03/10/2026
📌Ֆինանսական համակարգի հաշտարարի գործունեությունը՝ ուսանողների քննարկման շրջանակում
📣 European University of Armenia / Հայաստանի Եվրոպական համալսարան-ի «Ֆինանսներ» մասնագիտության ուսանողների համար «Ֆինանսական ծառայություններ» դասընթացի շրջանակում դասախոս Ս․ Հովսեփյանի հրավերով կազմակերպվեց համատեղ դաս-քննարկում՝ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հետ։
Բանախոսը Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի Իրավական սպասարման մասնագետ Շուշան Խաչատրյանն էր։
💬 Քննարկման ընթացքում ներկայացվեց՝
🔹 ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի գործունեությունն ու գործառույթները,
🔹 ֆինանսական ծառայություններից օգտվողների իրավունքների պաշտպանության մեխանիզմները,
🔹 ֆինանսական կազմակերպությունների և հաճախորդների միջև առաջացող խնդիրների կարգավորման հնարավորությունները։
🎯Դաս-քննարկումն ամփոփվեց ուսանողների համար կազմակերպված ինտերակտիվ քուիզ-խաղով, որի ընթացքում նրանք հնարավորություն ունեցան արագ կողմնորոշվելու և խաղային ձևաչափով կիրառելու ֆինանսական ոլորտի վերաբերյալ իրենց գիտելիքները։
#հեհ #հեհֆինանսներ