Lichens and Fungi of Armenia

Lichens and Fungi of Armenia

Share

Welcome to the page of Lichen Research and Conservation Group, Institute of Botany, NAS RA Takhtajyan, NAS RA

This is the official page of the Lichen Research and Conservation Group, Institute of Botany after A.

Photos from Lichens and Fungi of Armenia's post 29/07/2026

🇮🇹 Շարունակվում է Քարաքոսաբանների միջազգային ասոցիացիայի 10-րդ միջազգային համաժողովը (IAL10) Իտալիայի Տրիեստե քաղաքում:
📍Պոստերային զեկույցներով այսօր ելույթ ունեցան` «Քարաքոսերի հետազոտման և պահպանության գիտական խմբի» ղեկավար Արսեն Գասպարյանը և խմբի անդամ Նաիրա Սարգսյանը։
✅️Արսեն Գասպարյանը ներկայացրեց «Multi-Excitation Hyperspectral Imaging for Automated Lichen Identification» թեմայով հետազոտությունը և արդյունքները։
✅️Նաիրա Սարգսյանը ներկայացրեց «Modelling Lichen Colonization on an Armenian Cross-Stone (Khachkar)» թեման, պոստերային զեկույցը, որն անդրադառնում է հայկական միջնադարյան խաչքարի վրա քարաքոսերի գաղութացման օրինաչափությունների մոդելավորմանը և մշակութային ժառանգության պահպանության տեսանկյունից դրանց ուսումնասիրության կարևորությանը։
Համաժողովը շարունակում է ծառայել որպես միջազգային համագործակցության, գիտական փորձի փոխանակման և քարաքոսաբանության ոլորտի արդիական հետազոտությունների ներկայացման կարևոր հարթակ՝ համախմբելով աշխարհի տարբեր երկրների մասնագետներին։
📌 Հետազոտությունն իրականացվում է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող 23LCG-1F007 «Քարաքոսերի հետազոտությունների զարգացում և կարողությունների հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակում։

Photos from Lichens and Fungi of Armenia's post 27/07/2026

🇮🇹 Մեկնարկեց Քարաքոսաբանների միջազգային ասոցիացիայի 10-րդ միջազգային համաժողովը (IAL10)

✅️Հուլիսի 26–31-ը Իտալիայի Տրիեստե քաղաքում անցկացվում է Քարաքոսաբանների միջազգային ասոցիացիայի (International Association for Lichenology, IAL) 10-րդ միջազգային համաժողովը, որը համախմբել է աշխարհի տարբեր երկրների քարաքոսաբաններին՝ գիտական նորագույն արդյունքների ներկայացման, փորձի փոխանակման և միջազգային համագործակցության ընդլայնման նպատակով։
Հայաստանը համաժողովին ներկայացնում է «Քարաքոսերի հետազոտման և պահպանման գիտական խումբը»՝ խմբի ղեկավար Արսեն Գասպարյանի և խմբի անդամներ Նաիրա Սարգսյանի ու Մարիամ Գևորգյանի մասնակցությամբ։
📍Այսօր կայացավ համաժողովի պաշտոնական բացման արարողությունը և զեկույցների մեկնարկը։
Մարիամ Գևորգյանը ներկայացրեց իր պոստերային զեկույցը՝ «Lichen Mycobiont and Photobiont Diversity on Mt. Aragats (Armenia)» թեմայով, որը նվիրված է Հայաստանի Արագած լեռան քարաքոսերի սնկային և ֆոտոսինթեզող բաղադրիչների բազմազանության ուսումնասիրությանը։
Համաժողովի առաջիկա օրերին պոստերային ներկայացումներով հանդես կգան նաև Արսեն Գասպարյանը և Նաիրա Սարգսյանը՝ ներկայացնելով Հայաստանում իրականացվող արդիական քարաքոսաբանական հետազոտությունների արդյունքները։
IAL10-ը ներառում է ավելի քան 180 բանավոր և արագ զեկույց, ավելի քան 170 պոստերային ներկայացում և 4 աշխատարան, որոնք ընդգրկում են քարաքոսաբանության գրեթե բոլոր ուղղությունները՝ տաքսոնոմիայից և կենսաբազմազանությունից մինչև էկոֆիզիոլոգիա, կենսամոնիթորինգ, մշակութային ժառանգության պահպանություն և այլ թեմաներ։
Մասնակցությունն իրականացվում է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող 23LCG-1F007 «Քարաքոսերի հետազոտությունների զարգացում և կարողությունների հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակում։

