09/09/2024
Journal of Political Science: Bulletin of Yerevan University ամսագրի վերջին համարում լույս է տեսել փոքր պետությունների արտաքին քաղաքականության առանձնահատկություններին վերաբերող հոդվածաշարիս ևս մի նմուշ։
Այս անգամ քննել եմ մեծ տերությունների մրցակցության պայմաններում փոքր պետությունների կիրառած մեկ այլ՝ ինքնաբացառման ռազմավարության տեսակների ու ենթատեսակների մեծ գունապնակը՝ չեզոքության դե յուրե և դե ֆակտո, մշտական և դիպվածային, ամբողջական և մասնակի, կամավոր և հարկադրված, բացարձակ և բարյացակամ չեզոքությունը, չմիացումը, արտադաշինքայնությունն ու չմասնակցությունը և այլն։
Համեմատել եմ դրանց որդեգրման հիմնապատճառները, կիրառման հիմնապայմանները և կիրառումից ակնկալվող վերջնարդյունքները, դրանցից հրաժարման հիմնապատճառները, այդ թվում՝ գործնական օրինակների վերլուծության միջոցով, առաջարկել տիպաբանման ու բնորոշման նոր մոտեցում։
[վերլուծության հայերեն տարբերակին ծանոթանալու համար կարող եք գրել ինձ]
Օգտակար կլինի ոչ միայն մասնագիտական, այլ նաև հրապարակային–քաղաքական խոսքում այս թեմային անդրադարձողների համար։ (այս ուսումնասիրություն շարժառիթներից մեկը հենց դա էր)
Self-exclusion as a Security Strategy of Small States | Journal of Political Science: Bulletin of Yerevan University
Self-exclusion as a Security Strategy of Small States Authors Narek Galstyan Yerevan State University https://orcid.org/0000-0003-3313-2192 DOI: https://doi.org/10.46991/JOPS/2024.3.7.037 Keywords: small state, global powers, foreign policy, security policy, neutrality, non-alignment, non-bloc statu...
25/03/2024
Սիրելի երիտասարդներ,
Եթե ձեզ հետաքրքրում են Հայաստանին պատուհասած ներքին և արտաքին խնդիրներն ու դրանց լուծումները,
ապա Արարատյան քաղաքական կրթության լաբորատորիան առաջարկում է
1․ Խնդրահենք ու հետազոտահենք երեկոյան դասեր Երևանում՝ ուղղված Հայաստանի ռազմապաշտպանական, արտաքին քաղաքական, քաղաքատնտեսական և հանրային կառավարման խնդիրների վերաբերյալ ձեր գիտելիքների զարգացմանը,
2․ Մասնագիտացման դասեր՝ ուղղված ձեր վերլուծական և հրապարակախոսական հմտությունների զարգացմանը։
3․ Վարպետության դասեր Երևանում և արտագնա՝ փորձառու մասնագետների և գործիչների հետ «փաք քննարկումների» համար։
4․ Ամառային ճամբար՝ մասնակիցների միջև կապերի, բարոյահոգեբանական և ռազմամարզական պատրաստվածության ամրապնդման համար։
5․ Փոքր դրամաշնորհներ՝ ձեր հետազոտական և քաղաքացիական մասնակցության նախագծերի իրականացման ֆինանսավորման համար։
➡Մասնակցության համար պետք է գրանցվել հետևյալ հղմամբ՝
https://shorturl.at/dhlS5
ԵԿԵՔ ՄԻԱՍԻՆ ԱՄՐԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԴԻՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ
Քաղաքական դպրոցի ընդունելության հայտ
Սիրելի հայրենակից, Քաղաքական դպրոցի ծրագրին մասնակցելու համար խնդրում ենք լրացնել այս հայտը։ Ընդունելության վերջնաժամկետից հետո հայտերը կամփոփվեն ու ընտրված հայ...
