Center for Culture and Civilization Studies

Website Contact the school

Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնը (ՔՄՀԿ) հիմնադրվել է 2007 թ.-ի ապրիլին։ Կենտրոնը զբաղվում է արժեքային համակարգերի, քաղաքակրթական հոսքերի, միջմշակութային համագործակցության մեխանիզմների, տարածաշրջանային քաղաքական և հասարակական գործընթացների, ինչպես նաև հանրային քաղաքականության տարբեր խնդիրների ուսումնասիրությամբ: Կենտրոնն իր հետազոտական արդյունքները պարբերաբար հրատարակում է Վերլուծական տեղեկագիր և Հանրային քաղաքականության խորհրդատու հանդեսներում:
Կենտրոնի ղեկավարն է բանասիրական գիտությունների թեկնածու պրոֆեսոր Դավիթ Հովհաննիսյանը։

The Center for Civilization and Cultural Studies (CCCS) was founded in April 2007. The research activities of the Center focus on a wide range of issues including value systems, civilizational streams, mechanisms of intercultural cooperation, regional socio-political processes, as well as public policy making. The Center periodically publishes the results of its work in the issues of The Analytical Bulletin and The Counselor of Public Policy. The Center is headed by Professor David Hovhannisyan.

Центр по исследованию проблем культуры и цивилизации (ЦИПКЦ) был основан в апреле 2007 года. Работы Центра сосредоточены на изучении проблем ценностных систем, цивилизационных потоков, механизмов межкультурного сотрудничества, региональных социально-политических процессов, а также вопросов общественной политики (public policy). Результаты исследований периодически публикуются в Аналитическом Бюллетене и в Советнике общественной политики.
Центр возглавляет кандидат филологических наук профессор Давид Ованнисян.

ՔՄՀԿ կենտրոնի հետազոտող, քաղաքական գիտությունների դոկտոր Նարեկ Սուքիասյանը ( Narek Armen Sukiasyan) Լևոն Սարդարյանի հեղի...
19/09/2026

ՔՄՀԿ կենտրոնի հետազոտող, քաղաքական գիտությունների դոկտոր Նարեկ Սուքիասյանը ( Narek Armen Sukiasyan) Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդման շրջանակում անդրադարձել է Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների ներկա վիճակին և երկկողմ լարվածության հիմնական խնդիրներին։

Նա խոսել է «Հարավկովկասյան երկաթուղու», ԵԱՏՄ-ի, ռուսական ռազմաբազայի, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումների մասին։ Անդրադարձ է կատարվել նաև վերջին օրերին դեսպանների՝ Գանձասար և Շուշի կատարած այցերին։

Սուքիասյանի խոսքով՝ երկաթուղին Հայաստան–Ռուսաստան լարվածության գլխավոր առանցքն է, իսկ Ռուսաստանը ձգտում է պահպանել Հայաստանի նկատմամբ իր ազդեցության լծակները։

Դիտե՛ք ամբողջական հաղորդումը՝ https://www.youtube.com/watch?v=rpJOmdjNPzA

____

Narek Sukiasyan, researcher at the CCCS and Doctor of Political Sciences, addressed the current state of Armenia–Russia relations and the main issues underlying bilateral tensions on Levon Sardaryan’s program “Without Footnotes.”

He spoke about the South Caucasus Railway, the Eurasian Economic Union (EAEU), the Russian military base, as well as regional developments. The program also touched upon the ambassadors’ visits to Gandzasar and Shushi in recent days.

According to Sukiasyan, the railway is the main point of contention in Armenia–Russia relations, while Russia seeks to preserve its leverage and influence over Armenia.

Watch the full program: https://www.youtube.com/watch?v=rpJOmdjNPzA

17/09/2026

Սեպտեմբերի 12-ին ՔՄՀԿ-ում տեղի ունեցավ փորձագիտական քննարկում՝ «Հայ-ռուսական հարաբերություններ. մոտեցումներ, անվտանգություն, տնտեսություն» թեմայով։

Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց հայ-ռուսական հարաբերությունների փոխակերպմանը, Հայաստանի անվտանգության մարտահրավերներին և տնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացման հնարավորություններին։

_______

On September 12, the Center for Civilizational and Cultural Studies (CCCS) held an expert discussion on “Armenian-Russian Relations: Approaches, Security, Economy.”

The discussion addressed the transformation of Armenian-Russian relations, Armenia’s security challenges, and opportunities for diversifying its economic relations.

Սեպտեմբերի 12-ին Քաղաքակրթական և Մշակութային Հետազոտությունների Կենտրոնում (ՔՄՀԿ) տեղի ունեցավ փորձագիտական քննարկում՝ գ...
15/09/2026

Սեպտեմբերի 12-ին Քաղաքակրթական և Մշակութային Հետազոտությունների Կենտրոնում (ՔՄՀԿ) տեղի ունեցավ փորձագիտական քննարկում՝ գործընկեր կազմակերպությունների և մասնագիտական համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Քննարկման թեման էր «Հայ-ռուսական հարաբերություններ. մոտեցումներ, անվտանգություն, տնտեսություն»։

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց 2018 թվականից ի վեր հայ-ռուսական հարաբերությունների փոխակերպմանը, Հայաստանի պաշտպանական ոլորտում տեղի ունեցող փոփոխություններին և Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ պատերազմի համատեքստում Հայաստանի անվտանգության քաղաքականության նոր մարտահրավերներին։

Քննարկման ընթացքում ներկայացվեցին նաև Հայաստանի տնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացման հնարավորությունները, Ռուսաստանի հետ տնտեսական կապերի վերաբերյալ տարբեր մոտեցումները և Հայաստանի համար առկա ռազմավարական ընտրությունները։

______

On September 12, the Center for Civilizational and Cultural Studies (CCCS) held an expert discussion with the participation of representatives of partner organizations and the professional community.

The discussion focused on “Armenian-Russian Relations: Approaches, Security, Economy.”

The meeting addressed the transformation of Armenian-Russian relations since 2018, developments in Armenia’s defense sector, and new challenges to Armenia’s security policy in the context of Russia’s war against Ukraine.

The discussion also explored opportunities for diversifying Armenia’s economic relations, different approaches to economic ties with Russia, and the strategic choices available to Armenia.

ՔՄՀԿ կենտրոնի հետազոտող, քաղաքական գիտությունների դոկտոր Նարեկ Սուքիասյանը (Narek Armen Sukiasyan) Infocom-ի հետ զրույցո...
11/09/2026

ՔՄՀԿ կենտրոնի հետազոտող, քաղաքական գիտությունների դոկտոր Նարեկ Սուքիասյանը (Narek Armen Sukiasyan) Infocom-ի հետ զրույցում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերությունների վերջին զարգացումներին և Հայաստանի համար կարևոր տնտեսական ու ենթակառուցվածքային հարցերին։

Նա խոսել է «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հնարավոր ավարտի և երկաթուղու ազգայնացման հեռանկարի, Ռուսաստանի կողմից հնարավոր տնտեսական ճնշումների, «Գազպրոմի», ատոմակայանի, ԵԱՏՄ-ի և Հայաստանի՝ այլ երկրների հետ համագործակցության հնարավորությունների մասին։ Առանձին անդրադարձ է կատարվել նաև այն հարցին, թե ովքեր կարող են փոխարինել Ռուսաստանին երկաթուղու կառավարման հարցում։

📌 Կարդացե՛ք ամբողջական հարցազրույցը՝ https://infocom.am/10049757/?fbclid=IwY2xjawUQsE1wZG9mBWV4dG4DYWVtAjEwAGJyaWQRMUtZWEd5bzdMWTVGdVBybXhzcnRjBmFwcF9pZBAyMjIwMzkxNzg4MjAwODkyAAEevffAQ6DW5UBxtIzYdMshAqrOAmhPqIWuhuEYtZJiOsKNb7Jg8p9MxqkwDBw_aem_KkILFI-g8f7MCIVMbMlTaw
_______

Narek Sukiasyan, a researcher at the CCCS and a Doctor of Political Science, spoke to Infocom about recent developments in Armenian-Russian relations and key economic and infrastructure issues facing Armenia.

He discussed the possible end of the concession agreement for the South Caucasus Railway and the prospect of nationalizing the railway, potential economic pressure from Russia, Gazprom, the nuclear power plant, the Eurasian Economic Union (EAEU), and Armenia’s opportunities for cooperation with other countries.

The interview also addresses which countries or actors could potentially replace Russia in managing Armenia’s railway infrastructure.

📌 Read the full interview: https://infocom.am/10049757/?fbclid=IwY2xjawUQsE1wZG9mBWV4dG4DYWVtAjEwAGJyaWQRMUtZWEd5bzdMWTVGdVBybXhzcnRjBmFwcF9pZBAyMjIwMzkxNzg4MjAwODkyAAEevffAQ6DW5UBxtIzYdMshAqrOAmhPqIWuhuEYtZJiOsKNb7Jg8p9MxqkwDBw_aem_KkILFI-g8f7MCIVMbMlTaw

🔷 Ի՞նչ վիճակում են հայ-ռուսական հարաբերությունները։
🔷 Ի՞նչ կլինի «Հարավկովկասյան երկաթուղու» հետ:
🔷 Հնարավո՞ր է երկաթուղու ազգայնացում:
🔷 Ռուսաստանը կարո՞ղ է տնտեսական և այլ ճնշումներ գործադրել Հայաստանի վրա:
🔷 Ովքե՞ր կարող են փոխարինել Ռուսաստանին հայկական երկաթուղու կառավարման հարցում:
🔷 Ի՞նչ սպասել «Գազպրոմի» և ատոմակայանի հարցերում:

🔗 Այս և այլ հարցերի շուրջ «Ինֆոքոմը» զրուցել է քաղաքական գիտությունների դոկտոր, ռուսագետ Նարեկ Սուքիասյանի հետ։

📌 Հարցազրույցը՝ մեկնաբանությունում։

Մեր հետազոտող Նարեկ Սուքիասյանի (Narek Armen Sukiasyan) մեկնաբանությունները տեղ են գտել ֆրանսիական Mediapart-ի հոդվածում...
11/09/2026

Մեր հետազոտող Նարեկ Սուքիասյանի (Narek Armen Sukiasyan) մեկնաբանությունները տեղ են գտել ֆրանսիական Mediapart-ի հոդվածում, որն անդրադառնում է Հայաստանի էներգետիկ անվտանգությանը, Մեծամորի ատոմակայանի ապագային և Հայաստանի՝ Ռուսաստանի հետ էներգետիկ ու քաղաքական հարաբերություններին։

📌 Կարդացեք ամբողջական հոդվածը՝https://www.mediapart.fr/journal/international/100826/en-armenie-une-centrale-nucleaire-bout-de-souffle-au-coeur-des-appetits-geopolitiques

_______

Comments by our researcher Narek Sukiasyan have been featured in a French Mediapart article examining Armenia’s energy security, the future of the Metsamor Nuclear Power Plant, and Armenia’s energy and political relations with Russia.

📌 Read the full article: https://www.mediapart.fr/journal/international/100826/en-armenie-une-centrale-nucleaire-bout-de-souffle-au-coeur-des-appetits-geopolitiques

Mediapart est un journal d’information numérique, participatif et indépendant, sans publicité ni subvention, et qui ne vit que du soutien de ses lecteurs et lectrices.

Մեր հետազոտող, իրանագետ Աննա Դավթյան-Գևորգյանը ( Anna Davtyan-Gevorgyan)  «Լրատվական ռադիո»-ի եթերում անդրադարձել է մի շ...
08/09/2026

Մեր հետազոտող, իրանագետ Աննա Դավթյան-Գևորգյանը ( Anna Davtyan-Gevorgyan) «Լրատվական ռադիո»-ի եթերում անդրադարձել է մի շարք կարևոր հարցերի․ ինչպե՞ս ենք մենք տեսնում մեզ և մեր հարևաններին, որքանո՞վ են ապագայի մասին մեր պատկերացումներն ու իրավիճակների մոդելները մոտ իրականությանը, ի՞նչ է կատարվում Իրանում և Մոսկվայում:

Զրույցի ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային զարգացումները, Հայաստանի շուրջ ձևավորվող իրավիճակն ու հնարավոր զարգացումները։

🔗 Դիտեք հարցազրույցն այստեղ՝ https://www.youtube.com/watch?v=ilvSksBzNEs

__________

Our researcher and Iranologist Anna Davtyan-Gevorgyan spoke on Armenian News Radio about several important questions: How do we perceive ourselves and our neighbors? To what extent do our visions of the future and scenario models correspond to reality? What is happening in Iran and Moscow?

The conversation also covered regional developments, the situation unfolding around Armenia, and possible future scenarios.

🔗 Watch the full interview here: https://www.youtube.com/watch?v=ilvSksBzNEs

Մեր հետազոտող Նարեկ Սուքիասյանի ( Narek Armen Sukiasyan) մեկնաբանությունները տեղ են գտել դանիական Udenrigs-ի հոդվածում, ...
05/09/2026

Մեր հետազոտող Նարեկ Սուքիասյանի ( Narek Armen Sukiasyan) մեկնաբանությունները տեղ են գտել դանիական Udenrigs-ի հոդվածում, որն անդրադառնում է Հայաստանի արտաքին քաղաքականությանը, ԵՄ-ի դերին Հարավային Կովկասում և տարածաշրջանային խաղաղության գործընթացին։

📌 Կարդացեք ամբողջական հոդվածը՝ https://udenrigs.dk/pashinyan-vandt-endnu-engang-valget-i-armenien-nu-venter-de-svaere-opgaver/

________

Comments by our researcher Narek Sukiasyan were featured in an article by Danish outlet Udenrigs, which explores Armenia’s foreign policy, the EU’s role in the South Caucasus, and the regional peace process.

📌 Read the full article: https://udenrigs.dk/pashinyan-vandt-endnu-engang-valget-i-armenien-nu-venter-de-svaere-opgaver/

Armeniens premierminister har fået befolkningens opbakning til endnu en periode, men mistet det flertal, der er nødvendigt for at ændre forfatningen. Det kan spænde ben for den skrøbelige fredsproces med Aserbajdsjan og give Rusland mulighed for at udnytte et mere polariseret Armenien.

ՔՄՀԿ կենտրոնի հետազոտող, քաղաքական գիտությունների դոկտոր Նարեկ Սուքիասյանը ( Narek Armen Sukiasyan)  «Մեդիալաբի» հարցազր...
04/09/2026

ՔՄՀԿ կենտրոնի հետազոտող, քաղաքական գիտությունների դոկտոր Նարեկ Սուքիասյանը ( Narek Armen Sukiasyan) «Մեդիալաբի» հարցազրույցում անդրադարձել է Բիշքեկում կայացած Նիկոլ Փաշինյան–Վլադիմիր Պուտին հանդիպմանը և հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակին։

Նա խոսել է կողմերի տարբեր առաջնահերթությունների, ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև Հայաստանի ընտրության, ռուսական կոնցեսիայի ներքո գործող «Հարավկովկասյան երկաթուղու», TRIPP-ի, Գյումրիում ռուսական ռազմաբազայի և Հայաստանի տնտեսության վրա Ռուսաստանի կողմից կիրառվող սահմանափակումների հնարավոր ազդեցությունների մասին։

Կարդացե՛ք ամբողջական հարցազրույցը՝ https://medialab.am/321533/

________

Narek Sukiasyan, a researcher at CCCS and Doctor of Political Sciences, discussed the Nikol Pashinyan–Vladimir Putin meeting held in Bishkek and the current state of Armenian-Russian relations in an interview with MediaLab.

He spoke about the differing priorities of the two sides, Armenia’s choice between the EAEU and the EU, the South Caucasus Railway operating under a Russian concession, TRIPP, the Russian military base in Gyumri, and the potential impact of Russia-imposed restrictions on Armenia’s economy.

Read the full interview: https://medialab.am/321533/

ՔՄՀԿ հրավիրյալ հեղինակների շարքում ներկայացնում ենք մեր գործընկեր, ընտրական գործընթացների փորձագետ Մարիամ Հովեյանի նոր ք...
21/08/2026

ՔՄՀԿ հրավիրյալ հեղինակների շարքում ներկայացնում ենք մեր գործընկեր, ընտրական գործընթացների փորձագետ Մարիամ Հովեյանի նոր քաղաքականության փաստաթուղթը՝ «Կանանց մասնակցությունը ՀՀ ընտրական գործընթացներում» թեմայով։

Քաղաքականության փաստաթուղթը ներկայացնում է հնարավոր պատճառներ, թե ինչու են կանայք ակտիվորեն մասնակցում ընտրական գործընթացներին, բայց ավելի քիչ են ներկայացված քաղաքական որոշումների կայացման ոլորտում, ինչպես նաև առաջարկում է կանանց քաղաքական մասնակցությունը խթանելու հնարավոր քայլեր։

Անցեք հղումով՝ կարդալու ամբողջական քաղաքականության փաստաթուղթը՝ https://cccs.am/womens-participation-in-elections-in-the-republic-of-armenia/
_______________

Among the invited authors of the Center for Culture and Civilization Studies (CCCS), we present the new policy paper by our colleague and elections expert Mariam Hoveyan, titled “Women’s Participation in Electoral Processes in Armenia.”

The policy paper explores possible reasons why women actively participate in electoral processes but remain underrepresented in political decision-making, and suggests possible steps to promote women’s political participation.

Follow the link to read the full policy paper: https://cccs.am/womens-participation-in-elections-in-the-republic-of-armenia/

ՔՄՀԿ տնօրեն, պրոֆեսոր Դավիթ Հովհաննիսյանի նոր քաղաքականության փաստաթուղթը վերլուծում է Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պա...
20/08/2026

ՔՄՀԿ տնօրեն, պրոֆեսոր Դավիթ Հովհաննիսյանի նոր քաղաքականության փաստաթուղթը վերլուծում է Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի միջև Մեքքայում ստորագրված եռակողմ ռազմական համաձայնագրի նշանակությունն ու հնարավոր տարածաշրջանային հետևանքները։ Հետազոտությունն անդրադառնում է նոր դաշինքի ձևավորման շարժառիթներին, դրա ընդլայնման հեռանկարներին և հնարավոր ազդեցությանը Մերձավոր Արևելքի ու Հարավային Կովկասի անվտանգային միջավայրի վրա՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով Հայաստանի համար հնարավոր հետևանքներին։

🔗Անցեք հղումով՝ կարդալու ամբողջական քաղաքականության փաստաթուղթը՝ https://cccs.am/en/from-mecca-to-the-south-caucasus-a-new-alliance-and-its-regional-ripple-effects/

_________

CCCS Director and Professor Davit Hovhannisyan’s new policy paper analyzes the significance and potential regional implications of the trilateral military agreement signed in Mecca between Saudi Arabia, Türkiye, and Pakistan. The research examines the motivations behind the formation of the new alliance, prospects for its expansion, and its potential impact on the security environment of the Middle East and South Caucasus, with particular attention to the possible implications for Armenia.

🔗 Follow the link to read the full policy paper: https://cccs.am/en/from-mecca-to-the-south-caucasus-a-new-alliance-and-its-regional-ripple-effects/

Address

1 Alex Manoogian
Yerevan
0025

Opening Hours

Monday 09:30 - 18:00
Tuesday 09:30 - 18:00
Wednesday 09:30 - 18:00
Thursday 09:30 - 18:00
Friday 09:30 - 18:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Center for Culture and Civilization Studies posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Center for Culture and Civilization Studies:

Shortcuts

Share