Photos from Lichens and Fungi of Armenia's post 23/07/2026

📘 Քարաքոսերի հետազոտման և պահպանության գիտական խմբի նոր հոդվածը՝ Journal of Fungi միջազգային գիտական ամսագրում
📰 “Life on UNESCO Heritage: Modelling Lichen Colonization on an Armenian Cross-Stone (Khachkar)”
Journal of Fungi 12(8), 2026 թ.
👩‍🔬👨‍🔬 Հեղինակներ՝
P. L. Nimis, S. Doce, E. Pittao, N. Sargsyan, L. Muggia, A. Gasparyan
📌 Հոդվածում ներկայացված են Նորատուսի միջնադարյան բազալտե խաչքարի վրա քարաքոսերի գաղութացման առաջին համալիր ուսումնասիրության արդյունքները։ Հետազոտության ընթացքում գնահատվել են քարաքոսային համայնքների տարածվածությունը, տեսակային կազմը, միկրոմիջավայրային պայմանների ազդեցությունը և քարաքոսերի հնարավոր դերը խաչքարերի կենսաքայքայման ու պահպանության գործընթացներում։
🌍 Սա հայկական խաչքարերի վրա քարաքոսերի վերաբերյալ առաջին գիտական հետազոտությունն է, որն իրականացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված հուշարձանների վրա և կարևոր հիմք է ստեղծում դրանց հետագա մոնիթորինգի ու գիտահիմն պահպանության համար։
🖋 Աշխատանքը կարևոր ներդրում է ինչպես Հայաստանի քարաքոսաբանության, այնպես էլ մշակութային ժառանգության պահպանության և կենսաքայքայման ուսումնասիրությունների ոլորտներում։
📰 Հետազոտությունն իրականացվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող 23LCG-1F007 «Քարաքոսերի հետազոտությունների զարգացում և կարողությունների հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակում։
https://mdpi-res.com/d_attachment/jof/jof-12-00547/article_deploy/jof-12-00547.pdf?version=1784795693

20/07/2026

Պսորա խաբուսիկ
/Psora decipiens/

📌Psoraceae ընտանիքի քարաքոսերից է, որը լայնորեն տարածված է Եվրոպայում, Ասիայում և Հյուսիսային Ամերիկայում։ Տեսակը բնորոշվում է կարմրավունից մինչև վառ շագանակակարմիր, թեփուկավոր թալոմով, որի եզրերը հաճախ բարձրացած են և ծածկված սպիտակավուն փառով (պրուինայով)։ Պտղամարմինները (ապոթեցիումները) սովորաբար զարգանում են թեփուկների եզրերին և ունեն մուգ շագանակագույնից մինչև սև սկավառակ։
🌎Psora decipiens-ը հիմնականում աճում է բաց, արևոտ և չոր կենսավայրերում՝ կրաքարային, կավային կամ ավազային հողերի վրա։ Այն կենսահողի (biological soil crust) կարևոր բաղադրիչներից է, որտեղ այլ քարաքոսերի, մամուռների և ցիանոբակտերիաների հետ միասին ձևավորում է հողի մակերեսի պաշտպանիչ շերտ։
⛰️Այս տեսակի էկոլոգիական նշանակությունը մեծ է. այն նպաստում է հողի մասնիկների ամրացմանը, նվազեցնում է քամու և ջրի ազդեցությամբ առաջացող էրոզիան, պահպանում է հողի խոնավությունը և ստեղծում բարենպաստ պայմաններ այլ օրգանիզմների զարգացման համար։ Psora decipiens-ը հաճախ դիտարկվում է որպես լավ պահպանված չոր և կիսաչոր էկոհամակարգերի բնորոշ տեսակ և կարևոր դեր ունի այդ էկոհամակարգերի կայունության պահպանման գործում։
Հայաստանում հանդիպում է Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում։

#Քարաքոսեր #ՀայաստանիՔարաքոսեր #ՀայաստանիԲնություն #Կենսաբազմազանություն #Գիտություն #ԲնությանՊահպանություն #Էկոլոգիա

04/07/2026

«Քարաքոսերի հետազոտման և պահպանության գիտական խմբի» ողջ անձնակազմը սիրով շնորհավորում է գիտական խմբի ղեկավար Արսեն Գասպարյանին` ծննդյան օրվա կապակցությամբ։
Մաղթելով քաջ առողջություն, անսպառ եռանդ, գիտական նոր հաջողություններ և ընտանեկան երջանկություն։

Photos from Lichens and Fungi of Armenia's post 15/05/2026

📌Դիլիջան քաղաքում դեռևս ընթանում է «Առաջընթաց արդյունավետ գիտությամբ – ԱԱԳ-2026» գիտաժողովը, որի շրջանակում պոստերային զեկույցով հանդես եկան նաև «Քարաքոսերի հետազոտման և պահպանության գիտական խմբի» անդամներ` Մարիամ Գևորգյանը և Նաիրա Սարգսյանը. «Քարաքոսերի գաղութացման մոդելավորումը` հայկական խաչքարի վրա» թեմայով։
👥️Գիտաժողովն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի բարձր հովանու ներքո, որտեղ երիտասարդ հետազոտողները հանդես են գալիս նաև «Gong Show» ձևաչափով, որի շրջանակում կարճ ելույթներով ներկայացնում են իրենց իրականացվող հետազոտական աշխատանքները։ Այն միավորում է տարբեր ոլորտների մասնագետների՝ գիտական համագործակցության ընդլայնման և հետազոտական կարողությունների զարգացման նպատակով։

Photos from Lichens and Fungi of Armenia's post 13/05/2026

📌Սույն թվականի մայիսի 11-ից 16-ը Քարաքոսերի հետազոտման և պահպանության գիտական խմբի ղեկավար Արսեն Գասպարյանը, խմբի անդամներ Նաիրա Սարգսյանը և Մարիամ Գևորգյանը մասնակցում են Դիլիջան քաղաքում անցկացվող «Առաջընթաց արդյունավետ գիտությամբ – ԱԱԳ-2026» գիտաժողովին, որի շրջանակում այսօր Արսեն Գասպարյանը հանդես եկավ ելույթով՝ «Քարաքոսերի հետազոտությունների զարգացում և կարողությունների հզորացում Հայաստանում» թեմայով։
👨‍🏫Ելույթի հիմնական նպատակը խմբի գործունեության ներկայացումն էր՝ ներառելով ընթացիկ հետազոտությունները, սպասվող ծրագրերը, իրականացված գիտական հրապարակումներն ու աշխատանքները, ինչպես նաև ծրագրերի շահառուներին ուղղված համագործակցային ուղղությունները։
👥️Գիտաժողովն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի բարձր հովանու ներքո, որտեղ երիտասարդ հետազոտողները հանդես են գալիս նաև «Gong Show» ձևաչափով, որի շրջանակում կարճ ելույթներով ներկայացնում են իրենց իրականացվող հետազոտական աշխատանքները։ Այն միավորում է տարբեր ոլորտների մասնագետների՝ գիտական համագործակցության ընդլայնման և հետազոտական կարողությունների զարգացման նպատակով։

Photos from Lichens and Fungi of Armenia's post 30/04/2026

👥️Քարաքոսերի հետազոտման և պահպանության գիտական խումբը այսօր մեկնարկեց 2026 թ-ի դաշտային աշխատանքները` Երևանի հարակից կիսանապատային և տափաստանային տարածքներից։
📌Դաշտային հետազոտություններին միացել էր նաև սնկաբան Կարեն Անտաշյանը, որի մասնագիտական և անհատական փորձը կարևոր դեր ունեցավ սնկային տեսակների հայտնաբերման և նույնականացման գործընթացում։
🍄Աշխատանքների հիմնական նպատակը տվյալ էկոհամակարգերում տարածված սնկերի ուսումնասիրությունն էր, տեսակային կազմի հստակեցումը և դրանց էկոլոգիական առանձնահատկությունների գնահատումը։ Հետազոտությունների ընթացքում իրականացվել է նմուշառում տարբեր ենթաշերտերից՝ հողից, բուսական մնացորդներից և օրգանական նյութերով հարուստ տարածքներից, ինչը հնարավորություն է տալիս առավել ամբողջական պատկերացում կազմել սնկային կենսաբազմազանության մասին։ Դաշտային աշխատանքների ընթացքում հավաքված նմուշները կանցնեն լաբորատոր ուսումնասիրություններ՝ տեսակների ճշգրիտ նույնականացման և հետագա գիտական վերլուծությունների իրականացման նպատակով։

Photos from Lichens and Fungi of Armenia's post 23/04/2026

📌Սույն թվականի ապրիլի 14-17-ը Շվեդիայի Ուփսալա քաղաքում տեղի ունեցավ «Սնկերի պահպանությունը Եվրոպայում․ փաստերից դեպի գործողություն» խորագրով միջազգային գիտաժողովը։ Քարաքոսերի հետազոտման և պահպանության գիտական խմբի ղեկավար, ինչպես նաև Հայաստանի ամերիկյան համալսարանի Զավեն Պ. և Սոնյա Ակյան գիտությունների և ճարտարագիտական քոլեջի դոցենտ, կ․գ․թ․ Արսեն Գասպարյանը մասնակցեց գիտաժողովին՝ ներկայացնելով Հայաստանում քարաքոսերի և սնկերի պահպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքները։
Մասնավորապես, նա ներկայացրեց պոստերային զեկույց՝ նվիրված այն քարաքոսերի և սնկերի տեսակներին, որոնք առաջարկվում են ներառել Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
💼Աշխատանքն իրականացվում է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող 23LCG-1F007 «Քարաքոսերի հետազոտությունների զարգացում և կարողությունների հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակում։ Արսեն Գասպարյանը նաև իր շնորհակալությունն է հայտնում Հայաստանի ամերիկյան համալսարանի JACE Foundation Research Innovation Grant ծրագրի աջակցության համար։

📍From April 14 to 17, the international conference “Fungal Conservation in Europe: Evidence to Action” was held in Uppsala, Sweden. Dr. Arsen Gasparyan, Head of the Lichen Research and Conservation Group at the A. Takhtajyan Institute of Botany, and Assistant Professor at the Zaven P. and Sonia Akian College of Science and Engineering, American University of Armenia, participated in the conference, presenting ongoing research on lichen and fungal conservation in Armenia.
In particular, he delivered a poster presentation on lichen and fungal species proposed for inclusion in the Red Data Book of Armenia.
This work is conducted within the framework of the project “Advancing Lichen Research and Capacity Building in Armenia” (23LCG-1F007), funded by the Committee of Higher Education and Science of Armenia. Dr. Arsen Gasparyan also acknowledges the support of the JACE Foundation Research Innovation Grant Program at the American University of Armenia.
#քարաքոսեր #սնկեր #կենսաբազմազանություն #բնապահպանություն #կարմիրգիրք #գիտությունՀայաստանում #էկոհամակարգեր #պահպանություն #բուսաբանություն #միկոլոգիա

16/04/2026

Ֆլավոպարմելիա այծի greenshield lichen
/Flavoparmelia caperata/

🌳Տարածված տերևանման քարաքոսերից, որը աճում է ծառերի կեղևի, իսկ երբեմն՝ ժայռերի վրա։ Տեսակի անվանումը ծագում է լատիներեն caperatus բառից, որը նշանակում է «կնճռոտ»։
🔍Flavoparmelia caperata-ն միջինից խոշոր քարաքոս է, որը չորանալուց հետո ունի շատ յուրահատուկ բաց դեղնականաչ վերին կեղև։ Թալոմի բլթակները կարող են հարթ լինել, բայց բավականին հաճախ ունեն կնճռոտ տեսք, հատկապես ավելի հին նմուշների մոտ: Ստորին մակերեսը սև է, բացառությամբ մակերեսին ամրացված սև և չճյուղավորված ռիզինների։ Ապոթեցիումներ հազվադեպ են հանդիպում։
🫧Ինչպես շատ այլ քարաքոսերի տեսակներ, Ֆլավոպարմելիան ևս օդի աղտոտվածության կենսաբանական ցուցիչ է: Ավելին, այն օգտագործվում է տեղական կլիմայի փոփոխության մոնիթորինգի համար` քարաքոսերի քարտեզագրման միջոցով։
#Սնկեր #Քարաքոսեր

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Address

1 Acharyan Str
Yerevan