25/01/2026
Այց #Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ ✨
Կիրառական գիտությունների միջազգային համալսարանի թիմը հանդիպում ունեցավ #Արմավիրի Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ ուսանողների հետ։
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին Համալսարանի կրթական ծրագրերը, ընդունելության պայմանները, ուսումնական միջավայրը և ուսանողական կյանքին վերաբերող կարևոր մանրամասներ։ Քննարկվեցին նաև մասնագիտական կողմնորոշման, շարունակական կրթության և ապագա կարիերայի հնարավորությունները։
Հանդիպումն անցավ ակտիվ և հետաքրքիր մթնոլորտում․ ուսանողները իրենց հետաքրքրող հարցերը ուղղեցին համալսարանի ներկայացուցիչներին և ստացան սպառիչ պատասխաններ։
24/01/2026
Շնորհավո՛ր Կրթության միջազգային օր 🧑🎓
Այսօր աշխարհը տոնում է Կրթության միջազգային օրը՝ միջազգային ամենամյա տոնը, որն անցկացվում է հունվարի 24-ին և նվիրված է կրթությանը։
2018 թվականի դեկտեմբերի 3-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան բանաձև է ընդունել, որը հունվարի 24-ը հռչակել է Կրթության միջազգային օր՝ ի նշանավորումն համաշխարհային խաղաղության և կայուն զարգացման ապահովման գործում կրթության դերի։
Սիրով շնորհավորում ենք Կրթության ոլորտի բոլոր ներկայացուցիչներներին սիրելի տոնի առթիվ և մաղթում ենք լավագույնը կրթության զարգացման բոլոր ծրագրերում։
Կրթությունը լույս է 💡
--------------------------
Happy International Day of Education 🧑🎓
Today, the world celebrates International Day of Education, an annual international holiday held on January 24 and dedicated to education.
On December 3, 2018, the UN General Assembly adopted a resolution proclaiming January 24 as International Day of Education to celebrate the role of education in ensuring global peace and sustainable development.
We warmly congratulate all representatives of the education sector on their beloved holiday and wish them all the best in all educational development projects.
Education is light 💡
22/01/2026
ԲԱՑ ԴՌՆԵՐ
Կիրառական գիտությունների միջազգային համալսարանում 29 և 30 հունվարի
21/01/2026
🧑🎓 Շարժունության ծրագրերի մասնակցությունը` առաջնահերթություն Համալսարանում. այց ԱՄԷ 🇦🇲🇦🇪
Կիրառական գիտությունների միջազգային համալսարանը, Սելարտ միջազգային կրթական և հետազոտական խմբի ակտիվ օժանդակությամբ, բուհի գործընկեր Ռաս ալ Խայմայի կրթական կամպուսի աջակցությամբ, իրականացնում է ուսումնաճանաչողական այցեր դեպի արտերկիր:
Այս տարվա հունվարին այցը նախատեսված էր Արաբական Միացյալ էմիրություններ, որտեղի բուհի ուսանողները մասնակցեցին ինտերակտիվ դասախոսությունների, շրջեցին ԱՄԷ տեսարժան վայրերով և ավարտին ստանցան ավարտական վկայականներ:
Ուսումնաճանաչողական այցերը նպաստում են կրթության նոր արդյունքների ձեռքբերմանը, կրթական փորձի փոխանակմանը և, իհարկե, պարգևում անմոռանալի պահեր պատմամշակութային վայրերի այցելություններից:
Կրթությունը Լույս է 💡
--------------------------------
🧑🎓 Participation in mobility programs is a priority at the University: visit to the UAE 🇦🇲🇦🇪
The International University of Applied Sciences, with the active support of the Selart International Educational and Research Group and the support of the university's partner Ras al-Khaimah educational campus, is implementing study visits abroad.
In January of this year, the visit was planned for the United Arab Emirates, where university students participated in interactive lectures, toured the sights of the UAE and received graduation certificates at the end.
Study visits contribute to the achievement of new educational results, the exchange of educational experience and, of course, provide unforgettable moments from visits to historical and cultural sites.
Education is Light 💡
#կգմհհ #շարժունությանծրագրեր
18/01/2026
#Կիրառական գիտությունների միջազգային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար։
📢 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
#Դասախոսների թափուր հաստիքի համար
🧑🏫
#Կիրառական գիտությունների միջազգային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար հետևյալ մասնագիտական ուղղություններով՝
🔹Կառավարում
🔹Տնտեսագիտություն
🔹Ֆինանսներ
🔹Տեղեկատվական տեխնոլոգիաներ և տեղեկատվական անվտանգություն
🔹Իրավագիտություն
🔹Միջազգային հարաբերություններ
Հիմնական պահանջներն են՝
📌 Առնվազն 3 տարվա գիտամանկավարժական աշխատանքային փորձ։
📌 Գիտական աստիճանի և գիտական կոչման առկայությունը կդիտվի որպես առավելություն:
ℹ️ Մրցույթն անցկացվում է 2 փուլով
1-ին փուլ – փաստաթղթերի ներկայացումն ըստ ցանկի՝
✔️ Ինքնակենսագրություն՝ CV
✔️ կրթության և համապատասխան որակավորման մասին վկայականի՝ դիպլոմի (դիպլոմների) պատճենը,
✔️անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, նույնականացման քարտ) պատճենը,
✔️ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի պատճենը,
✔️ արական սեռի անձիք՝ նաև զինվորական գրքույկի պատճենը:
ℹ️ 2-րդ փուլ – ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի՝ թեմատիկ կարճ բանախոսություն անցկացնելու համար։
🖇 Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց փաստաթղթերը մինչև 2026թ․ հունվարի 22-ը՝
նամակի վերնագրում նշելով, թե որ մասնագիտական ուղղությունների համար են դիմում։
📩 [email protected] էլ. հասցեին
Հարցերի դեպքում զանգահարել՝
+374 60 50 20 02,
+374 77 23 75 14,
+374 93 51 44 22։
#կգմհհ #թափուրհաստիք #աշխատանք #դասախոս #հայտարարություն
18/01/2026
Սիրելի՛ ապագա ուսանողներ,
Եթե կանգնած եք կարևոր ընտրության առաջ և ցանկանում եք հասկանալ, թե որտեղ կարող եք ստանալ ժամանակակից, գործնական և միջազգային չափանիշներին համապատասխան կրթություն, ապա հենց #Կիրառական գիտությունների միջազգային համալսարանն է (International University of Applied Sciences in Armenia – IUASA), որ հրավիրում է ձեզ իր ԲԱՑ ԴՌՆԵՐԻ օրվան․ 2026թ․ հունվարի 29, 30-ին:
Այդ օրերին հնարավորություն կունենաք ներսից ճանաչելու IUASA-ն՝ շրջելու համալսարանում, զգալու ուսանողական կյանքը և պատկերացնելու, թե ինչպիսին կարող է լինել ձեր կրթական ուղին այստեղ։ Դուք կծանոթանաք համալսարանի կրթական ծրագրերին, ընդունելության գործընթացին, ինչպես նաև այն հնարավորություններին, որոնք բացվում են ուսանողների առաջ ուսումնառության ընթացքում և ավարտելուց հետո։
Միջոցառման ընթացքում կկարողանաք անմիջական շփում ունենալ համալսարանի ներկայացուցիչների, դասախոսների և ուսանողների հետ, ստանալ անկեղծ պատասխաններ ձեր հարցերին և լսել իրական պատմություններ ուսանողական փորձառությունից։
IUASA-ում կրթությունը կառուցված է կիրառական գիտելիքների, նորարարական մտածողության և միջազգային համագործակցության վրա, և Բաց դռների օրը լավագույն առիթն է համոզվելու, որ սա կարող է լինել ձեր ճիշտ ընտրությունը։
📌 Մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել` https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeDwl_iHhT8bdZLtydaanSVlW587NNSclyodsheC1ox7SoLyg/viewform
16/01/2026
📣 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
#Դասախոսների թափուր հաստիքի համար
🧑🏫 #Կիրառական գիտությունների միջազգային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար հետևյալ մասնագիտական ուղղություններով՝
- Կառավարում,
-Տնտեսագիտություն,
-Ֆինանսներ,
-Տեղեկատվական տեխնոլոգիաներ և տեղեկատվական անվտանգություն,
-Իրավագիտություն,
-Միջազգային հարաբերություններ:
Հիմնական պահանջներն են՝
➡️ Առնվազն 3 տարվա գիտամանկավարժական աշխատանքային փորձ։
➡️ Գիտական աստիճանի և գիտական կոչման առկայությունը կդիտվի որպես առավելություն:
Մրցույթն անցկացվում է 2 փուլով։
➡️ 1-ին փուլ – փաստաթղթերի ներկայացումն ըստ ցանկի՝
✔️ Ինքնակենսագրություն՝ CV
✔️ կրթության և համապատասխան որակավորման մասին վկայականի՝ դիպլոմի (դիպլոմների) պատճենը,
✔️անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, նույնականացման քարտ) պատճենը,
✔️ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի պատճենը,
✔️ արական սեռի անձիք՝ նաև զինվորական գրքույկի պատճենը:
➡️ 2-րդ փուլ – ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի՝ թեմատիկ կարճ բանախոսություն անցկացնելու համար։
Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց փաստաթղթերը մինչև 2026թ․ հունվարի 22-ը՝
նամակի վերնագրում նշելով, թե որ մասնագիտական ուղղությունների համար եք դիմում։
📩 [email protected] էլ. հասցեին
Հարցերի դեպքում զանգահարել՝
+374 60 50 20 02,
+374 77 23 75 14,
+374 93 51 44 22։
#կգմհհ #թափուրհաստիք #աշխատանք #դասախոս #հայտարարություն