Ա․Երզնկյանի անվան N118 ավագ դպրոց

Ա․Երզնկյանի անվան  N118 ավագ դպրոց

Share

Արամայիս Երզնկյանի անվան #118 ավագ դպրոց

ՀՀ ԿԳՆ «Ա. Երզնկյանի անվան հ. 118 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ը առանձին գործող ավագ դպրոց է, որի առաքելությունն է ապահովել սովորողների՝ ինքնուրույն կյանք վարելու պատրաստվածությունը և իրենց հակումներին, ընդունակություններին, կարողություններին և նախասիրություններին համապատասխան նախնական, միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու հնարավորությունը։

Դպրոցի գործունեության նպատակը սովորողների կողմից հ

20/07/2026

Այսօրվանից մեկնարկել է ՀՀ պետական ավագ դպրոցներում 10-րդ դասարանի ընդունելության առցանց հայտագրման առաջին փուլը՝ նախատեսված առաջնահերթություն ունեցող սովորողների համար։

Այս փուլում կարող են հայտագրվել՝
🔸տվյալ դպրոցում սովորող քույր, եղբայր ունեցող երեխաները,
🔸 տվյալ դպրոցի աշխատակիցների երեխաները,
🔸տվյալ դպրոցից մինչև տուն սպասարկման հետիոտնային հասանելիության շառավղով բնակվող ներքոնշյալ խմբերի երեխաները.
☑ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված ընտանիքների երեխաները կամ «Պետական նպաստների մասին» օրենքով և ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի՝ անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 160 տոկոսի արժեքից ցածր ամսական եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքների երեխաները,
☑խնամակալության տակ գտնվող երեխաները,
☑հաշմանդամություն ունեցող կամ հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաները։

Համակարգը արտոնություն ունեցողների համար բաց կլինի մինչև օգոստոսի 2-ը՝ ժամը 24։00–ն ներառյալ։

Նշված ժամկետի ավարտից հետո՝ օգոստոսի 4–ին՝ ժամը 09:00-ից ավագ դպրոցի ընդունելության հայտագրումը կիրականացվի ընդհանուր հիմունքներով՝ 2-րդ փուլով:

my.emis.am հարթակում գրանցվելու տեսաուղեցույց՝ https://tinyurl.com/32szmaja

Ավագ դպրոցի հայտագրման տեսաուղեցույց՝ https://tinyurl.com/yfapdm4t

Հայտագրման գործընթացի մանրամասները⤵
https://escs.gov.am/articles/announcements/93

02/07/2026

Տեղեկացնում եմ, որ 10–րդ դասարան սովորողի հայտագրումն իրականացվում է համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010թ. նոյեմբերի 24-ի N 1640-Ն հրամանով հաստատված «Դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու, սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման և հանրակրթական ուսումնական հաստատությունից սովորողին այլ ուսումնական հաստատություն տեղափոխելու և ազատելու կարգի» պահանջների։ Համակարգը բաց է լինելու ողջ տարվա ընթացքում։

30/06/2026
22/05/2026

Ահա և վերջ… Ա. Երզնկյանի անվան հ. 118 ավագ դպրոցի ևս մեկ սերունդ 2026թ-ի մայիսի 22-ին սկսեց կյանքի նոր շրջափուլ՝ ավարտելով 12-րդ դասարանը🎊
Բարի երթ բոլորին… Թող իրականանան բոլորի ամենանվիրական երազանքներն ու ցանկությունները խաղաղ, բարեկեցիկ ու ապահով հայրենիքում💕

