team Telecom Armenia-ի ռեբրենդինգի պատմությունը։📚

Դասախոսության ընթացքում ներկայացվեցին նաև այն հիմնական մոտեցումներն ու մանրուքները, որոնց պետք է ուշադրություն դարձնել կազմակերպության բրենդը ստեղծելիս՝ սկսած ռազմավարական մտածողությունից մինչև վիզուալ ինքնություն, ինչպես նաև այն սխալները, որոնցից կարևոր է խուսափել։💡⚠️

TeamPay ընկերության կոնտենտի և գործատուի փորձառության մասնագետ Անաստասիա Գրիգորյանը ներկայացրեց մարքեթինգի «Storytelling» ուղղությունը՝ խոսելով դրա կարևորության և այն մասին, թե ինչպես այն կարող է օգնել կազմակերպություններին գրավել լսարանի և հաճախորդների ուշադրությունը։📖
Դասախոսության ընթացքում նաև ներկայացվեց, թե ինչպես ճիշտ կառուցել storytelling-ը, ինչին ուշադրություն դարձնել և ինչ սխալներից խուսափել։❌

TeamPay ընկերության գրաֆիկ դիզայներ և կրեատիվի պատասխանատու Գագիկ Ղազարյանը ներկայացրեց դասախոսություն գույների մասին, թե ինչպես են գույներն ազդում մարդկանց բնազդների ու որոշումների վրա, նախքան նրանք կհասցնեն ինչ-որ բան կարդալ։ Դասախոսությունը միտված էր սովորեցնել վերլուծել գունային ընտրությունը մարքեթինգային, բրենդինգում և հասկանալ, թե ինչպես կարելի է կառավարել թիրախային լսարանի ուշադրությունը գունային հիերարխիայի միջոցով, ինչպես ստեղծել ավելի թիրախային և հիմնավորված մարքեթինգային արշավներ, որտեղ յուրաքանչյուր վիզուալ լուծում ունի իր գիտական բացատրությունը։
European University of Armenia / Հայաստանի Եվրոպական համալսարան Team Telecom Armenia

Address

10 Davit Anhaght Str.

0105

Opening Hours

Monday 09:00 - 17:30
Tuesday 09:00 - 17:30
Wednesday 09:00 - 17:30
Thursday 09:00 - 17:30
Friday 09:00 - 17:30

Telephone

+37433251312

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when EUA Marketing posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to EUA Marketing:

Shortcuts

  • Want your school to be the top-listed school/college?

Share