Իմ Դայակ - Im Dayak

Իմ Դայակ - Im Dayak

Share

Ողջունում ենք Ձեզ «Իմ Դայակ» կազմակերպության պաշտոնա?

Photos 20/01/2017

Սիրելի՛ մայրիկներ,

«Իմ դայակ» ընկերությունը հրավիրում է համագործակցության:

Գիտենք, որ երեխայի խնամքին զուգահեռ շատերդ չեք հասցնում ունենալ ֆիքսված աշխատանք: Այսպիսով, մեզ անհրաժեշտ են մայրիկներ, ովքեր ակտիվ են սոց.ցանցերում, ունեն ֆեյսբուքյան տեղեկատվական էջ վարելու որոշ հմտություններ:

Նկարագրություն

• «Իմ դայակ» ֆեյսբուքյան էջի վարում
• Ընկերության ծառայությունների մասին տեղեկատվության տարածում ֆեյսբուքյան ակտիվ խմբերում

Բազմաթիվ են դեպքերը, երբ երեխայի համար դայակ ընտրելու անհրաժեշտությունը ծնողների համար դառնում է իսկական փորձություն: Այս կերպ մենք ցանկանում ենք տեղեկացնել ծնողներին, որ Երևանում գործում է պրոֆեսիոնալ, փորձառու դայակների տրամադրման ծառայություն:

Հարցերի դեպքում կարող եք գրել նամակ մեր ֆեյսբուքյան էջին:

#դայակ #երեխա #խաղավար #ծաղրածու

Photos 28/03/2016

Եթե Դուք մտածում եք Ձեր ընտանիքի համար հրաշալի և հետաքրքիր ժամանաց կազմակերպելու մասին, և Ձեզ հարկավոր են հանդիսավարներ, ծաղրածուներ, հրաշագործներ, հեքիաթների հերոսներ, ապա "Իմ դայակ" կազմակերպությունն այս հարցում ևս ունի լուծումներ: Մեզ կարող եք դիմել ծննդյան տոների, հասարակական և ընտանեկան տոնախմբությունների, երեկույթների, մկրտության արարողությունների, մանկական միջոցառումների կազմակերպման համար և, ընդհանրապես, բոլոր այն դեպքերում, երբ երեխաներն ուզում են զվարճանալ ։)

մանրամասների համար զանգահարել՝ +374 91 48 58 04

Photos 14/08/2015

Մանկական քայլակը կարող է դանդաղեցնել երեխայի` քայլել սկսելու գործընթացը
Չնայած մասնագետների հորդորներին, ծնողներն ամբողջ աշխարհում շարունակում են օգտագործել մանկական քայլակներ: Թվում է՝ քայլակները մի շարք առավելություններ ունեն, սակայն իրականում, դրանք կարող են վտանգավոր լինել, հատկապես, եթե երեխան թողնվի առանց վերահսկողության: Ավելին, քայլակը կարող է զարգացման խանգարումներ առաջացնել:

Դրական կողմերը

6-12 ամսական երեխան ցանկանում է ինքնուրույն տեղաշարժվել: Քայլակը թույլ է տալիս երեխային ուղղահայաց դիրքով տեղաշարժվել սենյակում: Քայլակը զբաղեցնում է երեխայի մի քանի ժամ շարունակ՝ ծնողներին այլ գործերով զբաղվելու ժամանակ թողնելով:

Ազդեցությունները

Երեխային անհրաժեշտ է ժամանակ անցկացնել հատակին՝ սողալ , գրոլվել, նստել և քայլել սովորելու համար: Քայլակը դանդաղեցնում է երեխայի զարգացումը՝ հետաձգելով նրա քայլելու և հավասարակշռություն պահելու ժամկետը: Քայլակը կարող է նույնիսկ ողնաշարի զաևգացման բարդություններ առաջացնել` ասիմետրինա, կամ մկանային դիսբալանս:

Անվտանգություն
Եթե ամեն դեպքում ծնողները որոշել են քայլակ օգտագործել, անհրաժեշտ է մի շարք անվտանգության միջոցառումներ իրականացնել: Քայլակ պետք է օգտագործել միայն կարճ ժամանակահատվածով և դադարեցնել օգտագործումը, երբ երեխան կսկսի ինքնուրույն քայլել կամ նստել: Քանի որ քայլակը երեխային ավելի շարժուն է դարձնում, նրան պետք է վերահսկել և հեռու պահել էլեկտրական լարերից, մաքրող նյութերից, աստիճաններից և այլ վտանգավոր առարկաներից:

Photos 14/08/2015

Ուտելիքների սև ցուցակ` մինչև 3 տարեկան երեխաների համար

Գունեղ փաթեթավորմամբ ու հենց աչքի առաջ դրած քաղցրավենիքից ու չիփսերից երեխային զրկելը վտանգավոր է ծնող - երեխա հարաբերությունների համար, իսկ չզրկելը վտանգում է երեխայի առողջությունը: Սննդաբաններն ու մանկաբույժները համատեղ կազմել են մթերքների սև ցուցակ , որից պետք է հեռու պահել երեխաներին: Ցուցակի առաջին տեղում կարտոֆիլի չիփսերն են, մինչև 3 տարեկան երեխաներին արգելվում է նույնիսկ ծանոթանալ չիփսի համին: Չիփսերը 1/3-րդով բաղկացած են ճարպերից, շատ աղ ու արհեստական հավելումներ են պարունակում, իսկ դրանք քայքայում են երեխայի նոր ձևավորվող օրգանիզմը: Կարտոֆիլ ֆրին նույնպօես երեխաներին հակացուցված է:

Եթե ուզում եք երեխան կարտոֆիլ ուտի , այն պատրաստեք տնային պայմաններում: Կետչուպն ու մայոնեզը մինչև 2 տարեկան երեխաները չպիտի համտեսեն: Մոդիֆիկացված օսլան, քացախը, պղպեղն, աղն ու շաքարը երեխաների համար կրկնակի վտանգավոր կոնսերվանտներ են: Կարամելային կոնֆետները վնասում են երեխաների կաթնատամների էմալն ու կարիես առաջացնում, նաև պարունակում են արհեստական գունաներկեր, որոնք հակացուցված են փոքրերին: Գազավորված ըմպելիքները ճարպակալման համար ամենակարճ ուղին են, դրանք նաև բացասաբար են ազդում երեխայի նյարդային համակարգի վրա: Իսկ ամենասիրելի շոկոլադով ու պաղպաղակով երեխաներին կարելի է հյուրասիրել միայն 2 տարեկանից հետո:

Photos 14/08/2015

Գնում ենք վարսավիրանոց
Երբ դեռ Ձեր երեխան շատ փոքրիկ էր, Դուք ինքներդ էիք զբաղվում նրա ճակատը մազափնջիկներից ազատելու գործով, սակայն անցավ մեկ-երկու տարի, և հասկացաք, որ նրա սանրվածքը այլևս մասնագիտական խնամք է պահանջում: Սակայն դեռ պարզ չէ` ինչպես երեխան կընդունի այն փաստը, որ ինքը պիտի «խելոք» նստի թիկնաթոռին այն ժամանակ, երբ ինչ-որ անծանոթ իր գլխավերևում մկրատ է պտտեցնում…

Որպեսզի փոքրիկը չսկսի համառել ու լաց լինել օտար միջավայրում, Դուք պետք է նախապես մանրամասն պատմեք նրան այն մասին, թե ինչ է լինելու վարսավիրանոցում, և ինչ կպահանջվի իրենից լավ արդյունք ստանալու համար:

Դուք կարող եք վարսավիրանոց բերել երեխայի սիրելի խաղալիքը, պատկերազարդ գիրք, որոնք կօգնեն «կրիտիկական» պահերին հանգստացնել նրան: Որպեսզի վարսավիրանոցում ավելի քիչ ժամանակ անցկացնեք, լվացեք երեխայի մազերը տանը, իսկ հետո մասնագետը միայն կխոնավեցնի դրանք: Եթե երեխային հարմար չէ թիկնաթոռը, կարող եք նստեցնել նրան ձեր ծնկներին. այդպես նա իրեն շատ ավելի ապահով կզգա:

վարսավիրանոցՈրոշ երեխաներ խուճապի են մատնվում` հատակին տեսնելով իրենց կտրված մազերը: Փոքրիկների մեջ ամբողջականության զգացումը դեռ շատ փխրուն է. նրանք դժվարությամբ են բաժանվում այն ամենի հետ, ինչ իրենց է պատկանում: Դրա համար երեխային պետք է անպայման նախապես բացատրել, որ մազերը միշտ աճում են, և ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ է դրանք կտրել, որպեսզի իրենց ծանրությամբ ու առատությամբ մարդուն անհանգստություն չպատճառեն:

Մի մոռացեք փոքրիկին ասել նաև, որ վարսահարդարումից հետո նա շատ գեղեցիկ տեսք կունենա: Ձեր հիացական արտահայտությունները կուրախացնեն նրան, ինչպես նաև վարսահարդարին:

Սակայն եթե այդուհանդերձ վարսավիրանոց այցելելու օգտին արված համոզիչ փաստարկները հանդիպում են հուսահատ դիմադրության, ապա արժե վարսահարդարին տուն հրավիրել. իր միջավայրում երեխան ավելի հեշտությամբ կվստահի անծանոթին: Պատվով հաղթահարելով առաջին փորձությունը` փոքրիկը հաջորդ անգամ առավել բարյացկամ կվերաբերվի վարսավիրանոց այցելելու Ձեր առաջարկությանը:

Վարսահարդարման նկատմամբ երեխայի վախը հաղթահարելու մեկ միջոց ևս. թող նա Ձեր կողքին լինի, երբ հարդարում են հենց Ձեր վարսերը: Այդ ժամանակ փոքրիկը կտեսնի, որ վտանգավոր ոչինչ չկա: Ավելին` համակված մեծահասակներին նմանվելու փափագով` նա գուցե և ուրախանա, որ իր մազերը նույնպես կտրելու են:

Մեկ-երկու այցելություն վարսահարդարին, և Ձեր փոքրիկն արդեն ինքը կպահանջի գեղեցիկ սանրվածք, երբ դրա անհրաժեշտութունը զգա:

Photos 14/08/2015

Տարածված սխալ կարծիքներ կրծքով կերակրելու մասին

Սկսել են կրծքի կաթը օնլայն վաճառել 262 անգամ ավելի թանկ գնով, քան նավթն է, ահա՝ ինչքան թանկարժեք է այն:

Կրծքի կաթի մասին բազմաթիվ սխալ պատկերացումներ կան: Խոսենք դրանցից մի քանիսի մասին:

Միֆ. մանկական կաթնային խարնուրդները կաթից սննդարար են:

Իրականություն. կթնախարնուրդները չեն պարունակում բոլոր սննդարար նյութերը, որոնք կան կրծքի կաթի բաղադրության մեջ: Կաթնախառնուրդում չկան նաև հակամարմիններ, որոնք կան կրծքի կաթում և օգնում են փոքրիկին պայքարել բակտերիաների և վիրուսների դեմ: Եթե ամեն դեպքում երեխային կաթնախարնուրդով եք կերակրում, խորհրդակցեք բժշկի հետ, քանի որ հավանականություն կա այն սխալ պատրաստելու:

Միֆ. կրծքով կերակրելը վնասակար է կրծքերի համար:

Իրականություն. կծքով կերակրելը կարող է ազդել կրծքագեղձերի տեսքի վրա, սակայն բժշկական տեսանկյունից, կերակրելը բացարձակ անվնաս է: Իրականում, կրծքով կերակրելը նույնիսկ օգտակար է մոր համար` այն նվազեցնում է կրծքագեղձի քաղցկեղի զարգացման հավանականությունն ու նվազեցնում ճարպակալման մակարդակը:

Միֆ. փոքրիկին հաճախ կերակրելը նվազեցնում է կաթնարտադրությունը:

Իրականություն. մոր կաթի արտադրության մակարդակը կախված է երեխայի կաթի կարիքից:Այսինքն, մոր մոտ արտադրվում է օպտիմալ քանակով կաթ, եթե երեխային թույլատրում են ուտել այնքան, որքան նա ցանկանում է:

Միֆ. հաճախ կերակրելը կաթի ոչ բավարար արտադրության նշան է:

Իրականություն. նորմալ է, երբ կաթով կերակրվող փոքրիկն ավելի հաճախ է ուտում, քան կաթնային խարնուրդով կերակրվողը, քանի որ մայրական կաթն ավելի հեշտ է մարսվում: Հետևաբար, կրծքով կերակրվող փոքրիկը ուտել ուզում է ամեն 2-3 ժամը մեկ: Ամեն դեպքում, մոտ 4 շաբաթ անց կրծքով կերակրվող երեխաների մեծ մասը սկսում է քնել նույնքան, որքան խառնուրդով կերակրվողները: Սակայն կրծքով կերակրելը ոչ միշտ է ճիշտ ընտրություն, այսպիսով կերակրման եղանակ ընտրելուց առաջ քննարկենք Ձեր որոշումը բժշկի հետ:

