Perspective to Grow

Perspective to Grow

Share

Perspective to Grow is a non-governmental organization dedicated to advancing education and providing comprehensive business support.

19/11/2025

❓ Բիզնես պլանի մշակման և բիզնեսի զարգացման ծրագիր կանանց համար

👩‍💼👩‍💻 Եթե դուք կին ձեռներեց եք և ղեկավարում եք միջին կամ փոքր բիզնես, ապա այս ծրագիրը կարող է ձեր զարգացման շրջադարձային փուլը դառնալ։
✨ Մասնակցելով՝ դուք կստանաք ոչ միայն գիտելիք, այլև իրական գործիքներ, որոնք անմիջապես կընդգծեն ձեր բիզնեսի արժեքը և կօգնեն ավելի արագ ու վստահ զարգանալ։

🔹 Ինչ կտա ծրագիրը ձեր բիզնեսին
1. Համակարգված ու իրական բիզնես ռազմավարություն
Կձևավորեք հստակ, իրագործելի բիզնես պլան՝ աճի ուղղություններով, ֆինանսական հաշվարկներով և զարգացման ճանապարհային քարտեզով։
2. Ձեր բրենդի ուժեղացում
Կստանաք աջակցություն բրենդավորման, դիրքավորման և ճիշտ հաղորդագրությունների մշակման հարցում, որպեսզի ձեր բիզնեսը տարբերվի մրցակիցներից։
3. Թվայնացված ու ժամանակակից բիզնես գործընթացներ
Կսովորեք թվայնացնել վաճառքը, առաջխաղացումը, սոցիալական մեդիան և այլ գործընթացներ, նվազեցնելով ծախսերը և բարձրացնելով արդյունավետությունը։
4. Գիտելիք + գործնական աջակցություն
✔️ Խմբային վերապատրաստում
✔️ Անհատական քոուչինգ
✔️ Ռազմավարական և բրենդային խորհրդատվություն
5. Մշտապես թարմացվող բիզնես պլան
Կունենաք ոչ միայն պատրաստի բիզնես պլան, այլև կարողություն այն զարգացնելու և կիրառելու բիզնեսի տարբեր փուլերում։
6. Մինչև 90% համաֆինանսավորում Slice Academy-ի դասընթացների համար

🗂 Գրանցվելու համար լրացրե՛ք հայտադիմումը
https://www.perspectivetogrow.com/women-empowerment
📣 Տեղերը սահմանափակ են։
#ԿինՁեռներեցներ #ԲիզնեսՊլան

11/11/2025

Ինչպես ավելացնել համաշխարհային ՀՆԱ-ն 12 տրիլիոն դոլարով
Երբ աշխարհի աշխատունակ բնակչության կեսը՝ կանայք, ովքեր չեն հասնում իրենց տնտեսական ներուժին, մենք բոլորս ենք կորցնում։ McKinsey-ի գնահատմամբ՝ կանանց մասնակցության աճը կարող է ավելացնել համաշխարհային ՀՆԱ-ն մոտ 12 տրիլիոն դոլարով։

Հայաստանյան իրականությունը.
Ոչ միայն կանայք, ալև 15–24 տարեկան երիտասարդներից մոտ 20%-ը ոչ ուսման մեջ է, ոչ աշխատանքի։
Իսկ կանանց աշխատավարձը միջինում 30%-ով ցածր է տղամարդկանցից՝ նույն աշխատանքի համար։ Սրանք ոչ թե վիճակագրություն են, այլ կորած հնարավորություններ։

3 քայլ դեպի փոփոխություն.
1️⃣ Ֆինանսական խթաններ → կրթաթոշակներ, հարկային արտոնություններ վերապատրաստման համար
2️⃣ Թվային գրագիտություն → հասանելիոթւյուն և կիրառական գիտելիքների ապահովում
3️⃣ Գործնական կրթություն և առաջին աշխատանք → պրակտիկա, մենթորություն, տեղային և հեռավար հնարավորություններ
և այս ամենն ուղղորդած ոգեշնչող և համագործակցող միջավայրում