18/12/2023
ԵՊՀ Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, Հայաստանում Ամերիկյան համալսարանի դասախոս ք․գ․թ․ Narek Armen Sukiasyanը վերլուծում և գնահատում է Հայաստանի՝ ռուսաստանյան և Ռուսաստանի՝ հայաստանյան քաղաքականությունը։
Մի քանի մեջբերումներ
- Հայաստանի գերնպատակը պիտի լինի թշնամիների քանակի նվազեցումը, այլ ոչ թե դրանց բազմացումն ու թշնամանքների խորացումը։ Առանց թշնամացնելու՝ չնչին օգուտների կորզումը [ՌԴ հետ հարաբերություններում] նախկինում աշխատել է, իսկ հիմա թշնամացում է՝ առանց օգուտների։
- Հայաստանում իշխանությունը կարծես պատրաստ չէ Ռուսաստանի նկատմամբ որևէ ռազմավարական զիջման, թեև որևէ լուրջ դեմարշ նույնպես չի արել։
- Թեև գովելի է և անհրաժեշտություն Ռուսաստանից անվտանգային կախվածության նվազեցմանն ուղղված դիվերսիֆիկացումը, սակայն տնտեսական, էներգետիկ և հասարակակական ոլորտներում կախվածությունների նվազեցման առումով քայլեր գրեթե չեն նկատվում կամ դրանք ադեկվատ չեն ռիսկերի կուտակման այսօրվա սրընթաց տեմպին։
- Որևէ արևմտյան պետություն կամ կառույց չի պատրաստվում և անգամ չի քննարկում Հայաստանի խնամակալության բեռն իր վրա վերցնելու հարցը։
- Հայաստանի հետ հարաբերություններում Ռուսաստանի քաղաքականությունը խրոնիկ տուժել է համակարգվածության ու պլանավորման բացից։
- Ռուսաստանի ամբողջ արտաքին քաղաքականության մեջ երբևէ ամենակայուն դիրքորոշումը, որը որևէ փոփոխության չի ենթարկվել ԽՍՀՄ փլուզումից հետո, այն է, որ Ռուսաստանը Արցախում չի միջամտելու հօգուտ Հայաստանի կամ չի զոհաբերելու իր հարաբերությունները Բաքվի հետ ի նպաստ հայ-ռուսական դաշինքի։
- Այդպես էլ չշահելով Ադրբեջանը, Ռուսաստանը կանգնում է Հայաստանը կորցնելու վտանգի առաջ։
- Հայաստանի անկախությանը, եթե ոչ գոյությանը սպառնում են առաջին հերթին Ադրբեջանը ու Թուրքիան, ի լրումն Ռուսաստանից եկող ռիսկերի, որը Բաքվի ու Անկարայի հետ այսօր [...] կիսում է շահերի շատ ավելի լայն շրջանակ, քան Երևանի հետ։
- Առանց [ԵՄ անդամակցության թեկնածության համար վճարված հսկայական մարդկային, տնտեսական, քաղաքական և անվտանգային] գինը հաշվի առնելու ու աստիճանաբար անվտանգության բարձիկներ ստեղծելու՝ դրանց դեմ սրընթաց ու հանդիպակաց ընթանալու ՀՀ իշխանությունների քաղաքականությունը ոչ այլ ինչ է, քան արկածախնդիր պոպուլիզմ։
- Անվտանգության բարձիկների բացակայության պայմաններում այդ գինը, վերջին հաշվով, վճարելու են ՀՀ քաղաքացիները, սակայն շարունակվող արհավիրքները, կարծես, նրանց դարձրել են ցածր վճարունակ, եթե ոչ բերել դեֆոլտի։
Հայաստանում իշխանությունը կարծես պատրաստ չէ Ռուսաստանի նկատմամբ որևէ ռազմավարական զիջման, թեև որևէ լուրջ դեմարշ նույնպես չի արել | Анал
«Իսկ հանրային խոսքում Նիկոլ Փաշինյանը գրեթե անթաքույց Ռուսաստանը հայտարարում է Հայաստանի անկախության սպառնալիք»
12/12/2023
In his recent article Levon Hovsepyan analyzes the processes of de-secularization and Islamization in Turkish army and identifies their causes and influencing factors.
ABSTRACT
During the AKP rule the military was deprived of its traditional
dominant positions and levers in the social and political domains.