Photos 14/08/2015

Երեխայի հագուստը
Ինչպե՞ս հագցնել երեխային սենյակային ջերմաստիճանի պայմաններում
2.5 կգ-ից պակաս քաշ ունեցող երեխան դրսից լրացուցիչ տաքացման կարիք ունի, քանի որ դեռ չի կարող ինքնուրույն կարգավորել իր մարմնի ջերմաստիճանը: 2.5 կգ-ից մինչև 4 կգ քաշ ունեցող երեխան լրացուցիչ տաքացման կարիք չունի: Նա հրաշալի կզգա սենյակային ջերմաստիճանում (21-22° C) բամբակե սպիտակեղենով` բրդյա թեթև մեկ-երկու ծածկոցի տակ:
Երբ երեխայի քաշը հասնի 4 կգ-ի, նրա օրգանիզմը կսովորի ավելի լավ կարգավորել մարմնի ջերմաստիճանը: Բացի դրանից, մաշկի տակ կառաջանա ճարպաշերտ, որը կօգնի նրան պահպանել ջերմությունը: Այսուհետ երեխայի քնած ժամանակ, զով եղանակին նրա սենյակում ջերմաստիճանը կարող է լինել մոտավորապես 16° C: Ոչ մի անհրաժեշտություն չկա սենյակի ջերմաստիճանը իջեցնել 16 ° C-ից ցածր: Այդ ջերմաստիճանում երեխային պետք է ավելի տաք ծածկել: Այն սենյակում, որտեղ երեխան խաղում է կամ ուտում կարող է լինել 21-22° C: Այս ջերմաստիճանը հարմար է ինչպես 2.5 կգ-ից ավել քաշ ունեցող նորածինների, այնպես էլ ավելի մեծ երեխաների և չափահասների համար: Այդ ջերմաստիճանում երեխային կարելի է ծածկել թեթև ծածկոցով և, քանի դեռ փոքր է, շապիկի վրայից մի թեթև կիսազգեստ հագցնել: Մայրերը մեծ մասամբ չափազանց շատ են փաթաթում իրենց երեխաներին, ինչը շատ վտանգավոր է: Եթե երեխան միշտ տաք է հագնված, նրա մարմինը կորցնում է ջերմաստիճանի փոփոխություններին հարմարվելու ընդունակությունը: Այդպիսի երեխան ավելի շուտ կմրսի: Այդ պատճառով էլ ավելի լավ է հագցնել քիչ, քան չափից ավելի շատ: Հետևեք երեխային: Երբ երեխան մրսում է, նրա այտերը գունատվում են, և նա նույնիսկ ցրտից կարող է լաց լինել: Դեմքի գույնն ամենաճիշտ միջոցն է իմանալու, թե երեխան չի՞ մրսում: Մի՛ վախեցեք, եթե նրա մատները սառն են: Ավելի լավ է շոշափեք վիզը, ձեռքերը կամ ոտքերը:
Նորածնի առաջին նագուստը պետք է շատ պարզ լինի, իսկ կոճակներն ու ժապավենները պետք կգան ավելի մեծահասակ երեխաների համար: Մինչև Ձեզ դուր եկած գեղեցիկ շորը գնելը, մտածեք, թե ինչպե՞ս պետք է այն հագցնեք ու հանեք: Փոքրիկ երեխաների համար ամենահարմար հագուստը վզի մասում ձգվող և լայնացող բացվածք պետք է ունենա` հեշտ է հագցնել և հանել գլխի կողմից: Առաձգական բամբակյա հագուստը, որը ներքևի կողմից կոճակներ ունի, թույլ է տալիս երեխայի տակաշորը փոխել` առանց երեխային լրիվ մերկացնելու: Փոքրիկի թիկունքը քամուց ապահով կլինի, եթե առջևից կոճկվող կցազգեստ (կոմբինեզոն) հագցնեք նրան: Դա հարմար է նաև այն դեպքերում, երբ պետք է արագ փոխել երեխայի հագուստը:
Եթե Ձեր փոքրիկը աղջիկ է, իհարկե, դուք կցանկանաք նրան փոքրիկ զգեստ հագցնել, սակայն, ցավոք, դա այնքան էլ հարմար չէ ամեն օր կրելու համար: Զգեստով հարմար չէ թռչկոտել, պառկել, սողալ: Պահեք այն հատուկ դեպքերի համար կամ հագցրեք, երբ աղջիկը մի քիչ մեծանա: Չարժե աղջիկներին հագցնել ժանյակավոր հագուստ, նրանց փոքրիկ մատները կարող են խցկվել ու մնալ ժանյակների մեջ:
Փոքրիկը մեծանում է, և տրիկոտաժե սողաշորերը արդեն կարելի է փոխարինել վառ գույների կցազգեստներով կամ բամբակե շալվարիկներով: Դրանք ավելի հարմար են, և կարելի է հագցնել ինչպես տղաներին, այնպես էլ աղջիկներին: Հաստ կտորից շալվարիկ գնելիս ուշադրություն դարձրեք, թե ինչպիսի՞ն է նրա փողքերի լայնությունը, և կարգավորվու՞մ են նրանց ուսափոկերը, որովհետև սովորաբար դրանց տակից ուրիշ բան էլ է պետք լինում հագցնել:
Երեխային գլխի կողմից սվիտեր կամ շապիկ հագցնելիս նախ մատներով հավաքեք սվիտերը` ներքևից սկսած, և ապա միայն անցկացրեք երեխայի գլուխը` սկսելով երեսի կողմից այնպես, որ սվիտերի գլխանցքի հետևի կողմը մնա վզի վրա: Եվ հետո միայն հանեք սվիտերը:

Երեխային շատ մի՛ փաթաթեք

Լավ են արհեստական նյութից պատրաստված ծածկոցները, նրանք միաժամանակ և՛ չափազանց տաք են և՛ թեթև: Բայց էլ ավելի լավ են գործված շալերը: Հարմար է դրանց մեջ փաթաթել երեխային, քանի որ սովորական ծածկոցներից ավելի բարակ են և կարող են, ըստ անհրաժեշտության, մի քանի տակ ծալվել` կախված օդի ջերմաստիճանից: Խորհուրդ չի տրվում երեխային ծածկել հաստ, ծանր ծածկոցներով կամ վերմակով:
Բոլոր ծածկոցներն ու սավանները պետք է բավականաչափ մեծ լինեն, որ հնարավոր լինի դրանք մտցնել ներքնակի տակ, որպեսզի երեխան չբացվի: Ներքնակը պետք է բավականին հարթ ու կոշտ լինի, որպեսզի երեխան պառկելիս ծռված դիրք չընդունի: Մանկական սայլակի ներքնակը պետք է ծածկի սայլակի ամբողջ հատակը: Փոքրիկ երեխային ո՛չ մահճակալի մեջ, ո՛չ էլ սայլակում բարձ պետք չէ:
Լավ կլինի, որ մանկական կապագլխարկները հյուսված լինեն: Եթե նույնիսկ այդպիսի գլխարկը քնի մեջ սահի երեխայի դեմքին, ապա երեխան կարող է շնչել նրա անցքերի միջով: Կարելի է օգտագործել ցանկացած տեսակի գլխարկներ, բայց այն պայմանով, որ մայրը միշտ հետևի երեխային:
Շատ մայրեր օգտագործում են այնպիսի քնապարկեր, որոնք կոճկվում են կայծակ տիպի ճարմանդներով: Այդ քնակապերը հավաքվում, ձգվում են վզի մոտ և ժապավենով կապվում մահճակալի անկյուններին: Իհարկե, այդպիսի քնակապերը շատ հարմար են, բայց խորհուրդ չի տրվում օգտագործել դրանք, նախ` կոկորդի մոտ ամուր սեղմված և մահճակալին կապված երեխան ենթակա է խեղդվելու վտանգին, և երկրորդը` որոշ մասնագետ հոգեբաններ այն կարծիքին են, որ եթե երեխան, այն հասակում, երբ ձևավորվում են նրա զգացմունքները, շատ երկար ժամանակ մնում է կապկպված, անօգնական ու անշարժ, զրկվում է ազատ ու անկաշկանդ լինելու զգացումից: Չի կարելի բարուրել երեխային, որովհետև դա կարող է բերել հոդախախտման և նպաստել մաշկային շնչառության խանգարմանը:

Հագուստի խնամքը

Փոքրիկի շորերը հանվում-հագցվում են ամենաքիչը օրական երեք-չորս անգամ, ուստի նրա համար այնպիսի հագուստ գնեք, որի խնամքը Ձեզ չծանրաբեռնի: Այդպիսի հագուստը հարմար է և հեշտ է լվացվում: Մինչև գնելը ուշադիր զննեք պիտակը և մի վերցրեք այնպիսի իրեր, որոնք հատուկ բարդ մշակում են պահանջում: Ամենալավը բնական կտորներից կարված հագուստն է, որը տաք է և լավ է ներծծում խոնավությունը: Ամենաորակյալ մանկական ներքին սպիտակեղենը պատրաստում են բամբակից:
Ձեռքով կամ մեքենայով շորերը լվանալիս միշտ հետևեք գնված հագուստին կից հրահանգին: Այդ դեպքում բոլոր մանկական զգեստները երկար կպահպանեն գույնը, նախնական տեսքը և ձևը: հագուստեղենը լվանալիս աշխատեք չօգտագործել լվացքի արհեստական փոշիներ, նրանք կարող են գրգռել երեխայի մաշկը: Ամբողջ հագուստը պետք է լավ չորացված և արդուկված լինի: Միայն դրանից հետո կարելի է հագուստը հագցնել երեխային:

Կոշկեղենը

Երբեք մի՛ գնեք այնպիսի կոշիկներ, որոնք ճնշում են երեխայի մատները: Կոշիկը պետք է լինի այնպիսի չափսերի, որ եթե երեխան գործած շալվարիկ կամ զուգագուլպա հագած լինի, չսեղմի երեխայի ոտքերը: Ավելին` նրա մեջ պետք է ազատ տեղ մնա, որ փոքրիկը կարողանա շարժել իր մատները: Երեխային մի հագցրեք այնպիսի գուլպաներ, մաշիկներ և զուգագուլպաներ, որոնք լվանալուց հետո սեղմվում և փոքրանում են : Այդ նույնը վերաբերում է նաև օձիքներին, թաթմաններին և ձեռնոցներին:
Զբոսանքի գնալիս հագցրեք հարմար, տաք և չթրջվող կոշիկներ: Ամենալավն այն կոշիկներն են, որոնք կարված են թեթև, օդի համար թափանցիկ նյութերից, ինչպիսին են, օրինակ, կտորը կամ փափուկ կաշին: Ճտքավոր կոշիկներն ու կիսակոշիկները պետք է այնքան փափուկ լինեն, որ դրսից կարելի լինի շոշափել փոքրիկի մատները:
Երեխայի համար առաջին կոշիկները գնելիս անպայման փորձեք դրանք: Կոշիկի մոտավոր չափսը որոշելու համար նախապես պետք է չափել երեխայի ոտնաթաերի երկարությունն ու լայնությունը: Մի՛ մոռացեք հաճախակի ստուգել, թե երեխայի կոշիկը չի՞ սեղմում:

Photos 14/08/2015

Երեխայի խոսքի զարգացումը
Երեխաները հիմնականում առաջին բառերը սկսում են արտասանել կյանքի 9-18րդ ամիսների միջև: Այնպես, որ 2-3 տարեկան երեխաները բավականին ընդարձակ բառապաշար են ունենում: Երեխայի խոսքի զարգացման վրա ազդում են մի շարք գործոններ:

Մեծերին ընդօրինակելու ճանապարհով երեխաները խոսել են սովորում: Որքան շատ հնչյուններ են արտասանվում երեխայի ներկայությամբ, այնքան ավելի արագ են նրանք խոսել սովորում: Մեզանից պահանջվում է երեխաների հետ խոսել դանդաղ, հանգիստ, սիրալիր և անընդհատ կրկնել բառերը: Երեխայի կյանքի 9-րդ ամսից սկսած, երբ նա նայում է առարկաներին կամ ցույց է տալիս դրանք, պետք է ավելի հաճախ տալ դրանց անունները: Երբ փոքրիկը փորձում է արտասանել տվյալ առարկայի անունը, պետք է քաջալերել նրան`ժպտալ ու գրկել նրան: Այս ամենը կներշնչի փոքրիկին, որ ավելի լավ է տալ առարկայի անունը, քան թե մատնացույց անել այն:

Պետք է հիշել, որ փոքրիկը ընդօրինակում է մեր լեզուն, ուստի չպետք է մանկական բառեր օգտագործել:

Նաև անհրաժեշտ է ուղղել ձեր փոքրիկի արտասանած յուրաքանչյուր սխալ բառը, սակայն պետք է դա անել շատ զգուշորեն, որպեսզի փոքրիկը մեծահասակների հետ խոսելու ցանկություն ունենա: Կարող եք բարձրաձայն, կարծես խորհրդածելով, կրկնել նրա ասածը, բայց բառերը ճիշտ արտասանեք: Այդ դեպքում երեխան կընկալի ճիշտ արտասանությունը:

Photos 12/08/2015

Ծննդաբերություն ջրում. կողմ և դեմ կարծիքներ
Համարվում է, որ այն սթրեսը, որը երեխան ապրում է ծնվելիս, ողջ կյանքում ուղեկցում է նրան՝ այս կամ այն կերպ վնասելով նրա հոգեկան աշխարհը: Այս տհաճ գործոնը բացառելու և նորածնին օգնելու նպատակով մշակվել է հատուկ ծննդաբերության եղանակ՝ ջրի մեջ, որի իմաստը կայանում է նրանում, որ երեխան վերադառնում է ներարգանդային պայմաններին առավելագույն մոտ միջավայր: Այսինքն՝ երեխան պտղապարկային հեղուկից անմիջապես ընկնում է ջրային միջավայր: Բացի երեխայի համար բարենպաստ պայմաններից, նաև հեշտացվում է ծննդկանի գործը, քանի որ երկունքի ցավերը նվազ ցավոտ են լինում:

ԿՈՂՄ

1. Ծննդյան սթրեսի բացակայությունը նորածնի մոտ. երեխան անցնում է իր համար սովորական ջրային միջավայրից մեկ այլ ջրային միջավայր:

2. Նորածինն իր վրա չի զգում այն շոկը, որը լինում է սովորական ծննդաբերության ժամանակ՝ վառ լույսը, աղմուկը, նոր հոտեր:

3. Ջրի մեջ ծննդաբերող կինն ավելի քիչ ցավ է զգում, քանի որ ջուրը մասնակիորեն իր վրա է վերցնում ցավը:

4. Ջրում ծնված երեխաները ավելի հեշտ են դիմադրում ցրտին և հետագայում ավելի քիչ են հիվանդանում հարբուխով:

5. Երեխաներն ավելի հավասարակշռված են և գործնականում քմահաճ չեն:

6. Նման երեխաները ավելի արագ են զարգանում՝ շարժումների կոորդինացիան ավելի լավն է, նրանք ավելի շուտ են սկսում նստել, սողալ, քայլել:

7. Ջրում ծնված երեխաները դառնում են ջրի երկրպագուներ, և արդեն մի քանի ժամ անց կարող են ինքնուրույն մնալ ջրի երեսին:

ԴԵՄ

1. Ջրում ծննդաբերելիս անհնար է կիրառել դեղամիջոցներ, ինչի անհրաժեշտությունը լինում է ծննդաբերության խթանման ժամանակ: Մեծ հավանականություն կա, որ երեխան կշնչի այդ ջուրը:

2. Ջուրը պետք է ամբողջովին փոխել 3 ժամ անց (այդքան ժամանակ անց ջրում սկսում է բազմանալ աղիքային ցուպիկը): Իսկ այսպիսի անհրաժեշտություն կարող է ծագել, եթե ծննդաբերությունը ձգձգվում է:

3. Չնայած որ ջրում ծննդաբերությունն ավելի քիչ ցավոտ է, սակայն պրոցեսն ավելի երկար է տևում:

4. Ջրային էմբոլիա (ջրի հայտնվելը ծննդկանի արյան մեջ)՝ հազվադեպ, սակայն չափազանց վտանգավոր բարդություն: Դրանից խուսափելու համար կինը պետք է հեռանա լողավազանից անմիջապես երեխայի ծնվելուց հետո՝ մինչև ընկերքի ծնվելը:

5. Ջրում կարող են ծննդաբերել միայն բացարձակ առողջ կանայք, ում հղիությունն անցել է առանց որևէ խնդիրների: Մանկաբարձները պնդում են, որ այս կերպ ծննդաբերելը բացառձակապես հակացուցված է այն կանանց, ովքեր ունեն սիրտ-անոթային համակարգի խանգարումներ, շաքարային դիաբետ, տոքսիկոզ, հոգեկան խանգարումներ: Նաև խորհուրդ չի տրվում ջրում ծննդաբերել, եթե պտղի գլխի չափսերը չեն համընկնում մոր կոնքի չափսերին, նեղ կոնք ունեցող կանանց, պտղի հիպոքսիայի վտանգի դեպքում, մեծ պտղի դեպքում:

6. Չկան ապացուցված տվյալներ, որ երեխայի արագ ֆիզիկական զարգացումը և նրա հավասարակշիռ վարքն անմիջականորեն կապ ունեն ջրում ծնվելու հետ:

7. Եղանակի հակառակորդները պնդում են, որ նոր հոտերի և աղմուկի մասին ներկայացվող վտանգները չափազանցված են:

8. Ինչ վերաբերում է ձգողությանը, ապա արդարացի կլինի ենթադրել, որ նորածինը՝ հղիության վերջին շաբաթներին և ծննդաբերության ընթացքում իր վրա կրած ճնշումից հետո ամեն դեպքում թեթևություն կզգա, անկախ նրանից, թե ինչպես և որտեղ նա լույս աշխարհ կգա:

Չեզոք տեղեկություններ

Եթե կինը որոշի ծննդաբերել ջրում, նա նախևառաջ պետք է համոզվի իր բավարար առողջական վիճակում և նախապես անցնի լուրջ պատրաստություն: Հղիությունը պետք է վարի այդ ընթացքին ծանոթ մանկաբարձը:

Բացի դրանից, կինը պետք է ծննդաբերի բարձրակարգ մասնագետների հսկողության տակ: Անհրաժեշտության դեպքում այդ մասնագետները պետք է կարողանան վիրաբուժական օգնություն ցույց տալ ջրից դուրս, եթե սկսվի արյունահոսություն կամ այլ խնդիրներ, որոնք ծննդաբերության ժամանակ այդքան էլ հազվագյուտ չեն:

Եվս մեկ հանգամանք: Ծննդաբերությունը պատասխանատու և քիչ հաճելի պրոցես է, նույնիսկ ջրում: Թող ձեր ցանկացած որոշում լինի հասուն և մտածված, երբ խոսքը գնում է երեխայի և երեխայի մոր կյանքի մասին: Եվ այդ որոշումը պարտադիր կերպով ընդունեք փորձառու և պատասխանատու մասնագետի հետ խորհրդակցելուց հետո:

Photos 12/08/2015

Նորածինների հարթ և քնքուշ մաշկը շատ գեղեցիկ է: Երեխայի կյանքի առաջին տարվա ընթացքում մաշկը պարբերաբար փոխվում է, ուստի ծնողները պետք է իմանան, թե ինչպես հոգալ նրա մասին:

Լողացնելը

Նույնիսկ եթե երեխան սիրում է լողանալ քնելուց առաջ, հիշեք, որ ամբողջովին նրան պետք է լողացնել ոչ ավելի հաճախ, քան շաբաթը երկու անգամ: Մնացած ժամանակ բավարար է սրբել երեխայի մաշկը տակդիրի տակ և ծալքերի մեջ: Լողացնելու համար ընտրեք փափուկ միջոցներ, որոնք չեն գրգռում աչքերը և չեն առաջացնում մաշկի չորություն: Մի օգտվեք օճառից և այն միջոցներից, որոնք շատ փրփուր են առաջացնում: Լողացնելուց առաջ ստուգեք ջրի ջերմաստիճանը ձեռքի ներքին կողմով: Լողանալիս ոչ մի վայրկյան երեխային մի թողեք մենակ:

Արև

Հետևեք, որ երեխան արևի տակ շատ չգտնվի: Զբոսանքի ժամանկ երեխայի գլխին պետք է գլխարկ լինի և երկար թևքով հագուստ: Բացի դրանից, երեխայի մաշկին քսեք արևապաշտպան միջոց՝ պաշտպանության գործոնը 15-ից ոչ պակաս: Մինչև 6 ամիս երեխաներին արևապաշտպան միջոցը պետք է քսել մաշկի միայն բաց տարածքներին: Աշխատեք չզբոսնել երեխայի հետ ժամը 12:00-16:00, երբ արևն առավել ակտիվ է:

Տակդիր

Տակդիրի տակ մաշկը շատ նուրբ է և մշտապես գտնվում է խոնավ վիճակում, ուստի այն հակված է գրգռման: Գրգռումից խուսափելու համար պետք է այն մշակել և հաճախ փոխել տակդիրը: Մաշկը պետք է մշակել առանց հոտի և առանց սպիրտի խոնավ անձեռոցիկներով, մի մոռացեք տակդիրի համար հատուկ քսուկի մասին: Այն պարունակում է ցինկի օքսիդ կամ վազելին, որոնք պաշտպանում են մաշկը: Հնարավորինս թույլ տվեք երեխային հանգստանալ տակդիրից:

Photos 31/07/2015

Մեր Դայակ-դաստիարակչուհինեը ունեն
• Առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձ
• Մանկավարժի, հոգեբանի կամ բուժքրոջ կրթություն
• Հետդիպլոմային վերապատրաստումների վկայականներ
• Մանկան ֆիզիոլոգիական զարգացման նորմերի իմացություն
• Առաջին բուժօգնության հմտությունների տիրապետում
• Երեխայի սննդի նորմատիվների իմացություն
• Օտար լեզուների իմացություն (ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ուկրաիներեն, վրացերեն, իսպաներեն)
• Կազմակերպության մանկաբույժի հետ մշտական կապ
• Տեղեկանք վարակիչ հիվանդությունների բացակայության մասին
• Մարդասիրական բարձր արժեքներ
• Մեր կազմակերպության աջակցությունը

Photos 29/07/2015

Քունը
Նորածին երեխաները ցերեկն ու գիշերը իրարից չեն տարբերում, իրենց կյանքի առաջին շաբաթվա ընթացքում քնում և զարթնում են, երբ ուզում են: Որոշ փոքրիկներ քնում են օրական մինչև 20 ժամ, մյուսներին բավարարում է 12 ժամը: Այդ հասակում պետք չէ նրանց արթնացնել, թող քնեն այնքան, որքան ուզում են:

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Website

Address

Baghramyan 1 Impasse, 2 Building, 2nd Floor
Yerevan
0002