Ինչ է անում Perspective to Grow (PTG).
PTG-ն 2022-ից Հայաստանում առաջ է մղում գործնական բիզնես կրթությունը, զարգացնում է ձեռնարկատիրական էկոհամակարգը, խթանում կանանց ու երիտասարդների մասնակցությունը:

Ինչ է պետք, որ սա մասշտաբվի. դոնորների և հովանավորների աջակցություն՝ կրթաթոշակներ, կոհորտների ֆինանսավորում, հասանելիություն և ներգրավվածություն շահառու խմբերի համար։

Ինչպես կարող եք նպաստել Հայաստանում խոցելի խմբերի տնտեսական զարգացմանը.
👉 Միացեք որպես նվիրատու կամ հովանավոր՝ միասին նպաստենք հմտությունների և կրթության զարգացմանը՝ արագացնելով Հայաստանի համայնքների զարգացումը։
https://docs.google.com/forms/d/1BHA0-dcmXPB84NhbgwMEpngmy6bGA09QJufSrg8qIYE/edit

26/09/2025

Perspective to Grow ՀԿ-ն շարունակում է խրախուսել կրթությունը և աջակցել փոքր ու միջին ձեռնարկությունների կայացմանը։ Այս անգամ հրավիրում ենք ձեզ մասնակցելու
“Understanding Customer Behaviour: The Key to Winning in E-Commerce” թեմայով շատ հետաքրքիր հանդիպմանը՝ կազմակերպված Slice Consulting-ի կողմից։

Եթե զբաղվում եք փոքր կամ միջին ձեռնարկատիրությամբ, իրականացնում եք սոցիալական նախաձեռնություններ կամ հանդիսանում եք մեր զարգացման ծրագրերի շահառու, ապա այս միջոցառումը նախատեսված է հենց ձեզ համար։

Հանդիպման ընթացքում կքննարկենք․
✅ ինչպես վերլուծել գնորդների վարքագիծը,
✅ ինչպես բացահայտել նրանց կարիքներն ու նախընտրությունները,
✅ և ինչու են մարդիկ գնումներ կատարում առցանց։

Խոսնակ՝ Natalie Ghoukassian
📅 Ամսաթիվ՝ հոկտեմբերի 8
🕔 Ժամը՝ 17:00
📍 Վայր՝ AITC / Armenian-Indian Center for Excellence in ICT by EIF / Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոն (Ալեք Մանուկյան 1/1)

Միջոցառումն անցկացվում է EBRD Advice for Small Businesses in Armenia-ի աջակցությամբ և European Union in Armenia-ի ֆինանսավորմամբ։

👉 Տեղերը սահմանափակ են։ Միացե՛ք և կիրառե՛ք ստացած գիտելիքները ձեր բիզնեսի զարգացման համար։
👉 Գրանցվեք այստեղ՝ https://www.sliceconsulting.org/slice20

04/09/2025

📄❓ Բիզնես պլանի մշակման ծրագիր կանանց համար:

👩‍💼👩‍💻 Եթե դուք կին ձեռներեց եք ու ղեկավարում եք միկրո կամ մանր ընկերություն, ապա կարող եք դիմել Perspective to Grow ՀԿ-ի բիզնես պլանի մշակման ծրագրին:

✨ Այս ծրագրի շնորհիվ դուք ոչ միայն կունենաք պատրաստի բիզնես պլան` ձեր ընկերության ռազմավարական զարգացումն ապահովելու համար, այլ նաև կսովորեք այն մշտապես թարմացնել ու կիրառել բիզնեսի զարգացման տարբեր փուլերում։

🗂️ Գրանցվելու համար լրացրե՛ք հայտադիմումը` https://www.perspectivetogrow.com/women-empowerment

📣 Տեղերը սահմանափակ են:

#ԿինՁեռներեցներ #ԲիզնեսՊլան

21/08/2025

👩‍💼 Perspective to Grow ՀԿ-ի կարևորագույն առաքելություններից է կին ձեռներեցներին աջակցելը` նրանց նախաձեռնողականությունը բարձրացնելու ու բիզնես կարողությունները զարգացնելու նպատակով:📈

