13/05/2026
📌 Մայիսի 7-ին Հայաստանի եվրոպական համալսարանի Կառավարման ֆակուլտետի ուսանողները Ֆակուլտետի դեկան Նարինե Կիրակոսյանի և Կառավարման ամբիոնի դասախոս, մենթոր, տնտեսագիտության թեկնածու Անի Կատինյանի նախաձեռնությամբ ուսումնաճանաչողական այց կատարեցին ՀՀ Ազգային ժողով։
Այցի ընթացքում ուսանողները ծանոթացան ՀՀ Ազգային ժողովի կառուցվածքին, գործունեության սկզբունքներին և կանոնակարգային ընթացակարգերին, ինչպես նաև հնարավորություն ունեցան հանդիպելու ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սոնա Ղազարյանին։ Ջերմ և բովանդակալից քննարկման շրջանակում ուսանողները մասնակցեցին հարցուպատասխանին՝ բարձրաձայնելով երիտասարդներին հետաքրքրող կարևոր հարցեր։
Քննարկվեցին ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, եվրոպական ինտեգրման հեռանկարները, Ազգային ժողովի պատգամավորի լիազորություններն ու պատասխանատվությունը, ինչպես նաև երիտասարդների դերն ու ներգրավվածությունը պետական կառավարման համակարգում։
Այցի շրջանակում ուսանողներն այցելեցին նաև ՀՀ Ազգային ժողովի գրադարան և թանգարան՝ ծանոթանալով խորհրդարանական պատմությանը, պետականության զարգացման կարևոր փուլերին և Ազգային ժողովի գործունեությունն արտացոլող պատմական նյութերին։
Այցի կարևոր և հիշարժան հատվածներից էր նաև Ազգային ժողովի նիստին ներկա գտնվելը, ինչը ուսանողներին հնարավորություն տվեց գործնականում դիտարկելու օրենսդիր մարմնի աշխատանքային գործընթացը և առավել խորությամբ պատկերացնելու պետական կառավարման համակարգի գործունեությունը։
📌 On May 7, students of the Faculty of Management at the European University of Armenia had an educational visit to the National Assembly of the Republic of Armenia, initiated by Narine Kirakosyan, Dean of the Faculty, and Ani Katinyan, Lecturer at the Chair of Management, Mentor, and PhD in Economics.
During the visit, students became acquainted with the structure, functions, and procedural framework of the National Assembly. They also had the opportunity to meet with Member of Parliament Sona Ghazaryan. Within the framework of a warm and engaging discussion, students participated in an interactive Q&A session, raising important issues of interest to young people.
The discussion covered the priorities of Armenia’s foreign policy, prospects for European integration, the responsibilities and authority of Members of Parli