Being deprived of its institutional autonomy, the Turkish Armed
Forces (TAF) went through transformations, in which the
institutional identity and value system of the military were
scrutinized. The article aims to reveal the transformation trends of
the TAF’s identity and to represent the narratives and
manifestations of ‘creeping Islamization’ in the military,
particularly after the failed coup of 2016. The article argues that
the process of de-secularization and transformation of the
institutional identity of TAF has been intensified because of the
deprivation of its autonomy in the political system.
Erdoğan’s engineering in the Turkish Armed Forces: de-secularization and creeping Islamization trends
During the AKP rule the military was deprived of its traditional dominant positions and levers in the social and political domains. Being deprived of its institutional autonomy, the Turkish Armed F...
30/07/2021
ԵՊՀ «Տարածաշրջանային քաղաքականություն» մագիստրոսական ծրագրի շրջանավարտ, Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի ասպիրանտ Նարեկ Սուքիասյանի «Հայաստանի կառավարող էլիտայի անվտանգային ընկալումները և դրանց ազդեցությունը հայ-ռուսական հարաբերությունների վրա 2008-2018 թթ. » վերտառությամբ հոդվածը «Բանբերում»։
journals.ysu.am
01/07/2021
📍 Caucasus Survey հանդեսում հրատարակվել է ԵՊՀ «Տարածաշրջանային քաղաքականություն» մագիստրոսական ծրագրի դասախոս Erik Davtyan-ի գիտական հոդվածը: 📚
Agency and perceptions of smallness: understanding Georgia’s foreign policy behaviour
(2021). Agency and perceptions of smallness: understanding Georgia’s foreign policy behaviour. Caucasus Survey: Vol. 9, No. 2, pp. 120-139.
26/05/2021
📍 ԵԱՏՄ-ի մասին խոսում է ԵՊՀ «Տարածաշրջանային քաղաքականություն» մագիստրոսական ծրագրի ղեկավար Նարեկ Ս. Գալստյանը:
[Գլոկալ] ԵԱՏՄ. քաղաքականություն | Նարեկ Գալստյան
© Բուն TV Web: http://boon.am/ Facebook: https://www.facebook.com/BunTV Telegram: https://t.me/buntv
24/05/2021
📍 Խորհուրդ է տալիս ԵՊՀ «Տարածաշրջանային քաղաքականություն» մագիստրոսական ծրագրի ղեկավար Նարեկ Ս. Գալստյանը: 📚
🗣«Լավագույն 5 գրքեր» շարքի մեր հաջորդ խորհրդատուն է ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ Նարեկ Սմբատի Գալստյանը, ով առաջակում է ընթերցանության հետևյալ գրքերը👇🏻
📚📚📚
1․ Գարեգին Նժդեհ
«Հատընտիր», 2006
2․ Հայկ Ասատրյան «Հատընտիր», 2004
3․ Barry Buzan and Ole WæveR
”Regions and powers” The structure of international security
4․ Robert L. Rothstein ”Alliances and Small Powers”
5. Michael I. Handel
”Weak States in the International System”
21/05/2021
📍 ԵՊՀ «Տարածաշրջանային քաղաքականություն» մագիստրոսական ծրագրի ղեկավար Նարեկ Ս. Գալստյանը խոսում է ՀԱՊԿ-ի մասին:
Նարեկ Գալստյան ՀԱՊԿ
© Բուն TV Web: http://boon.am/ Facebook: https://www.facebook.com/BunTV Telegram: https://t.me/buntv
20/02/2021
ՄՐՑՈՒՅԹ «ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» (AMERICAN STUDIES) ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐՈՒՄ ՀԵՏԱԶՈՏՈՂ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ԵՊՀ-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ «ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» (AMERICAN STUDIES) ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐՈՒՄ ՀԵՏԱԶՈՏՈՂ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևանի պետական համալսարանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կողմից ֆինանսավորվող «Ամերիկյան հետազոտություններ» (American Studies) դրամաշնորհային ծրագրի շրջանակում հայտարարում է ԵՊՀ ամերիկյան հետազոտությունների կենտրոնի հետազոտողների մրցույթ։
Մրցույթի նպատակներն են՝
• Համախմբել ամերիկագիտության կամ հարակից բնագավառների գիտահետազոտական ներուժը,
• Ձևավորել ու զարգացնել համապատասխան գիտական միջավայր և խթանել ամերիկագիտության ոլորտում գիտահետազոտական աշխատանքների իրականացումը։
Մրցույթին մասնակցելու համար հրավիրվում են ամերիկագիտության կամ հարակից ակադեմիական գիտակարգերի բնագավառում գիտահետազոտական հետաքրքրություններ և փորձ ունեցող անձինք։
Մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջներն են.
