🔊Իրազեկման ակցիա
Anush Martirosyan
Գայի \ Հայկ Բժշկյանց\ անվան Հ. 129 հիմնական դպրոց
Գայի-Հայկ Բժշկյանց անվան Հ.129 հիմնական դպրոցի աշակերտական խորհուրդ
«Դպրոցը գիտելիքի դարբնոց է, որտեղ կերտվում է ապագայի լուսավոր մարդը»։
🔊Իրազեկման ակցիա
Anush Martirosyan
Գայի \ Հայկ Բժշկյանց\ անվան Հ. 129 հիմնական դպրոց
18/04/2026
Ապրիլի 18-ը նշվում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային խորհրդի նախաձեռնությամբ։ Այն հաստատվել է 1982 թվականին և նպատակ ունի բարձրացնել հանրության իրազեկվածությունը մշակութային ժառանգության պահպանության կարևորության մասին։
🌎Այս օրը աշխարհի տարբեր երկրներում կազմակերպվում են բազմաբնույթ միջոցառումներ, ցուցահանդեսներ և կրթական ծրագրեր՝ ներկայացնելու պատմական հուշարձանների արժեքը։
📌Այս կարևոր օրվա շրջանակում մեր դպրոցի սովորողները նախաձեռնեցին մաքրության և իրազեկման ակցիաներ։
🧹Նրանք մաքրեցին դպրոցի բակում տեղադրված Գայի (Հայկ Բժշկյանցի) կիսանդրին և հարակից տարածքը, ինչպես նաև Նոր Արաբկիրի 50-ամյակին նվիրված հուշակոթողի տարածքը։
🔊Իրազեկման ակցիա իրականացրին Արաբկիրի այգում։
💚Նման նախաձեռնությունները նպաստում են սովորողների մեջ պատասխանատվության, հոգատարության և սեփական համայնքի հանդեպ արժևորման զգացման ձևավորմանը։
Anush Martirosyan
Գայի \ Հայկ Բժշկյանց\ անվան Հ. 129 հիմնական դպրոց
«Տարվա իմ ներդրումը դեպի անվտանգ միջավայր»
Anush Martirosyan
Գայի \ Հայկ Բժշկյանց\ անվան Հ. 129 հիմնական դպրոց
01/04/2026
Հարգելի՛ և սիրելի՛ տնօրեն, ընկեր Մարտիրոսյան,
Գայի(Հայկ Բժշկյանց) անվան Հ.129 հիմնական դպրոցի ողջ անձնակազմի, Աշակերտական խորհրդի և բոլոր սովորողների անունից ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ ծննդյան օրվա առթիվ։
Այս գեղեցիկ օրը ևս մեկ առիթ է արժևորելու Ձեր նվիրված, պատասխանատու և օրինակելի աշխատանքը։ Ձեր սկզբունքայնությունն ու պահանջկոտությունը ձևավորում են կարգապահ ու նպատակասլաց միջավայր, իսկ Ձեր մարդկային ջերմությունն ու սրտացավությունը ստեղծում են վստահություն և համախմբվածություն մեր դպրոցում։
Դուք մեզ համար այն առաջնորդն եք, ում աշխատանքը և կերպարը ոգեշնչում են թե՛ սովորողներին, թե՛ անձնակազմին։ Ձեր յուրաքանչյուր որոշում, խոսք և քայլ միտված է մեր դպրոցի զարգացմանը և յուրաքանչյուրի հաջողությանը։
❤️Մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, անսպառ եռանդ, հաջողություններով լի նոր ուղի և խաղաղ ու ներդաշնակ օրեր։ Թող Ձեր նվիրումն ու աշխատանքը միշտ արժևորվեն, իսկ Ձեր շուրջը լինի համերաշխ, շնորհակալ և հաջողակ համայնք։
🌹Սիրով և խորին հարգանքով՝
դպրոցի անձնակազմ,
Աշակերտական Խորհուրդ և սովորողներ։
Anush Martirosyan
Ապրիլի 1-ի կապակցությամբ դպրոցում իրականացվեց ստեղծագործական նախաձեռնություն՝
աշակերտների և Աշակերտական խորհրդի համատեղ մասնակցությամբ։
💛ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՊՐԻԼԻ 1 😊
Աշակերտական խորհրդի անդամները սիրով շնորհավորեցին մեր դպրոցի սիրելի ուսուցիչներին ու կին աշխատակիցներին։
Փոքրիկ ուշադրությունը դարձավ մեծ ժպիտների պատճառ։
Շնորհավորում ենք բոլոր կանանց և մաղթում արևոտ ու երջանիկ գարուններ։ 💐
03/03/2026
26.02.2026թ.-ին տեղի ունեցավ 2025–2026 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի Աշակերտական խորհրդի հերթական նիստը։
Նիստի ընթացքում քննարկվեցին ԱԽ տարեկան ծրագրով նախատեսված միջոցառումները և ընթացիկ այլ հարցեր։
📚📚📚
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Website
Address
Yerevan