✨ Այս եռամսյակում մեր ծրագրերի շահառու են դարձել 10 կին ձեռներեցներ: Եվս 16 կին շահառու ընդգրկված են մեր նոր դրամաշնորհային ծրագրերում, որոնց մեկնարկը կտրվի աշնանը:

📊2026թ. մենք նախատեսում ենք ևս 10 կին ձեռներեցների ներառել մեր նոր բիզնես ծրագրերում: Հաջորդ տարի նախատեսում ենք նաև հանդես գալ մի շարք երիտասարդական նախաձեռնություններով:👩‍🎓👨‍🎓 Այնպես որ հետևե՛ք մեր էջերին` նորորւթյունները բաց չթողնելու համար:📲

✍️ Եթե դուք էլ ունեք հետաքրքիր գաղափարներ կամ առաջարկներ, գրե՛ք մեզ: Մեր գործունեությանը ծանոթացե՛ք մեր կայքում` https://www.perspectivetogrow.com/our-activities
📩 Նույն հղումով կարող եք լրացնել ձեր տվյալները` մեր ծրագրերի մասին թարմացումներ ստանալու համար:

#ԿինՁեռներեցներ #ՓՄՁ

07/08/2025

📣 Եթե դուք միկրո, փոքր կամ միջին ձեռնարկություն եք և ունեք աջակցության կարիք թվային ոլորտում, ապա այս ծրագիրը ձեզ համար է:

📱 Perspective to Grow ՀԿ-ն ընկերություններին առաջարկում է համագործակցություն երիտասարդ մասնագետների հետ: Որպես փորձնակ` նրանք կաշխատեն ձեր ընկերության թվային ներկայությունը բարձրացնելու ուղղությամբ:

🧰 Թվային ոլորտը ժամանակակից աշխատաշուկայում ամենաթրենդային ուղղություններից է: Երիտասարդները արագ են ադապտացվում թվային աշխարհի նորություններին, անընդհատ նոր գործիքներ են սովորում ու պատրաստ են իրենց մասնագիտական ուղին սկսել կամավորական աշխատանքով` ձեռք բերելով արժեքավոր փորձ:

💼 Ո՞ր ուղղություններով կարող եք ստանալ աջակցություն.
– SMM 📲
– Կայքի թարմացումներ 🌐
– Թվային քոնթենթի ստեղծում 🎨
– Թվային մարքեթինգի ժամանակակից գործիքներ 📈

🔄 Այս ծրագիրը ցանկության դեպքում կարող է վերածվել երկարաժամկետ համագործակցության: Փորձնակության ավարտին շատ մասնագետներ մշտական աշխատանքի են անցնում տվյալ ընկերությունում:

📝 Դիմելու համար լրացրե՛ք առաջին հայտադիմումը մեր կայքում` https://www.perspectivetogrow.com/` ծրագրերի ցանկից ընտրելով «Վեբ կայք և SMM» տարբերակը:

Հարցերի դեպքում գրե՛ք մեզ:

#ԹվայինԱջակցություն #ՓՄՁ #Վեբկայք

29/07/2025

👇Հաճախ մարդիկ ունեն փայլուն գաղափարներ, բայց չունեն անհրաժեշտ աջակցություն` դրանք կյանքի կոչելու համար: Խոսքը ոչ միայն ֆինանսների մասին է, այլ նաև 📚 բիզնես գիտելիքների, 🧠 մասնագիտական խորհրդատվության և 🤝անհրաժեշտ բիզնես կապերի:

🚀 Բիզնես սկսելը, առկա ուղղություններն ընդլայնելը և նոր հնարավորություններ բացահայտելը լուրջ աշխատանք է պահանջում: Նորաստեղծ բիզնեսներն այս հարցում ունեն օգնության կարիք: Հասարակական կազմակերպությունների դերը բիզնես միջավայրի կայացման ու երկրի տնտեսական զարգացման հարցում շատ կարևոր է:

📌 Ինչպե՞ս են ՀԿ-ները աջակցում բիզնեսներին.
1️⃣ Դրամաշնորհներ ու համաֆինանսավորման ծրագրեր 💸
2️⃣ Բիզնես գրագիտության բարձրացում 📖
3️⃣ B2B/B2C կապերի ընդլայնում 🔗
4️⃣ Ժամանակակից թվային գործիքակազմի ներդրում 🛠️
5️⃣ Պետական մարմինների և միջազգային կազմակերպությունների հետ կապերի հաստատում 🌐
6️⃣ Պետական ծրագրերին մասնակցության աջակցություն 🏢
7️⃣ Բիզնես գնահատում ու մոնիթորինգ 📊
8️⃣ Հանրային ու մասնավոր սեկտորների միջև երկխոսության խրախուսում 🗣️
9️⃣ Աջակցության ոլորտային ծրագրեր 📈

✅ Մենք համոզված ենք, որ միկրո, փոքր ու միջին ձեռնարկությւոնների զարգացմանն աջակցելը մեր երկրի տնտեսական զարգացման հիմքն է:
Perspective to Grow ՀԿ-ի նպատակն է խթանել կրթությունն ու ձեռներեցությունը Հայաստանում՝ ստեղծելով երկարաժամկետ հնարավորություններ բիզնեսների համար:
​🎯 Դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում մենք աջակցում ենք անհատներին ու կազմակերպություններին իրենց մասնագիտական կայացման ճանապարհին։

🔗 Մեր աջակցության ծրագրերին ծանոթանալու համար հետևե՛ք մեզ Facebook-ում և LinkedIn-ում: 📥Գրանցվե՛ք մեր կայքում` լրացնելով հետևյալ հայտը` https://www.perspectivetogrow.com/our-activities
Մենք կօգնենք ձեզ հասկանալ, թե կոնկրետ ինչ ծրագրերի շրջանակներում կարող ենք ձեզ օգտակար լինել:

#ԲիզնեսԱջակցություն #ՓՄՁ #Բիզնես

16/07/2025

📣 Perspective to Grow ՀԿ-ն հայտարարում է աջակցության ծրագիր տուրիզմ մարքեթինգի մասով: Ծրագիրը նախատեսված է զբոսաշրջության ոլորտում ներգրավված ընկերությունների համար, այդ թվում`
🏨 Հյուրանոցներ, հյուրատներ,
🎁 Հուշանվերների արտադրությամբ զբաղվող ընկերություններ,
🎢 Ժամանց և էքստրեմալ տուրիզմ առաջարկող ընկերություններ,
🧑‍🌾 Տուրիստական փորձառություններ առաջարկող ընկերություններ (վարպետաց դասեր, արթ-սեմինարներ, ագրոտուրիզմ, խոհարարական միջոցառումներ, գինու համտեսներ, գաստրոբակեր, և այլն):

📌 Դիմել կարող են առնվազն մեկ տարվա գրանցում և պաշտոնական շրջանառություն ունեցող ընկերությունները:
📥 Հայտերը ներկայացնելու համար լրացրե՛ք առաջին հայտադիմումը (սպիտակ հիմնագույնով) 🌐https://www.perspectivetogrow.com/ կայքում՝ ծրագրերի ցանկից ընտրելով «Տուրիզմ մարքեթինգ» տարբերակը։

#Տուրիզմ #ՏուրիզմՄարքեթինգ

09/07/2025

⚡Եթե ձեր ընկերությունը գործում է վերականգնվող էներգիայի, էներգաարդյունավետության, այլընտրանքային վառելիքի կամ էներգետիկ կառավարման ոլորտներում, ապա մենք աջակցության ծրագիր ունենք ձեզ համար։

♻️ Ծրագրի նպատակն է աջակցելու Հայաստանում էներգետիկ ոլորտի կազմակերպությունների զարգացմանը։

📩 Ծրագրի մանրամասներին ծանոթանալու համար գրե՛ք մեզ։

📝Դիմելու համար լրացրե՛ք առաջին դիմում-հայտը (սպիտակ հիմնագույնով) մեր 🌐https://www.perspectivetogrow.com/ կայքում՝ ծրագրերի ցանկից ընտրելով «Աջակցություն այլընտրանքային էներգետիկայի ոլորտում» տարբերակը։

#Էներգետիկա #ԱրևայինԷներգիա

05/07/2025

🧰 Perspective to Grow ՀԿ-ն հայտարարում է թվային գործիքակազմի ներդրման աջակցության ծրագիր հիմնադրամների ու հասարակական կազմակերպությունների համար։ Եթե դուք զգում եք, որ ձեր կազմակերպությունը աջակցության կարիք ունի այս ոլորտում, ապա անպայման դիմե՛ք ծրագրին։

💰 Դիմող ընկերությունները կստանան մինչև 90% համաֆինանսավորում։

📄 Ձեր հայտը ներկայացնելու համար լրացրե՛ք առաջին դիմում-հայտը (սպիտակ հիմնագույնով) մեր 🌐https://www.perspectivetogrow.com/ կայքում՝ ծրագրերի ցանկից ընտրելով «Աջակցություն հիմնադրամերին ու ՀԿ-ներին» տարբերակը։

#ՀԿ #Հիմնադրամ #ԹվայինՓոխակերպում

27/06/2025

Perspective to Grow ՀԿ-ն հայտարարում է կանանց նախաձեռնողականության բարձրացմանն ուղղված ծրագիր 90% համաֆինանսավորմամբ:

Ունենք 10 տեղ: Ծրագրի տևողությունը` 2 ամիս: Տարիքային սահմանափակում չկա:

Ծրագիրը ներառում է մենթորինգ սեսիաներ` ուղղված կանանց բիզնես ինքնավարության բարձրացմանը: Միասին կիրականացնենք ձեր ընկերության ռեսուրսների աուդիտ, կհասկանանք, թե ինչ ուղղություններով կարող եք ընդլայնել ձեր բիզնեսը և ինչպես արժեքավոր գաղափարները դարձնել իրականություն:

Ծրագիրը հարմար է այն կանանց համար, ովքեր չեն կողմնորոշվում, թե ինչ ուղղությամբ կարող են զարգացնել իրենց պոտենցիալը, ինչպես նաև նորաստեղծ բիզնեսների հիմնադիրների:

Ծրագրին դիմելու համար լրացրե՛ք առաջին հայտադիմումը (սպիտակ հիմնագույնով) https://www.perspectivetogrow.com/ կայքում` ծրագրերի ցանկից ընտրելով «Կին ձեռներեցներ» տարբերակը:

#ԿինՁեռներեց #ԿանայքԲիզնեսում

12/06/2025

🌱🏡 Perspective to Grow ՀԿ-ն հայտարարում է աջակցության ծրագիր մարզային բիզնեսների համար:

💼 Եթե դուք ունեք գործող բիզնես և կարիք ունեք ստանալու մասնագիտական խորհրդատվություն ու ուղղորդում, ապա այս ծրագիրը ծեզ համար է:
Աջակցությունը ներառում է հետևյալ տարրերը.
🔄 Բիզնեսի գործընթացների օպտիմալացում
🛍️ Հաճախորդներին նոր ապրանքներ ու ծառայություններ առաջարկելու հետ կապված խորհրդատվություն,
💰 Եկամուտները ավելացնելուն ուղղված քայլերի քննարկում,
🌍 Նոր շուկաներ բացահայտելուն ուղղված խորհրդատվություն:

📋 Ծրագրին դիմելու համար լրացրե՛ք առաջին հայտադիմումը perspectivetogrow.com կայքում` ծրագրերի ցանկից ընտրելով «Առակցություն մարզային բիզնեսներին» կետը:

#ԲիզնեսԱջակցություն #ՄարզայինԲիզնես

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Address

Yerevan

Opening Hours

Monday 11:00 - 16:00
Tuesday 11:00 - 16:00
Wednesday 11:00 - 16:00
Thursday 11:00 - 16:00
Friday 11:00 - 16:00