• Առնվազն հինգ տարվա գիտահետազոտական փորձառություն՝ ամերիկագիտության կամ հարակից բնագավառներում,
• Գիտական աստիճան՝ հասարակական գիտությունների ոլորտում,
• Միջազգային ակադեմիական հետազոտական փորձառությունը կդիտվի որպես առավելություն:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝
• ինքնակենսագրական (CV),
• գիտական հետաքրքրությունների շրջանակի (Statement of Interests) նկարագրություն՝ 2-3 էջի սահմանում,
• ամերիկագիտության կամ հարակից ակադեմիական գիտակարգերի բնագավառին վերաբերող գիտական մեկ հոդվածի (կամ համապատասխան տեքստային հատվածի) օրինակ,
• հետազոտական առաջարկ (Research Proposal)` առավելագույնը 1500 բառի սահմաններում՝ առաջարկված թեմատիկաներից որևէ մեկի վերաբերյալ (անգլերեն).
1. ԱՄՆ տարածաշրջանային քաղաքականությունը և գործընթացները /U.S. Regional Policies and Processes/
2. ՀՀ-ԱՄՆ. hամագործակցության ռազմավարությունները, ձևաչափերը և հայկական սփյուռքի դերը /United States and Armenia: Cooperation Frameworks, Strategies and the Role of Armenian Diaspora/
3. ԱՄՆ քաղաքականությունը Հարավային Կովկասում /U.S. Policies in the South Caucasus/
4. Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններ /United States -Turkey Relations/
5. ԱՄՆ էներգետիկ քաղաքականությունը. տարածաշրջանային մոտեցումներ /U.S. Energy Policies: Regional Dimensions/
6.ԱՄՆ միգրացիոն քաղաքականությունը. Միտումներ և առանձնահատկություններ /U.S. Immigration Policy: Policy Trends and Specifics/:
ԵՊՀ ամերիկյան հետազոտությունների կենտրոնի թեմատիկ հետազոտողներից ակնկալվող աշխատանքային արդյունքները, ի թիվս այլնի, ներառելու է գրախոսվող ակադեմիական հրապարակում՝ հոդվածներ միջազգային պարբերականներում և «Բանբեր Երևանի Համալսարանի» գիտական հանդեսում: Միաժամանակ հետազոտողները պայմանագրի գործողության ժամկետում հանդես կգան սեմինար-ներկայացումների շարքով:
Մրցութային ընտրությունն իրականացվելու է ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում: Ըստ անհրաժեշտության կարող է անցկացվել նաև հարցազրույց:
Մրցույթի արդյունքում ընտրված դիմորդների հետ կնքվելու է պայմանագիր` վեց ամիս ժամկետով (երկարաձգման հնարավորությամբ):
Մրցույթին մասնակցելու դիմում-հայտերն անհրաժեշտ է ուղարկել էլեկտրոնային եղանակով՝ «Ամերիկյան հետազոտություններ» ծրագրի ղեկավար, պրոֆ․ Ալ. Մարգարովի ([email protected]), և «Ամերիկյան հետազոտություններ» ծրագրի համակարգող, ԵՊՀ ամերիկյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն, դոցենտ Վ. Ագլյանի ([email protected]) էլեկտրոնային փոստի հասցեներին:
Մրցույթին մասնակցելու դիմումների ընդունման վերջնաժամկետը 2021 թ. մարտի 22-ն է: