Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոց

Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոց

Share

Ջոն Կիրակոսյանի անվան հ. 20 հիմնական դպրոց

Photos from Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոց's post 17/07/2026

🤗Մեր ուսուցիչներն ամռան տապին էլ են զարգացնում իրենց հմտությունները։

📣Անի Արմենակյանը Լյովեն քաղաքում մասնակցել է «Մոբայլ սքուլ» (Mobile School) կազմակերպության կողմից անցկացվող վերապատրաստմանը։

📌Այն ստեղծվել է փողոցում ապրող և աշխատող երեխաներին ոչ ֆորմալ #կրթություն տրամադրելու և նրանց #ինքնագնահատականը բարձրացնելու նպատակով։

📍Գաղափարը
Եթե երեխաները չեն կարող գնալ դպրոց, ապա դպրոցն ինքը պետք է գնա նրանց մոտ՝ փողոց։

❓️Ինչպե՞ս է այն աշխատում։
Կազմակերպությունը մշակել է հատուկ շարժական #կրթական վահանակներ (սայլակներ), որոնք հեշտությամբ տեղափոխվում են փողոցներում։ Այս սայլակները բացվում են և վերածվում երկկողմանի գրատախտակների՝ հագեցած բազմաթիվ կրթական նյութերով։

📍Փողոցային աշխատողների վերապատրաստում։

Լյովենի թիմը ոչ միայն պատրաստում է սայլակները, այլև #վերապատրաստում է տեղական սոցիալական աշխատողներին ամբողջ աշխարհում, որպեսզի նրանք արդյունավետ #կիրառեն այս #մեթոդաբանությունը։

Ծրագրի հեղինակ՝ Egishe Dashtoian , INTOFF կազմակերպություն🥰😍

Natalik/ Նատալիկ & Piano Forte /Amar-Amar/Ամառ-Ամառ 13/07/2026

📣Մեր սիրելի աշակերտուհու հերթական հիասքանչ կատարումը։
🥰🤗💯Ամառվա օրերը անցկացրե՜ք Նատալիի ռիթմի ներքո։

Natalik/ Նատալիկ & Piano Forte /Amar-Amar/Ամառ-Ամառ Natali Harutyunyan/Նատալի Հարությունյան AMAR-AMARMusic and lyrics...

Photos from Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոց's post 10/07/2026

Մեծ ոգևորությամբ և հպարտությամբ կիսվում ենք մեր հաջողությամբ։ Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան հ. 20 հիմնական դպրոցը մասնակցեց ԿԶՆԱԿ հիմնադրամի կազմակերպած «Ֆիլմ, ֆիլմ, ֆիլմ» ֆիլմաստեղծման հանրապետական նորարարական նախագծին։
Մեր թիմը ներկայացրեց «Ներման մեղեդի» ֆիլմը, որը արժանացավ ԿԶՆԱԿ հիմնադրամի հանձնաժողովի համակրանքին։ Ուրախ ենք տեղեկացնել, որ դպրոցը ստացել է հավաստագիր՝ նախագծի եզրափակիչ փուլին որպես հաղթող նախագիծ մասնակցելու համար, ինչպես նաև շնորհակալագիր՝ «ԿԶՆԱԿ հիմնադրամի հանձնաժողովի համակրանք» անվանակարգին արժանանալու համար։
Շնորհավորում ենք մեր աշակերտներին՝ հիանալի աշխատանքի համար.
1. Հայկ Խաչատրյան
2. Միքայել Սահակյան
3. Էդուարդ Գալստյան
4. Դենիս Վարդանյան
5. Արթուր Մելյան
Շնորհակալություն թիմի ղեկավար՝ ուսուցիչ Մերի Ալեքսանյանին՝ այս նախագիծը կյանքի կոչելու և հաջողության հասնելու համար։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality
ԿԶՆԱԿ Հիմնադրամ / NCEDI Foundation

10/07/2026

Մեծ ոգևորությամբ և հպարտությամբ կիսվում ենք մեր հաջողությամբ։ Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան հ. 20 հիմնական դպրոցը մասնակցեց ԿԶՆԱԿ հիմնադրամի կազմակերպած «Ֆիլմ, ֆիլմ, ֆիլմ» ֆիլմաստեղծման հանրապետական նորարարական նախագծին։
Մեր թիմը ներկայացրեց «Ներման մեղեդի» ֆիլմը, որը արժանացավ ԿԶՆԱԿ հիմնադրամի հանձնաժողովի համակրանքին։ Ուրախ ենք տեղեկացնել, որ դպրոցը ստացել է հավաստագիր՝ նախագծի եզրափակիչ փուլին որպես հաղթող նախագիծ մասնակցելու համար, ինչպես նաև շնորհակալագիր՝ «ԿԶՆԱԿ հիմնադրամի հանձնաժողովի համակրանք» անվանակարգին արժանանալու համար։
Շնորհավորում ենք մեր աշակերտներին՝ հիանալի աշխատանքի համար.
1. Հայկ Խաչատրյան
2. Միքայել Սահակյան
3. Էդուարդ Գալստյան
4. Դենիս Վարդանյան
5. Արթուր Մելյան
Շնորհակալություն թիմի ղեկավար՝ ուսուցիչ Մերի Ալեքսանյանին՝ այս նախագիծը կյանքի կոչելու և հաջողության հասնելու համար։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality
ԿԶՆԱԿ Հիմնադրամ / NCEDI Foundation