Photos from Ա․Երզնկյանի անվան  N118 ավագ դպրոց's post 14/05/2026

📯ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը 1-ին կարգի դիպլոմներ է հանձնել 2025-2026 ուստարվա դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների հաղթողներին։
ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ միջոցառումն անցկացվել է Բյուրականի աստղադիտարանում․ ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը, առարկայական օլիմպիադաների կազմակերպիչները և դիպլոմակիրները։
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է դպրոցականներին գրանցած հաջողությունների համար՝ ընդգծելով, որ առարկայական օլիմպիադաներում հաջողությունները վկայում են դպրոցական ծրագրից դուրս գիտելիքը խորացնելու, նոր գիտելիքներ ձեռք բերելու և ինքնազարգացման ձգտման մասին։
🔖Առաջին կարգի դիպլոմ է ստացել նաև Երևանի Ա. Երզնկյանի անվան հ. 118 ավագ դպրոցի սան Մհեր Աղաբեկյանը։
Հպարտանում ենք քեզնով, Մհե՛ր ջան և վստահ ենք, որ քո աշխատասիրությունն ու նպատակասլացությունը քեզ դեռ բազմաթիվ հաղթանակների ու նորանոր հաջողությունների են հասցնելու։

25/04/2026

#ՀՀքաղաքացուօր2026
«Մենք ենք մեր պետությունը»

23/04/2026

❗️Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են 2025-2026 ուսումնական տարվա ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման ժամկետները:

9-րդ դասարանում քննություններ կանցկացվեն հետևյալ առարկաներից՝
✅«Հայոց լեզու» (գրավոր, թեստ) - 02.06.2026 թ.
✅«Մաթեմատիկա» (գրավոր, թեստ) - 11.06.2026 թ.
✅Բնագիտություն («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի ընտրությամբ՝ գրավոր, թեստ) - 15.06.2026 թ.
✅«Գրականություն» և «Հայաստանի պատմություն» (էսսե)-24.06.2026 թ.
✅Օտար լեզու («Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ, բանավոր) - քննաշրջանի ընթացքում
✅«Ռուս գրականություն» (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար- քննաշրջանի ընթացքում
✅«Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքում
✅«Ֆիզկուլտուրա» (ստուգարք)- 2025-2026 ուստարվա ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում

12-րդ դասարանում քննությունները կանցկացվեն հետևյալ առարկաներից՝
✅«Հայոց լեզու և հայ գրականություն» (գրավոր) - 03.06.2026 թ.
✅«Մաթեմատիկա» (գրավոր) - 10.06.2026 թ.
✅«Հայոց պատմություն» (գրավոր) - 17.06.2026 թ.
✅«Ռուս գրականություն» (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքում
✅«Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքում
✅«Ֆիզկուլտուրա» (ստուգարք)- 2025-2026 ուստարվա ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում

Հրամանը՝ https://escs.am/am/news/36087

Photos from Ա․Երզնկյանի անվան  N118 ավագ դպրոց's post 18/04/2026

🏛️Մասնակցություն Հուշարձանների միջազգային օրվան

Ապրիլի 18-ը նշվում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու պատմամշակութային ժառանգության պահպանության նշանակությունը։
Մեր դպրոցի սովորողները ևս անմասն չմնացին այս կարևոր նախաձեռնությունից։ Նրանք ակտիվորեն մասնակցեցին հանրապետությունում կազմակերպվող միջոցառումներին՝ իրենց ներդրումն ունենալով հուշարձանների պահպանության գործում։

13/04/2026

Ապրիլի 7-ը՝ Մայրության և գեղեցկության տոն

Photos from Ա․Երզնկյանի անվան  N118 ավագ դպրոց's post 13/04/2026

Ապրիլի 7-ը՝ Մայրության և գեղեցկության տոնը, 118 ավագ դպրոցում նշվեց սիրով, ջերմությամբ և մեծ հուզմունքով։ Միջոցառումը լեցուն էր գեղեցիկ խոսքով, երգ ու պարով, անկեղծ ժպիտներով և երախտագիտությամբ՝ ուղղված մեր սիրելի մայրերին, ուսուցչուհիներին և բոլոր կանանց։ Սովորողներն իրենց ելույթներով փոխանցեցին ամենաթանկը՝ սերը, հարգանքը և գնահատանքը, իսկ դահլիճը լցվեց ջերմ մթնոլորտով և հուզիչ պահերով։

Կազմակերպիչ՝ Ա.Կարապետյան

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Address

Արզումանյան 8
Yerevan
0038

Opening Hours

Monday 08:30 - 17:00
Tuesday 08:30 - 17:00
Wednesday 08:30 - 17:00
Thursday 08:30 - 17:00
Friday 08:30 - 17:00