10/07/2026

🌍 Խոսիր անգլերեն, բացիր նոր հնարավորություններ։

📢 Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան հ. 20 հիմնական դպրոցը միանում է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությանը և հրավիրում է խոսակցական անգլերենի ակումբի կամավորներին։

Եթե ազատ տիրապետում եք խոսակցական անգլերենին և ցանկանում եք ձեր գիտելիքներով աջակցել դպրոցականներին՝ զարգացնելու նրանց հաղորդակցական հմտությունները, ապա հենց ձեզ ենք սպասում։

👥 Կամավոր կարող են դառնալ՝
✔️ ուսուցիչներ,
✔️ բուհերի ուսանողներ,
✔️ շրջանավարտներ,
✔️ ծնողներ,
✔️ և բոլոր այն անձինք, ովքեր պատրաստ են իրենց ժամանակն ու փորձը ներդնել կրթության զարգացման գործում։

📚 Ակումբը կգործի 2026 թվականի սեպտեմբերից, շաբաթական 2 օր, անվճար հիմունքով։

🤝 Եկեք միասին ստեղծենք մի միջավայր, որտեղ անգլերենը կդառնա ոչ միայն առարկա, այլև կենդանի հաղորդակցություն, նոր ընկերություններ և նոր հնարավորություններ։

📞 Մանրամասների և գրանցման համար կապվեք մեզ հետ։
📍 Հասցե՝ Երևան, Մ. Չայլախյան 65/3

✨ Ձեր կամավոր մասնակցությունը կարող է դառնալ որևէ երեխայի վստահության, առաջընթացի և ապագա հաջողության սկիզբը։

07/07/2026

❗️Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների

Այն ծնողները, ովքեր երեխաներին հայտագրել են հանրակրթական դպրոցի առաջին դասարան, մինչև 2026 թվականի սեպտեմբերի 5-ը պետք է դիմում ներկայացնեն դպրոցի տնօրենին՝ երեխային տվյալ հաստատություն ընդունելու և ծնողի հետ պայմանագիր կնքելու նպատակով։

Դիմում ներկայացնել և պայմանագիր կնքել հնարավոր է երկու տարբերակով՝ էլեկտրոնային և թղթային։

🔸Դիմել էլեկտրոնային եղանակով

Եթե ծնողն ունի էլեկտրոնային ստորագրություն և Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում անցել է նույնականացում ԵՍԵՄ նույնականացման ազգային հարթակի միջոցով, ապա կարող է դիմումը և ապա պայմանագիրը ստորագրել էլեկտրոնային ստորագրության միջոցով։

🔸Դիմել թղթային եղանակով

Եթե ծնողը չունի էլեկտրոնային ստորագրություն և չի նույնականացել ԵՍԵՄ նույնականացման ազգային հարթակի միջոցով, ապա կարող է դիմումը դպրոց ներկայացնել թղթային եղանակով և պայմանագիրը ստորագրել առձեռն՝ թղթային տարբերակով։

Էլեկտրոնային ստորագրություն չունենալը որևէ դեպքում չի կարող խանգարել ծնողին՝ երեխային դպրոց ընդունելու գործընթացում։

Ուշադրություն․ 2026 թվականի սեպտեմբերի 5-ից հետո ինքնաշխատ եղանակով կչեղարկվեն այն երեխաների հայտերը, որոնց ծնողները դիմում չեն ներկայացրել։

Ուստի, խնդրում ենք դիմումները դպրոց ներկայացնել մինչև սեպտեմբերի 5-ը։

Photos from Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոց's post 05/07/2026

📣Հպարտությամբ շնորհավորում ենք մեր դպրոցի պատմության ուսուցչուհի Նարինե Սաղաթելյանին և երաժշտության ուսուցչուհի Անահիտ Ռուբինյանին` «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Աշխարհացույցի եռամսյա վերապատրաստումներ» ուսուցման ծրագրի շրջանակներում հետազոտական աշխատանքի հաջող իրականացման, մասնագիտական անդրադարձի և կրթական նորարարության զարգացման գործում ներդրման համար
«Աշխարհացույցի հետազոտող ուսուցիչ» հավաստագրերին արժանանալու առթիվ:
😊Մաղթում ենք շարունակական մասնագիտական աճ, ստեղծագործական նոր ձեռքբերումներ և անսպառ եռանդ՝ ի նպաստ կրթության որակի բարձրացման և սովորողների հաջողությունների։


#ՎիզուալՀայաստանհիմնադրամ

#Աշխարհացույց
#Հետազոտողուսուցիչ

Photos from Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոց's post 04/07/2026

📣Ավարտվեց ևս մեկ ուսումնական տարի։ Փակեցինք ևս մեկ սերնդի պատանության գիրք, որը միշտ կպահենք մեր հուշերում։😊

📣Սիրելի՜ շրջանավարտներ, ամեն բանի վերջ մի նոր բանի սկիզբ է։ Հրաժեշտ տալով պատանեկան տարիներին՝ մտնում եք կյանքի մի նոր փուլ, որտեղ սպասվում են բազմաթիվ փորձություններ։ Լիահույս ենք, որ դպրոցում ստացած սերն ու գիտելիքը կօգնեն ձեզ պատվով հաղաթահարելու ամենը։

🤗Բարի՜ երթ, սիրելի՜ շրջանավարտներ:

04/07/2026

📍8/1 դասարան
👩‍🏫Տ. Սևոյան
📌Ավարտական խնջույք

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Website

Address

Միքայել Չայլախյան փող. , 65/3
Yerevan
0025

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00